Լա Պաս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լա Պաս (այլ կիրառումներ)
Լա Պաս (իսպաներեն՝ La Paz, (/lɑː ˈpɑːz/[1]), պաշտոնական անվանումը՝ Nuestra Señora de La Paz (Իսպաներեն արտասանություն՝ [ˈnwestɾa seˈɲoɾa ðe la ˈpas], իսպաներենից բառացի թարգմանած՝ Խաղաղության մեր տիրուհի), այմարերեն անվանումը՝ Չուկի Յապու (Չուկիյագո)[2]), քաղաք Բոլիվիայում, դե ֆակտո (դե ֆակտո) երկրի կառավարության նստավայրն ու մայրաքաղաքը (Բոլիվիա բազմազգ պետության սահմանադրական մայրաքաղաքը Սուկրեն է, որը նաև երկրի բարձրագույն դատական իշխանության նստավայրն է[3])։ Գտնվում է Կենտրոնական Անդերում, Լա Պաս գետի կիրճում, ծովի մակերևույթից մոտավորապես 3700 մ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքն է[4][5])։ Միջազգային օդանավակայան է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լա Պաս | |||||
La Paz / Chuqiyapu | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Քաղաքապետ | Խուան Ֆերնանդո դել Գրանադո Կոսիո | ||||
Հիմնադրված է | 1548 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1898 թվականից | ||||
Մակերես | 255 կմ² | ||||
ԲԾՄ | 3593 մ | ||||
Բնակչություն | 887 512 մարդ (2009) | ||||
Խտություն | 6275,16 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 2,1 մլն. | ||||
Ժամային գոտի | UTC-4 | ||||
Հեռախոսային կոդ | +591 2 | ||||
Փոստային ինդեքսներ | 0201–0220 | ||||
Պաշտոնական կայք | ci-lapaz.gov.bo | ||||
| |||||
2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 789.541[6]. այդ ցուցանիշով երրորդ տեղն է զբաղեցնում Բոլիվիայում՝ Սանտա Կրուս դե լա Սիեռայից ու Էլ Ալտոյից հետո[7], իսկ մետրոպոլիսային ամբողջ տարածքում ապրում էր մոտավորապես 2,3 միլիոն մարդ[8]: Քաղաքը միաժամանակ համարվում է Բոլիվիայի Լա Պաս դեպարտամենտի վարչական կենտրոնը:
Լա Պասը Բոլիվիայի քաղաքական, վարչական, տնտեսական կարևորագույն կենտրոնն է. այստեղ է արտադրվում երկրի համախառն ներքին արդյունքի 24%-ը, այստեղ իրենց գրասենյակներն ու արտադրական ձեռնարկություններն ունեն բոլիվիական բազմաթիվ ընկերություններ[9]:
Քաղաքը նաև Լատինական Ամերիկայի մշակութային կարևոր կենտրոն է, որտեղ պահպանվել են գաղութային ժամանակաշրջանի մի շարք նշանակալից պատմաճարտարապետական հուշարձաններ (Սան Ֆրանցիսկո եկեղեցին, Խաղաղության տիրուհու բազիլիկ տաճարը, մետրոպոլիսային տաճարը, Plaza Murillo-ն, Jaén փողոցը...): Լա Պասը համբավվել է նաև իր ինքնատիպ շուկաներով, որոնցից մեկն էլ Վհուկների շուկան է, ինչպես նաև՝ գիշերային եռուն կյանքով[10][11] ու ճոպանուղային ցանցով, որ ամենալայնն է աշխարհում[12]: 2015 թվականի մայիսին Լա Պասը, Դոհայի, Վիգանի, Դուրբանի, Հավանայի , Բեյրութի ու Կուալա Լումպուրի հետ մեկտեղ, պաշտոնապես ճանաչվել է աշխարհի յոթ նոր հրաշք քաղաքներից մեկըD[13]: 2015 թվականին Globalization and World Cities Research Network (GaWC)-ը Լա Պասն ընդգրկել է աշխարհի գլոբալ քաղաքների ցանկում՝ համարելով "Gamma" տիպի քաղաք [14]:
ԱնվանումԽմբագրել
Հիմնադրել է իսպանացի կոնկիստադոր Ալոնսո Մենդոսան 1548 թվականին։ Այն սկզբնապես կոչվել է Pueblo Nievo de Nuestra Señora de La Paz, բառացի՝ «խաղաղության մեր տիրուհու նոր քաղաք» (կաթոլիկական կրոնում խաղաղության տիրուհին Աստվածածինն է)։
Անվանումը տրվել է ի հավերժացումն այն հաշտեցման, որ կայացավ երկար ժամանակ իրար թշնամի իսպանացի նվաճողների միջև։ Այդ երկար ու պերճ անվանումից ժամանակի ընթացքում մնաց միայն վերջնամասը՝ La Paz՝ «խաղաղություն»[15]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «La Paz»։ Merriam-Webster Dictionary։ n.d.։ Վերցված է հոկտեմբերի 8, 2014
- ↑ Morales, Salustiano Ayma (2011)։ Aymara aru thakhinchawi (այմարա)։ La Paz, Bolivia: Arcus Industria Gráfica for the Ministry of Education։ էջ 25։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-26-ին։ Վերցված է 2019-09-01
- ↑ «Sucre: National Constitutional Capital, Bolivia»։ britannica.com։ Encyclopedia Britannica։ Վերցված է օգոստոսի 14, 2016
- ↑ «Bolivia Facts»։ travel.nationalgeographic.com։ National Geographic։ Վերցված է օգոստոսի 14, 2016
- ↑ «The Incredible Mountain City of La Paz, Bolivia»։ amusingplanet.com։ Amusing Planet։ Վերցված է օգոստոսի 14, 2016
- ↑ «Bolivia: Proyecciones de población según departamento y municipio 2012-2020.» [Bolivia: Population projections by department and municipality 2012-2020.] (Spanish)։ Instituto Nacional de Estadística (National Institute of Statistics)։ Վերցված է օգոստոսի 14, 2016
- ↑ «World Gazetteer»։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 30, 2008-ին։ Վերցված է 2010-01-31
- ↑ «La Paz – profile of geographical entity including name variants»։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 14, 2011-ին։ Վերցված է 2010-07-04
- ↑ «La importancia económica de La Paz» [The economic importance of La Paz]։ economiabolivia.net (Spanish)։ Economía Bolivia։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 25, 2016-ին
- ↑ «The Witches' Market in La Paz, Spells are Hot Sellers»։ news.nationalgeographic.com։ National Geographic։ մայիսի 30, 2003։ Վերցված է օգոստոսի 14, 2016
- ↑ «Top 10 Nightlife Cities»։ travel.nationalgeographic.com։ National Geographic։ Վերցված է օգոստոսի 14, 2016
- ↑ «A Bolivian Subway in the Sky»։ theatlantic.com։ The Atlantic։ օգոստոսի 11, 2015։ Վերցված է օգոստոսի 14, 2016
- ↑ Tejada, Ariel Paolo (մայիսի 9, 2015)։ «Vigan declared 'Wonder City'»։ The Philippine STAR (Manila)։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 28, 2016-ին։ Վերցված է սեպտեմբերի 19, 2015
- ↑ «The World According to GaWC 2012»։ www.lboro.ac.uk/gawc/։ Globalization and World Cities Research Network։ Վերցված է օգոստոսի 16, 2016
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»