Բնական ծաղիկ
- Այս հոդվածը հիվանդության մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ծաղիկ (այլ կիրառումներ)։
Բնական ծաղիկ (լատին․՝ variola, variola vera), մարդկանց, կաթնասուն կենդանիների և թռչունների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն։ Բնորոշվում է բարձր վարակելիությամբ, յուրահատուկ հանգուցա-բշտիկային ցանով (որը լավանալուց հետո թողնում է սպի) և կլինիկական ծանր ընթացքով։ Ներկայումս պատվաստումների շնորհիվ այս հիվանդությունը չի հանդիպում։
Բնական ծաղիկ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | ծաղիկի վիրուս |
Հիվանդության ախտանշաններ | հոգնածություն[1], Պապուլա[1], գլխացավ[1], որովայնային ցավ[1], փսխում[1], Կոշտուկ[1], pimple?[1], տենդ և Սպի |
Վնասում է | մարդ |
Վարակ տարածող | մարդ |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Էլեկտրոնային մանրադիտակ և passive hemagglutination test? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 050050 |
ՀՄԴ-10 | B03 |
Smallpox Վիքիպահեստում |
Պատմական ակնարկ
խմբագրելԲնական ծաղիկը մարդկությանը հայտնի է շատ վաղուց։ XV-XVIII դարերում ծաղկի համաճարակը Եվրոպայում խլել է հարյուր հազարավոր մարդկանց կյանք և այլանդակել փրկվածների դեմքերը։ Ծաղկի դեմ մղվող պայքարում շրջադարձային եղավ անգլիացի բժիշկ Էդվարդ Ջենների հայտնաբերած (1796) ծաղկապատվաստման մեթոդը։
Ծաղիկը Հայաստանում
խմբագրելՀայաստանում ծաղկապատվաստման վերաբերյալ օրենքն ընդունվել է 1919 թվականին։ Խորհրդային կառավարությունը 1958 թվականին առաջարկել է ծաղիկի վերացման համաշխարհային ծրագիր և այդ նպատակի համար տրամադրել է մեծ քանակությամբ պատվաստանյութ։
Հայաստանում բնական ծաղկի վերաբերյալ տեղեկություններ են տվել Անանիա Շիրակացին (VII դար), XII դարում Մխիթար Հերացին («Ջերմանց մխիթարություն» աշխատության մեջ այս հիվանդությունը դասել է «բորբոսային ջերմերի» շարքը), XIX դարում՝ բժիշկ Տիգրան Փեշտմանջյանը։
Պատճառագիտություն
խմբագրելԾաղկի հարուցիչները քամվող վիրուսներն են, որոնք կայուն են չորացման և ցածր ջերմաստիճանի նկատմամբ։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ՝ առարկաների (սպիտակեղեն, հագուստ, խաղալիք) միջոցով։ Գաղտնի շրջանը 5-17, միջինը՝ 14 օր է։ Հիվանդությունն սկսվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ մինչև 40 °C, տանջող գլխացավերով, սրտխառնոցով, գոտկատեղի ցավերով։ 3-րդ օրվա վերջին դեմքի, վերջույթների, ափերի և ներբանների վրա ի հայտ են գալիս կարմիր բծեր։ Հետագա օրերին ցանի տարրերն անցնում են զարգացման մի քանի փուլ՝ հանգույց, բշտիկ, թարախաբշտիկ և այնուհետև կեղևակալում են ու չորանում՝ թողնելով բնորոշ սպի։
Կլինիկական ձևեր
խմբագրել- միախառնվող ծաղիկ, որը ծանր է ընթանում և որի դեպքում ցանի տարրերը միաձուլվում են
- արյունազեղային ծաղիկ («սև ծաղիկ»), որը բնորոշվում է տարբեր օրգաններում և հյուսվածքներում արյունազեղումների առաջացմամբ, ծայրաստիճան ծանր ընթացքով և բարձր մահաբերությամբ
- վարիոլոիդ կամ պատվաստվածների ծաղիկ, ընթանում է ոչ բարձր ջերմությամբ, ցանի տարրերն առանձնացված են, չեն անցնում զարգացման բոլոր փուլերը։
Գոյություն ունի նաև առանց ցանի ծաղիկ, առանց տենդի ծաղիկ։ Հիվանդությունը թողնում է կայուն իմունիտետ։
Բուժում
խմբագրելԲուժման համար կիրառվում են հակավիրուսային դեղեր (մետիսազոն՝ 0.6գ, օրը 2 անգամ, 5-6 օր), հակածաղկային իմունոգլոբուլին՝ 3-6 մլ՝ միջմկանային։ Որպես կանխարգելիչ միջոց մաշկի ախտահարված մասերը մշակվում են հականեխիչ նյութերով։ Բակտերիալ բարդությունների դեպքում հիվանդներին նշանակվում է ազդեցության լայն սպեկտրով անտիբիոտիկներ (կիսասինթետիկ պենիցիլիններ, մակրոլիդներ, ցեֆալոսպորիններ)։ Օրգանիզմի դետոկսիկացիային ուղղված միջոցառումներ են ձեռք առնվում, որի մեջ է մտնում կոլլոիդային և կրիստալլոիդային լուծույթների ներարկումը։ Որոշ դեպքերում կատարվում է նաև ուլտրաֆիլտրացիա և պլազմոֆերեզ։
Ծաղիկը կենդանիների մոտ
խմբագրելԾաղիկը կենդանիների մոտ ընթանում է մաշկի և լորձաթաղանթի վրա բնորոշ բշտերի առաջացմամբ։ Հարուցիչը վիրուս է, ընդ որում, ոչխարների, այծերի, մարդկանց և հավերի ծաղկի հարուցիչները տարբեր են, իսկ ձիերը, խոզերը և այլ կենդանիներ վարակվում են դրանցից որևէ մեկով։
Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են և դրանցից ստացված հումույթները։ Վարակվում են աերոգեն և ալիմենտար ճանապարհով։ Վարակը տարածվում է հիվանդ ու վիրուսակիր, ոչ զգայունակ կենդանիների, խայթող միջատների, վարակված առարկաների, գոմաղբի միջոցով։ Գաղտնի շրջանը 3-14 օր է, ընթացքը՝ սուր, երբեմն՝ ենթասուր և քրոնիկ (լինում է նաև աբորտիվ՝ թեթև ընթացքով ծաղիկ)։
Ոչխարների ծաղիկը (բնորոշ ձևի դեպքում) սկսվում է բարձր ջերմությամբ, նկատվում է ախորժակի անկում, քթի և աչքի լորձաթաղանթի բորբոքում։ 3-4 օր հետո մաշկի անմազ կամ սակավամազ հատվածներում առաջանում է կարմրություն և ցան, որն աստիճանաբար վերածվում է հանգույցների, ապա՝ սիսեռի մեծության բշտերի (ծաղկաբուշտ), որոնք լցված են թափանցիկ ու երկնագույն հեղուկով։ Հետագայում բշտերը պատռվում են և չորանալով մաշկի վրա առաջացնում կեղև։ Հիվանդության վերջին շրջանում կեղևի տակ աճում է նոր հյուսվածք, կեղևը պոկվում է (թեփի ձևով)՝ մաշկի վրա թողնելով կարմիր բծեր կամ սպիներ և ապա՝ պեպեններ։ Մյուս կաթնասունների ծաղկի կլինիկական նշանները հիմնականում նույնն են, ինչ ոչխարներինը։
Թռչունների ծաղիկն ընթանում է մաշկային, դիֆթերիտային և մաշկադիֆթերիտային (խառը) ձևերով։ Ծաղիկն ախտորոշում են կլինիկա-էպիզոոտոլոգիական տվյալների և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա։ Բուժման համար արդյունավետ միջոց չի մշակված։ Օգտագործում են անտիբիոտիկներ, օծանելիք և այլն։ Կանխարգելման համար սահմանվում է կարանտին, հիվանդներին բուժում են, իսկ պայմանական առողջներին՝ իմունացնում։ Կարանտինային սահմանափակումները հանվում են հիվանդության վերջին դեպքից 20 օր հետո։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Bhattacharya, Sanjoy (2006). Expunging variola: the control and eradication of smallpox in India, 1947–1977. Hyderabad: Orient Longman. ISBN 978-81-250-3018-8.
- Fenner, Frank (1988). Smallpox and Its Eradication (History of International Public Health, No. 6) (PDF). Geneva: World Health Organization. ISBN 978-92-4-156110-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-02-19-ին. Վերցված է 2019-03-08-ին.
- Hopkins, Donald R. (2002). The Greatest Killer. Smallpox in History. (U of Chicago Press, 2002). 978-0-226-35168-1
- Kelton, Paul. Cherokee Medicine, Colonial Germs: An Indigenous Nation's Fight Against Smallpox. Norman, OK: University of Oklahoma Press, 2015. 0-8061-4688-5
- Koplow, David A. (2003). Smallpox: the fight to eradicate a global scourge. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-24220-3.
- Mack T (2003). «A different view of smallpox and vaccination». N. Engl. J. Med. 348 (5): 460–63. doi:10.1056/NEJMsb022994. PMID 12496354.
- McNeill, William Hardy (1977). Plagues and peoples. Oxford: Basil Blackwell. ISBN 978-0-385-12122-4.
- Naono, Atsuko (2009). State of Vaccination: The Fight Against Smallpox in Colonial Burma. Hyderabad: Orient Blackswan. էջ 238. ISBN 978-81-250-3546-6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- Pallen, Mark (2018). The Last Days of Smallpox: Tragedy in Birmingham. UK: Amazon KDP. ISBN 978-1-9804-5522-6.
- Preston, Richard (2002). The Demon in the Freezer: A True Story. New York: Random House. ISBN 978-0-375-50856-1. (Excerpt available at The New Yorker)
- Reinhardt, Bob H. (2015) The End of a Global Pox: America and the Eradication of Smallpox in the Cold War Era (U of North Carolina Press, 2015). xviii, 268 pp.
- Tucker, Jonathan B. (2001). Scourge: The Once and Future Threat of Smallpox. New York: Grove Press. ISBN 978-0-8021-3939-9.
- Lord Wharncliffe; W. Moy Thomas, eds. (1861). The Letters and Works of Lady Mary Wortley Montagu, vol. 1. London: Henry G. Bohn.
- «Оспа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Казанцев А. П., Матковский В. С. Справочник по инфекционным болезням. — М.: Медицина, 1985.
- Михель Д. В. Оспа в контексте истории // Логос. — 2007. — № 6 (63). — С. 17—40.
Արտաքին հղումներ
խմբագրել- Smallpox Biosafety: A Website About Destruction of Smallpox Virus Stocks
- Detailed CIDRAP Smallpox overview Արխիվացված 2013-05-06 Wayback Machine
- Agent Fact Sheet: Smallpox, Center for Biosecurity
- Smallpox Images and Diagnosis Synopsis Արխիվացված 2008-07-29 Wayback Machine
- Virus Pathogen Database and Analysis Resource (ViPR): Poxviridae(չաշխատող հղում)
- Федеральное государственное учреждение науки Государственный научный центр вирусологии и биотехнологии «Вектор» Արխիվացված 2014-05-17 archive.today.
- Оспа, учебный фильм
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 108)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնական ծաղիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բնական ծաղիկ» հոդվածին։ |