Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանամա (այլ կիրառումներ)

Պանամա (իսպ.՝ Panamá), Պանամա պետության մայրաքաղաքը (1903 թվականից), համանուն նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Պանամայի ջրանցքի խաղաղօվկիանոսյան ելքի մոտ։ Բնակչությունը՝ 880 691 (2010)։ Ծովային նավահանգիստ է։

Քաղաք
Պանամա
Panamá
Դրոշ Զինանշան

ԵրկիրՊանամա Պանամա
ՆահանգՊանամա
ՀամայնքՊանամա
ՔաղաքապետՌոքսանա Մենդեզ
Հիմնադրված է1519 թ.
Մակերես275 կմ²
ԲԾՄ2 մ
Պաշտոնական լեզուիսպաներեն
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն880 691 մարդ (2010)
Ագլոմերացիա1 272 672
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ507
Պաշտոնական կայքmunicipio.gob.pa
Պանամա (քաղաք) (Պանամա)##
Պանամա (քաղաք) (Պանամա)

Պանամայով է անցնում Պանամերիկյան ճանապարհը։ Ունի միջազգային օդանավակայան (Տոկումեն)։

Տնտեսություն

խմբագրել

Տնտեսությունը կապված է ջրանցքի սպասարկման հետ։ Կա սննդի, տեքստիլ արդյունաբերություն։

Կրթություն

խմբագրել

Պանամայում են գտնվում երկրի համալսարանը, «Մանտա Մարիա լա Անտիգուա» կաթոլիկական համալսարանը, Պանամայի ազգային, լեզվի և պատմության գիտության ակադեմիաներ, Ազգային և համալսարանի գրադարանները, Ազգային թանգարանը, թատրոնները, կոնսերվատորիան։

Հիմնադրել են իսպանացիները, 1519 թվականին։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Mellander, Gustavo A. (1971) The United States in Panamanian Politics։The Intriguing Formative Years. Danville, Ill.։ Interstate Publishers, OCLC 138568
  • Mellander, Gustavo A. Nelly Maldonado Mellander (1999). Charles Edward Magoon։ The Panama Years. Río Piedras, Puerto Rico։ Editorial Plaza Mayor. ISBN 1-56328-155-4. OCLC 42970390.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանամա (քաղաք)» հոդվածին։