Վրացական ԽՍՀ տնտեսություն

Վրաստանի տնտեսությունը, մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը Վրաստանը հետամնաց ագրարային երկիր էր։ Խորհրդային իշխանության տարիներին արմատապես վերափոխվեց Վրաստանի տնտեսությունը։ Վրաստանը դարձավ միության ինդուստրիալ–ագրարային հանրապետություններից մեկը։ Ստեղծվեցին ժամանակակից առաջավոր ճյուղերը միավորող բարձր զարգացած արդյունաբերություն (որին բաժին է ընկնում հասարակական համախառն արդյունքի 61,1% -Q) և տեխնիկապես հագեցած բազմաճյուղ գյուղատնտեսություն։

Ինգուրի ՋրԷԿ
ПБ21-ի փորձարկումները կավկազական երկաթուղային գծին 1934-1935 թվականներին

Գյուղատնտեսության տեսակարար կշիռ խմբագրել

Գյուղատնտեսության տեսակարար կշիռը 19,5% է, շինարարությանը, տրանսպորտինը և կապինը՝ 12,0%, մնացած ճյուղերինը՝ 7,4%։ Ինդուստրացման քաղաքականության կապակցությամբ հատկապես արագ զարգացավ արդյունաբերությունը։ Իրականացվեց արտադրության ճյուղերի սոցիալիստական վերակառուցումը, շարք մտան խոշոր արդյունաբերական, գյուղատնտեսական և տրանսպորտային ձեռնարկություններ, ստեղծվեցին սպասարկման ժամանակակից ճյուղեր։

Ռուսթավիի քիմիական մանրաթելի գործարան խմբագրել

Ռուսթավիի քիմիական մանրաթելի գործարանում 1921–1981 թվականներին տնտեսության բոլոր ճյուղերում կապիտալ ներդրումները կազմել են 30307 միլիոն ռուբլի։ Եթե նախապատերազմյան հնգամյակներին (համադրելի գներով) կապիտալ ներդրումները տարեկան չէին գերազանցում 80 միլիոն ռուբլուց, ապա 1976–1981 թվականներին այդ թիվը հասել է 1692 միլիոն ռուբլու։ Կապիտալ ներդրումների կեսից ավելին բաժին է ընկնում արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը։ Բարձր է նաև բնակարանային շինարարության և սոցիալ–կուլտուրական միջոցառումների ծախսերի բաժինը։ Վրաստանը ընդհանուր միութենական մասշտաբով հանդես է գալիս որպես սև մետալուրգիայի, քիմիայի, մեքենաշինության, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքի մի շարք տեսակների արտադրող։ Արտադրատնտեսական լայն կապեր են հաստատվել Վրաստանի և երկրի այլ շրջանների և առաջին հերթին՝ անդրկովկասյան հանրապետությունների միջև։ Արդյունաբերությունը, գրավելով առաջատար դիրք նյութական արտադրության ճյուղերի մեջ, զարգանում է առավել բարձր տեմպերով։

 
Բաթումի նավահանգիստ

Արտադրանքի ընդհանուր ծավալ խմբագրել

1922–1981 թվականներին այդ ճյուղի արտադրանքի ընդհանուր ծավալը աճել է 292 անգամ։ 1978 թվականի տվյալներով արդյունաբերության համախառն արտադրանքը կազմել է 8,9 միլիարդ ռուբլի, որից մոտ 65%–ը բաժին է ընկնում արտադրության միջոցներ արտադրող արտադրությանը, 35%–ը՝ սպառողական առարկաներին։

Առավել բարձր տեմպերով են զարգանում մեքենաշինությունն ու մետաղամշակումը, քիմիական արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը և թեթև ու սննդի արդյունաբերության մի շարք ճյուղեր։ Արդյունաբերական արտադրանքի ծավալում բարձր տեսակարար կշռով աչքի են ընկնում (1981 թվականի տվյալներով) սննդի (39,5%), թեթև (21,8%) արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու մետաղամշակումը (13,7%)։ Վառելիքա–էներգետիկ արդյունաբերությունը ներկայացված է քարածխի (Տղիբուլի, Տղվարչելի) և նավթի արդյունահանությամբ, էլեկտրաէներգիայի արտադրությամբ։ Կառուցվել են հզոր հիդրո (Ռիոնի, Լաջանուրի, խրամի են) և ջերմաէլեկտրակայաններ (Թբիլիսիի ՊՇԷԿ), որոնք միացվել են ԽՍՀՄ եվրոպրոպայի մասի միասնական էներգահամակարգին։ 1978 թվականին շարք է մտել խոշորագույն (Կովկասում) Ինգուրի հէկը։ 1879 թվականից շահագործվում է Ճփաթուրայի մանգանի հանքավայրը, որի հանքանյութը օգտագործում են Ռուսթավիի մետալուրգիական (արտադրության լրիվ ցիկլով) և Զեստաֆոնի ֆեռոհամաձուլվածքների գործարանները։

Մետալուրգիա խմբագրել

Վրաստանի մետալուրգիայի հիմնական արտադրանքը՝ սև մետաղների գլոցվածքի պողպատե խողովակներն ու այլ տեսակները առաքվում են այլ հանրապետություններ և արտասահման։ Մառնեուլում ստեղծվել է գունավոր մետաղների արդյունահանման և հարստացման ամենահզոր ձեռնարկությունը Անդրկովկասում։ Գունավոր մետաղների արդյունահանություն է կատարվում նաև Հարավային Օսեթիայի ԻՄ–ում (Կվայիսու ավ․)։ Քիմիական արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ են գործում Ռուսթավիում և Քութայիսում։ Արտադրվում են՝

  • Հանքային պարարտանյութեր
  • Հանքային ներկեր
  • Արհեստական մանրաթելեր
  • Կենցաղային քիմիայի առարկաներ
  • Դեղագործաքիմիական ապրանքներ

Արդյունաբերության մեջ առաջատարներից են մեքենաշինությունն ու մետաղամշակումը։ Առավել զարգացած է տրանսպորտային և էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը։ Այդ Ճյուղի խոշորագույն կենտրոնը Թբիլիսիե է, ուր գործում են ավիացիոն, էլեկտրաքարշաշինական, հաստոցաշինական, էլեկտրատեխնիկական ձեռնարկություններ, ինչպես նաև սննդարդյունաբերության և գյուղատնտեսության համար մեքենաներ ու սարքավորումներ արտադրող գործարաններ։ Բեռնատար մեքենաներ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ ու փոքրածավալ տրակտորներ են թողարկում Քութայիսի, ծովային նավակներ (այդ թվում ստորջրյա թևերով) և այլ տեսակի մեքենաներ՝ Բաթումի և Փոթիի գործարանները։ Մեքենաշինական գործարաններ կան նաև Ռուսթավիում, Մուխումում, Զեստաֆոնում, Ցխինվալիում, Գորիում, Կասպիում, Սամտրեդիայում։

Հանրապետությունում ստեղծվել է շինանյութերի արդյունաբերություն և շինարարական ինդուստրիա։ Ցեմենտի գործարաններ կան Ռուսթավիում և Կասպիում։ Շահագործվում են մարմարի և երեսպատման քարերի հանքավայրերը, կառուցվել են տնաշինական հզոր կոմբինատներ։

Փայտամշակման ձեռնարկություններ խմբագրել

Փայտամշակման ձեռնարկությունները պատրաստում են շինարարական մասեր և կահույք։

Արտադրանք խմբագրել

Արտադրվում են ապակե տարաներ, ճենապակե և հախճապակե իրեր։

Թեթե արդյունաբերությունը զբաղվածների քանակակազմի տեսակարար կշռով հանրապետությունում գրավում է 1-ին տեղը։ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Սուխումում և այլ քաղաքներում արտադրվում են անձնական սպառման բազմաքանակ իրեր, այդ թվում՝ բրդե, մետաքսե և բամբակե գործվածքներ, հագուստ, կոշիկ, տրիկոտաժե և գալանտերեական ապրանքներ։ Սննդարդյունաբերությունը համախառն արտադրանքի ծավալով գերազանցում է մնացած բոլոր ճյուղերին, վերամշակում է գյուղատնտեսության հումքը և արտադրում թեյ, բարձր տեսակի սեղանի գինիներ, շամպայն, կոնյակներ, պտղի ու բանջարեղենի պահածոներ, ծխախոտ, եթերայուղեր, հրուշակեղեն, մսեղեն, կաթնամթերք։ Կատարվում է հանքային ջրերի լցում։ Սննդարդյունաբերության արտադրանքի նշանակալի մասը առաքվում է միութենական այլ հանրապետություններ և արտահանվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։