Բագրատիոն Պյոտր Իվանովիչ (1765[1][2], 1769[3] կամ հուլիսի 10, 1765(1765-07-10), Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն և Ղզլար[3][2] - սեպտեմբերի 12 (24), 1812[2][1] կամ սեպտեմբերի 24, 1812(1812-09-24), Սիմա, Ռուսական կայսրություն), իշխան, ռուսական բանակի հետևազորի գեներալ (1809), 1812 թ.-ի Հայրենական պատերազմի հերոս։ Ծագումով վրացի։ Ծնվել է Ղզլարում (Հյուսիսային Կովկաս)։ Զինծառայությունը սկսել է 1782 թ.-ից։ Մասնակցել է 1787–1791 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմին, Ա․ Վ․ Սուվորովի 1799 թ.-ի Իտալական և Շվեյցարական արշավանքներին որպես առաջապահ ջոկատի հրամանատար։ 1805-1807 թթ.-ի Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ աչքի է ընկել Շենգրաբենում, Պրյոյսիշէյլաուում և Ֆրիդլանդում։ 1808–1809 թվականների ռուս–շվեդական պատերազմում եղել է դիվիզիայի, 1806–1812 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմում՝ Մոլդովական, Պոդոլսկյան և Արևմտյան II բանակների հրամանատար։ 1812 թ.-ի Բորոդինոյի ճակատամարտում որպես ռուս, բանակի ձախ թևի հրամանատար ցուցաբերել է արտակարգ տոկունություն և անձնական քաջություն։ Ծանր վիրավորվել է և մահացել Վլադիմիրի նահանգի Սիմի գյուղում, որտեղ և թաղվել է։ 1839 թ.-ին աճյունը տեղափոխվել է Բորոդինոյի դաշտ։

Պյոտր Բագրատիոն
վրացերեն՝ პეტრე ივანეს ძე ბაგრატიონი
Դիմանկար
Ծնվել է1765[1][2], 1769[3] կամ հուլիսի 10, 1765(1765-07-10)
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն կամ Ղզլար[3][2]
Մահացել էսեպտեմբերի 12 (24), 1812[2][1] կամ սեպտեմբերի 24, 1812(1812-09-24)
Մահվան վայրՍիմա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՅուրև-Պոլսկի շրջան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ազգությունվրացի
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունսպա
ԱմուսինԵկատերինա Բագրատիոն[4][2][5][…]
Ծնողներհայր՝ Իվան Բագրատիոն
Պարգևներ և
մրցանակներ
Մարիա Թերեզայի ռազմական շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սև արծվի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Արիության ոսկե թուր Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան Սուրբ Գեորգիի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան Order of Maria Theresa? Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշան և Կարմիր արծվի շքանշան
Ստորագրություն
Bagration signature.svg
Pyotr Bagration Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 199