Մարինա Վիկտորի Մդիվանի (վրաց.՝ მარინა ვიქტორის ასული მდივანი, ծնվել է՝ 6 հոկտեմբերի, 1936, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դաշնակահարուհի։ Վրաստանի առաջին շախմատի վարպետ Վիկտոր Գոգլիձեի դուստրն է։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1976

Մարինա Մդիվանի
Բնօրինակ անունმარინა მდივანი
Ի ծնե անունվրաց.՝ მარინა მდივანი
Ծնվել էհոկտեմբերի 6, 1936(1936-10-06)[1] (87 տարեկան)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄաքԳիլի համալսարան
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա[1] և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 6-ին Թբիլիսիում։ Սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիային կից տասնամյա երաժշտական դպրոցը (1955) Եվգենիա Չերնյավսկայայի ղեկաղարությամբ։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան ու ասպիրանտուրան, որտեղ սովորել է Յակով Միլշտեյնի և Էմիլ Գիլելսի մոտ։

1957 թվականին Մարինա Մդիվանին երկրորդ տեղն է զբաղեցրել երիտասարդ կատարողների մրցույթում, որ անցկացել է Մոսկվայում տեղի ունեցող Երիտասարդության ու ուսանողության փառատոնի շրջանակներում։ 1960 թվականին նա պիտի մասնակցեր Բրյուղելում անցկացվող Ելիզավետա թագուհու անվան մրցույթին, սակայն, ըստ դաշնակահարուհու պաշտոնական կայքի, քաղաքական պատճառներով նրան արգելում են դուրս գալ երկրից[2]։ 1961 թվականին Մարինա Մդիվանին Փարիզում հաղթել է Դաշնակահարների Մարգերիտ Լոնգի անվան միջազգային մրցույթում։

1962 թվականին Մոսկվայում Չայկովսկու անվան միջազգային մրցույթում զբաղեցրել է չորրորդ տեղը։ 1963 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքի Քարնեջի Հոլում (Հյուսիսային Ամերիկայում Մարինա Մդիվանիի համերգային շրջագայությունների հովանավորն էր Սոլ Յուրոկը), «Նյու Յորք Թայմս» թերթի գրախոսը համերգը գնահատել էր փայլուն, իսկ Մդիվանիին բնութագրել էր որպես մեծագույն դաշնակահարուհու տվյալներ ունեցող անձ (անգլ.՝ she has the stuff of a great pianist)[3]:

Հետագա տարիներին Մարինա Մդիվանին համերգային շրջագայություններ է կատարել ողջ աշխարհում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Թուրքիա, Ֆինլանդիա, Չեխոսլովակիա, Հունգարիա, Մարոկո, Չիլի, Պերու, Ճամայկա, Մեքսիկա)։ 1986 թվականի փետրվարի 24-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում մեկ համերգի ընթացքում կատարել է Սերգեյ Պրոկոֆևի հինգ դաշնամուրային համերգները։ Կոմպոզիտորի հարազատներից շատերը տարբեր երկրներից ժամանել էին հատուկ այդ համերգին ներկա գտնվելու։

1991 թվականից Մարինա Մդիվանին ապրում և աշխատում է Կանադայում, Մակգիլի համալսարանի պրոֆեսոր է։ Մամուլը կանադացի երիտասարդ դաշնակահար Ջերեմի Թոմփսոնի հետ նրա համագործակցությունը գնահատել է որպես բավական հաջող[4]։ Համագործակցում է նաև Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի հետ[5], օգնում է վրացի երիտասարդ երաժիշտներին[6]։

Մարինա Մդիվանին կատարում է բազմաթիվ ստեղծագործություններ՝ Յոհան Սեբաստիան Բախից մինչև Պաուլ Հինդեմիտ ու Ալֆրեդ Շնիտկե։ Մարինա Մդիվանիին է նվիրված Սոֆյա Գուբայդուլինայի Դաշնամուրի չակոն (1963), որն առաջին անգամ կատարել է Մարինա Մդիվանին 1966 թվականի մարտի 13-ին։

Սկավառակագրություն խմբագրել

Մարինա Մդիվանիի ձայնագրությունների շարքում են Պյոտր Չայկովսկու Առաջին համերգը Կոլոնի նվագախմբի հետ՝ Պիեռ Դերվոյի ղեկավարությամբ, Սերգեյ Պրոկոֆևի Երրորդ համերգը (1963, դիրիժոր՝ Գենադի Ռոժդեստվենսկի), Օթար Թաքթաքիշվիլու Առաջին համերգը (1968, դիրիժոր՝ Օթար Թաքթաքիշվիլի) և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 About Marina Goglidze-Mdivani
  2. Մարինա Մդիվանիի հորեղբայրը՝ Սերգեյ Գոգլիձեն, 1953 թվականին գնդակահարվել է որպես «Բերիայի ավազակախմբի» անդամ։
  3. Howard Klein. Marina Mdivani in Piano Recital // «The New York Times», November 28, 1963.
  4. И. Манцов. «Одной любви музыка уступает…» // «Канадский паспорт», 2001, № 6.
  5. А. Алёшина. Цепная реакция добра // Газета «Алфавит»
  6. Известная грузинская пианистка Марина Мдивани окажет содействие в популяризации грузинских музыкантов за рубежом(չաշխատող հղում) // «Новости — Грузия», 30.07.2008.

Գրականություն խմբագրել

  • Վրացական սովետական հանրագիտարան, 1975—1987, 12 հատորով։
  • Magazine «Disques» N127 Fevrier 1962
  • Eric McLean. A powerful recital by Marina Mdivani (the Montreal Srar, Feb 18 1967)
  • Katherina Sayer. Soviet pianist graces MAC (the «Hamilton Spectator» 1993).
  • W. Reiche. Rough applause to the Soviet pianist. Sachsische Zeitung. 1968

Արտաքին հղումներ խմբագրել