Միխայիլ Լոմոնոսով
Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսով (ռուս.՝ Михаил Васильевич Ломоносов, նոյեմբերի 8 (19), 1711[1][2][3], Mishaninskaya, Archangelgorod Governorate, Ռուսական թագավորություն - ապրիլի 4 (15), 1765[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][4][5]), ռուս գիտնական, բնախույզ Միխայիլ Լոմոնոսովը ձևակերպել է բնության մեջ մատերիայի (նյութի) և շարժման (էներգիայի) պահպանման սկզբունքը։ 1755 թվականին հիմնել է Մոսկվայի պետական համալսարանը, որը հետագայում կոչվել է նրա անունով։
1731 թվականին ընդունվել է Մոսկվայի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիան, ապա սովորել Կիևի Հոգևոր ակադեմիայում և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական համալսարանում։ 1736 - 1741 թվականներին Գերմանիայում ուսանել է քիմիա և մետաղաձուլական գործը։
1748 թվականին Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիային կից հիմնադրել է քիմիական լաբորատորիա, մշակել նյութի կառույցի ատոմամոլեկուլային ուսմունքը և հաստատել, որ ջերմությունը պայմանավորված է մասնիկների (կորպուսկուլներ) շարժումով։ Բացատրել է 2 շարք օգտակար հանածոների, այդ թվում նաև նավթի, գազի, քարածխի առաջացումը։
Նա զբաղվել է նաև աստղագիտությամբ (հայտնաբերել է Վեներայի մթնոլորտը), ֆիզիկայի (բացատրել է կայծակի ու հյուսիսափայլի երևույթները) զանազան հարցերով նախագծել և պատրաստել մի շարք օպտիկական սարքեր։
Նա նպաստել է նաև ռուս գրական լեզվի զարգացման, նրա գիտական ուսումնասիրության հիմքի ստեղծմանը, զբաղվել ռուս ժողովրդի պատմության հարցերով, նկարչությամբ և մասնավորապես խճանկարչությամբ։ Նրա խճանկարներից հայտնի են «Պետրոս Առաջինի դիմանկարը» և «Պոլտավայի ճակատամարտը» մոնումենտալ աշխատանքները։
Եղել է Սանկտ Պետերբուրգի, Շվեդիայի և Բոլոնիայի ակադեմիաների ակադեմիկոս, երկրում լուսավորության և գիտության զարգացման ջատագով։
Լոմոնոսովի անունով են կոչվել Ատլանտյան օվկիանոսում ջրի ենթամակերևութային հակահոսանքները և ստորջրյա լեռնաշղթան Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում[9]։
Լոմոնոսովը հայերեն
խմբագրելԳրքեր
խմբագրելՄամուլ
խմբագրել- Համակերպություն Հոբա (պոեմ)։ «Արարատ», 1851, № 21, փետրվարի 3։ Ռուսերենից աշխարհաբար թարգմ.՝ Ռափայել Պատկանյան։
Գրականություն
խմբագրել- Макаров В. К., Художественное наследие М. В. Ломоносова. Мозаики, М. — Л., 1950;
- Радовский М. И., М. В. Ломоносов и Петербургская Академия наук, М. — Л., 1961;
- М. В. Ломоносов в воспоминаниях и характеристиках современников, М. — Л., 1962;
- Западов А. В., Отец русской поэзии. О творчестве Ломоносова, М., 1961;
- Макеева В. Н., М. В. Ломоносов — составитель, редактор и рецензент лексикографических работ, "Вопросы языкознания", 1961, № 5;
- Langevin L., Lomonossov, 1711—1765, sa vie, son oeuvre, P., 1967;
- Shütz W., Michail W. Lomonossow, Lpz., 1970;
- Mikhail Vasil’evich Lomonosov on the corpuscular theory, ed. by Н. Leicester, Camb., 1970.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ломоносов, Михаил Васильевич (ռուս.) // Русский биографический словарь / под ред. Н. Д. Чечулин, М. Г. Курдюмов — СПб.: 1914. — Т. 10. — С. 593—628.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.st-petersburg-essentialguide.com/bridges-in-saint-petersburg.html
- ↑ 5,0 5,1 5,2 Notable Names Database — 2002.
- ↑ Fast 500 Jahre international – Ausländische Studierende und Professoren an der Marburger Universität (գերմ.)
- ↑ Mathematics Genealogy Project ID
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 406։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Լոմոնոսով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Լոմոնոսով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 656)։ |