Նոյ Ժորդանիա
Նոյ Ժորդանիա (վրաց.՝ ნოე ჟორდანია, հունվարի 2 (14), 1868, Լանչխութ, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1953, Փարիզ, Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն), վրացի քաղաքական գործիչ, եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921 թթ.) կառավարության ղեկավարը։
Նոյ Ժորդանիա վրաց.՝ ნოე ნიკოლოზის ძე ჟორდანია | ||
![]() | ||
Նոյ Ժորդանիան 1918 թ․-ին | ||
| ||
---|---|---|
1918-1921 | ||
Կուսակցություն՝ | Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | |
Կրթություն՝ | Veterinary Institute of Warsaw University of Life Sciences? | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող | |
Ազգություն | վրացի | |
Դավանանք | քրիստոնեություն, ուղղափառ | |
Ծննդյան օր | 1868 թ.-ի հունվարի 14 | |
Ծննդավայր | ![]() | |
Վախճանի օր | 1953 թ.-ի մարտի 21 | |
Վախճանի վայր | ![]() | |
Գերեզման | Leuville Cemetery | |
Թաղված | Leuville Cemetery | |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() | |
Ի ծնե անուն | վրաց.՝ ნოე ჟორდანია | |
Ամուսին | Ինա Ժորդանիա | |
Ինքնագիր | ![]() | |
Կենսագրությունը և գործունեությունըԽմբագրել
Ծնվել է 1868 թ. Լանչխութիում։ Թիֆլիսի հոգևոր ուսումնարանն ավարտելուց հետո 1891 թ. տեղափոխվել է Վարշավա։ Վարշավայի անասնաբուժական ինստիտուտում սովորելու տարիներին ծանոթացել է մարքսիզմի գաղափարների հետ։ Վրաստան վերադառնալուց հետո դարձել է «Մեսամե դասիի» («Երրորդ խումբ») առաջնորդներից մեկը։
Եղել է Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական Աշխատավորական կուսակցության երկրորդ կոնգրեսի (1903 թ.) պատվիրակ։ 1906 թ. Թիֆլիսից ընտրվել է որպես 1-ին Պետական Դումայի պատգամավոր, դարձել սոցիալ-դեմոկրատական խմբակցության ղեկավարը։ 1907 թ. Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական Աշխատավորական կուսակցության հինգերորդ կոնգրեսը նրան ընտրեց որպես կենտրոնական կոմիտեի անդամ։ Վիբորգյան մանիֆեստը ստորագրելու համար 1907 թ. դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման։ 1917 թ. նոյեմբերին դարձել է Վրաց ազգային խորհրդի նախագահ։ 1918 թ. հունիսի 24-ին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինեց Նոյ Ռամիշվիլիին։ 1921 թ. Վրաստանի խորհրդայնացումից հետո տեղափոխվել է Փարիզ՝ Ֆրանսիա, որտեղ մահացել է 1953 թ.:
Արտաքին հղումներԽմբագրել
- Georgia, Between Hope and Fear, The Washington Post. August 21, 2008. An article by Noe Zhordania's son Redjeb Zhordania.
- (French) Noé Jordania Archived 2018-08-27 at the Wayback Machine..
- (French) Ière République de Géorgie Archived 2020-07-28 at the Wayback Machine..
- (French) Ière République de Géorgie en exil Archived 2018-11-21 at the Wayback Machine..
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 301)։ |