Տղիբուլ (վրաց.՝ ტყიბული), քաղաք Վրաստանի Իմերեթի մարզում. նույնանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Ընկած է Ռաչա լեռնաշղթայի Նակարելա սարի հարավարևմտյան լանփերին՝ Քութայիսից 42 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Թբիլիսիից 165 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Ռիոն-Թբիլիսի-Տղիբուլ երկաթգծի վերջին կետն է։ Բնակչությունը՝ 8562 մարդ (2023)[1]։ Քաղաքի մերձակայքում կառուցվել են Տղիբուլի և Շաորայի հիդրոէլեկտրակայանները։ Կա քարածխի հանքավայր[3], որտեղ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով 2018 թվականին փլուզումներ են տեղի ունեցել՝ խլելով ընդհանուր առմամբ 18 ածխահատի կյանք[4]։

Քաղաք
Տղիբուլ
վրաց.՝ ტყიბული
Զինանշան

ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԻմերեթ
Տվյալ կարգավիճակում1939 թվականից
ԲԾՄ590 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն8562 մարդ (2023)[1]
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ397
Փոստային դասիչ4300[2]
Պաշտոնական կայքtkibuli.org
Տղիբուլ (Վրաստան)##
Տղիբուլ (Վրաստան)

Քաղաքապետարանի շենքի մոտ կանգնեցված է եղել Իոսիֆ Ստալինի արձանը, որը դրված է եղել դեռևս վերջինիս կենդանության օրոք, բայց հետագայում ապամոնտաժվել է։ Շևարդնաձեի նախագահության շրջանում նրա իսկ կարգադրությամբ վերականգնվել է, հետագայում դարձյալ ապամոնտաժվել՝ կապված քաղաքի կենտրոնի վերակառուցման աշխատանքների հետ[5].

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
  2. საქართველოს ფოსტა — 1805.
  3. «Georgian coal town longs for Chinese rescue | Eurasianet».
  4. «Georgia 2018: Top 10 events of the year». JamNews. 2018 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  5. В Грузии снесли второй памятник Сталину (ռուս.)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տղիբուլ» հոդվածին։