Գեորգի Շենգելայա (վրաց.՝ გიორგი შენგელაია, մայիսի 11, 1937(1937-05-11)[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - փետրվարի 17, 2020(2020-02-17)[4], Թբիլիսի, Վրաստան[5]), վրացի դերասան և կինոռեժիսոր։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)։

Գեորգի Շենգելայա
վրաց.՝ გიორგი შენგელაია
Ծնվել էմայիսի 11, 1937(1937-05-11)[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Մահացել էփետրվարի 17, 2020(2020-02-17)[4] (82 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1961)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Նիկոլայ Շենգելայա, մայր՝ Նատո Վաչնաձե
Ամուսին(ներ)Սոֆիկո Ճիաուրելի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Գեորգի Շենգելայան ծնվել է 1937 թվականի մայիսի 11-ին Մոսկվայում, ռեժիսոր Նիկոլայ Շենգելայայի ու Նատո Վաչնաձեի ընտանիքում։

1961 թվականին ավարտել է Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը (Ալեքսանդր Դովժենկոյի ու Միխայիլ Ճիաուրելիի արվեստանոց), դիպլոմայինը պաշտպանել է 1963 թվականին։

1961 թվականից որպես ռեժիսոր աշխատել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում։ Ռեժիսորական արվեստանոց է վարում Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան կինոյի ու թատրոնի ինստիտուտում։ 1986 թվականին դարձել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր «Ռեժիսոր» անվանակարգում[6]։ 1985 թվականին Գեորգի Շենգելայային շնորհվել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ 1991-1992 թվականներին եղել է Վրաստանի Պետխորհրդի անդամ։ 2001 թվականի մարտին Գեորգի Շենգելայան հիմնադրել է «Վազի վրացական կուսակցություն։ Ռուսաստանի հետ միասին» քաղաքական կազմակերպությունը, որի ղեկավարն է։

Գեորգի Շենգելայան ամուսնացած է եղել դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի (1937-2008) հետ։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Նիկոն, ով նկարիչ է, և Սանդրոն, ով դերասան է։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ռեժիսոր

խմբագրել

Սցենարիստ

խմբագրել

Դերասան

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել
  • 1974 - Չիկագոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե Հյուգո» մրցանակ («Փիրոսմանի» ֆիլմի համար)
  • 1986 - Բեռլինի 36-րդ կինոփառատոնում արժանացել է Արծաթե արջ մրցանակի լավագույն ռեժիսուրայի համար («Երիտասարդ կոմպոզիտորի ճանապարհորդությունը» ֆիլմի համար)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://duckduckgo.com/1/c/People_from_Moscow
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://paradigmait.com/files/georgiy-shengelaya-pirosmani-1969/
  4. 4,0 4,1 4,2 https://1tv.ge/en/news/giorgi-shengelaia-dies-at-age-82/
  5. გარდაიცვალა კინორეჟისორი გიორგი შენგელაია 1tv.ge
  6. «Berlinale: 1986 Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել