Աբուջա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աբուջա (անգլ.՝ Abuja), Նիգերիայի մայրաքաղաք։ Աբուջան գտնվում է Նիգերիայի կենտրոնում, Համդաշնային Մայրաքաղաքային Կենտրոնում։ Աբուջան հիմնականում նախագծված քաղաք է, կառուցվել է 1980 թվականին և դարձավ Նիգերիայի մայրաքաղաք դեկտեմբերի 12, 1991 թվականին փոխարինելով նախկին մայրաքաղաք Լագոսին։ Բնակչությունը՝ ▲1 693 400 մարդ (2022)[3]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Աբուջա | |||
Abuja | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Համայնք | Federal Capital Territory? | ||
Ներքին բաժանում | Աբաջի[1][2], Բվարի[1][2], Գվագվալադա[1][2], Կուժե[1][2], Կվալի[1][2] և Աբուջայի քաղաքային խորհուրդ[1][2] | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Առաջին հիշատակում | 1700 | ||
Մակերես | 713 000 000 քառակուսի մետր | ||
ԲԾՄ | 360 մետր | ||
Բնակչություն | ▲1 693 400 մարդ (2022)[3] | ||
Ագլոմերացիա | 1,4 միլիոն | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Պաշտոնական կայք | fct.gov.ng | ||
| |||
Աբուջան աշխարհաբանական տեսանկյունից սահմանվում է Ասո Ժայռով, 400 մ միակտոր ժայռի կտոր, որն առաջացած է ջրի էռոզիայից։ Նախագահական պալատը, Ազգային Ժողովը և Բարձրագույն Դատարանը և քաղաքի մեծ մասը գտնվում են ժայռից հարավ։ "Ասո" նշանակում է հաղթական, այստեղ ապրող Ասոքորո ժողովրդի լեզվով, որոնք այժմ տեղահանված են։
Աբուջան որպես նպատակադրված քաղաք լավագույնն է Աֆրիկայում, ինչպես նաև ամենահարուստը և ամենաթանկը, բայց և այնպես բնակչությունն արվարձաններում ապրում է անմխիթար վիճակում։
Պատմություն
խմբագրելԱբուջան կառուցվեց, որպեսզի դառնա բազմակրոն և բազմացեղային Նիգերիայի մայրաքաղաք։ Նրա կառուցման տեղը ընտրվեց զգուշորեն, որպեսզի լինի հասանելի բոլոր կողմերին։ Այս ծրագիրը կազմվեց Նիգերիայի անկախանալուց հետո և քաղաքը նյութական պատճառներով ուշանալով հանդերձ ժամկետից՝ ավարտվեց անցյալ դարի իննսունականներին և այդտեղ տեղափոխվեցին դեսպանատները։
Բացի հիմնական կառավարական շենքերից, Աբուջայում են հաստատվել Արևմտյան Աֆրիկյան Պետությունների Տնտեսական Խորհուրդը, նրա զինվորական մասնաճյուղը և Նավթ Արտահանող Երկիրներու Կազմակերպության շրջանային գրասենյակը։
Կլիմա և բուսականություն
խմբագրելԱբուջայի կլիման տատանվում է տեղատարափ հասարակածային անձրևների և չոր եղանակի միջև։ Ապրիլից օգոստոս լինում են անձրևներ, իսկ մնացածը չոր եղանակ։ Լինում է նաև սառը քամուց և փոշուց հագեցած մի եղանակ, որը կոչվում է Հարմաթթան։ Տարեկան տեղումները կազմում են 1100 – 1600 մմ։
Բուսականության ծածկը կազմում է Աֆրիկյան Սավանան։
Այլ
խմբագրելԱբուջայում կան բազմաթիվ այգիներ, որից ամենանշանավորը "Միլենիում Այգի"ն է, որը բացվեց վերջերս Անգլիոյ Էլեզաբեթ թագուհու կողմից։ Այգու նախագծողն է Մանֆրեդ Նիկոլեթթին։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբուջա» հոդվածին։ |