Գորի
Գորի (վրացերեն՝ გორი), քաղաք Վրաստանի Շիդա Քարթլի երկրամասում, Գորիի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Գորի | |||||
վրացերեն՝ გორი | |||||
| |||||
![]() Գորիի թաղամասերից մեկը | |||||
Երկիր | ![]() | ||||
Մխարե | Շիդա Քարթլի | ||||
Մունիցիպալիտետ | Գորիի | ||||
Մակերես | 16,85 կմ² | ||||
ԲԾՄ | 588±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Վրացերեն | ||||
Բնակչություն | 48 143 մարդ (2014) | ||||
Ազգային կազմ | վրացիներ | ||||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||||
Տեղաբնականուն | գորեցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +995 (370) | ||||
Փոստային ինդեքսներ | 1400[1] | ||||
Պաշտոնական կայք | gori.gov.ge | ||||
| |||||
Գորի քաղաքը հիմնադրել է Վրաց Բագրատունիների դինաստիայի թագավոր Դավիթ IV Շինարարը: Ըստ 2014 թվականի Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալների, Գորիի բնակչությունը կազմում էր 48 143 մարդ։
ՊատմությունԽմբագրել
Գորին Վրաստանի հնագույն քաղաքներից մեկն է։ Ըստ պաշտոնական տվյալների, Գորին քաղաքի կարգավիճակ է ստացել 1801 թվականին:
Քաղաքը հիմնադրվել է Անդրկովկասում գործող Գորիս-ցիխե քաղաքի տարածքում՝ վրաց թագավոր Դավիթ IV Շինարարի կողմից, պատմական այն ժամանակահատվածում, երբ Վրաստանում իշխում էին Բագրատունիները:
Գորի քաղաքի մասին առաջին հիշատակումները եղել են 7-րդ դարից: Դավիթ Շինարարի կողմից քաղաքի հիմնադրման մասին վկայում է հայ պատմիչ և քաղաքական գործիչ Սմբատ գունդստաբլը:
Գորի քաղաքի տարածքից հայտնաբերված հնագիտական իրերը վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքում մարդը հաստատվել է դեռևս մեր թվականությունից առաջ՝ սկսած վաղ բրոնզե դարից (մ.թ.ա. 3 հազար տարի առաջ)։ Գորիից պեղված խեցեղենի արտաքին տեսքը բնորոշ է Կուր-արաքսյան մշակույթին:
Հայտնաբերված հնագիտական իրերը թվագրվում են մ.թ.ա. 1-ին դարից մինչև մեր օրերը։ Քաղաքի արևելյան հատվածում հայտնաբերվել են գրեթե նույն տարիքի դամբարաններ։ Հայտնաբերվել են նաև հնագույն գերեզմաններ, խեցեղենի բեկորներ, մետաղադրամներ, ապարանջաններ և այլ զարդեր։
1292 թվականին ալանների առաջնորդ Բագատարոմի գլխավորությամբ գրավում են Գորի բերդաքաղաքը և շրջակա հողերը՝ ամրոցները և գյուղերը։
1306 թվականին մահանում է ալանների ղեկավարը։ Վրաց թագավոր Գեորգի V-ը համատեղելով իր վասալական իշխանությունները ազգային ազատագրական պայքար սկսեց Վրաստանում հաստատված ալանների (ներկայումս օսերի) դեմ։ 1326 թվականին եռամյա պաշարումից հետո վրացիները ազատագրում եմ Գորին։
1477 թվականին Ակ-Կոյունլուների պետության շահը հանկարծակիորեն հարձակվում է Գորի քաղաքի վրա։ Նա առանց որևէ խոշոր դիմադրության գրավում է քաղաքը, սակայն շուտով նաև հետ վերադարձնում։ 16-րդ դարի կեսերին գրավվել է Պարսկաստանի շահ Թամազ I-ը։
16-րդ դարի ավարտին Գորին դառնում է օսմանյան թուրքերի ցատկահարթակ իշխանությունը։ 1599 թվականին վրաց թագավոր Սիմոնը հարձակվում է Գորի քաղաքի վրա և նրա բանակը փոթորիկի նման գրավում է քաղաքը՝ սպանելով տեղի օսմանյան կայազորներին։
1614 թվականին Իրանի Շահ Աբասը հարձակվում է Գորիի վրա և գրավում քաղաքը։ Իրանական բանակը Գորիից անցնում է Վրաստան և գրավում երկիրը։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը վկայում է, որ այս ժամանակահատվածում Գորիում զարգացած է եղել առևտուրը։ 1735 թվականին քաղաքում իշխանում էին պարսիկները։ Միայն 18-րդ դարում է քաղաքը կարողանում ազատագրվել պարսկական լծից։
Քաղաքում իշխելու են գալիս ռուսական իշխանները։ 1920 թվականին քաղաքում տեղի է ունենում ավերիչ երկրաշարժ, որից հետո քաղաքը ծանր վնասներ է կրել։
2008 թվական Հարավային Օսիայի հակամարտության ընթացքում այն կարևոր ռազմաբազաներից մեկն էր։
ԱշխարհագրությունԽմբագրել
Գորի քաղաքը գտնվում է Վրաստանի կենտրոնական հատվածում։ Այս քաղաքը գտնվում է Քարթլիի ձորում՝ Քուռ գետի և դրա վտակ հանդիսացող Մեծ Լիախվի գետերի միախառնման կետում։
Քաղաքի ռելիեֆը հիմնականում լեռնային է։ Ընդերքը հարուստ է օգտական հանածոներով։
Գորի քաղաքը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից 76 կմ և Ցխինվալից 33 կմ հեռավորության վրա։
ԿլիմաԽմբագրել
Գորիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 3.4 (38.1) |
5.1 (41.2) |
9.7 (49.5) |
16.3 (61.3) |
21.6 (70.9) |
25.0 (77) |
27.5 (81.5) |
27.6 (81.7) |
23.3 (73.9) |
17.6 (63.7) |
10.5 (50.9) |
5.4 (41.7) |
16.08 (60.95) |
Միջին օրական °C (°F) | −1.0 (30.2) |
0.4 (32.7) |
4.6 (40.3) |
10.2 (50.4) |
15.3 (59.5) |
18.8 (65.8) |
21.4 (70.5) |
21.4 (70.5) |
17.1 (62.8) |
11.8 (53.2) |
5.8 (42.4) |
1.1 (34) |
10.57 (51.03) |
Միջին ցածր °C (°F) | −5.4 (22.3) |
−4.2 (24.4) |
−0.5 (31.1) |
4.1 (39.4) |
9.1 (48.4) |
12.6 (54.7) |
15.4 (59.7) |
15.3 (59.5) |
11.0 (51.8) |
6.0 (42.8) |
1.1 (34) |
−3.1 (26.4) |
5.12 (41.21) |
Տեղումներ մմ (դյույմ) | 36 (1.42) |
34 (1.34) |
36 (1.42) |
53 (2.09) |
76 (2.99) |
72 (2.83) |
54 (2.13) |
49 (1.93) |
44 (1.73) |
55 (2.17) |
52 (2.05) |
42 (1.65) |
603 (23.75) |
աղբյուր: Climate-data.org[2] |
ԲնակչությունԽմբագրել
Տարի | 1865 | 1897 | 1914 | 1977 | 1989 | 2002 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակչություն | 5,100 | 10,500 | 25,700 | 54,100[3] | 68,924 | 49,522[4] | 48,143[5] |
ՏրանսպորտԽմբագրել
Գորի քաղաքում զարգացած են տրանսպորտի գրեթե բոլոր ճյուղերը։ Այս քաղաքում գործում է Գորիի երկաթուղային գիծը:
1969-1979 թվականներին Գորիում և Ցխինվալում փորձեր կատարվեց երկաթգծերի մինչև 6000 վոլտ հզորությամբ էլեկտրաֆիկացման հետ կապված։
Գորիում նախկինում գործել է նաև տրոլեյբուսների գիծ, որը հանվել է 2010 թվականին: Քաղաքում գործող հիմնական տրանսպորտային միջոցները տաքսիները և քաղաքային տրանսպորտի մյուս տեսակներն են։
ՏնտեսությունԽմբագրել
2007 թվականին Գորիում բացվել է «Populi» անունը կրող առաջին խոշոր սուպերմարկետների ցանցը, որը գործում է մինչ օրս։
Քաղաքում գործում է նաև «Telefon» անվանումով բջջային հեռախոսների խանութ-սրահ։
Տեսարժան վայրերԽմբագրել
Գորին հայտնի է իր տեսարժան վայրերում։ Այստեղ տեղակայված ամենանշանավոր կառույցը միջնադարյան Կորիսցիխե ամրոցն է։
1920 թվականին Գորիում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում քանդվել են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Սուրբ Գևորգ, սուրբ Համբարձման, Սուրբ Ստեփանոսի եկեղեցիները, ինչպես նաև վանկսկյան վանական համալիրը։
Քաղաքի գլխավոր զբոսաշրջային կենտրոնն է Ստալինի թանգարանը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ საქართველოს ფოსტა — 1805.
- ↑ «Climate: Gori»։ Վերցված է 16 February 2016
- ↑ Kakabadze, V., Gvasalia, J., Gagoshidze I., Menabde, L., Zakaria, P. (1978), გორი ("Gori"). Georgian Soviet Encyclopedia, vol. 3, p. 226. Tbilisi. (վրաց.)
- ↑ DEMOGRAPHIC SITUATION IN GEORGIA 2014 Archived 2009-11-13 at the Wayback Machine.. State Statistics Department. Accessed on February 26, 2008.
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 27 ივლისი 2016