Յաունդե
Յաունդեն (ֆրանսերեն՝ Yaoundé, անգլերեն՝ Yaounde), Կամերունի մայրաքաղաքն է։ Այն գտնվում է Կամերունի հարավարևմտյան մասում, ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1888 թվին։ Բնակչությունը՝ ▲2 440 462 մարդ (2012):
Քաղաք | ||
---|---|---|
Յաունդե | ||
Yaoundé | ||
Երկիր | Կամերուն | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Համայնք | Կենտրոնական ռեգիոն | |
Հիմնադրված է | 1888 թ. | |
Մակերես | 180 կմ² | |
ԲԾՄ | 750 մ | |
Բնակչություն | ▲2 440 462 մարդ (2012) | |
Խտություն | 7944 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Աշխարհագրական տարածքներ և կլիմա
խմբագրելՅաունդեն գտնվում է Կամերուն պետության հարավ-արևմուտքում։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 730 մետր։ Քաղաքը գտնվում է Կամերունյան լեռնաշղթայի վրա։ Ունի Մերձհասարակածային կլիմա։ Ունի երկու երկար ու խոնավ եղանակային սեզոն և երկու կարճ ու չոր եղանակային սեզոն (հունվար-փետրվարև հուլիս)։ Օդի միջին ջերմաստիճանը կազմում է + 23 աստիճան, հուլիսի + 21 աստիճան։ Տարեկան միջին տեղումները կազմում է 1200 մմ։ Անձրևները տեղում են սեպտեմբեր ամսվա սկզբից մինչև նոյեմբել և ապրիլից մինչև հուլիս ընկած սահմանում։
Բնակչություն, լեզու, դավանանք
խմբագրելՄարդահամարի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 1 միլիոն 800 հազար մարդ։ Քաղաքը բնակեցված է Բամիլեկի կոչվող էթնիկ խմբերի ներկայացուցիչների կողմից (քաղաքի բոլոր բնակիչների մոտ քառորդը), Ֆուլանիերի (մոտ 10%), ֆանգերի, ֆուլբեիների և դուալայների կողմից։ Պաշտոնական լեզուներն են անգլերեն և ֆրանսերենը, մի շարք աֆրիկյան բարբառներ (հիմնականում, Բանտու խումբը)։ Մայրաքաղաքում հավատացյալների կեսը կաթոլիկներն են, մնացածը իսլամի կողմնակիցներն են և տեղական ավանդական կրոններ։
Բնակչության տարիների թիվը[1] | ||||
Մարդահամարի ամսաթիվ | 1976 | 1979[2] | 1987 | 2005 |
---|---|---|---|---|
Բնակչության չափ | 313 706 | 400 000 | 649 252 | 1 817 524 |
Առողջապահություն
խմբագրելԱմենամեծ հիվանդանովը համարվում է Յաունդեի կենտրոնական հիվանդանոցը` 650 մահճակալով[3]։ 1985 թվականին կառուցված Յաունդի ընդհանուր հիվանդանոցում կար 302 մահճակալ[4]։
Կրթություն
խմբագրել1962 թվականին քաղաքում կառունցվել համալսարան։ Քաղաքում կան այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ `բարձրագույն գյուղատնտեսական դպրոց, բարձրագույն պոլիտեխնիկական դպրոց, բարձրագույն մանկավարժական դպրոց, Ազգային կառավարման դպրոց և Միջազգային հարաբերությունների ինստիտուտ։ Ամենախոշոր հանրային գրադարաններն են Ազգային գրադարանը և համալսարանական գրադարանը։ Քաղաքում է գտնվում Կամերունի պետական արխիվը։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Հայտնի տաճարի շենքը, Ն.Դժոնգ Մելենի (N'Djong Melen) եկեղեցի
- Բենեդիկտինյան վանքը, որը գտնվում է Յաունդե քաղաքի կենտրոնում, քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։
- Կամերունյան արվեստի թանգարանը, որը գտնվում է վանքից փոքր հյուսիսից։
- Սև արվեստի թանգարան, որի ցուցադրությունը որոշակի հետաքրքրություն է առաջացնում։
- Արհեստների կենտրոնը, որտեղ դուք կարող եք ծանոթանալ Կամերունի ձեռագործ աշխատանքների և արվեստի և արհեստների մասին ամբողջական տեղեկատվություն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «GeoHive — Cameroon population statistics». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Яунде(ուկր.) // Украинская советская энциклопедия / Бажан, Микола Платонович. — Կաղապար:К., 1985. — Т. XII: Функционализм-Ящур.
- ↑ «Общая информация» (ֆրանսերեն). Центральная больница Яунде. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Montois Partners: Selected and Current Works / Binder, George. — Images Publishing, 2001. — P. 126. — 256 p. — ISBN 978-1-86470-069-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաունդե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 124)։ |