Տոկիո (ճապ.՝ 東京都, պաշտոնապես Տոկիոյի մետրոպոլիս)[1], Ճապոնիայի մայրաքաղաքը և 47 պրեֆեկտուրաներից մեկը[2]։ Մեծ Տոկիոյի տարածքն աշխարհում ամենախիտ բնակեցված մեգապոլիսն է[3]։ Քաղաքը Ճապոնիայի կայսեր և Ճապոնիայի կառավարության նստավայրն է։ Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու Կանտո տարածաշրջանի հարավարևելյան մասում և ներառում է Իձու և Օգասավարա կղզիները[4]։ Տոկիոն նախկինում հայտնի էր Էդո անվանմամբ (էդո՝ բառացի նշանակում է ծովափ)։ 1603 թվականին սյոգուն Իեյասու Տոկուգավան քաղաքը դարձրեց իր շտաբ-բնակարանը և այն դե ֆակտո դարձավ կառավարության նստավայր։ Այն պաշտոնապես դարձավ մայրաքաղաք, երբ Մեյձի կայսրը 1868 թվականին իր նստավայրը Կիոտոյից տեղափոխեց Տոկիո։ Հենց այս ժամանակ Էդոն անվանափոխվեց՝ դառնալով Տոկիո։ Տոկիոյի մետրոպոլիսը ձևավորվել է 1943 թվականին՝ նախկին Տոկիոյի պրեֆեկտուրայի (ճապ.՝ 東京府 Tōkyō-fu) և Տոկիո քաղաքի (ճապ.՝ 東京市 Tōkyō-shi) միաձուլումից։

Մայրաքաղաք
Տոկիո
東京都
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՀամայնքՃապոնիա
Ներքին բաժանումԱդաթի, Արաքավա, Բունքյո, Տիյոդա, Թյուո, Էդոգավա, Իթասաբի, Կացուսիքո, Կիտա, Կիտա, Մեգուրո, Մինատո, Նականո, Ներիմա, Օտա, Սետագայա, Սիբույա, Սինագավա, Շինձյուկու, Սուգինամի, Թոսիմա, Թայթո, Սումիդա, Հաթիոձի, Տատիկավա, Մուսասինո, Մատիկա, Օմե, Ֆուտյու, Ակիսիմա, Տյոֆու, Մատիդա, Կոհանեի, Կոդայրա, Հինո, Հիկասիմուրայամա, Կոկուբունձի, Կունիտատի, Ֆուսա, Կոմայե, Հիկասիյամատո, Կիյոսե, Հիկասիկուրումե, Մուսասիմուրայամա, Տամա, Ինագի, Համուրա, Ակիրունո, Նասիտոկյո, Միձուխո, Հինոդե, Հինոհարա, Օկուտամա, Օսիմա, Թասիմա, Նիձիմա, Կոձուսիմա, Միյաքե, Միկուրաձիմա, Աոսիմա, Օհասավարա և Հաթիձե
ՆահանգապետՍինթարո Իսահարա
Հիմնադրված էսեպտեմբերի 6, 1868 թ.
Մակերես2194,05 կմ²
ԲԾՄ6 մետր
Պաշտոնական լեզուՃապոներեն
Բնակչություն 12 544 000 մարդ (2006)
Խտություն5740 մարդ/կմ²
Ագլոմերացիա31 820 000
Ազգային կազմՃապոնացիներ
ՏեղաբնականունՏոկիոցի
Ժամային գոտիJST?
Հեռախոսային կոդ+81 3 (Տոկիոյի հատուկ շրջանները)/ +81 4
Պաշտոնական կայքmetro.tokyo.jp
Տոկիո (Ճապոնիա)##
Տոկիո (Ճապոնիա)

Տոկիոն հաճախ քաղաք են անվանում, սակայն պաշտոնապես հայտնի է, որ այն կառավարվում է որպես «մայրաքաղաքային պրեֆեկտուրա»։ Այն միավորում է քաղաքի և պրեֆեկտուրայի տարրերը, ինչը եզակի է Տոկիոյի համար։ Տոկիոյի մետրոպոլիտենի կառավարությունը ղեկավարում է Տոկիոյի 23 քաղաքային վարչական շրջանները (որոնցից յուրաքանչյուրը կառավարվում է որպես անհատական քաղաք), որն ընդգրկում է շրջան, որը Տոկիո քաղաքն էր մինչև 1943 թվականի միաձուլումը և մետրոպոլիտենային պրեֆեկտուրա դառնալը։ Մետրոպոլիտենի կառավարությունը ղեկավարում է նաև պրեֆեկտուրայի արևմտյան 39 մունիցիպալիտետները և տնօրինում 2 հեռավոր կղզեխմբեր։ Քաղաքային վարչական շրջանների բնակչությունը գերազանցում է 9 միլիոնը, իսկ պրեֆեկտուրայի բնակչությունը գերազանցում է 13 միլիոնը։ Պրեֆեկտուրան աշխարհի ամենախիտ բնակեցված մետրոպելիտենային շրջանի մասն է կազմում իր ավելի քան 37,8 միլիոն բնակչությամբ և աշխարհի խոշորագույն քաղաքային ագլոմերացիայի տնտեսությամբ։ 2011 թվականին հյուրընկալել է Fortune Global 500-ի 51 կազմակերպություններին[5]։ Տոկիոն երկու անգամ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը Ֆինանսական կենտրոնների զարգացման միջազգային ինդեքսում։ Տոկիոն նաև այնպիսի հեռուստատեսային ցանցերի հայրենիքն է, ինչպիսիք են Fuji TV-ն, Tokyo MX-ը, TV Tokyo-ն, TV Asahi-ն, Nippon Television-ը, NHK-ը և Tokyo Broadcasting System-ը։

Տոկիոն գլխավորում է Global Economic Power Index-ը, իսկ Համաշխարհային քաղաքների ինդեքսում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Քաղաքը, ինչպես նշված է GaWC-ի ինվենտարում, համարվում է ալֆա + համաշխարհային քաղաք[6], իսկ 2014 թվականին Տոկիոն TripAdvisor's World City Survey-ում զբաղեցրեց «Լավագույն ընդհանուր փորձ» կատեգորիայի առաջին հորիզոնականը (քաղաքը նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականները հետևյալ կատեգորիաներում․ «տեղացիների օգտակարություն», «գիշերային կյանք», «շոփինգ», «տեղական հասարակական տրանսպորտ» և «փողոցների մաքրություն»)[7]։ 2015 թվականին Տոկիոն, ըստ Mercer խորհրդակցական գործարանի, ճանաչվել է 11-րդ արտագաղթողների համար ամենաթանկ քաղաք[8] և ըստ Economist Intelligence Unit-ի կենսապահովման ծախսերի հետազոտությունների՝ կրկին 11-րդ ամենաթանկ քաղաքը[9]։ 2015 թվականին Monocle ամսագրի կողմից Տոկիոն անվանվել է «Ապրելու համար ամենապիտանի քաղաքը»[10]։ The Michelin Guide հրատարակչությունը Տոկիոյին անվանել է «աշխարհի ցանկացած քաղաքի համեմատ ամենաշատ Միշլենի աստղեր ունեցող քաղաք»[11][12]։ 2015 թվականին աշխարհի ամենաապահով հիսուն երկրների ինդեքսում Տոկիոն զբաղեցրել է առաջին հորիզոնականը[13]։ Ըստ QS Best Student Cities հրատարակչության, Տոկիոն 2016 թվականին համալսարանական ուսանողության համար աշխարհում երրորդ ամենալավ քաղաքն է[14]։ Տոկիոն հյուրընկալել է 1964 թվականի Ամառային օլիմպիական խաղերը, 1979 G-7 summit-ը, 1986 G-7 summit-ը և 1993 G-7 summit-ը, և պետք է հյուրընկալի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը և 2020 թվականի Ամառային պարալիմպիկ խաղերը։

Ստուգաբանություն

խմբագրել

Տոկիոն սկզբնապես հայտնի էր Էդո (ճապ.՝ 江戸) անվանմամբ, որը բառացի նշանակում է «գետաբերան»[15]։ Այն փոխել է իր անվանումը Տոկիոյի (ճապ.՝ 東京 Tōkyō, ՝ «արևելք» և kyō՝ «մայրաքաղաք»), երբ այն 1868 թվականին Մեյձի կայսեր ժամանմամբ դարձավ կայսական մայրաքաղաք[16]։ Սա Արևելյան Ասիայի ավանդույթներից է՝ ներառել մայրաքաղաք բառը () մայրաքաղաքի անվան մեջ (ինչպես Կիոտո (京都), Պեկին (北京) և Նանկին (南京))[15]: Վաղ Մեյձիի ժամանակաշրջանում քաղաքը կոչվում էր նաև «Tōkei», որը նույն «Տոկիո» բառի այլընտրանքային արտասանությունն է (այն դարձնում է բառը քանձի հոմոգրաֆ)։ Անգլերեն մեզ հասած որոշ փաստաթղթերում օգտագործվել է «Tōkei» ուղիղ գրության ձևը[17]։ Այնուամենայնիվ, արտասանության այս ձևը ներկայումս չի օգտագործվում[18]։

Տոկիո անունը առաջին անգամ 1813 թվականին առաջարկվել է Կոնդո Հիսակուն՝ «Շփոթմունքի գաղտնի պլանը» գրքում, որը գրվել է Սաթո Նոբուհիրոյի կողմից։ Երբ Օկուբո Տոսիմիտին Մեյձիի հեղափոխության ժամանակ կառավարությանն առաջարկեց անվանափոխել քաղաքը, ըստ Օդա Կանսիի գաղափարը ստացել էր այդ գրքից։

Պատմություն

խմբագրել

Մինչև 1869 թվականը (Էդոյի ժամանակաշրջան)

խմբագրել
 
Նկար, որը նկարագրում է Կոմոդոր Մեթյու Փերիի արշավանքը և նրա 1853 թվականին առաջին ժամանումը դեպի Ճապոնիա:

Տոկիոն ի սկզբանե Էդո անունով փոքր ձկնորսական գյուղ էր[4], որը հին Մուսաշի պրովինցիայի մասն էր կազմում[19]։ Սկզբում՝ 12-րդ դարի վերջին, այն Էդո տոհմի ամրությունն է։ 1457 թվականին Օթա Դոկան կառուցեց Էդո ամրոցը։ 1590 թվականին, Իեյասու Տոկուգավան Էդոն իր բազան դարձրեց։ Երբ 1603 թվականին նա սյունգուն դարձավ, քաղաքը դարձավ իր համազգային ռազմական կառավարության կենտրոնը։ Էդոյի ժամանակաշրջանի հաջորդ տարիներին Էդոն զարգացավ, դառնալով 18-րդ դարում մեկ միլիոնից ավել բնակչություն ունեցող աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը[20]։ Էդոն դե ֆակտո դարձավ Ճապոնիայի մայրաքաղաքը[21], թեև կայսրն ապրում էր կայսրության մայրաքաղաք Կիոտոյում։ Այս ժամանակ քաղաքը տևական ժամանակ վայելում էր խաղաղություն, որը հայտնի «Փաքս Տոկուգավա» (Pax Tokugawa) անվամբ, և նման խաղաղության առկայության դեպքում Էդոն վարում էր խիստ մեկուսացված քաղաքականությունը, որը օգնեց քաղաքին խուսափել լուրջ ռազմական սպառնալիքից[22]։ Պատերազմների կողմից ավերվածությունների բացակայությունը Էդոյին թույլ տվեց իր ռեսուրսների մեծ մասը նվիրաբերել քաղաքին վնաս հասցրած հրդեհների, երկրաշարժերի և այլ բնական աղետների կողմից առաջացած վիճակի վերականգնմանը։ Այնուամենայնիվ, մեկուսացման այս երկարատև ժամանակաշրջանը եկավ իր ավարտին 1853 թվականին՝ ամերիկացի կոմոդոր Մեթյու Փերիի Ճապոնիա ժամանմամբ։ Կոմոդոր Փերրին պայմաններ էր ստեղծել Շիմոդա և Հակոդատե նավահանգիստների բացման համար, ինչը հանգեցնում է նոր արտասահմանյան ապրանքների պահանջարկի ավելացմանը և հետագայում գնաճի խիստ աճին[23]։ Այս գնաճի բարձրացման հետևանքով առաջացած հասարակական դժգոհությունը հանգեցրեց լայնամասշտաբ ապստամբությունների և ցույցերի՝ մասնավորպես բրնձի հաստատությունների «սնանկացման» ձևով[24]։ Մինչդեռ Մեյձիի կայսեր կողմնակիցները օգտվեցին հանգամանքից, որ այդ տարածված ապստամբություններն ու ցույցերը հանգեցրեցին իշխանության հետագա ամրապնդմանը՝ 1867 թվականին տապալելով վերջին սյուգուն Իեյասու Տոկուգավային[25]։ 265 տարի անց Pax Tokugawa-ն եկավ իր ավարտին։

 
Գինձան 1933 թվականին

1869 թվականին, Մեյձիի 17-ամյա կայսրը տեղափոխվեց Էդո, և քաղաքը վերանվանվեց Տոկիո (նշանակում է Արևելյան մայրաքաղաք)։ Քաղաքը բաժանվեց երկու մասի՝ Յամանոտեի և Շիթամաչիի։ Տոկիոն արդեն դարձել էր ազգի քաղաքական և մշակութային կենտրոնը[26], և կայսեր նստավայրը դե ֆակտո դարձավ կայսերական մայրաքաղաքը, իսկ նախկին Էդո ամրոցը դարձավ կայսերական պալատ։ Տոկիո քաղաքը պաշտոնապես հիմնադրվել է 1889 թվականի մայիսի 1-ին։

Կենտրոնական Տոկիոն, ինչպես Օսական, նախագծվել է 1900 թվականից։ Ճապոնիայի փողոցները տարբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ քաղաքներից, որոնք ունեն ցածր խտություն և ավտոմատ կենտրոնական են։ Թեև Տոկիոյում կառուցվել են արագընթաց ճանապարհներ, դրանց հիմնական դիզայնը չի փոխվել։

Տոկիոն 20-րդ դարում երկու խոշոր աղետ տեսավ․ 1923 թվականի Մեծ Կանտոյի երկրաշարժը, որը թողեց ավելի քան 140.000 զոհված կամ անհայտ կորածներ, և Երկրորդ համաշխարհային պատերազմը[27]։

1943–ներկա

խմբագրել
 
Տոկիոն 1945 թվականին

1943 թվականին Տոկիո քաղաքը ձուլվել է Տոկիոյի «Միտրոպոլիտան պրեֆեկտուրայի» հետ։ Այդ ժամանակից ի վեր Տոկիոյի մայրաքաղաքային կառավարությունը ծառայում էր ինչպես Տոկիոյի պրեֆեկտուրային կառավորություն, այնպես էլ կառավարում էր Տոկիոյի հատուկ վարչական շրջանները․ պատճառը նախկինում գոյություն ունեցած Տոկիոյի քաղաքն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմը քաղաքի մեծ մասը ենթարկեց համատարած ավերման` Ճապոնիայում դաշնակիցների կողմից շարունակ օդային խմբավորումների և  խթանող ռումբերի օգտագործման հետևանքով։ Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ 1944 և 1945 թվականներին Տոկիոյում ռմբակոծությունների արդյունքում զոհվել է 75,000 մինչև 200,000 խաղաղ բնակիչ և ավերել է քաղաքի կեսը[28]։ Պատերազմի ամենավատ գիշերը 1945 թվականի մարտի 9-ի լույս 10-ի գիշերն էր՝ ամերիկյան «Օպերացիայի հանդիպման» գիշերը[29], քանի որ գրեթե 700,000 հրձիգ ռումբեր երկնքից թափվում էին քաղաքի արևելյան կեսի վրա՝ հիմնականում խիստ ծանրաբեռնված բնակելի թաղամասերի վրա։ Քաղաքի երկու հինգերորդ մասը ամբողջովին այրվել էր, ավելի քան 276.000 շենք ավերվել էր, 100.000 խաղաղ բնակիչ զոհվել էր և կար 110.000 վիրավոր[30][31]։ Ճապոնիայի մայրաքաղաքի բնակչությունը 1940 թվականից 1945 թվականների ընթացքում 6,700,000-ից նվազել է, հասնելով մինչև 2,800,000-ի պակաս, իսկ նրանց մեծամասնությունը, ովքեր կորցրել են իրենց տները, ապրում էին «հնախարխուլ, ժամանակավոր հյուղակներում»[32]։

Տոկիոյի հեռուստատեսային աշտարակը, կառուցվել է 1958 թվականին

Պատերազմից հետո Տոկիոն ամբողջովիին վերակառուցվեց և աշխարհին ի ցույց դրվեց 1964 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։

1970-ականներին հայտնեցին նոր բարձ շենքեր, ինչպիսիք են Sunshine 60 երկնաքերը, 1978 թվականին կառուցվեց նոր և վիճահարույց[33] Նարիտա օդանավակայանը (քաղաքի սահմաններից դուրս որոշակի հեռավորություն վրա), իսկ բնակչության թիվը աճեց շուրջ 11 միլիոնով (մետրոպոլիտենի տարածքում)։

Տոկիոյի մետրոպոլիտենը և երկաթուղային ցանցը դարձան աշխարհի ամենախոշորներից մեկը[34], քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ էին տեղափոխվում այս տարածք։ Ճապոնիայի 1990-ականների խոշոր անկումը, հանգեցրեց «Կորցրած տասնամյակի»[35], որն այժմ դանդաղ վերականգնվում է։

Տոկիոյում հողաբարելավման ծրագրերը դարեր շարունակ շարունակվում են։ Առավել աչքի ընկնողը Օդայաբայի շրջանն է, որը ներկայումս գնումների և զվարճանքի կենտրոն է։ Տարբեր ծրագրեր են առաջարկվել[36] Տոկիոյի ազգային կառավարության ֆունկցիաների համար, որպեսզի Տոկիոյում և Ճապոնիայի մինչև միջին կապիտալ ունեցող այլ տեղամասերում արագ զարգացումը դանդաղեցվի և երկրի տնտեսապես անբարենպաստ տարածքները վերակենդանացվեն։ Այս ծրագրերը վիճահարույց էին[37] Ճապոնիայում և դեռ չի իրականցվել։

2011 թվականի Տոկիոյի երկրաժաշժն ու ցունամին ավերել է Հոնսյու կղզու հյուսիսարևելյան մասը, որը զհաղվել է Տոկիոյում։ Սակայն Տոկիոն երկրաշարժի կայուն ենթակառուցվածքի շնորհիվ համեմատած ցունամիից տուժած այլ շրջանների հետ՝ այդքան էլ չի վնասվել ցունամիից[38], թեև քաղաքում գործունեությունը հիմնականում դադարեցվել էր[39]։ Ցունամիի հետևանքով առաջացող միջուկային ճգնաժամը Տոկիոյի վրա հիմնականում չի ազդել, չնայած ճառագայթման մակարդակներում պատահական ճողփյուններին[40][41]։

2013 թվականի սեպտեմբերի 7-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հենց Տոկիոն ընտրեց որպես 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը հյուընկալող քաղաք։ Տոկիոն ասիական առաջին քաղաքն է, որը երկակի անգամ է ընդունելու Օլիմպիական խաղերը[42]։

Աշխարհագրություն

խմբագրել
 
NASALandsat 7-ի կողմից արված Տոկիոյի 23 վարչական շրջանների լուսանկարը
 
Տոկիոյի մայրաքաղաքային կառավարական շենք

Տոկիոյի մայրցամաքային մասն ընկած է Տոկիոյի ծովածոցի հյուսիս-արևմտյան կողմում և կազմում է մոտավորապես 90 կմ (56 մղոն) արևելքից արևմուտք և 25 կմ (16 մղոն) հյուսիսից հարավ։ Տոկիոյի միջին բարձրությունը կազմում է 40 մ (131 ոտնաչափ)[43]։ Արևելքից այն սահմանակցում է Տիբա, արևմուտքից՝ Յամանաշի, հարավից՝ Կանագավա, իսկ հյուսիսից՝ Սայտամա պրեֆեկտուրաներին։ Տոկիոյի մայրցամաքային մասը հետագայում բաժանվել է հատուկ վարչական շրջանների՝ որոնք զբաղեցնում են արևելյան կեսը, և Թեյմա շրջանի՝ (多摩地域) որը տարածվում է արևմտյան մասում։

Տոկիոյի վարչական սահմաններում են գտնվում նաև երկու կղզիների շղթա՝ որոնք տեղակայված են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում։ Դրանք են Իձու և Օգասավարա կղզիների շղթաները, որոնք տարածվում են մայրցամաքային մասից ավելի քան 1000 կմ (620 մղոն) հեռավորության վրա։ Այս կղզիների և արևմուտքի լեռնային շրջանների պատճառով Տոկիոյի արվարձանային և մերձարվարձանային շրջանների ընդհանուր բնակչության խտության ցուցանիշները իրական թվերից շատ ավելի ցածր են ներկայացվում։

Ճապոնական օրենքի համաձայն Տոկիոն նշանակվում է to (ճապ.՝ ), որը թարգմանաբար նշանակում է մայրաքաղաք[44]։ Դրա վարչական կառուցվածքը նման է ճապոնական մյուս պրեֆեկտուրաների կառուցվածքին։ Տոկիոյի հատուկ վարչական շրջանները (特別区 -կու), որոնք մինչև 1943 թվականը կազմում էին Տոկիո քաղաքը, այժմ առանձին, ինքնավար շրջաններ են, որոնք ունեն քաղաքապետ, քաղաքային խորհուրդ և քաղաքի կարգավիճակ։

Բացի նշված հատուկ 23 վարչական շրջաններից, Տոկիոն նաև ներառում է 26 քաղաք ( -շի), 5 փոքր քաղաք ( -չո կամ մաչի) և 8 գյուղ ( -սոն կամ -մուրա), որոնցից յուրաքանչյուրն ունի տեղական կառավարություն։ Տոկիոյի Մետրոպոլիտենի կառավարությունը, որը կառավարում է ամբողջ մայրաքաղաքը, ղեկավարվում է ժողովրդի կողմից ընտրված կառավարչի և մետրոպոլիտենի ասամբլեայի կողմից։ Դրա գլխամասային գրասենյակները գտնվում են Սինձյուկու վարչական շրջանում։

 

Հատուկ վարչական շրջաններ

խմբագրել
 
Տոկիոյի 23 հատուկ վարչական շրջանների քարտեզ

Տոկիոյի վարչական շրջանները (ճապ.՝ 特別区 տոկուբեցու-կու) ներառում են այն տարածքը, որը նախկինում ընդգրկել է Տոկիո քաղաքը։ 1943 թվականի հուլիսի մեկին Տոկիո քաղաքը միացվեց Տոկիո պրեֆեկտուրային (ճապ.՝ 東京府 Tōkyō-fu)՝ ձևավորելով ներկայիս «մետրոպոլիտեն պրեֆեկտուրան»։ Արդյունքում՝ ի տարբերություն ճապոնական մյուս քաղաքային վարչական շրջանների, այս վարչական շրջանները սահմանակից չեն ավելի մեծ միացյալ քաղաքի։

Չնայած յուրաքանչյուր վարչական շրջան Տոկիոյի Մետրոպոլիտենի կառավարության իրավասության տակ է գտնվում, դրանք նաև փոքր քաղաքներ են, որոնք ինչպես ճապոնական մյուս քաղաքներն ունեն սեփական ընտրված առաջնորդը և քաղաքային խորհուրդը։ Հատուկ վարչական շրջանների անգլերեն պաշտոնական անուններում օգտագործվում է city (քաղաք) բառը (օրինակ՝ Chiyoda City):

Վարչական շրջանները տարբերվում են մյուս քաղաքներից նրանով, որ ունեն եզակի վարչական հարաբերություններ պրեֆեկտուրային կառավարության հետ։ Որոշ համայնքային աշխատանքներ՝ ինչպիսիք են ջրահեռացման, կոյուղու և հրդեհաշիջման աշխատանքները, լուծվում են Տոկիոյի Մետրոպոլիտենի կառավարության կողմից։ Ավելացված վարչական ծախսերը հոգալու համար պրեֆեկտուրան հավաքում է համայնքային հարկեր, որոնք հավաքագրվում են քաղաքի կողմից[45]։

Տոկիոյի հատուկ վարչական շրջաններն են՝

Տոկիոյի «երեք կենտրոնական շրջաններն» են Թիյոդան, Թյուոն և Մինատոն, որոնք կազմում են քաղաքի բիզնես միջուկը։ Այդ շրջաններում ցերեկային բնակչության թիվը յոթն անգամ գերազանցում է գիշերվա բնակչության թվին[46]։ Թիյոդա վարչական շրջանը եզակի է նրանով, որ գտնվում է նախկին Տոկիո քաղաքի հենց սրտում, սակայն ամենաքիչ բնակեցված շրջանն է։ Այդտեղ են գտնվում շատ խոշոր ճապոնական ընկերություններ, կառավարության նստավայրը և Ճապոնիայի կայսրը։ Այն հաճախ անվանում են երկրի «քաղաքական կենտրոն»[47]։ Ակիհաբարան, որը հայտնի է որպես օտակու (ճապ.՝ おたく/オタク) մշակութային կենտրոն և համակարգչային ապրանքների առևտրի թաղամաս, նույնպես կենտրոնացված է Թիյոդայում։

Թեյմա շրջան (Արևմտյան Տոկիո)

խմբագրել
 
Տոկիոյի արևմտյան մասի քաղաքների քարտեզ: Դրանք սահմանակցում են արևմտյան մասին ամենամոտ գտնվող երեք հատուկ վարչական շրջաններին՝ որոնք ցույց են տրված վերևի քարտեզում:

Հատուկ վարչական շրջաններից արևմուտք, Տոկիոն բաղկացած է մեծ ու փոքր քաղաքներից և գյուղերից, որոնք ունեն նույն իրավական կարգավիճակը։ Բացի նրանից, որ սրանք համարվում են «քնելու քաղաք» կենտրոնական Տոկիոյում աշխատողների համար, սրանցից մի քանիսը նաև ունեն առևտրային և արդյունաբերական բազա։ Հավաքականորեն, սրանք կոչվում են Թեյմա շրջան կամ Արևմտյան Տոկիո։

Քաղաքներ

խմբագրել

Տոկիոյի արևմտյան մասի 26 քաղաքներն են.

Տոկիոյի Մետրոպոլիտենի կառավարությունը նշանակել է Հատիոձի, Տատիկավա, Մատիդա, Օմե և Թեյմա քաղաքները որպես Թեյմայի շրջանային կենտրոններ[48], որի նպատակն է ցրել քաղաքային գործառույթները կենտրոնական Տոկիոյից։

Նիսիտամա շրջան

խմբագրել
 
Նիսիտամա քաղաքի քարտեզ՝ նշված կանաչ գույնով

Թեյմա շրջանի արևմտյան մասը զբաղեցնում է Նիսիտամա շրջանը (gun): Այս տարածքի մեծ մասը լեռնային է և ոչ պիտանի քաղաքաշինության համար։ Տոկիոյի ամենաբարձր լեռը Կումոտորին է՝ 2017 մ (6617 ոտնաչափ) բարձրությամբ։ Տոկիոյի այլ լեռներից են Տակասուն (1737 մ), Օդակեն (1266 մ) և Միտակեն (929 մ)։ Յամանասի պրեֆեկտուրայի մոտ՝ Թեյմա գետի վրա է գտնվում Տոկիոյի ամենամեծ լիճը՝ Օկուտաման։ Շրջանը կազմված է երեք քաղաքից (Հինոդե, Միձուհո and Օկուտամա) և մեկ գյուղից (Հինոհարա

Կղզիներ

խմբագրել
 
Իձու կղզիների քարտեզ՝ նշված սևով
 
Օգասավարա կղզիների քարտեզ՝ նշված սևով

Տոկիոն ունի բազմաթիվ արտաքին կղզիներ, որոնք տարածվում են կենտրոնական Տոկիոյից մինչև 1850 կմ հեռավորության վրա։ Սինձյուկույում գտնվող Տոկիոյի Մետրոպոլիտեն կառավարության վարչական շտաբից հեռավորության պատճառով, կղզիները ղեկավարվում են տեղական ենթապրեֆեկտուրային ճյուղի գրասենյակների կողմից։

Իձու կղզիները հրաբխային կղզեխումբ է, որը ձևավորում է Ֆուջի-Հակոնե-Իձու ազգային պարկը։ Տոկիոյին ըստ հերթականության ամենամոտ գտնվող կղզիներն են Իձուոսիմա, Թասիմա, Նիձիմա, Սիկինեձիմա, Կոջուսիմա, Միյակեձիմա, Միկուրաձիմա, Հատիձյոձիմա և Աոգասիմա։ Իձու կղզիները խմբավորված են երեք ենթապրեֆեկտուրաներում։ Իձուոսիման և Հատիձյոձիման քաղաքներ են։ Մնացած կղզիները 6 գյուղեր են, որոնք միավորվելով Նիձիմա և Սիկինեձիմա կղզիների հետ ձևավորում են Նիձիմա քաղաքը։

Օգասավարա կղզիները հյուսիսից հարավ դասավորվածությամբ ներառում են Տիտիձիմա, Նիսինոսիմա, Հահաձիմա, Հյուսիսային Իոտո, Իո և Մինամի կղզիները։ Օգասավարան նաև ղեկավարում է երկու փոքր արտաքին կղզիներ՝ Մինամի Տորիսիման, որը գտնվում է Ճապոնիայի արևելյան կետում ու 1850 կմ հեռավորությամբ ամենահեռու կղզին է կենտրոնական Տոկիոյից, և Օկինոտորին, որը գտնվում է Ճապոնիայի հարավային կետում[49]։ Ճապոնիայում Օկինոտորիի շրջակայքի բացառիկ տնտեսական գոտու (EEZ) պահանջը վիճարկվում է Չինաստանի և Հարավային Կորեայի կողմից, քանի որ նրանք համարում են Օկինոտորին անբնակելի ժայռեր՝ առանց EEZ-ի[50]։ Իոյի շղթան և արտաքին կղզիները չունեն մշտական բնակչություն, բայց այդտեղ հյուրընկալվում է Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի անձնակազմը։ Տեղացիներ կան միայն Տիտիջիմայում և Հահաջիմայում։ Կղզիներից կազմվում է և՛ Օգասավարա ենթապրեֆեկտուրան, և՛ Օգասավարա գյուղը։

Ազգային պարկեր

խմբագրել
 
Օգասավարա ազգային պարկ, ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգություն

2008 թվականի մարտի 31-ի դրությամբ, պրեֆեկտուրայի ընդհանուր հողատարածքի 36%-ը նշանակվել է «Բնական պարկեր»։ Դրանք են Տիտիբու Տամա Կայի, Ֆուձի-Հակոնե-Իձու և Օգասավարա ազգային պարկերը (վերջինս ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգության մաս է կազմում), Մեիձի նո Մորի Տակաո Քուասի ազգային պարկը և Ակիկավա Կյուրյո, Համուրա Կուսաբանա Կյուրյո, Սայամա, Տակաո Ձինբա, Տակիյամա և Տամա Կյուրյո պրեֆեկտուրային ազգային պարկերը[51]։

Բազմաթիվ թանգարաններ են տեղակայված Յուենո պարկում, որոնցից են Տոկիոյի ազգային թանգարանը, Բնության և գիտության ազգային թանգարանը, Սիտամատիի թանգարանը և Արևմտյան արվեստի ազգային թանգարանը։ Կան նաև արվեստի աշխատանքներ և արձաններ պարկի տարբեր մասերում։ Պարկում կա նաև կենդանաբանական այգի։ Պարկը հայտնի ուղղություն է ծաղկած սակուրաները (ճապոնական բալենիներ) տեսնելու համար։

Սեյսմիկություն

խմբագրել
 
Ցուցումներ երկու լեզվով (ճապոներեն և անգլերեն) երկրաշարժի համար (Shibuya)

Ընդհանուր սեյսմիկություն

խմբագրել

Տոկիոն մոտ է Բոսո եռակի հանգույցին, ինչն այն դարձնում է փոքր երկրաշարժների և դանդաղ երկրաշարժների չափազանց ակտիվ գոտի։ Դրանք հաճախակի են ազդում քաղաքային տարածքի վրա՝ թողնելով ճոճվող նավակի տպավորություն, սակայն էպիկենտրոնները Տոկիոյի տարածքում բավականին հազվադեպ են՝ բացառությամբ Տոկիոյի 2000 կմ երկարությամբ կղզու իրավասությունից։ Հաճախ են մետրոյի տարածքում մեկ տարվա ընթացքում տեղի ունենում հարյուրավոր մանր երկրաշարժեր (4-6 մագնիտուտ ուժգնությամբ), ինչը սովորական երևույթ է տեղաբնակների համար, սակայն անհանգստության աղբյուր է ո՛չ միայն օտարերկրացիների, այլ նաև Ճապոնիայի այլ մասերում բնակվողների համար։ Դրանք հազվադեպ են վնասներ պատճառում (երբեմն մի քանի վնասվածք), քանի որ դրանք կամ շատ փոքր են կամ շատ հեռու այն պատճառով, որ տարածաշրջանն անընդհատ ենթարկվում է ցնցումների։ Մասնավորապես ակտիվ են օֆշորային շրջաններն ու ավելի փոքր չափով` Չիբան և Իբարակը[52]։

Հազվադեպ հզոր երկրաշարժեր

խմբագրել

Տոկիոյում տեղի են ունեցել հզոր մեգաերկրաշարժներ 1703, 1782, 1812, 1855, 1923 թվականներին և շատ ավելի անուղղակիորեն՝ 2011 թվականին[53][54]։ Մեծ երկրաշարժերի հաճախականությունը հարաբերական է։ 1923 թվականի երկրաշարժը՝ գնահատված 8,3 մագնիտուտ ուժգնությամբ, սպանել է 142.000 մարդ։ Դա վերջին դեպքն էր, որ հարվածը կրել է քաղաքային տարածքը։ 2011 թվականի երկրաշարժը հարյուրավոր կիլոմետրեր հեռու էր գտնվում քաղաքային տարածքից և չհանգեցրեց ուղղակի մահերի։

Նախկին Տոկիո քաղաքը և Տոկիոյի ցամաքային հատվածի մեծ մասն ընկած է մերձարևադարձային մուսսոնային կլիմայական գոտում (Կյոպպենի կլիմաների դասակարգում)[55]՝ տոթ, խոնավ ամառներով և ընդհանուր առմամբ զով ձմեռներով՝ կարճ սառը ժամանակամիջոցներով։ Տարածաշրջանում, ինչպես Ճապոնիայի մեծ մասում, դիտվում է մեկամսյա սեզոնային ուշացում։ Ամենատաք ամիսն օգոստոսն է՝ միջինը 26.4 °C (79.5 °F), իսկ ամենացուրտ ամիսը հունվարն է՝ միջինը 5.2 °C (41.4 °F): Ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել 1876 թվականի հունվարին՝ −9.2 °C (15.4 °F), մինչդեռ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2004 թվականի հուլիսի 20-ին՝ 39.5 °C (103.1 °F)[56]: Տարեկան տեղումները միջինում կազմում են 1530 մմ՝ ավելի խոնավ ամառներով և ավելի չոր ձմեռներով։ Հազվադեպ են պատահում ձյան տեղումներ, սակայն ձյուն գալիս է գրեթե ամեն տարի[57]։ Տոկիոյում հաճախ են տեղի ունենում թայֆուններ, թեև դրանցից քչերն են ուժեղ։ Ամենախոնավ ամիսը՝ սկսած 1876 թվականի ռեկորդներից, 2004 թվականի հոկտեմբերն էր 780 մմ անձրևով[58]՝ ներառյալ 270,5 մմ այդ ամսի 9-ին[59]։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կիտանոմարու պարկ[60], Թիյոդա հատուկ վարչական շրջան, Տոկիո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 22,6 24,9 25,3 29,2 32,2 36,2 39,5 39,1 38,1 32,6 27,3 24,8 39,5
միջին առավելագույնը (°C) 9,6 10,4 13,6 19,0 22,9 25,5 29,2 30,8 26,9 21,5 16,3 11,9 19,8
միջին ջերմաստիճանը (°C) 5,2 5,7 8,7 13,9 18,2 21,4 25,0 26,4 22,8 17,5 12,1 7,6 15,4
միջին նվազագույնը (°C) 0,9 1,7 4,4 9,4 14,0 18,0 21,8 23,0 19,7 14,2 8,3 3,5 11,6
բացարձակ նվազագույնը (°C) −9,2 −7,9 −5,6 −3,1 2,2 8,5 13,0 15,4 10,5 −0,5 −3,1 −6,8 −9,2
տեղումների քանակը (մմ) 52,3 56,1 117,5 124,5 137,8 167,7 153,5 168,2 209,9 197,8 92,5 51,0 1528,8
Աղբյուր՝ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալություն (ռեկորդներ 1872–այժմ)[56][61][62]

Տոկիոյի ցամաքային հատվածի լեռնային տարածքը՝ Օկուտաման, նույնպես ընկած է խոնավ մերձարևադարձային կլիմայական գոտում։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Օկուտամա (1981–2010)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 6,7 7,1 10,3 16,3 20,5 23,0 26,8 28,2 23,9 18,4 13,8 9,3 17,1
միջին ջերմաստիճանը (°C) 1,3 1,8 5,0 10,6 15,1 18,5 22,0 23,2 19,5 13,8 8,5 3,8 11,9
միջին նվազագույնը (°C) −2,7 −2,3 0,6 5,6 10,5 14,8 18,7 19,7 16,3 10,3 4,6 −0,1 8,1
տեղումների քանակը (մմ) 44,1 50,0 92,5 109,6 120,3 155,7 195,4 280,6 271,3 172,4 76,7 39,9 1623,5
Աղբյուր՝ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալություն[63]

Տոկիոյի օֆշորային տարածքների կլիման զգալիորեն տարբերվում է քաղաքից քաղաք։ Օգասավարայում գտնվող Տիտիձիմայի կլիման տատանվում է տրոպիկական սավանա (չոր ձմեռներ և անձրևոտ ամառներ) և մերձարևադարձային կլիմաների միջև։ Այն Մեծ Տոկիոյի տարածքից մոտ 1000 կմ հարավ է գտնվում, ինչի պատճառով ունի տարբեր կլիմայական պայմաններ։

Տոկիոյի արևելյան տարածքը՝ Օգասավարայում գտնվող Մինամիտորիսիմա կղզին, արևադարձային կլիմայական գոտում է։ Տոկիոյի Իձու և Օգասավարա կղզիներում տեղի են ունենում տարեկան միջինը 5,4 թայֆուն՝ համեմատած Կանտոյի, որտեղ դրանց թիվը հասնում է 3,1-ի[64]։

Քաղաքային տեսարան

խմբագրել

Տոկիոյի ճարտարապետությունը հիմնականում ձևավորվել է Տոկիոյի պատմության կողմից։ Պատմության վերջին շրջանում երկու անգամ մայրաքաղաքը մնացել է ավերակների մեջ՝ 1923 թվականի Մեծ Կանտոյի երկրաշարժի, իսկ ավելի ուշ՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Տոկիոյի ռմբակոծության հետևանքով[65]։ Այդ իսկ պատճառով Տոկիոյի քաղաքային լանդշաֆտը հիմնականում ունի ժամանակակից ճարտարապետություն, իսկ հին շինությունները քիչ են[65]։ Տոկիոյում կարելի է հանդիպել միաջազգային ասպարեզում հայտնի ճարտարապետության ժամանակակից շատ ձևերի՝ ներառյալ Տոկիոյի միջազգային ֆորումը, Asahi Beer Hall-ը, Mode Gakuen Cocoon Tower-ը, NTT Docomo Yoyogi Building-ը և Ծիածանի կամուրջը։ Տոկիոյում կա նաև երկու առանձնահատուկ աշտարակ՝ Տոկիոյի հեռուստատեսային աշտարակը և նոր Երկնային ծառը, որն ամենաբարձր աշտարակն է թե՛ Ճապոնիայում, և թե՛ աշխարհում, և երկրորդ ամենաբարձր կառույցն աշխարհում՝ Դուբայում գտնվող Բուրջ Խալիֆայից հետո[66]։

Տոկիոն նաև ունի բազմաթիվ պարկեր և այգիներ։ Տոկիոյի պրեֆկտուրայում կա 4 ազգային պարկ՝ ներառյալ Ֆուձի-Հակոնե-Իձուն, որը ներառում է բոլոր Իձու կղզիները։


Տոկիոյի համատեսարանային պատկերը՝ Երկնային ծառից


Շրջակա միջավայր

խմբագրել

Տոկիոն քայլեր է ձեռնարկում ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու համար։ Կառավարիչ Սինտարո Իսիհարան ստեղծել է թափոնների սահմանափակման համակարգ, որի նպատակն է 2000 թվականի մակարդակի համեմատ 25 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020 թվականը[67]։ Տոկիոն քաղաքային տաք կղզու օրինակ է, և այս երևույթը հատկապես լուրջ է հատուկ վարչական շրջաններում[68][69]։ Ըստ Տոկիոյի Մետրոպոլիտեն կառավարության[70] տարեկան միջին ջերմաստիճանը աճել է մոտավորապես 3 °C (5.4 °F)-ով անցած 100 տարիների ընթացքում։ Տոկիոն համարվում է «քաղաքների աճի և կլիմայի միջև փոխհարաբերությունների համոզիչ օրինակ»[71]։

2006 թվականին Տոկիոն ընդունեց «Տասնամյա ծրագիր կանաչ Տոկիոյի համար» նախագիծը, որը պետք է իրականացվեր մինչև 2016 թվականը։ Այն նպատակ ուներ Տոկիոյի ճանապարհների եզրերի ծառերը 480.000-ից հասցնել մեկ միլիոնի և ավելացնել 1000 հա կանաչ տարածք՝ որից 88 հեկտարը պետք է լիներ Ումի նո Մորի անվամբ (ծովային անտառ) նոր պարկ։ Այն պետք է ստեղծվեր Տոկիոյի ծովածոցում գտնվող վերականգնված կղզու վրա, որը նախկինում եղել է աղբավայր[72]։ 2007-2010 թվականներին ստեղծվեց նախագծված 1000-ից 436 հեկտար կանաչ տարածք և տնկվեց 220.000 ծառ՝ հասցնելով ընդհանուր ծառերի թիվը 700.000-ի։ 2014 թվականին ճանապարհների եզրերի ծառերի թիվը հասավ 950.000-ի և ավելացվեց ևս 300 հա կանաչ տարածք[73]։

Ժողովրդագրական տվյալներ

խմբագրել

2012 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ պաշտոնական տվյալներով Տոկիոյում ապրում է 13,506 միլիոն մարդ, որից 9,214 միլիոնն ապրում է Տոկիոյի 23 հատուկ վարչական շրջաններում[74]։ Ցերեկվա ընթացքում բնակչությունն ավելանում է 2,5 միլիոնով, քանի որ աշխատողները և ուսանողները շրջակա տարածքներից գալիս են այստեղ։ Այս երևույթը հատկապես ընդգծված է Տոկիոյի երեք կենտրոնական հատուկ վարչական շրջաններում՝ Թիյոդայում, Թյուոյում և Մինատոյում, որոնց ընդհանուր բնակչության թիվն ըստ 2005 թվականի ազգային մարդահամարի 326.000 է գիշերը, բայց 2,4 միլիոն ցերեկը[75]։

1889 թվականին Ներքին գործերի նախարարությունն արձանագրեց 1.375.937 մարդ Տոկիո քաղաքում և ընդհանուր 1.694.292 մարդ Տոկիո պրեֆեկտուրայում[76]։ Նույն տարում հաստատվեց, որ 779 օտարերկրացիներ բնակվում են Տոկիոյում։ Նրանց գերակշռող մասը բրիտանացիներ են (209 բնակիչ), որին հետևում են բնակիչներ Միացյալ Նահանգներից (182) և Ցին կայսրությունից (137)[77]։

 
Տոկիո պատմական բնակչությունը՝ 1920 թվականից սկսած
Գրանցված օտարերկրյա քաղաքացիներ[78]
Ազգություն Բնակչություն (2012)
  161.169
  99.880
  27.929
  15.901
  8.669
  8.313
  6.906
  5.522
  4.781
  4.635
 
Այս աղյուսակում ցույց է տրված ինքնավար շրջանների աճը Տոկիոյում: Այն գնահատված է 2005 և 2010 թվականների մարդահամարների համաձայն:

Աճման կարգով      10,0% կամ ավելի      7,.5 – 9,9%      5,0 – 7,4%      2,5 – 4,9%      0,0 – 2,4% Նվազման կարգով      0,0 – 2,4%      2,5 – 4,9%      5,0 – 7,4%      7,5 – 9,9%      10,0% կամ ավելի

Տոկիոյի բնակչությունը[75]
Տարածքով1

Տոկիո
Վարչ. շրջաններ
Թեյմա շրջան
Կղզիներ

12,79 միլիոն
8,653 միլիոն
4,109 միլիոն
28.000

Տարիքով2

Տարիք՝ 0–14
Աշխատող (տարիք՝ 15–64)
Թոշակառու (տարիք՝ 65+)

1,461 միլիոն (11,8%)
8,546 միլիոն (69,3%)
2,332 միլիոն (18,9%)

Ժամերով3

Ցերեկ
Գիշեր

14,978 միլիոն
12,416 միլիոն

Ազգությամբ4

Օտարերկրացիներ

364.653 (2,9% ընդհանուր)

1 2007 թվականի հոկտեմբերի մեկի դրությամբ

2 2007 թվականի հունվարի մեկի դրությամբ

3 2005 թվականի ազգային մարդահամարի տվյալներով

4 2006 թվականի հունվարի մեկի դրությամբ

Տոկիոյում ապրում է 50–60 հայ, գործում է հայագիտական կենտրոն, տարեկան 7–8 անգամ լույս է տեսնում «Արարատ» թերթիկը՝ հայերի և Հայաստանով հետաքրքրվող ճապոնացիների համար։

Տնտեսություն

խմբագրել
 
Tokyo Skytree, ամենաբարձր աշտարակն աշխարհում
 
Տոկիոյի ֆոնդային բորսա
 
Գինձան հանրահայտ առևտրի գոտի է Տոկիոյում: Այն համարվում է աշխարհի ամենաշքեղ առևտրի գոտիներից մեկը:
 
Ճապոնիայի բանկի գլխամասային գրասենյակը Թյուոյում
 
Տոկիոյի աշտարակը գիշերը
 
Սիբույան գրավում է շատ զբոսաշրջիկների:

Տոկիոն ունի ամենամեծ մետրոպոլիտեն տնտեսությունն աշխարհում։ Ըստ PricewaterhouseCoopers-ի կատարած հետազոտության՝ Տոկիոյի 38 միլիոն բնակչությամբ քաղաքային տարածքն ուներ ընդհանուր հաշվով 2 տրիլիոն դոլար ՀՆԱ 2012 թվականին (Գնողունակության համարժեքությունում), որը գլխավորում էր այդ ցուցակը։ Fortune Global 500 ընկերություններից 51-ը գտնվում են Տոկիոյում՝ գրեթե կրկնակի գերազանցելով 2-րդ հորիզոնականում գտնվող քաղաքի ցուցանիշը (Փարիզ)[79]։

Տոկիոն խոշոր միջազգային ֆինանսական կենտրոն է[80]։ Այստեղ են հյուրընկալվում աշխարհի ամենամեծ ինվեստիցիոն բանկերի գլխամասային գրասենյակներից և ապահովագրական ընկերություններից մի քանիսը։ Տոկիոն հանգույց է ծառայում Ճապոնիայի երթևեկության, հրատարակչության, էլեկտրոնիկայի և հեռարձակող արդյունաբերության համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի տնտեսության կենտրոնացված աճի ընթացքում շատ մեծ ընկերություններ իրենց գլխամասային գրասենյակները Տոկիո տեղափոխեցին այնպիսի քաղաքներից, ինչպիսին է Օսական (պատմական կոմերցիոն մայրաքաղաք), ինչն առավելություն էր կառավարություն ավելի հեշտ մուտք ունենալու համար։ Այս միտումը սկսել է նվազել Տոկիոյում բնակչության թվի շարունակական աճի և ապրուստի բարձր գների պատճառով։

Տոկիոն The Economist-ի կողմից 14 տարի շարունակ դասակարգվել է որպես ամենաթանկ քաղաքն աշխարհում (մինչև 2006 թվականը)[81]։

1960-ականներին Տոկիոն համարվում էր առաջատար միջազգային ֆինանսական կենտրոն և Նյու Յորքի ու Լոնդոնի հետ նկարագրվում էր որպես երեք «իշխող կենտրոններից» մեկը համաշխարհային տնտեսությունում[82]։ 2017 թվականին կայացած Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ինդեքսում Տոկիոն դասակարգվեց 5-րդ ամենամրցունակ ֆինանսական կենտրոնն աշխարհում (այնպիսի երկրների շարքում, որի թոփ տասնյակում էին Լոնդոնը, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն, Սիդնեյը, Բոստոնը և Տորոնտոն) և 3-րդ ամենամրցունակը Ասիայում՝ Սինգապուրից և Հոնգ Կոնգից հետո[83]։ Ճապոնական ֆինանսական շուկան դանդաղորեն ընդլայնվեց 1984 թվականին և արագացրեց իր միջազգայնացումը 1998 թվականին՝ Japanese Big Bang-ով[84]։ Չնայած Սինգապուրի և Հոնգ Կոնգի մրցակցությանը որպես ֆինանսական կենտրոններ, Տոկիոն կարողանում է պահպանել առաջատար դիրք Ասիայում։ Տոկիոյի ֆոնդային բորսան Ճապոնիայի ամենամեծ ֆոնդային բորսան է, երրորդ ամենամեծը շուկայական կապիտալիզացիայով և չորրորդ ամենամեծը բաժնետոմսերի շրջանառությամբ։ 1990 թվականին ճապոնական ֆինանսական պղպջակի վերջում այն կազմում էր աշխարհի ֆոնդային շուկայական արժեքի ավելի քան 60 տոկոսը[85]։ 2003 թվականի դրությամբ ըստ Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության նախարարության, Տոկիոն ուներ 8.460 հա (20.900 ակր) գյուղատնտեսական տարածք[86], որը վերջինն էր երկրի պրեֆեկտուրաների շարքում։ Գյուղատնտեսական տարածքները կենտրոնացված են Արևմտյան Տոկիոյում։ Շուտ փչացող ապրանքները, ինչպիսիք են բանջարեղենը, մրգերը և ծաղիկները, կարող են հեշտությամբ առաքվել պրեֆեկտուրայի արևելյան մասի շուկաներ։ Կոմացունան և սպանախը ամենակարևոր բանջարեղեններն են։ 2000 թվականի դրությամբ Տոկիոյի մատակարարած կոմացունայի 32,5 %-ը վաճառվել է կենտրոնական արտադրության շուկայում։

Տոկիոյի տարածքի 36%-ը ծածկված է անտառներով, որոնցում հատկապես տարածված են կրիպտոմերիան և ճապոնական կիպարիսը։ Դրանք առանձնապես տարածված են Ակիրունո, Օմե, Օկուտամա, Հատոիձի, Հինոդե և Հինոհարա արևմտյան լեռնային համայնքներում։ Փայտանյութի գնի իջեցումը, արտադրության արժեքի ավելացումը և անտառային բնակչության շրջանում տարեցտարի մեծահասակների գերակշռումը հանգեցրել են Տոկիոյում արտադրության անկման։ Բացի այդ, փոշին, հատկապես կրիպտոմերիայի, ալերգեն է մոտակա բնակավայրերի ապրողների համար։ Տոկիոյի ծովածոցը ժամանակին եղել է ձկան պաշարների հիմնական աղբյուր։ Տոկիոյի ձկնարդյունաբերության մեծ մասը գալիս է արտաքին կղզիներից, ինչպիսիք են Իձու Օսիմա և Հատիտոձիմա կղզիները։ Գծավոր թունան, նորին և կարանջիդան օվկիանոսային արտադրանքների շարքում են։

Զբոսաշրջությունը Տոկիոյում ներդրումներ է կատարում տնտեսության մեջ։ 2006 թվականին 4,81 միլիոն օտարերկրացի և 420 միլիոն ճապոնացի այցելել են Տոկիո։ Ըստ Տոկիոյի Մետրոպոլիտեն կառավարության՝ այս այցելությունների տնտեսական արժեքը կազմել է 9,4 տրիլիոն իեն։ Շատ զբոսաշրջիկներ այցելում են տարբեր գործարար կենտրոններ, խանութներ և ժամանցի վայրեր Տոկիոյի հատուկ վարչական շրջանների հարևանությամբ։ Մասնավորապես, դպրոցականների ուղևորությունների համար Տոկիոյի աշտարակ այցելությունը «պարտադիր է»։ Մշակութային առաջարկները ներառում են ո՛չ միայն ճապոնական փոփ մշակույթն, այլ նաև հարակից շրջանները, ինչպիսիք են Սիբույան և Հարաձյուկուն, ենթամշակութային տեսարժան վայրեր՝ ինչպիսիք են Studio Ghibli ճապոնական անիմացիայի ստուդիան, ինչպես նաև Տոկիոյի ազգային թանգարանը, որտեղ էլ գտնվում է երկրի արվեստի գործերի 37%-ը (87/233):

Տոկիոյում ցուկիձի ձկան շուկան աշխարհի ամենամեծ մեծածախ ձկան և ծովամթերքի շուկան է, ինչպես նաև ամենամեծ մեծածախ սննդի շուկաներից մեկը։ Ցուկիձի շուկան խստորեն պահպանում է իր նախորդ՝ Նիհոմբասի ձկան շուկայի ավանդույթները և օրական ունենում է մոտավորապես 50.000 գնորդ և վաճառող։ Մանրածախ և մեծածախ վաճառողները, աուկցիոներները և քաղաքացիները հաճախ են այցելում շուկա՝ ստեղծելով կազմակերպված քաոսի յուրահատուկ փոքր աշխարհ, որը դեռ շարունակում է դրական իմաստով բորբոքել քաղաքը և դրա սննդի մատակարարումն ավելի քան չորս դար[87]։

Տոկիոյում են կենտրոնացված ապրանքային և ֆինանսական սակարանները, խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերը (Միցուբիշի, Սումիտոմո, Միցուի և այլն), բանկերը (Ճապոնական, Զարգացման, Արտահանման-ներմուծման և այլն)։ Զարգացած են առավելապես գիտատար և բարձր տեխնոլոգիական, էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային և օպտիկամեխանիկական արտադրությունները, մեքենաշինությունը, սարքաշինությունը, ավտոմեքենաշինությունը, նավաշինությունը, նավթամշակման, նավթաքիմիական, քիմիական, տպագրական, թեթև, տեքստիլ, սննդի և այլ արդյունաբերություններ։

Տրանսպորտ

խմբագրել
 
Տոկիո կայարանը քաղաքի հիմնական երկաթուղային տերմինալն է:
 
Հանեդա օդանավակայան
 
Տոկիո մետրոն և Տոկիոյի մետրոպոլիտեն տրանսպորտի բյուրոն Տոկիոյի երկու հիմնական մետրոյի հանգույցներն են:
 
Hamazakibashi JCT-ն Սուտո ճեպուղում

Տոկիոն որպես Մեծ Տոկիո տարածքի կենտրոն, Ճապոնիայի ամենամեծ տեղական և միջազգային երկաթուղային և վերգետնյա հանգույցն է։ Սակայն, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի օդային տարածքները եղել են ԱՄՆ-ի բացառիկ ռազմական իրավունքների տակ և որոշ չվերթների երթուղիներ վերադարձվել են Ճապոնիա[88]։ Տոկիոյում հասարակական տրանսպորտում գերակշռում է մաքուր և արդյունավետ[89] գնացքների և մետրոների լայն ցանցը, որն աշխատեցվում է տարբեր օպերատորների կողմից։ Գործում է ավելի քան 62 էլեկտրագնացք և 900-ից ավելի երկաթուղային կայարան[90]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյուքնում Ճապոնիայում արգելված է ինքնաթիռների թռիչքը Տոկիոյի վրայով[91]։ Այդ իսկ պատճառով Ճապոնիան օդանավակայաններ կառուցեց Տոկիոյից դուրս։ Տիբա պրեֆեկտուրայում գտնվող Նարետա միջազգային օդանավակայանը համարվում է Ճապոնիա մեկնող զբոսաշրջիկների հիմնական կայան։ Այս օդանավակայանում տարածք է տրամադրված Ճապոնիայի դրոշը կրող Japan Airlines-ին, ինչպես նաև All Nippon Airways-ին։ Օտայում գտնվող Հանեդա օդանավակայանը առաջարկում է տեղական և միջազգային թռիչքներ։

Տոկիոյի կառավարության տակ գտնվող տարբեր կղզիներ ունեն սեփական օդանավակայանները։ Հատիտոձիման (Հատիտոձիմա օդանավակայան), Միյակեձիման (Միյակեձիմա օդանավակայան) և Իձու Օսիման (Օսիմա օդանավակայան) կատարում են ծառայություններ դեպի Տոկիոյի միջազգային և այլ օդանավակայաններ։

Երկաթուղին Տոկիոյի հիմնական տրանսպորտային միջոցն է, որը նաև աշխարհի ամենախոշոր քաղաքային ցանցն է։ East Japan Railway ընկերությունը ղեկավարում է Տոկիոյի ամենամեծ երկաթգծերի ցանցը՝ ներառյալ Yamanote Line հանգույցը, որը գործում է Տոկիոյի կենտրոնում։ Մետրոների ցանցը ղեկավարվում է երկու տարբեր կազմակերպությունների կողմից։ Դրանք են մասնավոր Տոկիո մետրոն և կառավարական Տոկիոյի մետրոպոլիտեն տրանսպորտի բյուրոն։ Մետրոպոլիտեն կառավարությունը և անհատ գծատերերը ղեկավարում են ավտոբուսային երթուղիները և մեկ տրամվայի երթուղի։ Տոկիո, Սինագավա և Սինձյուկու կայարաններում հասանելի են տեղական, շրջանային և ազգային ծառայություններ մատուցող խոշոր տերմինալներ։

Ճեպուղիները մայրաքաղաքը կապում են Մեծ Տոկիոյի տարածքի այլ կետերի՝ Կանտո շրջանին և Կյուսյու, Սիկոկու կղզիներին։ Որպեսզի դրանց կառուցումն ավարտվեր նախքան 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը, ճեպուղիների մեծամասնությունը կառուցվեց արդեն իսկ գոյություն ունեցող ճանապարհների վրա[92]։ Այլ փոխադրամիջոցներից են հատուկ վարչական շրջաններում և քաղաքներում գործող տաքսիները։ Տոկիոյի կղզիներում գործում են նաև լաստանավեր, որոնք կատարում են ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ դեպի տեղական և օտարերկրյա նավահանգիստներ։

Կրթություն

խմբագրել
 
Yasuda AuditoriumՏոկիոյի համալսարանում (Բունքյո)
 
Okuma AuditoriumՎասեդայի համալսարանում (Սինձյուկու)
 
Հիբիյա ավագ դպրոց Թիյոդայում

Տոկիոյում գործում են բազմաթիվ համալսարաններ, քոլեջներ և մասնագիտական դպրոցներ։ Ճապոնիայի ամենահեղինակավոր համալսարաններից շատերը գտնվում են Տոկիոյում՝ ներառյալ Տոկիոյի և Հիտոցուբասի համալսարանները, Տոկիոյի տեխնոլոգիայի ինստիտուտը, Վասեդայի համալսարանը, Տոկիոյի գիտության համալսարանը և Կեյո համալսարանը[93]։ Տոկիոյի ամենամեծ ազգային համալսարաններից են.

  • Հիտոցուբասի համալսարան
  • Քաղաքական գիտությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտ
  • Օտանոմիձու համալսարան
  • Տոկիոյի Գակուգեի համալսարան
  • Տոկիոյի տեխնոլոգիայի ինստիտուտ
  • Տոկիոյի բժշկական և ատամնաբուժական համալսարան
  • Տոկիոյի գյուղատնտեսության և տեխնոլոգիայի համալսարան
  • Տոկիոյի արտասահմանյան հետազոտությունների համալսարան
  • Տոկիոյի ծովային հետազոտությունների և տեխնոլոգիաների համալսարան
  • Տոկիոյի արվեստների համալսարան
  • Էլեկտրոնային հաղորդակցությունների համալսարան
  • Տոկիոյի համալսարան

Տոկիոյում գործում է միայն մեկ ոչ ազգային հանրային համալսարան՝ Տոկիոյի մետրոպոլիտեն համալսարանը։

Կան նաև մի քանի համալսարաններ, որոնք շատ հայտնի են անգլերենով անցկացվող դասընթացների և ճապոներեն սովորեցնելու համար։ Դրանք են՝

  • «Գլոբիս» համալսարանի կառավարման բարձրագույն դպրոց
  • Միջազգային քրիստոնեական համալսարան
  • Սոֆիա համալսարան
  • Վասեդայի համալսարան

Տոկիոն նաև ՄԱԿ-ի համալսարանի գլխամասային գրասենյակն է։

Հանրային մանկապարտեզները, տարրական դպրոցները (1-6 տարեկան) և հիմնական դպրոցները (7-9 տարեկան) կառավարվում են տեղակամ վարչական շրջանների կամ քաղաքապետարանների կողմից։ Հանրային միջնակարգ դպրոցներն աշխատեցվում են Տոկիոյի մետրոպոլիտեն կառավարության կրթական խորհրդի կողմից և կոչվում են «Մետրոպոլիտեն ավագ դպրոցներ»։ Տոկիոյում գործում են նաև շատ մասնավոր դպրոցներ՝ սկսած մանկապարտեզից մինչև ավագ դպրոց.

  • Aoba-Japan միջազգային դպրոց
  • Տոկիոյի բրիտանական դպրոց
  • Jingumae միջազգային փոխանակման դպրոց
  • Տոկիոյի Կ. միջազգային դպրոց
  • Տոկիոյի միջազգային դպրոց
  • Տոկիոյի կանադական միջազգային դպրոց
  • Տոկիոյի արևմտյան միջազգային դպրոց
  • Սուրբ Մարիամի անվան միջազգային դպրոց
  • Նոր միջազգային դպրոց

Մշակույթ

խմբագրել
 
Զարգացող գիտության և նորարարության ազգային թանգարան, որը հայտնի է նաև «Միրաիկան» անվամբ:
 
Տակեշիտա փողոցը Հարաձյուկույում

Տոկիոյում կան բազմաթիվ թանգարաններ։ Ուենո պարկում է գտնվում Տոկիոյի ազգային թանգարանը՝ որը երկրի ամենամեծ թանգարանն է և մասնագիտացված է ավանդական ճապոնական արվեստում, Արևմտյան արվեստի ազգային թանգարանը և Ուենո կենդանաբանական այգին։ Այլ թանգարաններից են Օդաիբայում գտնվող Միրաիկան, Սումիդայում գտնվող Էդո-Տոկիո թանգարանը, Աոյամայում գտնվող Նեզու թանգարանը և Ազգային խորհրդարանական գրադարանը, Ազգային արխիվները և Ժամանակակից արվեստի ազգային թանգարանը, որը մոտ է գտնվում Տոկիոյի կայսերական պալատին։

Տոկիոյում գործում են շատ թատրոններ[94]։ Դրանք ներառում են ազգային և մասնավոր թատրոններ՝ ճապոնական դրամայի ավանդական ձևերի համար։ Հատկանշական է Ազգային նո թատրոնը նոյի համար և Կաբուկիձա թատրոնը կաբուկիի համար[95]։ Սիմֆոնիկ նվագախմբերը և այլ երաժշտական կազմակերպությունները ներկայացնում են ժամանակակից և ավանդական երաժշտություն։ Տոկիոն նաև հյուրընկալում է ժամանակակից ճապոնական և միջազգային փոփ և ռոք երաժիշտների տարբեր վայրերում, որոնց չափերը տատանվում են ակումբներից մինչև միջազգային հանրությանը հայտնի այնպիսի բեմեր, ինչպիսին է Նիպոն Բուդոկանը։

 
Սանձյա Մացուրի փառատոնը Ասակուսայում

Տոկիոյում հաճախ են տեղի ունենում տարբեր փառատոններ։ Խոշորամասշտաբ միջոցառումներից են Սանոն՝ Հիե-ձինձյայում, Սանձյան՝ Ասակուսա-ձինձյայում և երկամյա Կանդա Մացուրի փառատոնը։ Վերջինի առանձնահատկություններից է շքերթը` մանրակրկիտ զարդարված տոնական հարթակներով և հազարավոր մարդկանցով։ Ամեն տարի հուլիսի վերջին շաբաթ օրը Սումիդա գետի մոտ տեղի է ունենում մեծ հրավառություն, որը գրավում է միլիոնավոր այլցելուների։ Գարնանը սակուրայի ծաղկելու ժամանակ շատ բնակիչներ պիկնիկի համար հավաքվում են Ուենո, Ինոկասիրա պարկերում և Սինձյուկու Գյեոն ազգային այգում։

Սիբույայի հարևանությամբ գտնվող Հարաձյուկուն միջազգայնորեն հայտնի է իր երիտասարդության ոճի, նորաձևության[96] և քոսփլեյի համար։

Տոկիոյի խոհանոցը մեծ ճանաչում ունի։ 2007 թվականի նոյեմբերին Michelin guid-ը թողարկեց ուղեցույց՝ ինչպես լավ ճաշել Տոկիոյում, որը ստացավ 191 աստղ, ինչը մոտավորապես կրկնակի գերազանցում էր Տոկիոյի ամենամոտ մրցակից Փարիզին։ 2017 թվականի դրությամբ Տոկիոյում պարգևատրվել է 227 ռեստորան (92-ը Փարիզում)։ Տասներկու հաստատություններ ստացել են գերազանց գնահատական՝ երեք աստղ (Փարիզում դրանց թիվը տասն էր), 54-ը ստացել են երկու աստղ և 161-ը՝ մեկ աստղ[97]։

Ճարտարապետություն

խմբագրել

Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ։ 1923 թվականի սեպտեմբերի 1-ին քաղաքի գրեթե կեսն ավերվել է երկրաշարժից, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945 թվականներ) ժամանակ բազմիցս ենթարկվել է (1944–1945 թվականներ) ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններին։ Տոկիոյի պատմական կենտրոնը Նիհոմբասի շրջանն է, որտեղ պահպանվել են կայսերական պալատի համալիրը (մոտ 1600 թվականին, վերականգնվել է 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին), Ռիկոշեն լանդշաֆտային զբոսայգին (17-րդ դարի վերջ – 18-րդ դարի սկիզբ), սինթոիստական Տոսյեգու (ժամանակակից տեսքն ստացել է 17-րդ դարում) և Մեյգի (19-րդ դարի վերջ), բուդդայական Կաննոն (հիմնադրվել է 17-րդ դարում, վերականգնվել՝ 20-րդ դարում) տաճարները և ճարտարապետական այլ հուշարձաններ։ 20-րդ դարի լավագույն կառույցներից են Խորհրդարանի շենքը (1915–1936 թվականներին), «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը» (1960–1961 թվականներին), Օլիմպիական մարզահամալիրը (1963–1964 թվականներին), Սուրբ Մարիամի տաճարը (1964 թվականին) և այլն։ Տոկիոյում են անցկացվել 18-րդ օլիմպիական խաղերը (1964 թվական)։

 
Պալատական համալիրի անկյունային աշտարակը
 
Տոկիո Դոում, Յոմիուրի Ջայանթսի գլխավոր մարզադաշտը
 
Ռյոգոկու Կոկուգիկան սումո ըմբշամարտի արենա

Տոկիոն ունի երկու պրոֆեսիոնալ բեյսբոլի ակումբ՝ Yomiuri Giants-ը, որը խաղում է Տոկիո Դոումում և Tokyo Yakult Swallows-ը, որը խաղում է Meiji-Jingu ստադիոնում։ Ճապոնիայի սումոյի ասոցիացիայի գլխավոր գրասենյակը նույնպես գտնվում է Տոկիոյում՝ Ռյոգոկու Կոկուգիկան սումո արենայում, որտեղ տարեկան անցկացվում է սումոյի երեք պաշտոնական առաջնություն (հունվարին, մայիսին և սեպտեմբերին)։ Տոկիոյի ֆուտբոլային ակումբներն են Տոկիո ֆուտբոլային ակումբը, Տոկիո Վերդին, որոնք խաղում են Տյոֆույում գտնվող Աձինոմոտո ստադիոնում և Մատիդա Զելվիա ֆուտբոլային ակումբը, որը խաղում է Մատիդայում գտնվող Նոզուտա ստադիոնում։ Բասկետբոլային ակումբներն են Hitachi SunRockers-ը, Toyota Alvark Tokyo-ն և Tokyo Excellence-ը։

Տոկիոն հյուրընկալել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը՝ դառնալով առաջին ասիական երկիրը, որտեղ անցկացվել են ամառային օլիմպիական խաղեր։ Ազգային ստադիոնը՝ որը հայտնի է նաև «Ազգային օլիմպիական ստադիոն» անվամբ, հյուրընկալել է բազմաթիվ միջազգային սպորտային միջոցառումներ։ 2016 թվականին այն պետք է փոխարինվեր Նոր ազգային ստադիոնով։ Տոկիոյի համաշխարհային կարգի սպորտային մի շարք վայրերում հաճախակի են անցկացվում ազգային և միջազգային սպորտային միջոցառումներ՝ բասկետբոլի մրցաշարեր, կանանց վոլեյբոլի մրցաշարեր, թենիսի մրցաշարեր, լող, մարաթոններ, ռեգբի, ֆուտբոլ, ամերիկյան ֆուտբոլի ցուցադրական խաղեր, ձյուդո և կարատե։ Սենդագայայում գտնվող Տոկիոյի սպորտի պալատը (գիմնազիա) մեծ սպորտային համալիր է, որը ներառում է լողավազաններ, մարզասրահներ և մեծ փակ արենա։ Ըստ Around the Rings-ի, գիմնազիան հյուրընկալել է 2011 թվականին կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները՝ չնայած Միջազգային գիմնազիայի ֆեդերացիայի այն նախնական կասկածին, որ մարտի 11-ի ցունամիից հետո Տոկիոն չի կարող հյուրընկալել առաջնությունները[98]։ 2013 թվականի սեպտեմբերի 7-ին Տոկիոն ընտրվել է 2020 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի և պարաօլիմպիական խաղերի հյուրընկալող երկիր։

Հայտնի մշակույթում

խմբագրել
 
Ակիհաբարան անիմեի, մանգայի և խաղերի երկրպագուների համար ամենահայտնի վայրն է:
 
Fuji TV-ի գլխամասային գրասենյակ

Որպես Ճապոնիայի ամենախիտ բնակեցված կետ և երկրի խոշորագույն հեռարձակողների ու ստուդիաների վայր, Տոկիոն համարվում է կինոթատրոնների, հեռուստատեսային շոուների, անիմեի, վեբկոմիկսի, լայթ-նովելի, վիդեոխաղերի և մանգայի կենտրոն։ Կայձյու (հրեշների ֆիլմ) ժանրում, Տոկիոյի ուղենիշները սովորաբար ոչնչացվում են հսկայական հրեշների կողմից, որոնցից են Գոձիլան և Գամերան։

Որոշ հոլիվուդյան ռեժիսորներ նախընտրում են իրենց ֆիլմերից որոշ տեսարաններ նկարահանել Տոկիոյում։ Ետպատերազմյան օրինակներ են «Տոկիոից Ջոն», «Իմ գեյշան», «Տոկիոյի պատմություն» և Ջեյմս Բոնդի «Ապրում ես միայն երկու անգամ» ֆիլմերը։ Ավելի նոր օրինակներ են «Սպանել Բիլին», «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ», «Թարգմանության դժվարությունները», «Բաբելոն» և «Սկիզբ» ֆիլմերը։

Ճապոնացի հեղինակ Հարուկի Մուրակամին իր նովելներից մի քանիսը գրել է Տոկիոյում (ներառյալ «Նորվեգական անտառը»)։ Դեյվիդ Միչելն իր առաջին երկու վեպերում անդրադարձել է Տոկիոյին (number9dream, Ghostwritten): ժամանակակից բրիտանացի նկարիչ Կարլ Ռանդոլը 10 տարի Տոկիոյում ապրելով նկարչության մեջ ստեղծել է անհատական ուղղություն՝ ներկայացնելով քաղաքների մարդաշատ փողոցները և հանրային վայրերը[99][100][101][102][103]։

Միջազգային կապեր

խմբագրել

Տոկիոն Խոշոր քաղաքների ասիական ցանց 21-ի հիմնադիր անդամ է Միջազգային հարաբերությունների տեղական իշխանությունների խորհրդի անդամ։ Տոկիոն նաև եղել է C40 քաղաքներ կլիմայի առաջնորդության խմբի հիմնադիր անդամ։

Քույր քաղաքներ, քույր նահանգներ և բարեկամության պայմանագրեր

խմբագրել

2016 թվականի դրությամբ Տոկիոն ունի քույր քաղաքներ և բարեկամության պայմանագրեր հետևյալ 12 քաղաքների և նահանգների հետ[104].

Տես նաև

խմբագրել
  • Largest cities in Asia
  • Քաղաքների ցանկը՝ համապատասխան բնակչության
  • List of cities with the most skyscrapers
  • List of tallest structures in Tokyo
  • List of development projects in Tokyo
  • List of metropolitan areas in Asia
  • List of most expensive cities for expatriate employees
  • List of urban areas by population
  • Megacity
  • Tokyo dialect
  • World's largest cities
  • Yamanote and Shitamachi

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Geography of Tokyo». Tokyo Metropolitan Government. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  2. «Japan's Local Government System». Tokyo Metropolitan Government. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «World Urbanization Prospects: The 2014 Revision Population Database». United Nations. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Nussbaum, Louis-Frédéric. (2005). "Tōkyō" in Japan Encyclopedia, pp. 981–982, p. 981, at Google Books; "Kantō" in p. 479, p. 479, at Google Books
  5. Fortune. «Global Fortune 500 by countries: Japan». CNN. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  6. «GaWC – The World According to GaWC 2008». Lboro.ac.uk. 2010 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2016-08-11-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Tokyo Tops Among Global Travelers, According To TripAdvisor World City Survey». TripAdvisor. TripAdvisor LLC. 2014 թ․ մայիսի 20. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «2015 Cost of Living Rankings». Mercer. Mercer LLC. 2015 թ․ հունիսի 17. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. «Uptown top ranking». The Economist. 2015 թ․ հունիսի 17. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. «The Monocle Quality of Life Survey 2015 – Film». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «Tokyo is Michelin's biggest star». The Times. 2007 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2011-10-12-ին. Վերցված է 2017-12-28-ին.
  12. (ճապոներեն) "「ミシュランガイド東京・横浜・鎌倉2011」を発行 三つ星が14軒、二つ星が54軒、一つ星が198軒に", Michelin Japan, November 24, 2010.
  13. «Safe Cities Index 2015 Infographic – NEC: Safe Cities». 2015 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  14. «QS Best Student Cities 2016». Top Universities.
  15. 15,0 15,1 Room, Adrian. Placenames of the World. McFarland & Company (1996), p360. 0-7864-1814-1.
  16. US Department of State. (1906). A digest of international law as in diplomatic discussions, treaties and other international agreements (John Bassett Moore, ed.), Volume 5, page 759; excerpt, "The Mikado, on assuming the exercise of power at Yedo, changed the name of the city to Tokio".
  17. Fiévé, Nicolas; Paul Waley (2003). Japanese Capitals in Historical Perspective: Place, Power and Memory in Kyoto, Edo and Tokyo. էջ 253. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  18. "明治東京異聞~トウケイかトウキョウか~東京の読み方" Tokyo Metropolitan Archives (2004). Retrieved on September 13, 2008. (ճապոներեն)
  19. Nussbaum, "Provinces and prefectures" at p. 780, p. 780, at Google Books
  20. McClain, James, James; և այլք: (1994). Edo and Paris: Urban Life and the State in the Early Modern Era. էջ 13.
  21. Sorensen, Andre (2004). The Making of Urban Japan: Cities and Planning from Edo to the Twenty First Century. էջ 16.
  22. Naitō, Akira (2003). Edo, the City That Became Tokyo: An Illustrated History. էջ 33,55.
  23. Naitō, Akira (2003). Edo, the City That Became Tokyo: An Illustrated History. էջեր 182–183.
  24. Naitō, Akira (2003). Edo, the City That Became Tokyo: An Illustrated History. էջ 186.
  25. Naitō, Akira (2003). Edo, the City That Became Tokyo: An Illustrated History. էջ 188.
  26. «History of Tokyo». Tokyo Metropolitan Government. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  27. «Tokyo-Yokohama earthquake of 1923». Encyclopædia Britannica. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  28. Tipton, Elise K. (2002). Modern Japan: A Social and Political History. Routledge. էջ 141. ISBN 0-585-45322-5.
  29. «9 March 1945: Burning the Heart Out of the Enemy». Wired. Condé Nast Digital. 2011 թ․ մարտի 9. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.
  30. «1945 Tokyo Firebombing Left Legacy of Terror, Pain». Common Dreams. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  31. Cybriwsky, Roman (1997). Historical Dictionary of Tokyo. Lanham, MD: Scarecrow. էջ 22.
  32. Hewitt, Kenneth (1983). «Place Annihilation: Area Bombing and the Fate of Urban Places». Annals of the Association of American Geographers. 73 (2): 257–284. doi:10.1111/j.1467-8306.1983.tb01412.x. ISSN 0004-5608.
  33. «Tokyo Narita International Airport (NRT) Airport Information (Tokyo, Japan)». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  34. «Rail Transport in The World's Major Cities» (PDF). Japan Railway and Transport Review. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  35. Saxonhouse, Gary R. (ed.); Robert M. Stern (ed.) (2004). Japan's Lost Decade: Origins, Consequences and Prospects for Recovery. Blackwell Publishing Limited. ISBN 1-4051-1917-9. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  36. «Shift of Capital from Tokyo Committee». Japan Productivity Center for Socio-Economic Development. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
  37. «Policy Speech by Governor of Tokyo, Shintaro Ishihara at the First Regular Session of the Metropolitan Assembly, 2003». Tokyo Metropolitan Government. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  38. «Despite Major Earthquake Zero Tokyo Buildings Collapsed Thanks to Stringent Building Codes». Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  39. Williams, Carol J. (2011 թ․ մարտի 11). «Japan earthquake disrupts Tokyo, leaves capital only lightly damaged». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  40. «Tokyo Radiation Levels- Metropolis Magazine». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  41. «Tokyo radiation levels – daily updates – April». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  42. «IOC selects Tokyo as host of 2020 Summer Olympic Games». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  43. «Population of Tokyo, Japan». mongabay. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  44. «Local Government in Japan» (PDF). Council of Local Authorities for International Relations. էջ 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  45. The Structure of the Tokyo Metropolitan Government Արխիվացված Դեկտեմբեր 8, 2014 Wayback Machine (Tokyo government webpage)
  46. Population of Tokyo – Tokyo Metropolitan Government Արխիվացված Դեկտեմբեր 23, 2008 Wayback Machine (Retrieved on July 4, 2009)
  47. «Pray For Tokyo: Chiyoda». Karis Japan. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  48. «Development of the Metropolitan Centre, Subcentres and New Base». Bureau of Urban Development, Tokyo Metropolitan Government. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
  49. «Ogasawara Islands: World Natural Heritage». Ogasawara Village Industry and Tourist Board. Արխիվացված է օրիգինալից (Adobe Flash) 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  50. Yoshikawa, Yukie (2005). «Okinotorishima: Just the Tip of the Iceberg». Harvard Asian Quarterly. 9 (4). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  51. «General overview of area figures for Natural Parks by prefecture» (PDF). Ministry of the Environment. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  52. Matsu’ura, Ritsuko S. (2017 թ․ հունվարի 28). «A short history of Japanese historical seismology: past and the present». Geoscience Letters. 4: 3. Bibcode:2017GSL.....4....3M. doi:10.1186/s40562-017-0069-4 – via BioMed Central.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  53. «A New 1649–1884 Catalog of Destructive Earthquakes near Tokyo and Implications for the Long-term Seismic Process» (PDF). U.S. Geological Survey. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
  54. «A new probabilistic seismic hazard assessment for greater Tokyo» (PDF). U.S. Geological Survey. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
  55. Peel, M. C., Finlayson, B. L., and McMahon, T. A.: Updated world map of the Köppen-Geiger climate classification, Hydrol. Earth Syst. Sci., 11, 1633–1644, 2007.
  56. 56,0 56,1 観測史上1~10位の値( 年間を通じての値) (Japanese). Japan Meteorological Agency. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. «Tokyo observes latest ever 1st snowfall». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  58. 気象庁 Japan Meteorological Agency. «観測史上1~10位の値(年間を通じての値)». Data.jma.go.jp. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  59. 気象庁 Japan Meteorological Agency. «観測史上1~10位の値(10月としての値)». Data.jma.go.jp. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  60. The JMA Tokyo, Tokyo (東京都 東京) station is at 35°41.4′N 139°45.6′E, JMA: 気象統計情報>過去の気象データ検索>都道府県の選択>地点の選択
  61. 気象庁 / 平年値(年・月ごとの値) (Japanese). Japan Meteorological Agency. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  62. 気象庁 / 平年値(年・月ごとの値) (Japanese). Japan Meteorological Agency. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. «気象庁 / 気象統計情報 / 過去の気象データ検索 / 平年値(年・月ごとの値)». Japan Meteorological Agency. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  64. «気象統計情報 / 天気予報・台風 / 過去の台風資料 / 台風の統計資料 / 台風の平年値». Japan Meteorological Agency.
  65. 65,0 65,1 Hidenobu Jinnai. Tokyo: A Spatial Anthropology. University of California Press (1995), p1-3. 0-520-07135-2.
  66. «Tokyo – GoJapanGo». Tokyo Attractions – Japanese Lifestyle. Mi Marketing Pty Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  67. «World Business Council for Sustainable Development (WBCSD)». Wbcsd.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.
  68. Barry, Roger Graham & Richard J. Chorley. Atmosphere, Weather and Climate. Routledge (2003), p. 344. 0-415-27170-3.
  69. Toshiaki Ichinose, Kazuhiro Shimodozono, and Keisuke Hanaki. Impact of anthropogenic heat on urban climate in Tokyo. Atmospheric Environment 33 (1999): 3897–3909.
  70. «Heat Island Control Measures». kankyo.metro.tokyo.jp. 2007 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  71. Barry, Roger Graham; Chorley, Richard J. Atmosphere, Weather and Climate. London: Methuen Publishing. էջ 344. ISBN 0-416-07152-X.
  72. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  73. «2012 Action Program for Tokyo Vision 2020 – Tokyo Metropolitan Government». Metro.tokyo.jp. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  74. «東京都の人口(推計)». 東京都. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  75. 75,0 75,1 «Population of Tokyo». Tokyo Metropolitan Government. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  76. 東京府 編 (1890). 東京府統計書. 明治22年 [Tōkyō-Fu Statistics Book (1889)] (Japanese). Vol. 1. 東京府. էջեր 40–41.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (National Diet Library Digital Archive) (digital page number 32)
  77. 東京府 編 (1890). 東京府統計書. 明治22年 [Tōkyō-Fu Statistics Book (1889)] (Japanese). Vol. 1. 東京府. էջեր 66–67.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (National Diet Library Digital Archive) (digital page number 46)
  78. «Tokyo Statistical Yearbook 2012, Population: 2–4 Foreign Residents by District and Nationality (Year-End Data 2008–2012)» (Excel 97). Bureau of General Affairs, Tokyo Metropolitan Government. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  79. «Global 500 Our annual ranking of the world's largest corporationns». CNNMoney.com. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 4-ին.
  80. «Financial Centres, All shapes and sizes». The Economist. 2007 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
  81. «Top 3 Things to See & Do in Shibuya – Tokyo's Busiest District». 2017 թ․ ապրիլի 13. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  82. Sassen, Saskia (2001). The Global City: New York, London, Tokyo (2nd ed.). Princeton University Press. ISBN 0-691-07063-6.
  83. «The Global Financial Centres Index 21» (PDF). Long Finance. 2017 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  84. (July 1999)։ «Japan's Big Bang and the Transformation of Financial Markets»։
  85. «Tokyo stock exchange». Stock-market.in. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
  86. Horticulture Statistics Team, Production Statistics Division, Statistics and Information Department, Ministry of Agriculture, Forestry and Fisheries (2003 թ․ հուլիսի 15). «Statistics on Cultivated Land Area» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  87. Hannerz, Ulf (2005). «The Fish Market at the Center of the World (Review)». The Journal of Japanese Studies. 31 (2): 428–31. doi:10.1353/jjs.2005.0044.
  88. Japan gets approval for new flight routes over Haneda airport using U.S. airspace Արխիվացված 2018-06-12 Wayback Machine Japan Times
  89. «A Country Study: Japan». The Library of Congress. էջեր Chapter 2, Neighbourhoods. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 24-ին.
  90. «Orientation - Tokyo Travel Guide | Planetyze». Planetyze (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  91. U.S. military's Yokota Rapcon airspace is set in six different levels at altitudes between 2,450 and 7,000 meters, stretching over Tokyo and eight other prefectures. Արխիվացված 2018-06-12 Wayback Machine Japan Times
  92. «Revamping Tokyo's expressways could give capital a boost». Yomiuri Shimbun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  93. «QS University Rankings: Asia 2016». QS Quacquarelli Symonds Limited. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  94. «10 Top Things to Do in Tokyo in 2019» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  95. Milner, Rebecca (2013). "Pocket Tokyo." 4th Edition. Lonely Planet Publications. 978-1-74220-581-6
  96. Perry, Chris (2007 թ․ ապրիլի 25). «Rebels on the Bridge: Subversion, Style, and the New Subculture» (Flash). Self-published (Scribd). Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 4-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  97. «Tokyo 'top city for good eating'». BBC News. 2007 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.
  98. «Tokyo Keeps Gymnastics Worlds, Bolsters Olympics Ambitions». Aroundtherings.com. 2011 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
  99. BBC World Service: World Update. 'Carl Randall – Painting the faces in Japan's crowded cities'., BBC World Service, 2016
  100. BBC News. 'Painting the faces in Japan's crowded cities'., BBC News – Arts & Entertainment, 2016
  101. 'Tokyo Portraits by Carl Randall'., The Daiwa Anglo Japanese Foundation, London, 2014
  102. 'The BP Portrait Awards 2013'., The National Portrait Gallery, London, 2012
  103. 'Japan Portraits'., Carl Randall – artist website, 2016
  104. «Sister Cities (States) of Tokyo – Tokyo Metropolitan Government». Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  105. «Friendship and cooperation agreements». Paris: Marie de Paris. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.

Գրականություն

խմբագրել

Լրացուցիչ գրականություն

խմբագրել

Ուղեցույցներ

խմբագրել
  • Bender, Andrew, and Timothy N. Hornyak. Tokyo (City Travel Guide) (2010)
  • Mansfield, Stephen. Dk Eyewitness Top 10 Travel Guide: Tokyo (2013)
  • Waley, Paul. Tokyo Now and Then: An Explorer's Guide. (1984). 592 էջ
  • Yanagihara, Wendy. Lonely Planet Tokyo Encounter (2012)

Ժամանակակից

խմբագրել
  • Allinson, Gary D. Suburban Tokyo: A Comparative Study in Politics and Social Change. (1979). 258 էջ
  • Bestor, Theodore. Neighbourhood Tokyo (1989). online edition
  • Bestor, Theodore. Tsukiji: The Fish Market at the Centre of the World. (2004) online edition(չաշխատող հղում)
  • Fowler, Edward. San'ya Blues: Labouring Life in Contemporary Tokyo. (1996) 0-8014-8570-3.
  • Friedman, Mildred, ed. Tokyo, Form and Spirit. (1986). 256 էջ
  • Jinnai, Hidenobu. Tokyo: A Spatial Anthropology. (1995). 236 էջ
  • Reynolds, Jonathan M. "Japan's Imperial Diet Building: Debate over Construction of a National Identity". Art Journal. 55#3 (1996) 38 էջից սկսած
  • Sassen, Saskia. The Global City: New York, London, Tokyo. (1991). 397 էջ
  • Sorensen, A. Land Readjustment and Metropolitan Growth: An Examination of Suburban Land Development and Urban Sprawl in the Tokyo Metropolitan Area (2000)
  • Waley, Paul. "Tokyo-as-world-city: Reassessing the Role of Capital and the State in Urban Restructuring". Urban Studies 2007 44(8): 1465–1490. ISSN 0042-0980 Fulltext: Ebsco

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկիո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկիո» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։