Աբիջան (ֆր.՝ Abidjan, էբրիե ցեղի լեզվից թարգմանած՝ նշանակում է կտրտած տերևներ, որ երկպառակությունների վերջ տալու խորհրդանիշ են), քաղաք արևմտաաֆրիկյան Կոտ դ՛Իվուար (նախկին Փղոսկրի ափ) պետությունում, Գվինեական ծոցի ափին։ Այդ պետության խոշորագույն քաղաքն է, նրա տնտեսական ու մշակութային կենտրոնը (նրա մայրաքաղաքն է եղել մինչև 1934 թվականը, երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Յամուսուկրո); Միաժամանակ՝ բնակչության թվով երրորդ խոշորագույն ֆրանսալեզու քաղաքն է աշխարհում՝ Փարիզից ու Կինշասայից հետո, իսկ զուտ ֆրանսախոսների թվաքանակի հաշվառմամբ՝ 2014 թվականից ի վեր երկրորդն է աշխարհում[2]։ Համարվում է վարչական կենտրոնը նույնանուն՝ Աբիջանի դեպարտամենտի, որը մտնում է Լագյուն մարզի կազմի մեջ[3]։

Քաղաք
Աբիջան
Abidjan
Դրոշ Զինանշան
Flag of Abidjan.png AbidjanLogo.svg

Abidjan Montage - 1.jpg
ԵրկիրԿոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
ՄարզԼագյուն
Մակերես2119 կմ²
ԲԾՄ18 մետր
Բնակչություն3 802 000[1] մարդ (2007)
Խտություն1800 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ00225
Պաշտոնական կայքdistrictabidjan.ci
##Աբիջան (Կոտ դ'Իվուար)
Red pog.png

ԾանոթագրություններԽմբագրել

  1. UN world Urbanization Prospects estimate for 2007
  2. Montréal n’est pas la deuxième ville française du monde | JDM
  3. Виноградова Н. В. Абиджан // Большая российская энциклопедия / С. Л. Кравец. — М: Большая Российская энциклопедия, 2005. — Т. 1. — С. 24. — 768 с. — 65 000 экз. — ISBN 5-85270-329-X