Հանոյ
Հանոյ (վիետ․՝ Hà Nội, 河内, բառացի՝ «քաղաք գետերի միջև» կամ «գետերով շրջապատված (տեղ)»), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք։ Երկրի՝ բնակչության քանակով երկրորդ քաղաքն է։ Հանոյը Վիետնամի քաղաքական, կրթական ու մշակութային կենտրոնն է ու արդյունաբերական նշանակության երկրորդ քաղաքը (Հոշիմինից հետո)։ 1902-1953 թվականներին եղել է Ֆրանսիական Հնդկաչինի մայրաքաղաքը, 1954-1976 թվականներին՝ Վիետնամի Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Վիետնամ) մայրաքաղաքը։
Քաղաք | ||
---|---|---|
Հանոյ | ||
Hà Nội | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Հիմնադրված է | 1010 թ. | |
Մակերես | 3344,7 կմ² | |
ԲԾՄ | 16 մետր | |
Պաշտոնական լեզու | վիետնամերեն | |
Բնակչություն | ▲8 330 800 մարդ (2021)[1] | |
Խտություն | 1927,90 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+7 | |
Հեռախոսային կոդ | +84 4 | |
Փոստային ինդեքս | 10 | |
Փոստային ինդեքսներ | 100000 | |
Պաշտոնական կայք | hanoi.gov.vn(վիետ.) | |
| ||
Հանոյը տեղակայված է Հոնգհա գետի ափին։ Բնակչությունը՝ ▲8 330 800 մարդ (2021)[1]։
2008 թվականի օգոստոսի 1-ին Հանոյի տարածքը մեծացվել է ավելի քան երեք անգամ, որովհետև քաղաքին են միացվել նրան հարող պրովինցիաներն ու շրջանները։ Ներկայում Վիետնամի մայրաքաղաքի տարածքը կազմում է 3 345 կմ²։ Հանոյը աշխարհի՝ տարածքով ամենամեծ 17 մայրաքաղաքներից մեկն է։
ԱնվանումԽմբագրել
Հավանաբար հիմնադրվել է 5-րդ դարում։ 9-11-րդ դարերում կոչվել է Դալյա, 11-19-րդ դարերում՝ Տհան գլաունգ (բառացի՝ «սավառնող վիշապի քաղաք»), նաև Դոնգկիլ (բառացի՝ «արևելյան մայրաքաղաք»)։ «Հանոյ» անվանումը գործածության մեջ է մտել 20-րդ դարի սահմանագծում․ այն արտացոլում է քաղաքի դիրքը Հոնգա և Տո Լիտ գետերի միջև և նշանակում է «Միջագետք» (հա ― «գետ», նոյ ― «ներսում», այսինքն՝ բառացի «գետի ներսում»)[2]։
Քույր-քաղաքներԽմբագրել
- Աստանա, Ղազախստան
- Անկարա, Թուրքիա
- Բանգկոկ, Թաիլանդ
- Վարշավա, Լեհաստան
- Հոնկոնգ, Չինաստան
- Իսլամաբադ, Պակիստան
- Մանիլա, Ֆիլիպիններ
- Մոսկվա, Ռուսաստան
- Պեկին, Չինաստան
- Սեուլ, Կորեայի Հանրապետություն
- Տոկիո, Ճապոնիա
- Թուլուզ, Ֆրանսիա
- Ֆուկուոկա պրեֆեկտուրա, Ճապոնիա
Գործընկեր քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.gso.gov.vn/wp-content/uploads/2022/08/Sach-Nien-giam-TK-2021.pdf
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»