Աբասթուման
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբասթուման (այլ կիրառումներ)
Աբասթուման (վրացերեն՝ აბასთუმანი) լեռնակլիմայական կուրորտային քաղաքատիպ ավան Վրաստանի հարավում, Սամցխե-Ջավախեթի երկրամասի Ադիգենի մունիցիպալիտետում։ Ախալցխա երկաթուղային կայարանից 28կմ հյուսիս-արևմուտք և Թբիլիսիից 287կմ արևմուտք։
Քաղաքատիպ ավան | ||
---|---|---|
Աբասթուման | ||
վրացերեն՝ აბასთუმანი | ||
![]() Աբասթումանի բնությունը | ||
Երկիր | ![]() | |
Մխարե | Սամցխե-Ջավախեթի | |
Մունիցիպալիտետ | Ադիգենի | |
Մակերես | 19,54 կմ² | |
ԲԾՄ | 1250-1450 մ | |
Բնակչություն | 937 մարդ (2014) | |
Տեղաբնականուն | աբասթումանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | 366[1] | |
Փոստային ինդեքսներ | 0301[2] | |
| ||
ԱնվանումԽմբագրել
Անվանումն առաջացել է վրացերեն հաբազ «հացթուխ» և ուբանի «թաղամաս» բառերից։ Պարսկական տիրապետության շրջանում վերաիմաստավորվել է աբասի և թուման դրամական միավորների անուններով։ Հին անվանումն է Օձխե, որն առաջացել է վրացերեն օձխիս «արջի որս» և խևի «կիրճ» բառերից[3]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Գտնվում է Մեսխեթի լեռնաշղթայի հարավային լանջին, Օձխե գետի (Կուրի ավազան) կիրճում, 1250-1450 մետր բարձրության վրա։ Աբասթումանի մոտ՝ Կանոբիլե լեռան վրա (բարձրությունը՝ 1650 մ) գտնվում է Աբասթումանի աստղադիտարանը։
Շրջակա լեռները ծածկված են փշատերև անտառներով։ Ունի տաք ջրեր (40 °C-48 °C)։ Առողջարանում բուժում են թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձևերը և դրան ուղեկցող հիվանդություններ (հոդերի, ծայրամասային նյարդային համակարգության, կանացի)։ Առողջարանը գործում է ամբողջ տարին։
ԲնակչությունԽմբագրել
1907 թվականին ուներ 418, 1969 թվականին՝ 5000 բնակիչ՝ վրացիներ և հայեր[4]։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ http://silknet.com/?module=popup_content&language=ge&product_id=8&type_id=20&attr=city_indexes
- ↑ http://georgianpost.ge/?site-lang=ka&site-path=help%2Fzipcodes%2F&group=3
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 7
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 4 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 15)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աբասթուման կատեգորիայում։ |