Սուլխան-Սաբա Օրբելիանի
Սուլխան-Սաբա Օրբելիանի (վրաց.՝ სულხან-საბა ორბელიანი, 1658[1][2][3][…], Բոլնիսի շրջան, Վրացական ԽՍՀ - 1725[2][3][4], Մոսկվա, Ռուսական կայսրություն), վրացի գրող, գիտնական, քաղաքական գործիչ։
Սուլխան-Սաբա Օրբելիանի վրաց.՝ სულხან-საბა ორბელიანი | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | վրաց.՝ სულხან-საბა ორბელიანი |
Ծնվել է | 1658[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոլնիսի շրջան, Վրացական ԽՍՀ |
Վախճանվել է | 1725[2][3][4] |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, դիվանագետ, բանաստեղծ, գրող և գեղագիր |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | Վրաստան |
Ուշագրավ աշխատանքներ | A Book of Wisdom and Lies? |
![]() | |
![]() |
Պայքարել է օտար զավթիչներից Վրաստանն ազատագրելու համար։ Պարսկաստանի դեմ ուղղված պայքարում Գեորգի 11-րդ-ի պարտությունից հետո դարձել է վանական (1698)։ Իր սան Վախթանգ VI–ի կառավարման ժամանակ վերսկսել է քաղաքական ակտիվ գործունեությունը։ 1724 թվականին Վախթանգ VI-ի հետ տարագրվել է Ռուսաստան։
Օրբելիանին գրել է «Հնարանքի իմաստություն» (հայկական հրատարակություն 1959) առակների ժողովածուն, որտեղ քարոզել է համերաշխություն, արդարամտություն և լուսավորություն, խարազանել է ֆեոդալական հասարակարգի հոռի երևույթները։ Գրել է նաև «Ճանապարհորդություն Եվրոպայում» գիրքը, կրոնական բնույթի մի շարք աշխատություններ։ Կազմել է վրացերենի բառարան։ Վրաց գրական նոր լեզվի սկզբնավորողներից է։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- С․-С․ Орбелиани, 1658–1958․ Юбилейный сб․, Тб․, 1959․ Հ. Բայրամյան
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 585)։ |