Խրամ (գետ)

գետ Վրաստանում և Ադրբեջանում

Խրամ (վրաց.՝ ხრამი, ադրբ.՝  Xram çayı), գետ Վրաստանում, Կուրի աջ վտակը։ Երկարությունը 220 կմ է, ավազանը՝ 8340 կմ²։

Խրամ
Բնութագիր
Երկարություն201 կմ
Ավազանի մակերես8340 կմ²
Ջրի ծախս51 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԴեբեդ, Մաշավեր, Շուլավեր և Այազմա
Երկիր Վրաստան և  Ադրբեջան
ԵրկրամասՔվեմո Քարթլիի մարզ և Ղազախի շրջան

Սկիզբ է առնում Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջից, 2422 մ բարձրությունից։ Խոշոր վտակներն են Դեբեդը և Մաշավերը։ Ունի խառը սնում, հորդանում է գարնանը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Խրամի վրա կառուցված են Ծալկայի ջրամբարը և 2 ՀԷԿ։

Անվանում

խմբագրել

Անվանումը վրացերեն բառացի նշանակում է «խորաձոր»[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրամ (գետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 94