Գեորգի Դանելիա

ռուս խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան

Գեորգի Նիկոլաևիչ Դանելիա (վրաց.՝ გიორგი დანელია, ռուս.՝ Георгий Николаевич Данелия, օգոստոսի 25, 1930(1930-08-25)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 4, 2019(2019-04-04), Մոսկվա, Ռուսաստան), վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), ԽՍՀՄ պետական մրցանակի (1978), ՌՍՖՍՀ՝ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի (1981), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (1996) դափնեկիր[4]։

Գեորգի Դանելիա
վրաց.՝ გიორგი დანელია
Ծնվել էօգոստոսի 25, 1930(1930-08-25)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էապրիլի 4, 2019(2019-04-04) (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1955) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1959)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գործունեության տարիներ1958 - այժմ
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, հրապարակախոս և դասախոս
Ոճ(եր)կինոկատակերգություն և տրագիկոմեդիա
ԱմուսինԼյուբով Սոկոլովա
Պարգևներ
IMDbID ID 0199381

Կենսագրություն

խմբագրել

Գեորգի Դանելիան ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսիում։ Մեկ տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Գեորգի Դանելիան եղել է կոմերիտմիության անդամ[5]։ 1955 թվականին ավարտել է է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը։ 1956 թվականին ընդունվել է նոր բացված Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն կուրսեր, որն ավարտել է 1959 թվականին[6]։

1959 թվականին Գեորգի Դանելիան սկսել է աշխատել «Մոսֆիլմում» որպես բեմադրող-ռեժիսոր։ Դանելիայի առաջին ֆիլմը՝ «Սերյոժա», (նկարահանել է Իգոր Տալանկինի հետ համատեղ) գրավեց քննադատների ու հանդիսատեսի ուշադրությունը։ Գեորգի Դանելիայի ծրագրային աշխատանքը դարձավ «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին։

Սկսած «Երեսուներեք» (1965) ֆիլմից՝ ռեժիսորը դիմել է սատիրայի ժանրին և դարձել կատակերգության ժանրի ճանաչված վարպետ։ Դանելիայի ստեղծագործությանը հատուկ է խորը սատիրան, նուրբ քնարականությունը և հերոսների հոգեբանական կերպարի բացահայտումը։

1967-1970 թվականներին մի քանի մանրապատումներ է ստեղծել «Фитиль» սատիրական ամսագրի համար։

Գեորգի Դանելիային մեծ հռչակ են բերել հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա»։

1980-ական թվականներին որպես ժյուրիի անդամ հրավիրվել է ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգային։

Գեորգի Դանելիան եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ[7], Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ազգային ակադեմիայի ու Ռուսական «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս է։ 1987 թվականից եղել է «Մոսֆիլմ» կինոընկերության «Ռիթմ» կինոստուդիայի նախագահը ու գեղարվեստական ղեկավարը։

2003 թվականից եղել է «Գեորգի Դանելիայի՝ նոր կինոյի զարգացման ու ավանդույթների պահպանման հիմնադրամի» (ռուս.՝ «Фонда Георгия Данелия сохранения традиций и развития нового кино») նախագահ։

Հետաքրքրվել է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, երաժշտությամբ, տանն ունեցել է թմբուկների հավաքածու։ Ապրել և աշխատել է Մոսկվայում։

Մահվանից որոշ ժամանակ առաջ տեղափոխվել է հիվանդանոց թոքաբորբով։ Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժին և առաջացրել արհեստական կոմա, որպեսզի կարգավորեն նրա շնչառությունը[8]։

Գեորգի Դանելիան մահացել է 2019 թվականի ապրիլի 4-ին Մոսկվայում[9]։ Մահվան պատճառ է եղել սուր շնչառական ու սրտային անբավարարությունը[10]։

Ընտանիք

խմբագրել
  • Հայրը - Նիկոլայ Դանելիա (1902-1981) - ինժեներ, հանքի տնօրեն, Մոսկվայի ու ԽՍՀՄ Մետրոստրոյի գլխավոր ինժեներ, գեներալ-մայոր
  • Մայրը - Մերի Անջապարիձե (1905-1980), որպես ասիստենտ ու երկրորդ ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմում», նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, Ստալինյան առաջին կարգի մրցանակի դափնեկիր է (1950)
  • Առաջին կինը - Իրինա Գինզբուրգ (ամուսնացած են եղել 1951-1956 թվականներին),
    • Դուստրը - Սվետլանա Դանելիա, իրավաբան
    • Դուստրը - Նինա Դանելիա, դիվանագետ
  • Երկրորդ կինը - Լյուբով Սոկոլովա, դերասանուհի (ամուսնացած են եղել 1957-1984 թվականներին),
    • Որդին - Նիկոլայ Սոկոլով-Դանելիա (1959-1985), ռեժիսոր, բանաստեղծ, նկարիչ
      • Թոռները - Մարգարիտա Դանելիա, Մարիամ Աբուլաձե, Ալյոնա Դանելիա
  • Երրորդ կինը - Գալինա Դանելիա, դերասանուհի, բեմադրող ռեժիսոր։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Ֆիլմի բնօրինակ անվանում
Ռեժիսոր Սցենարիստ Դերասան Դեր Նշումներ
1958 Վասիսուալի Լոխանկին Васисуалий Лоханкин
 Y
 Y
կարճամետրաժ
1959 Նույնպես մարդիկ են Тоже люди
 Y
 Y
կարճամետրաժ
1960 Սերյոժա Серёжа
 Y
 Y
1962 Путь к причалу
 Y
1963 Ես քայլում եմ Մոսկվայով Я шагаю по Москве
 Y
 Y
կոշիկ մաքրող
1965 Երեսուներեք Тридцать три
 Y
 Y
1968 Մի վշտանա Не горюй!
 Y
 Y
սպա
1971 Հաջողության ջենտլմենները Джентльмены удачи
 Y
 Y
անցորդ
1973 Բոլորովին կորած Совсем пропащий
 Y
 Y
1975 Աֆոնյա Афоня
 Y
1977 Միմինո Мимино
 Y
 Y
 Y
ինքնաթիռի օդաչու
1979 Աշնանային մարաթոն Осенний марафон
 Y
 Y
 Y
գերմանացի սպա ֆիլմում
1982 Կաթում էին արցունքները Слёзы капали
 Y
 Y
 Y
ընթերցող ուղևոր տրամվայում
1986 Կին-ձա-ձա։ Кин-дза-дза!
 Y
 Y
 Y
Աբրադոկս
1988 Ֆրանսիացին Француз
 Y
1990 Անձնագիրը Паспорт
 Y
 Y
 Y
արաբ էշի հետ
1993 Նաստյա Настя
 Y
 Y
 Y
մշակույթի ոլորտի աշխատող
1995 Գիր ու ղուշ Орёл и решка
 Y
 Y
 Y
ինժեներ-կոնստրուկտոր
1998 Բարևներ Չարլի շեփորահարից Привет от Чарли-трубача
 Y
2000 Ճակատագիր Фортуна
 Y
 Y
 Y
օրենքով գող
2005 Աննա Анна
 Y
2006 Պարահանդեսային գիշեր-2 կամ 50 տարի անց Карнавальная ночь-2, или 50 лет спустя
 Y
կամեո
2013 Կու։ Կին-ձա-ձա։ Ку! Кин-дза-дза
 Y
 Y
 Y
ճանապարհորդ Ռոմաշկա անիմացիոն

Մրցանակներ ու պարգևներ

խմբագրել
  • Նիկա
1987 - ֆիլմ «Կին-ձա-ձա»
1991 - «Լավագույն սցենար» անվանակարգ, ֆիլմ «Անձնագիր»
2008 - «Հանուն պատվի ու արժանապատվության»
2014 - «Ку! Кин-дза-дза»
1996 - Սոչի, Ժյուրիի հատուկ մրցանակ, ֆիլմ «Գիր ու ղուշ»
1999 - Սոչի, ՌԴ նախագահի մրցանակ «Ռուսական կինոյի զարգացման մեջ ունեցած առանձնակի ներդրման համար»
2000 - Սոչի, հաղթանակ «Նախագահական խորհրդի մրցանակ» անվանակարգում, ֆիլմ «Ճակատագիր»

Որպես «Մոսֆիլմի» ներկայացուցիչ՝ Գեորգի Դանելիան Օսկար է ստացել պրոդյուսեր Յոիոտի Մացուեի հետ «Դերսու Ուզալա» (ռուս.՝ «Дерсу Узала») ֆիլմի համար 1976 թվականին[11]։

Պետական մրցանակներ

խմբագրել
  • ՌՍՖՍՀ արվեստների վաստակավոր արտիստ (1965)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1974)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (25 օգոստոսի, 2010 թվական) – հայրենի կինեմատոգրաֆի զարգացման մեջ մեծ ներդրման ու ստեղծագործական բազմամյա գործունեության համար[12]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (29 օգոստոսի, 2000 թվական) - կինեմատոգրաֆի զարգացման մեջ անձնական մեծ ներդրման համար
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1978) – «Միմինո» (1977) ֆիլմի համար
  • ՌՍՖՍհ՝ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1981)[13]
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1985)
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (29 մայիսի, 1997 թվական) – «Անձնագիր», «Նաստյա», «Գիր ու ղուշ» ֆիլմերի համար[14]
  • «Պատվո նշան» շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1980)
  • Պատվո շքանշան (Վրաստան, 2000)
  • Ռուսաստանի նախագահի մրցանակ կինոարվեստի զարգացման մեջ ունեցած ներդրման համար
  • Ռուսաստանի արվեստների ակադեմիայի պատվավոր անդամ[15]
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ
  • Данелия Г. Н. Кот ушел, а улыбка осталась. — М.: Эксмо, 2014. — 415 с. — 5000 экз. — ISBN 978-5-699-76244-6
  • Данелия Г. Н. Безбилетный пассажир: «байки» кинорежиссёра. — М.: Эксмо, 2006. — 416 с. — 5100 экз. — ISBN 978-5-699-12714-6, 5-699-12714-3
  • Данелия Г. Н. Тостуемый пьёт до дна. — М.: Эксмо, 2006. — 352 с. — 7100 экз. — ISBN 5-699-12715-3
  • Данелия Г. Н. Чито-грито. — М.: Эксмо, 2007. — 768 с. — 17 000 экз. — ISBN 5-699-17248-3, 978-5-699-17248-1
  • Данелия Г. Н. Джентльмены удачи и другие киносценарии. — СПб.: Сеанс: Амфора, 2008. — 624 с. — (Библиотека кинодраматурга). — 5000 экз. — ISBN 978-5-367-00641-4
  • Данелия Г. Н. Не горюй! — М.: АСТ : Зебра Е, 2008. — 704 с. — (Актёрская книга). — 5000 экз. — ISBN 978-5-17-054369-4, 978-5-94663-620-9
  • Р. Габриадзе В.Токарева Г. Данелия Мимино. — М.: Искусство, 1978. — 88 с. — 30 000 экз.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Данелия Георгий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. http://kremlin.ru/acts/bank/31679
  3. http://kremlin.ru/acts/bank/16028
  4. Указ Президента Российской Федерации от 29 мая 1997 года № 532
  5. Велигжанина А. 29 октября 2017 года — 99 лет со дня основания ВЛКСМ // Комсомольская правда : газета. — 2017.
  6. «Биография Георгия Данелия». РИА Новости. 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  7. «Состав РАХ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  8. «Умер Георгий Данелия». Собака.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  9. Умер Георгий Данелия
  10. Умер Георгий Данелия
  11. «Dersu Uzala» winning the Oscar® for Foreign Language Film
  12. О награждении орденом «За заслуги перед Отечеством» II степени Данелии Г. Н.
  13. «Георгий Николаевич Данелия. Биографическая справка». РИАНовости. 25 августа 2010. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.
  14. Указ Президента Российской Федерации от 29 мая 1997 года № 532
  15. «Состав РАХ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Դանելիա» հոդվածին։