Նոդար Դումբաձե
Նոդար Դումբաձե (վրացերեն՝ ნოდარ დუმბაძე, հուլիսի 14, 1928[1], Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 4, 1984[2], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի արձակագիր։
Նոդար Դումբաձե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1928[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 4, 1984[2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Գերեզման | Մթածմինդա |
Մասնագիտություն | արձակագիր, բանաստեղծ, սցենարիստ, հրապարակախոս և քաղաքական գործիչ |
Լեզու | վրացերեն |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան (1950) |
Ժանրեր | վիպակ, վեպ և Սցենար |
Ուշագրավ աշխատանքներ | Ես, Ես կարող եմ տեսնել արևը, Don’t Be Afraid, Mother?, Արևոտ գիշերը, The White Banners?, The Law of Eternity?, Kukaracha? և Hellados? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ «Պատվո նշան» շքանշան Լենինյան մրցանակ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ |
Նոդար Դումբաձե Վիքիքաղվածքում | |
Nodar Dumbadze Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
1937 թվականից ապրել է Գուրիայում, որտեղ աշխատավոր, պարզ մարդկանց մեջ նահապետական խղճի սրտագին մթնոլորտում հասակ է առել որպես ուժեղ մի մարդ, որին Աստված տվել է զգայուն սիրտ, նուրբ տեսողություն և սիրելու կարողություն։ Մեծ արձագանք է գտել նրա «Սպիտակ դրոշակները»։ Դումբաձեն տարիների ընթացքում խորանում է հոգու գաղտնիքների մեջ, և երևան են գալիս «Ապերախտը», «Մի՛ արթնացրու», «Շունը», «Բազեն քաղաքում ի՞նչ է անում», «Արյունը»։ Այս երկերի մեջ թանձր երևում են վրաց ազգային կոլորիտն ու ոճը, կենցաղի ու հոգեբանության գծերը[3]:
Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Մի քանի տարի աշխատել է համալսարանում որպես լաբորանտ, միաժամանակ շարունակել է թղթակցել հանրապետության թերթերի ու ամսագրերի: 1957 թվականից ամբողջովին անցել է գրական աշխատանքի, աշխատակցել «Ցիսկարի» («Այգաբաց»), «Նիանգի» («Կոկորդիլոս») ամսագրերին: 1962—1965 թվականներին աշխատել է «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում: 1965 թվականին վերադարձել է «Նիանգի» ամսագրի խմբագրություն, մինչև 1973 թվականը աշխատել որպես այդ երգիծական պարբերականի խմբագիր:
Ընտրվել է ԽՍՀՄ 10-րդ և 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի պատգամավոր[4][5]:
Վախճանվել է 1984 թվականի սեպտեմբերի 14-ին, թաղվել իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված «Մզիուրի» զբոսայգում: 2009 թվականին նրա աճյունը վերահուղարկավորվել է Մթածմինդայի պանթեոնում՝ Վրաստանի այլ նշանավոր անձանց շիրիմների կողքին[6]:
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով։ Եղել է Վրացական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[7]։
ՍտեղծագործություններԽմբագրել
- «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (მე, ბებია, ილიკო და ილარიონი, 1960)
- «Տեսնում եմ արևը» (მე ვხედავ მზეს, 1962)
- «Արևոտ գիշեր» (მზიანი ღამე, 1967)
- «Մի՛ վախենա, մայրի՛կ» (ნუ გეშინია, დედა!, 1971)
- «Սպիտակ դրոշներ» (თეთრი ბაირაღები, 1973)
- «Հավերժության օրենքը» (მარადისობის კანონი, 1978)
ԿինոսցենարներԽմբագրել
Նոդար Դումբաձեի ստեղծագործությունների էկրանավորումներԽմբագրել
- 1963 — «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (ռեժիսոր՝ Թ. Աբուլաձե)
- 1965 — «Տեսնում եմ արևը»
- 1982 — «Կուկարարա» (ռեժիսորներ՝ Սիմեոն Դոլիձե և Քեթի Դոլիձե)
- 1982 — «Հավերժության օրենքը» (ռեժիսոր՝ Վալերիան Կվաչաձե)
- 1989 — Աստված, ինչի՞ համար (Аствац инчи амар) (Боже, за что?) (ռեժիսոր՝ Ա. Հովհաննիսյան, Հայաստան, «Երևան» կինոստուդիա)
- 1990 — «Սպիտակ դրոշներ»
- 2013 — «Շունը» (ռեժիսոր՝ Անվար Սաֆաև)
ՄրցանակներԽմբագրել
- Լենինյան մրցանակ (1980) — «Հավերժության օրենքը» վեպի համար (1978).
- Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1966) — «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպի համար (1963).
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1975).
- Ալեքսանդր Ֆադեևի անվան մեդալ (1973) — «Մի՛ վախենա, մայրի՛կ» վեպի համար
- «Լիտերատուրնայա գազետա» թերթի «12 աթոռ ակումբի» «Ոսկե հորթ» մրցանակ (1980).
ԳրականությունԽմբագրել
- (անգլերեն) Mikaberidze, Alexander (ed., 2007), Dumbadze, Nodar. Dictionary of Georgian National Biography. Retrieved on May 20, 2007.
- (ռուս.) Ревишвили, Натиа (Revishvili, Natia) ДУМБАДЗЕ, НОДАР ВЛАДИМИРОВИЧ (Dumbadze, Nodar Vladimirovich). Entsiklopediya Krugosvet. Retrieved on May 20, 2007.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Думбадзе Нодар Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Find a Grave — 1995.
- ↑ Նոդար Դումբաձե, Հավերժության օրենքը, Սովետական գրող հրատարակչություն, Երևան, 1983, էջեր 262, էջ 5-9:
- ↑ Список депутатов Верховного Совета СССР 10 созыва
- ↑ Список депутатов Верховного Совета СССР 11 созыва
- ↑ «Nodar Dumbadze’s Remains to be Buried in Mtatsminda Pantheon – News Agency InterpressNews»։ interpressnews։ սեպտեմբերի 14, 2009։ Վերցված է սեպտեմբերի 20, 2018
- ↑ Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ, Երևան, «Սովետական գրող», 1977, էջ 300։
Արտաքին հղումներԽմբագրել
Նյութեր Վիքիքաղվածքում | |
Նոդար Դումբաձե Վիքիպահեստում |
- Нодар Думбадзе в энциклопедии «Кругосвет»
- Анонс телевизионной программы «Портрет на фоне Солнца»
- «Нодар Думбадзе. Воля, характер, мужество» (скрипт телесюжета)
- «Нодар Думбадзе. Воля, характер, мужество» (видео)(չաշխատող հղում)
- Кунов В. К. Энциклопедический словарь мудрости: "Мир человека в творчестве Нодара Думбадзе" Всемирной серии "Писатели-мыслители". 210 страниц, 117 тем, 232 статьи, 62 интересных отрывка. Киев, издательство "ВУС" - 2015.