Ծղալտուբո (վրաց.՝ წყალტუბო), քաղաք է Վրաստանի Իմերեթ երկրամասում։ Ծղալտուբոյի շրջանի վարչական շրջանը, գտնվում է Քութայիսից 9 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Բնակչությունը՝ 8458 մարդ (2023)[1]։ Գործում է երկաթուղային կայարան, որը Բրոցեուլա-Քութայիս-Ծղալտուբո ճյուղի վերջին կանգառն է։ Մինչև Թբիլիսի հեռավորությունը երկաթուղային գծով կազմում է 242 կմ։

Քաղաք
Ծղալտուբո
წყალტუბო
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԻմերեթ
ՀամայնքԾղալտուբոյի շրջան
Այլ անվանումներԾղալտորի
Տվյալ կարգավիճակում1953 թվականից
ԲԾՄ120 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն11 281 մարդ (2014)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995 240
Փոստային դասիչ5400
Պաշտոնական կայքtskaltubo.gov.ge
Ծղալտուբո (Վրաստան)##
Ծղալտուբո (Վրաստան)

Պատմություն

խմբագրել

Ծղալտուբոյի մասին առաջին հիշատակությունները պատկանում են VII դարին։ XII-XIII դարերում այն հիշատակվում էր որպես առողջարարական բնակավայր։ «Բեռլինի բնության համայնքում» հիշատակվել է 1782 թվականին։ 1787 թվականին ռուսազգի ակադեմիկոս Սիմոն Պալլասը գերմաներեն լեզվով մշակել և հրապարակել է Ծղալտուբոյի մասին Ի. Գյուլդենշտեյնի «Ճանապարհային գրառումները»։

1920 թվականին աղբյուրները անցնում են պետության վերահսկողության տակ և ստանում հանքաջրաբուժական հանգստավայրի գործառույթները։ Հանգստավայրի զարգացումը սկսվել է 1926 թվականին։ 1931 թվականին այնտեղ է այցելել Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինը ոտքերի հիվանդությունները բուժելու համար[2]։ 1931-32 թվականներին Ծղալտուբոյում անցկացվել են լայնամասշտաբ գիտա-հետազոտական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ։

Բնական պայմաններ

խմբագրել

Գտնվում է Կոլխիդայի դաշտավայրի արևելյան ծայրամասում, Ծղալտուբո գետի հովտում, որը թափվում է Գուբիսցկալ գետի մեջ (Ռիոնի գետի աջ վտակը)։ Հյուսիս-արևելքից քաղաքին են հարում Մեծ Կովկասի Սամգուրալիի լեռնաճյուղավորումները։ Շրջակա լեռները ծածկված են սաղարթավոր անտառներով (կաղնի, հաճարենի, բոխի), մանրանտառներում՝ մշտադալար թփուտներով։ Հանգստավայրային այգիներում ներկայացված են մերձարևադարձային մոտ 100 բուսատեսակներ։

Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Ձմեռը շատ մեղմ է, առանց ձյան տեղումների, հունվարի միջին ջերմաստիճանը՝ +5 °C: Ամառը շատ տաք է, արևային, չափավոր խոնավ, օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ +24 °C: Սև ծովից եկող տաք քամիների ներթափանցման դեպքում Ծղալտուբոյում հաստատվում է այսպես կոչվող խոնավ արևադարձային եղանակը (սովորաբար դիտվում է օգոստոսին), իսկ ֆյոն տիպի քամիների դեպքում՝ հակառակը, դիտվում է շատ շոգ և շատ չոր եղանակ։ Աշունը երկարատև է, տաք, արևային։ Տեղումների տարեկան քանակը՝ 1700 մմ, մասնավորապես հորդառատ անձրևների տեսքով, որոնք թափվում են ապրիլից մինչև հոկտեմբեր։ Արևային օրերի քանակը տարեկան հասնում է 2000-ի։ Առավել ուժեղ քամիները (արևմտյան և արևելյան) լինում են գարնանը և ձմռանը։

Քաղաքում գործում է «Սամգուրալի» ֆուտբոլային ակումբը, որը հիմնադրվել է 1945 թվականին։ 2015 թվականին հիմնադրվել է «Ծղալտուբո» բասկետբոլային ակումբը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
  2. Рыбин А. Т. Рядом со Сталиным. Записки телохранителя. — М.: Ветеран МП, 1992. — С. 72-73.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծղալտուբո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 131