Քութայիսի նահանգ

նահանգ

Քութայիսի նահանգ (ռուս.՝ Кутаисская губерния), Ցարական Ռուսաստանի նահանգներից մեկը Հարավային Կովկասի արևմտյան մասում 1846-1917 թվականներին։ Հյուսիսում սահմանակցում էր Կուբանի մարզին և Սուխումի օկրուգին, արևմուտքում՝ Թերեքի մարզին, հարավ-արևելքում և հարավում՝ Թիֆլիսի նահանգին, հարավ-արևմուտքում՝ Բաթումի մարզին։ Արևմտյան ամբողջ սահմանի երկարությամբ Սև ծովն է։

Քութայիսի նահանգ
Кутаисская губерния

Զինանշան

ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակնահանգ
Մտնում էՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Ներառում էԶուգդիդիի գավառ
Քութայիսի գավառ
Լեչխումի գավառ
Օզուրգեթի գավառ
Ռաչի գավառ
Սենակի գավառ
Շորապանի գավառ
Սուխումի օկրուգ*
Բաթումի մարզ*
ՎարչկենտրոնՔութայիս
Խոշորագույն քաղաքՔութայիս
Հիմնական լեզուՌուսերեն
Բնակչություն (1897)913 657
Ազգային կազմՎրացիներ, մեգրելներ, իմերեթցիներ, աբխազներ
Կրոնական կազմՎրաց ուղղափառ եկեղեցի
Տարածք(առանց Բաթումի մարզի
և Սուխումի օկրուգի)
29 520
Հիմնադրված է1846-1917 թ.
Պատմական շրջան(ներ)Իմերեթ, Կոլխիդա, Աբխազիա
ՓոխարինեցՎրացա-Իմերեթական նահանգ

Համապատասխանում է ներկայիս Վրաստանի արևմտյան հատվածին և Աբխազիայի Հանրապետությանը

Վարչական կենտրոնը Քութայիս քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Օզգուրեթը և Զուգդիդին՝ նահանգի ներսում, Բաթումը և Սուխումը՝ ենթակա մարզերում։ Նախքան 1846 թվականը Քութայիսի նահանգի տարածքը Վրացա-Իմերեթական նահանգի մաս էր կազմում։ Այն ընդգրկում էր Օսմանյան կայսրության տարածքում գտնվող բազմաթիվ գավառներ։

Պատմություն խմբագրել

1829 թվականին ավարտվեց ռուս-թուրքական հերթական պատերազմը։ Սեպտեմբերի 14-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսին կից գտնվող Ադրիանապոլիս (այժմ՝ Էդիրնե, Թուրքիա) քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Օսմնանյան սուլթան Մահմուդ II-ը (1808-1839) ճանաչեց Սև ծովի արևելլյան ափերի միացումը Ռուսական կայսրությանը։ Սա սուլթանի երկրորդ զիջումն էր Ռուսաստանին. մինչ այդ տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից հետո՝ 1812 թվականի Բուխարեստի պայմանագրով նա հրաժարվել էր Հարավային Բեսարաբիայից։

 
Գագարին. Ռեդու-Կալեի բնակիչների տարազ

1840 թվականին Նիկոլայ I Ռոմանով կայսեր հրամանով ամբողջ Անդրկովկասը բաժանվեց վարչատարածքային երկու միավորի. Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Դրանով երկրամասը կիսվեց արևմտյան ու արևելյան հատվածների։ Բաքվի նահանգը մտավ դրանցից երկրորդի կազմի մեջ։

1846 թվականին, հաշվի առնելով այն, որ երկրամասի կիսումը երկու մասի հաշվի չի առնում տարածաշրջանի ժողովուրդների մշակութային, պատմական, տնտեսական ու քաղաքական առանձնահատկությունները, Նիկոլայ Ռոմանովը նոր հրաման արձակեց, որով Անդրկովկասը ենթարկվեց վարչական բաժանման։ Ձևավորվեցին Թիֆլիսի, Քութայիսի, Դերբենդի ու Շամախու, ավելի ուշ՝ Երևանի նահանգները։

Քութայիսի նահանգի տարածքի մեջ պայմանականորեն մտնում էր նաև Աբխազիան՝ Սուխումի օկրուգը, իսկ 30 տարի անց տեղի ունեցած նոր ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված հաշտությամբ՝ Բաթումի մարզը։

Նահանգը՝ որպես Ռուսական կայսրության ստորաբաժանում, վերացվել է 1917 թվականին, հաջորդ տարում դարձել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մի մասը։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քութայիսի նահանգը գտնվում էր Անդրկովկասի արևմտյան հատվածում՝ Սև ծովի արևելյան ափերից մինչև Մեծ Կովկաս լեռնաշղթա։ Նրա տարածքում գտնվում էր ընդարձակ Ռիոնի դաշտավայրը, որտեղով հոսում էր համանուն գետը։ Հարավում՝ Բաթումի մարզում, ջրային ավազան է ստեղծել Հայկական լեռնաշխարհի 5 խոշոր գետերից Ճորոխը։

 
Ռիոնի գետը Կովկասյան լեռներում

Նահանգի հյուսիսարևելյան սահմանի երկայնքով բարձրանում են Կովկասյան լեռները։ Դրանցից ամենաբարձր կետը հայտնի է որպես Ադայ-Հոհ՝ 5081 մ։ Լեռնային շրջանները հիմնականում կտրված ու հեռավոր բնակավայրեր ունեն։ Դրա գլխավոր խոչընդոտը բարձրաբերձ լեռներն ու անդնդախոր ձորերն են, որոնց մեծ մասը պատված է անտառներով։ Օսեթիայի հետ կապն ապահովվում է Մամիսոնի լեռնանցքը (3130 մ)։ Այդտեղով անցնում է դեպի Թերեքի մարզ գլխավոր ճանապարհը։

Կովկասի լեռների հողմահայաց լանջերը անտառապատ են։ Հանդիպում են սոճի, եղևնի, կաղնի, երբեմն՝ արմավենի։ Տարածված են ցիտրուսային ծառերը։ Անտառներում հանդիպող վայրի կենդանիներից շատ են արջերը։

Լեռնային շրջաններից դեպի ծով են հոսում ոչ միայն գետեր ու գետակներ, այլև շատ են հանքային աղբյուրները։ Ջրի առկայությունը և կլիմայական պայմանները նպաստել են տնտեսության զարգացմանը։ Այս նահանգում կլիման խոնավ մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներով և տաք ամառներով։ Հողը բարեբեր է։ Համարվում է խաղողի հայրենիքը։

Ռիոնի դաշտավայրում երբեմն հանդիպում են լճակներ ու ճահիճներ։ Հարավում նահանգը եզերում են Փոքր Կովկասի լեռնաշղթաները՝ Մեսխեթը, Թրիալեթը, Շավշեթը։

Բնակչություն խմբագրել

Քութայիսի մարզի բնակչությունը ըստ 1897 թվականի մարդահամարի[1]՝ կազմել է 914 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքաբնակ՝ 62 000: Ներառված են նաև Բաթումի մարզը և Սուխումի օկրուգը։

գավառ վրացիներ իմերեթ-
ցիներ
մեգրելներ աբխազներ թուրքեր հայեր ռուսներ սվաններ հույներ հրեաներ ուկրաին-
ցիներ
լեհեր քրդեր օսեր
Ընդամենը 32,5 % 25,6 % 22,6 % 5,6 % 4,4 % 2,3 % 1,8 % 1,5 % 1,4 %
Արդվինի գավառ 9,8 % 73,9 % 13,9 % 1,6 % 1,3 %
Բաթումի գավառ 63,9 % 3,6 % 8,1 % 8,2 % 5,3 % 1,2 % 1,9 % 1,0 % 1,9 %
Զուգդիդիի գավառ 98,4 %
Քութայիսի գավառ 27,2 % 66,8 % 1,8 % 1,6 %
Լեչխումի գավառ 66,0 % 32,1 %
Օզգուրեթի գավառ 95,3 % 3,3 %
Ռաչայի գավառ 18,6 % 73,9 % 1,0 % 5,8 %
Սենակի գավառ 12,4 % 83,6 % 1,2 %
Շորոպանի գավառ 68,2 % 28,5 % 1,4 %
Սուխումի գավառ 1,7 % 22,4 % 55,3 % 1,3 % 6,2 % 4,8 % 5,1 %

Տնտեսություն խմբագրել

 
Կոնստանտին Լագորիո. դրվագ ռուս-թուրքական պատերազմից

1900 թվականին Քութայիսի նահանգում հաշվվում էր 314 գործարան և ֆաբրիկա՝ 8,5 միլիոն ռուսական ռուբլի ընդհանուր արտադրողականությամբ։ Զարգացած էր առևտուրը։ Դրան նպաստում էր ծովափին գտնվելը և երկաթուղային ցանցը. նահագի երկաթուղիների ընդհանուր երկարությունը 379 վերստ էր։

Բարձր զարգացման էր հասել նաև լեռնային արդյունաբերությունը. Կվիրիլի երկաթուղային կայարանի մոտ գտնվել են մարգանեցի ամենահարուստ հանքերն աշխարհում. արդյունահանման ծավալը հասնում էր տարեկան 23 միլիոն փութ։ Կային նաև պղնձի, կապարի, քարածխի պաշարներ։ Վերջինիս արդյունահանումը տարեկան կարող էր անցնել 3 միլիոն փութից։

Մերձարևադարձային կլիմայական գոտում գտնվելը, տաք ամառները ու մեղմ ձմեռները, խոնավ եղանակը և բարեբեր հովիտները զարգացման հիանալի պայմաններ էին ապահովում գյուղատնտեսության երկու ճյուղերի՝ երկրագործության ու անասնապահության համար։ Ալպիական մարգագետինները և ընդարձակ արոտավայրերը հարյուրամյակներ շարունակ ընտանի կենդանիների համար անհրաժեշտ պայմաններ են ապահովել։

Զարգած էր ծխախոտի, ցորենի ու գարու, եգիպտացորենի մշակումը, տարածված է այգեգործությունը. շատ են ցիտրուսային ու խաղողի այգիները։ Խաղողի բուծումը հաասնում էր ծովի մակարդակից մինչև 1048 մ բարձրության, միայն Ռաչայի գավառում խաղողի այգիները զբաղեցրել են 3.186 հա տարածք՝ տարեկան մինչև 73.800 հեկտոլիտր գինի։

Կառավարում խմբագրել

Վարչական բաժանում խմբագրել

1903-1918 թվականներին Քութայիսի նահանգի մեջ են մտել հետևյալ 7 գավառները և մեկ օկրուգ.

 
Քութայիսի նահանգի վարչական բաժանում, 1903-1918
հ/հ Գավառ Կենտրոն Մակերես,
վերստ²
Բնակչություն(1897), մարդ
1 Զուգդիդի ք. Զուգդիդի (3 407 մարդ) 2 614,9 114 869
2 Քութայիս ք. Քութայիս (32 476 մարդ) 2 985,9 221 665
3 Լեչխում գ. Ծաղերի (687 մարդ) 4 078,3 47 779
4 Օզգուրեթ գ. Օզգուրեթ (4 710 մարդ) 1 985,0 90 326
5 Ռաչա գ. Օնի (1 255 մարդ) 2 494,9 60 421
6 Սենակ գ. Սենակի (1 248 մարդ) 1 520,0 115 785
8 Շորապանի գ. Կվիրիլի (2 010 մարդ) 2 687,4 156 633
7 Սուխումի օկրուգ ք. Սուխում (7 998 մարդ) 7 575,4 106 179

Ռազմական գծով նահանգապետներ խմբագրել

 
Տեսարան Քութայիս քաղաքից
անուն Պաշտոն, կոչում Ժամկետ
Կոնստանտին Բելյաևսկի գեներալ-մայոր
17.04.1847-1851
Ալեքսանդր Գագարին իշխան, գեներալ-մայոր
1851-1853
Իվան Բագրատիոնի իշխան, գեներալ-մայոր
1853-1856
Գեորգի Էրիստով իշխան, գեներալ-լեյտենանտ, գեներալ-նահանգապետ
1856-1860
Նիկոլայ Կոլյուբակին գեներալ-լեյտենանտ
1860-1863
Դմիտրի Սվյատոպոլկ իշխան, գեներալ-լեյտենանտ, գեներալ-նահանգապետ
1863-1866
Վլադիմիր Լևաշով կոմս, գեներալ-մայոր
1867-1878

Նահանգապետներ խմբագրել

 
Բագրատի տաճար
անուն Պաշտոն, կոչում Ժամկետ
Նիկոլայ Իվանով գնդապետ (գեներալ-մայոր)
1858-1861
Ալեքսանդր Օգոլին պետական խորհրդատու
1861-1866
Նիկոլայ Մալաֆեև պետական խորհրդատու
1878-1883

Ռազմական նահանգապետներ խմբագրել

 
Գելաթի վանք
անուն Պաշտոն, կոչում Ժամկետ
Ալեքսեյ Սմեկալով գեներալ-մայոր
01.07.1883-11.02.1887
Ալեքսանդր Գրոսման գեներալ-մայոր
11.03.1887-01.12.1890
Միխայիլ Շալկով գեներալ-լեյտենանտ
22.12.1890-30.05.1898
Ֆյոդոր Գերշելման գեներալ-մայոր
19.07.1898-21.04.1901
Ալեքսեյ Սմագին գնդապետ (գեներալ-մայոր), и. д.
20.10.1901-01.05.1905
թափուր
1905-1907
Ադամ Սլավաչինսկի գեներալ-մայոր
28.11.1907-1914
Լև Պոտուլով պետական խորհրդատու
1914-1916
Ալեքսանդր Գուդովիչ կոմս, պետական խորհրդատու
1916-1917

Նահանգային ազնվականներ խմբագրել

 
Քութայիս, 1870-ական թվականներ
անուն Պաշտոն, կոչում Ժամկետ
Նեստոր Ծերեթելի իշխան, գեներալ-մայոր
1878-1885
Դմիտրի Կիպանի պետական խորհրդատու
12.08.1885-26.08.1886
Ալմասհան Նիժարաձե իշխան, փոխգնդապետ
26.08.1886-27.08.1888
Կոնստանտին Ցուլուկիձե իշխան, ենթասպա
28.08.1888-13.09.1889
Սեմյոն Ծերեթելի իշխան, պետական խորհրդատու
13.09.1889-14.09.1901
Սիմոն որդկիպանիձե իշխան, խորհրդական
14.09.1901-1904
Սիմոն Ծերեթելի իշխան, սպա
26.02.1904-1912
Փարսադահ Միկելաձե իշխան, պաշտոնից պաշտոնաթող գնդապետ
12.03.1912-1915
Դավիթ Նիժերաձե իշխան
1915-1917

Փոխնահանգապետներ խմբագրել

 
Բաթումի նավահանգստում
անուն Պաշտոն, կոչում Ժամկետ
Միխայիլ Կոլյուբակին փոխգնդապետ
1847-1848
Միխայիլ Գուսյատնիկով պետական խորհրդատու
1848-1852
Պյոտր Գնիլոսարով պետական խորհրդատու
1852-1856
Իվաան Յուրչենկո պետական խորհրդատու
1856-1869
Մաքսիմիլիան Օստեն-Սակեն պետական խորհրդատու
1869-1873
Նիկոլայ Մալաֆեև պետական խորհրդատու
1873-1878
Ալեքսանդր Բրյուգեն բարոն, պետական խորհրդատու
07.02.1878-01.02.1897
Գրիգորի Միկլաշևսկի պետական խորհրդատու
14.02.1897-18.09.1899
Ալեքսեյ Կալաչով պետական խորհրդատու
20.06.1900-20.08.1905
Ապոլլոն Մակարով կոլեգայական խորհրդատու
28.04.1906-1915
Նիկոլայ Վենտցել գնդապետ
1915-1917

Ռազմական նահանգապետի օգնականներ խմբագրել

 
Տեսարան Քութայիս քաղաքից
անուն Պաշտոն, կոչում Ժամկետ
Նիկոլայ Էրիստով իշխան, գեներալ-մայոր
01.06.1883-04.02.1895
Ալեքսանդր Բարյատինսկի իշխան, գեներալ-մայոր
04.02.1895-10.05.1896
Ալեքսեյ Սամոյլով գնդապետ
10.05.1896-26.01.1900
Նիկոլայ Դրյագին գեներալ-մայոր
24.02.1900

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Отечественная история. Энциклопедия.- Т. 1. -М., Большая Российская Энциклопедия, 1994.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քութայիսի նահանգ» հոդվածին։