Լուանդա
Լուանդա (պորտ.՝ Luanda), Անգոլայի մայրաքաղաք, պետության խոշորագույն քաղաքական, մշակութային, ֆինանսական և արդյունաբերական կենտրոն։ Բնակչությունը՝ ▲2 487 444 մարդ (հուլիսի 1, 2018)[1]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Լուանդա | |||
Luanda | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1575 թ. | ||
Մակերես | 113 կմ² | ||
ԲԾՄ | 6 մ | ||
Բնակչություն | ▲2 487 444 մարդ (հուլիսի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
| |||
Բնական պայմաններԽմբագրել
Լուանդան բարենպաստ դիրք է զբաղեցնում Ատլանտյան օվկիանոսի ափին, նրա մեջ Կվանզա գետի թափվելու շրջանում։ Կլիման տվյալ գոտում արևադարձային է, տեղումների տարեկան միջին նորմը՝ 250-500 մմ, ընդ որում դրանց մեծ մասը թափվում է Փետրվար-Մարտ ամիսներին։ Տարվա ամենատաք ամիսը մարտն է՝ +30 °C, հուլիսին ջերմաստիճանը նվազում է մինչև +16 °C, ինչը պայմանավորված է Բենգելական հոսանքի սառեցնող ազդեցությամբ։ Նույն հոսանքի ազդեցությամբ է պայմանավորված նաև քաղաքի անկանոն չոր կլիման (մերձհասարակածային լայնությունների համար)[2]։
Լուանդայի մոտակայքում պահպանվել են խոտային ծածկույթով և թփուտային բուսականությամբ սավաննաները, այստեղ են աճում նաև բազմաթիվ Արմավենիներ, որոնց պուրակները մայրաքաղաքից դեպի հարավ նոսրանում են։ Քաղաքի սահմաններից դուրս կարելի է հանդիպել այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են փղերը, առյուծները, ընձառյուծները, վագերաձիերը, այծքաղները, կապիկները, սակայն վերջին տարիների ընթացքում դրանց թվաքանակը կտրուկ կրճատվել է որսագողության պատճառով։ Մեձափնյա ջրերում տարածված են այնպիսի ֆաունայիներկայացուցիչներ, ինչպիսիք են կետերը, կրիաները, փափկամարմինները, ձկների մի քանի տեսակներ։ Քաղաքի կենտրոնը տեղակայված է ծովի մակարդակից 6 մ բարձրության վրա[3]։
Բնակչություն, լեզու, կրոնադավանությունԽմբագրել
Լուանդան Անգոլայի խոշորագույն քաղաքն է, դրա բնակչության թիվը (արվարձաններով) կազմում է մոտ 4,5 միլիոն մարդ։ Մայրաքաղաքի էթնիկ կազմը բավականին բազմազան է։ Այստեղ բնակվում են աֆրիկյան ժողովրրդների ներկայացուցիչներ՝ օրիմբունդու, մբանդա, բակոնգո, լունդա, չոկիե, նգանտուէլա, կուանյամա և այլք, ինչպես նաև եվրոպացիներ և խառը աֆրո-եվրոպական բնակչություն։ Աֆրիկական ծագման մայրաքաղաքի բնակիչները պաշտոնական հաղորդակցության ժամանակ օգտագործում են պորտուգալերենը, իսկ իրար հետ, որպես կանոն, շփվում են բանտու լեզուներով (կիմբունդու, ումբունդու, կիկոնգո), որոնք աստիճանաբար դուրս են մղվում պորտուգալերենի կողմից։ Երիտասարդության 90-98 %-ը խոսում են միայն պորտուգալերենով։ 1983 թվականի տվյալներով հարցման ընթացքում Լուանդայի 2,5 միլիոնանոց բնակչության 75 %-ը պորտուգալերենն անվանել են մայրենի լեզու։ Անգոլացիները, որոնք ունեն եվրոպական և խառը ծագում, խոսում են պետական լեզու համարվող պորտուգալերենով։ Լուանդայի բազմաթիվ բնակիչներ դավանում են տեղական ավանդական կրոններ, հանդիպում են նաև քրիստոնյաներ՝ կաթոլիկներ և բողոքականներ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://aurelioschmitt.blogspot.com/2018/02/municipios-de-angola-censo-2014-e.html
- ↑ «"Average Conditions Luanda, Angola"»։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին։ Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19 BBC Weather.
- ↑ «Luanda, Angola Page» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 5
Արտաքին հղումներԽմբագրել
- Portal da Cidade de Luanda Archived 2018-06-26 at the Wayback Machine.
- www.cidadeluanda.com - Luanda, city map, History, Photos Archived 2008-10-22 at the Portuguese Web Archive
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 674)։ |