Դաշտավարություն
Դաշտավարություն, երկրագործության ենթատեսակ։ Համարվում է գյուղատնտեսության (բուսաբուծություն) հիմնական ճյուղերից մեկը ՝ այգեգործության, բանջարաբուծության, խաղողագործության և այլ տեսակների հետ միասին։ Գլխավորապես միամյա պարենային (հատիկային հատկաընդեղեններ, արմատապտուղներ, ձիթատու մշակաբույսեր), ինչպես նաև թելատու և կերային դաշտային բույսերի աճեցման համակարգ։ Բնական և տնտեսական պայմաններին համապատասխան դաշտային մշակույթների ցանքատարածություններն աշխարհի տարբեր երկրներում բաշխված են անհամաչափ։
Ստացված արտադրանքի քանակի տեսակետից առաջին տեղն զբաղեցնում է բրինձը, այնուհետև՝ ցորենը և եգիպտացորենը[փա՞ստ]։ Կարտոֆիլի ու շաքարի ճակնդեղի արտադրության հիմնական մասը տալիս է Եվրոպան, հատիկաընդեղեններինը և յուղատուներինը՝ Ասիան, եգիպտացորենինը և եղեգնաշաքարինը՝ Ամերիկան։ Դաշտային կուլտուրաների բերքատվության առավել բարձր մակարդակ է դիտվում Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։
Խորհրդային շրջանում Հայաստանում խոշոր մեքենայացված տնտեսությունների կազմակերպումը պայմաններ ստեղծեց հողօգտագործման և գյուղատնտեսության հետագա զարգացման համար։ Հայաստանում մշակվում է ծխախոտ։ Խորդենին մշակվում է Արմավիրի մարզում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 287)։ |