Կիտո
Կիտո (իսպ.՝ Quito ― Քիտո), Էկվադորի մայրաքաղաքը։ Գտնվում է Պիչինա հրաբխի հարավային լանջին[1], 2818 մ բարձրության վրա, Պանամերիկյան խճուղու վրա։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կիտո | |||||
Quito / San Francisco de Quito | |||||
| |||||
Երկիր | Էկվադոր | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Համայնք | Quito Metro? | ||||
Հիմնադրված է | 1534 թ. | ||||
Մակերես | 290 կմ² | ||||
ԲԾՄ | 2850 մ | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն և Կիչուա | ||||
Բնակչություն | 1 978 376 մարդ (2019) | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | +593 2 | ||||
Փոստային ինդեքս | EC1701 | ||||
Փոստային դասիչ | EC170150 | ||||
Պաշտոնական կայք | quito.gob.ec | ||||
| |||||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 2 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Գտնվում է ծովի մակերևույթից 9350 ոտնաչափ բարձրության վրա (աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքներից մեկն է, ավելի որոշակի՝ երկրորդը Լա Պասից հետո), ինչպես նաև՝ հասարակածին ամենամոտ գտնվողներից մեկը[2]։
2008 թվականից Կիտոյում է գտնվում Հարավային Ամերիկայի ազգերի միության գլխավոր գրասենյակը[3]։
Քաղաքի պատմական կենտրոնը ամենաընդարձակներից և ամենից լավ պահպանվածներից մեկն է Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում[4], և Կիտոն, լեհական Կրակով քաղաքի հետ մեկտեղ, 1978 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված առաջին քաղաքներից մեկն է եղել[4]։ Կիտոյի կենտրոնական հրապարակը գտնվում է հասարակածից մոտավորապես 25 կիլոմետր հեռավորության վրա, ինքը՝ քաղաքը տարիների ընթացքում ձգվելով, գրեթե հասել է զրոյական հորիզոնականին։ Քաղաքում ստեղծվել են հասարակածին նվիրված հուշարձան ու թանգարան[5]։
Guápulo, Կիտո
խմբագրելԱնվանում
խմբագրելՀիմնադրել է իսպանացի կոնքիստադոր Սեբաստիան Բելալկասարը 1534 թվականին՝ հնդկացիների հին քաղաքի տեղում, և քվիտու հնդկացիական ցեղի անունով կոչվել Կիտո[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Contacto» (իսպաներեն). Petroecuador. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ "Contact Us." TAME. Retrieved on March 14, 2010.
- ↑ «Security Watch: South American unity». International Relations and Security Network. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 4,0 4,1 «City of Quito – UNESCO World Heritage». Whc.unesco.org. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «How to Get to the Equatorial Monument (La Mitad Del Mundo)». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիտո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 448)։ |