Տնկիներ (ֆիլմ)
Տնկիներ (վրաց.՝ ნერგები), 1972 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1972 |
Լեզու | վրացերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Ռեզո Չխեիձե |
Պրոդյուսեր | Shota Laperadze?[1] |
Սցենարի հեղինակ | Սուլիկո Ժղենտի |
Դերակատարներ | Ռամազ Չխիկվաձե, Կախի Կավսաձե և Սեսիլիա Թաղաիշվիլի |
Երաժշտություն | Նոդար Գաբունիա |
Մոնտաժ | Վասիլ Դոլենկո[1] |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Խորհրդային Միությունում ֆիլմը դիտել է շուրջ 4,5 մլն մարդ[2]։
Սյուժե
խմբագրելՊապը թոռան հետ գնում է տանձի տնկիներ բերելու։ Նա ուզում է գտնել հենց Խեչեչուրի տեսակի տանձենիներ, որ շատ համեղ պտուղներ ունեն։ Նրանց հաջողվում է գտնել այդպիսի տասներկու տնկի։ Սակայն վերադարձի ճանապարհին պապն ստիպված է լինում տնկիներից չորսը տնկել հենց ճանապարհի կողքին, որպեսզի փրկի դրանք ցրտահարությունից։ Համընթաց մեքենայով վերադառնալիս նրանք հանդիպում են մի բեռնատարի, որ գրեթե անդունդն է ընկնում։ Պապն ստիպված է լինում զոհել ևս չորս տնկի, որոնք դնում են բեռնատարի անվի տակ։ Այդպիսով՝ բեռնատարը հանվում է ուղիղ ճանապարհ, իսկ պապն ու թոռը վերադառնում են տուն՝ իրենց հետ տանելով մնացած չորս տնկիները։ Այնուամենայնիվ, ինչպես ասում է պապը, գալիք տարի նոր գարուն կլինի, և իրենք նորից կգնան տնկիներ բերելու։
Դերերում
խմբագրել- Ռամազ Չխիկվաձե – Լուկա
- Միշիկո Մեսխի – Կախա
- Մերի Կորելի – Էլիզաբեդ
- Սեսիլիա Թաղայշվիլի – Ցիցիրո
- Զեյնաբ Բոցվաձե – Կախիի մայրը
- Զուրաբ Կապիանիձե
- Միխեիլ Վաշաձե – Ռոբինզոն Դատեշիձե
- Սերաֆիմ Ստրելկով – միստեր Ֆլետչեր
- Կախի Կավսաձե – Դավիթ
- Զուրաբ Լապերաձե – այգիների տնտեսության տնօրեն
- Գիվի Թոխաձե
- Բոնդո Գոգինավա – Բոնդոյա
- Լեո Սոխաշվիլի – Չիչիկո
- Գելա Չարկվիանի – էպիզոդ
- Օթար Բագատուրիա – էպիզոդ
- Գոչա Լոմիա – էպիզոդ
Նկարահանող անձնակազմ
խմբագրել- Ռեժիսոր՝ Ռեզո Չխեիձե
- Սցենարի հեղինակ՝ Սուլիկո Ժղենտի
- Օպերատոր՝ Աբեսալոմ Մայսուրաձե
- Կոմպոզիտոր՝ Նոդար Գաբունիա
- Նկարիչներ՝ Տատյանա Կրիմովսկայա, Զուրա Մեձմարիաշվիլի
- Ֆիլմի տնօրեն՝ Շոթա Լապերաձե
Մրցանակներ
խմբագրել- 1973 թվական
- Համամիութենական կինոփառատոնի մրցանակ լավագույն սցենարի համար - Սուլիկո Ժղենտի[3]
- Համամիութենական կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար - Ռեզո Չխեիձե[3]
- Համամիութենական կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար - Ռամազ Չխիկվաձե[3]