Մալարիա
Մալարիա (իտալ.՝ mala aria - «վատ, աղտոտված օդ», նախկինում հայտնի էր նաև «ճահճային տենդախտ» անվամբ[4]), վարակիչ հիվանդություն, տրանսմիսիվ (ինֆեկցիոն փոխանցման ուղի արյան միջոցով) փոխանցման ուղիով ինֆեկցիոն հիվանդություն, որը տարածված է առավելապես ճահճային գոտիներում։ Տարածվում է Anopheles ցեղի մոծակների միջոցով։ Հիվանդությունն արտահայտվում է տենդով, դողով, սպլենոմեգալիայով (փայծաղի չափերի մեծացում), հեպատոմեգալիայով (լյարդի չափերի մեծացում) և անեմիայով (սակավարյունություն)։ Բուժվում է քինին ալկալոիդով, որը ստանում են քինածառի կեղևից։ XXI դ. սկզբին տարեկան գրանցվում էր հիվանդության 350-500 մլն դեպք, որից 1.3-3 մլն ավարտվում էր մահվամբ: 85-90% վարակման դեպքերը գրանցվում են Աֆրիկայի` Սահարայից հարավ ընկած հատվածներում, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում:
Մալարիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Տեղաճարակ |
Պատճառ | Plasmodium falciparum?, պլազմոդիումներ, Plasmodium malariae?, Plasmodium ovale?, Plasmodium? և Plasmodium knowlesi? |
Փոխանցման ձև | մոծակների միջոցով փոխանցվող[1] և Արյան փոխներարկում |
Հիվանդության ախտանշաններ | intermittent fever?, periodic fever?, լյարդի մեծացում, Սակավարյունություն, սպլենոմեգալիա, Դեղնախտ, Կոմա և դող[2] |
Վարակ տարածող | անոֆելես |
Օժանդակող գործոն | աղքատություն |
Բուժաքննություն | blood film?[3] |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Հայտնաբերող | Ռոնալդ Ռոս և Շարլ Լավերան |
Անվանվել է | miasma theory? և wetland? |
Բուժում | antimalarial? և ֆարմակոթերապիա |
Malaria Վիքիպահեստում |
ՆկարագրությունԽմբագրել
Մալարիայի հայրենիքն է համարվում Արևմտյան Աֆրիկան (P. falciparum) և Կենտրոնական Աֆրիկան (P. vivax): Մալարիան վարակիչ պրոտոզոային հիվանդություն է բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով (Տենդ), հետզհետե աճող սակավարյունությամբ, պարենքիմային օրգանների (փայծաղ, լյարդ) և ոսկրածուծի ախտահարմամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։ Հարուցիչը պլազմոդիում սեռի միաբջիջ նախակենդանիներն են, որոնք իրարից տարբերվում են մորֆոլոգիապես և առաջացրած հիվանդության բնույթով։ Մալարիայի մակաբույծներն անցնում են զարգացման երկու փուլ՝ անսեռ (շիզոգոնիա) և սեռական (սպորոգոնիա)։ Շիզոգոնիայի դեպքում վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում պլազմոդիումների սպորոզոիտներ, որոնք արյան կամ ավշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ, ուր կատարվում է հյուսվածքային (արտաէրիթրոցիտային) շիզոգոնիա։ Առաջացած հյուսվածքային մերոզոիտների մի մասը թափանցում է էրիթրոցիտների մեջ և էրիթրոցիտային շիզոգոնիայի փուլում վերածվում շիզոնաների, որոնց հետագա զարգացումից և բաժանումից առաջանում են էրիթրոցիտային մերոզոիտներ։ Այնուհետև էրիթրոցիտները քայքայվում են, և ազատված մերոզոիտները ախտահարում նոր էրիթրոցիտներ։ Մերոզոիտների մի մասը վերածվում է գամևաոցիտների (սեռական ձևեր), որոնց հետագա զարգացումը հնարավոր է միայն փոխանցողի՝ մոծակի օրգանիզմում։ P1. vivax-ի և P1. malariae-ի շիզոգոնիայի բոլոր փուլերը հայտնաբերվում են ծայրամասային արյան մեջ, P1. falciparum-ինը՝ խորանիստ օրգանների մազանոթներում։ Հիվանդության շատ ծանր ընթացքի դեպքում, բացի երիտասարդ շիզոնտներից, արյան մեջ հայտնաբերվում են նաև կիսահասուն, հասուն և այլ ձևեր։
Սպորոգոնիան կատարվում է անոֆելես սեռի մոծակների մոտ, արյուն ծծելիս վերջիններիս օրգանիզմ են ներթափանցում մակրո և միկրոգամետոցիտները։ Սպորոգոնիայի տևողությունը կախված է արտաքին միջավայրի ջերմաստիճանից (բարձր ջերմաստիճանում ավելի արագ է կատարվում, ամենանպաստավոր ջերմաստիճանը 28-30 °C է)։
Փաստեր և վիճակագրությունԽմբագրել
Մալարիան եղել է և մնում է մարդկության ամենավտանգավոր հիվանդություններից մեկը։
Երկրագնդի մալարիայի առավել տարածված շրջաններում ապրող ընդհանուր բնակչության թիվը կազմում է մոտավորապես 2.4 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության գրեթե 40%-ը։ Մալարիայով ամեն տարի վարակվում է 350-500 միլիոն մարդ և այդ թիվը ավելանում է տարեկան 16%-ով[5], տարեկանում մահացության թիվը կազմում է 1.3-3 մլն մարդ[6]։
Ներկայումս հիվանդությանը առավել տարածված է Աֆրիկայում, Արևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայում, մասնավորապես՝ Կոտ դ'Իվուար, Կոնգո, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Չադ, Մալի, Սոմալի և Հնդկական Գվինեա, Շրի-Լանկա, Վիետնամ, Բրազիլիա, Կոլոմբիա և Սողոմոնի կղզիներ երկրներում։
Աշխարհում մահացության ամենաշատ դեպքեր թերևս գրանցվում են հենց մալարիայի հետևանքով՝ տարեկան 1.5-ից մինչև 3 միլիոն մարդ։ Վերջին հազարամյակի ընթացքում մահացու ելքով հիվանդությունների ցանկում մալարիայով դարձավ 1-ինը վարակիչ հիվանդությունների շարքում։
Մահացու ելքով հիվանդությունների ավելի քան 80%-ը տեղի է ունենում Աֆրիկայի հարավային մասում՝ Սահարայի տարածաշրջանում։ Հատկապես շատ են մինչև 5 տարեկան երեխաների վարակվածության և մահացության դեպքերը։
Շատ հայտնի մարդիկ են մահացել այս հիվանդությունից, որոնց թվում՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Վեստգոթերի արքա Ալարիխը, Չինգիզ խանը, սբ. Ավգուստինը, իտալացի հայտնի բանաստեղծ Դանթե Ալիգիերին և նկարիչ Կարավաջոն, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V-ը, Քրիստափոր Կոլումբոսը, անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Կրոմվելը, հայտնի գրող Ջորջ Բայրոնը, գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շիլլերը, Հռոմի պապերից 5 հոգի և այլք[7]։
Հիվանդության առաջացման բացահայտումներԽմբագրել
1880 թվականին ֆրանսիացի ռազմական բժիշկ Շառլ Ալֆոնս Լավերան աշխատելով Ալժիրում հայտնաբերեց հիվանդի արյան գնդիկներում մալարիա բիաբջիջ օրգանիզմը: Մեկ տարի անց գիտնականը հայտարարեց իր հոդվածում (Մալարիա մակաբույծային տիպի հիվանդություն), նկարագրելով նոր մակաբույծի առկայությունը հիվանդի արյան մեջ: Սա առաջին դեպքն էր երբ հեշտությամբ հայտնաբերվել էր հիվանդության պատճառը[8]: Սրա համար և այլ հայտնաբերումների նա ստացավ Նոբելյան մրցանակի ֆիզիկայում և բժշկության մեջ կատարած իր աշխատությունների համար 1907 թվականին: Մակաբույծի անվանումը Plasmodium տրվեց 1895թ իտալացի գիտնական Էթթորե Մարկիաֆեվայի անգլ.՝ Ettore Marchiafava (իտալ.՝ Ettore Marchiafava) կոզմից[9]:1894 թվականին մակաբուծաբան Պաթրիկ Մենսոնը առաջին անգամ առաջարկեց, որ մալարիան կարող է փոխանցվել մարդուն մոծակների միջոցով: 1896 թվականին բժիշկ Կառլոս Ֆինլեյը ով բուժում էր դեղին տենդով հիվանդներին, առաջ քաշեց նույն հիպոթեզը: 1898թ Ռոնալդ Ռոսսը աշխատելով Հնդկաստանում ցույց տվեց, որ մոծակների բազմաթիվ տեսակները փոխանցում են մալարիան թռչուններին: Ինչպես նաև նրան հաջողվեց հայտնաբերել մոծակների աղիներում մակաբույծներ, որոնք սնվել էին հիվանդ մարդու արյամբ, բայց դեռ չէին հայնտաբերել փոխանցումը մոծակներից մարդուն: Ջովանի Բատիսա Գարիսսը 1898թ կարողացավ ի կատար ածել փորձաքննությունը՝ մարդու ախտահարումը մալարիայով մոծակի խայթոցի միջոցով(նա կատարել է փորձեր ինքնակամ համաձայնեցված մարդկանց վրա ինչպես նաև ինքն իր վրա): Նա ապացուցեց նաև, որ միայն Anopheles տեսակի մոծակը հանդիսանում է մալարիայի փոխանցողը Իտալիայում: 1902թ Նոբելյար մրցանակ ստացավ Ռոնալդ Ռոսսը նկարագրելով մալարիայի մակաբույծի կենսական ցիկլը:
Առանձին կարելի է նկարագրել, որ մալարիան կարող է փախանցվել արյան միջոցով մարդուց մարդուն (մորից-պտղին):
Դեղամիջոցի հայտնաբերումԽմբագրել
Առաջին հայտնի դեղը հանդիսացավ Կինգո բույսը(Artemisia annua L), որը պարունակում է արթեմիզինին: Առաջին նկարագիրը նրա բուժման մասին նկարագրվում է ճապոնացի գիտնական Գե Խունի աշխատությունում 340 թվականին: Հետագայում հայտնաբերվեց քինածառը, որը դարերով օգտագործվեց հնդկացիների կողմից որպես ջերմիջեցնող: Իսպանացի պատմաբան-բնագետ Բերնաբե Կոբոն կարևոր դեր ունեցավ քինածառի հայտնաբերման պատմության մեջ, տվել է նրա մասին նկարագրություն, 1632 թվականին նա առաջինը բերեց Եվրոպա այդ տեսությունը[10]: Անվանումը եկել է առաջին եվրոպացուց կոմսուհի Չինչոնից (Պերույի[11] թագավորի կինն է եղել), ով բուժվել է օգտագործելով քինածառի արմատները փոշու տեսքով պատրաստած: Տեղեկացված լինելով բույսի արմատների նշանակության մասին, որպես դեղամիջոց (ինքնին հիվանդությունը (ընդհատվող տենդ) հնդիկների կեչուա ազգերի մոտ կոչվում էր Chucchuni chucchuhuanmi chucchum hapihuan chucchuymanchayani, ցանկացած դեղ կոչվում էր Hamppi: Մի քանի տարի անց Պերուից տեղափոխվեց Հռոմ, որտեղ նրան ընդունեցին որպես մալարիայի դեմ դեղամիջոց և նրանց շնորհիվ նա դարձավ հայտնի ամբողջ Իտալիայով[12]:
Եվ այսպես Կորդինալ Խուան դե Լուգոն ստացավ Ինոկենտիոս X պապից հավաքել տեղեկություններ բույսի արմատների մասին quinquina (քինածառի արմատներում խինին: Հետագայում դա ուսումնասիրեց բժիշկ Գբրիել Ֆոնսեկան, ով ամբողջովին հետաքրքրված էր փոշու ազդեցությամբ: Այս ամենից հետո Կորդինալ դե Լուգոն մեծ հայտագործությունը հեղաշրջեց խինինի առաջացման համար[13]: Արդյունքում դեղամիջոցը անվանեցին «կախարդական» կամ «կարդինալ» փոշի, ժողովուրդը անվանում էր նաև «Դե Լուգոյի փոշի»:
XX մինչև հակաբիոտիկների բացահայտումը, փորձաքննում էին պացիենտների մալարիայով ախտահարվածներին, սիֆիլիսով հիվանդներին: Մալարիան առաջացնում էր մարմնի ջերմության բարձրացում, որի դեպքում սիֆիլիսը եթե չէր անցնում, ապա համենայնդեպս իր ակտիվությունը թուլացնում էր և անցնում էր գաղտնի (լետալ) փուլի: Հսկելով տենդը խինինի միջոցով, բժիշկները այդ միջոցով փորձում էին նվազեցնել սիֆիլիսի բացասական ազդեցությունը: Չնայան այն ամենին, որ որոշ հիվանդներ մահացան, դա համարվեց սիֆիլիսի հետևանք[14]:
Մակաբույծի բացահայտման փուլերԽմբագրել
Չնայած այն բանի, որ մակաբույծի կենսական ցիկլը անցնելով մարդկանց արյան հուն և մոծակի մարմին, նկարագրվել էին XIX դ. վերջին և XX դ. սկզբին, սակայն միայն 1980 թվականներին հայտնի դարձավ իրական տարածվածության փուլերի մասին.[15][16]: Մակաբույծի այս տեսակի ազատ գտնվելու հետևանքով մարդիկ կարող էին բուժվել և տարիներ անց արյան հունից պլազմոլդների բջիջների վերացումից հետո նորից վարակվել:
ՏարածվածությունԽմբագրել
Մալարիայի մոծակը ապրում է բոլոր կլիմայական գոտիներում, բացառությամբ արկտիկական և անապատային մասերից: Մալարիայով վարակվելու ռիսկը պահանջում է մոծակի առկայությունը (խայթոցը): Նման պայմաններ լինում են այնպիսի վայրերում, որտեղ ցածր ջերմություն չի լինում, առկա են ճահիճներ: Ռուսաստանում մալարիա մոծակը ապրում է ամբողջ տարածքներում, բացառությամբ Սիբիրի արևելյան մասից:
Ռուսաստան և ԽՍՀՄԽմբագրել
Սոչիի տարածքում մալարիան 20-րդ դարի սկզբին մեծ խնդիր էր հանդիսանում մինչև Սերգեյ Սոկոլովի նկարագրությունը, որ հիվանդություն տեղամասային տարածվածության մասին, և պայքարել մալարիայի մոծակի ոչնչացման դեմ հանգստյան գոտիներում[17]: Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում մինչև 1950 թվականների սկզբը մալարիայով հիվանդությունը համատարած խնդիր էր ոչ միայն Կովկասում, այլ նաև Ասիայի տարածքներում: Հիվանդության պիկը դիտվել է 1934-1935 թվականներին, երբ նկարագրվել էր 9 մլն դեպք[18]:
Հետագայում մալարիան ամբողջովին վերացվեց ԽՍՀՄ-ի տարածքից 1960 թվականին, բայց դեպքեր կային (մի քանի տասնյակ տարվա մեջ), որոնք կապված էին Աֆղանստանից մոծակների թռիչքով: 1979-1989 թվականներին Աֆղանական պատերազմը բերեց մալարիայով հիվանդության դեպքերի մեծացման ԽՍՀՄ-ի տարածքում 1986-1990 թվականներին, որի ժամանակ նկարագրվել էր 1314 դեպք: Տաջիկստանում քաղաքացիական պատերազմը հանգեցրեց մալարիայի համաճարակի (էպիդեմիա): 1997 թվականին գրանցվել էր 29.794 դեպք: Հետագայում Տաջիկիստանում վիճակը կարգավորվեց և 2011 թվականին գրանցվել էր միայն 78 դեպք, իսկ 2013 թվականին միայն 14 դեպք[19]: ԽՍՀՄ-ում 1955 թվականից մալարիան վերացվել է որպես զանգվածային հիվանդություն, իսկ 1962 թվականից ՀԽՍՀ-ում չի արձանագրվել մալարիայի տեղական ծագում ունեցող ոչ մի դեպք, դրա վերացման աշխատանքներում մեծ ավանդ ունեն Ք. Փիրումովը, Շ. Մաթևոսյանը, Մ. Սարգսյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Չուբկովան և ուրիշներ։
ԱխտածագումԽմբագրել
Մալարիայի ախտածին գործոնը՝ Plasmodium պլազմոդիում նախակենդանիների տեսակին է պատկանում: Մարդու համար ախտածին են համարվում հետևյալ չորս տեսակները անգլ.՝ P.vivax, անգլ.՝ P.ovale , անգլ.՝ P.malariae, անգլ.՝ P.falciparum[20]: Վերջին տարիներին նկարագրվե է, որ մալարիան Ասիայի Հյուսիս արևելքում բաժաննում են հինգ տեսակի Plasmodium knowlesi[21][22][23]: Մարդը վարակվում է դրանով պատվաստման ժամանակ, հենց մալարիայի մոծակով կենսական ցիկլի սպորոզոիդներով արյան հուն անցնելով կամ լիմֆատիկ համակարգով: Կարճ ժամանակի ընթացքում արյան մեջ անցնելուց հետո մալարիայի սպորոզոիտները անցնում են լյարդի հեպատոցիտների մեջ, առաջացնելով էկզոէրիթրոցիտար մակարդակի հիվանդություն: Վերարտադրության գործընթացի դեպքում, սպորոզոիդներից մեկը շիզոգոնիա անունով, որը լյարդի բջիջում վերափոխվում է շիզոնտի, արդյունքում նկարագրվում է 2000-40.000 լյարդային մերոզոիտներով: Մեծ մասամբ այդ դուստր մերոզոիտները 1-6 շաբաթ անց անցնում են արյան հուն: Ինֆեկցիայի առկայության դեպքում որոշ հյուսիսաֆրիկյան շճատիպ(շտամների) P.vivax, մերոզոիտների առաջնային անցումը լյարդից արյան մեջ կատարվում է մոտավորապես 10 ամիս անց, ախտահարման պահից: Ինֆեկցիայի դեպքում,առաջացնող P.falciparum և P.malariae, մակաբույծի զարգացման և լյարդային փուլի ավարտն է: Ինֆեկցիան որ ընթանում է մալարիայի այլ տեսակներով «քնած» լյարդային փուլը մնում է երկարատև լյարդում, նրանք կարող են արտահայտվել վարակվելուց ամիսներ կամ տարիներ անց, առաջացնելով հիվանդության ախտադարձ (ռեցիդիվ) և նոր մակաբույծը անցնի արյան հուն (պարազիտեմիա):Էրիթրոցիտար կամ կլինիկական փուլը մալարիայի սկսվում է մերոզիտների արյան հետ կոնտակտով յուրահատուկ(սպեցիֆիկ) բջջային ռեցեպտորնեով էրիթրոցիտների թաղանթի: Մկների վրա կատարված հետազոտության ժամանակ մալարիայի մակաբույծը փոխեցին մկան մարմնի հոտը, դարձնելով այն հաճելի[24]:
Կլինիկական նշաններ և ախտորոշումԽմբագրել
Մալարիայի նշաննրեն են՝
- Տենդ
- Արթրալգիա (մկանացավ)
- Սրտխառնոց
- Անեմիա, հեմոգլոբուլինեմիա
- Ցնցումներ
- Սպլենոմոգալիա (փայծաղի մեծացում)
- ԱՆտանելի գլխացավ
- Գլխուղեղի իշեմիա
Հնարավոր է մաշկի դող, հատկապես P. falciparum տեսակի դեպքում: Մալարիան առավել վտանգավոր է երեխաների և հղիների համար:
Ախտորոշումը դրվում է մալարիայի հիմնական արտահայտվածությունների վրա: Հիմնականում օգտվում են երկու տեսակի քսուկներց՝ բարակ և հաստ (կամ այսպես կոչված Ռոմանովսկի Գիմզայի ներկման եղանակով): Բարակ քսուկը հնարավորություն է տալիս լավ տարբերակել տարբեր ձևերը մալարիայի սպիտակուցի: Հաստ քսուկի դեպքում մանրադիտակային հետազոտությամբ հնարավություն է տալիս մեծ ծավալով արյուն հետազոտել: Տալ հստակ ախտորոշում այս դեպքում քիչ բարդանում է, քանի որ դժվար են տարբերակվում մալարիայի պլազմոիդները: Ներկայումս օգտվում են արագ ախտորոշիչ մեթոդից (RDT, Rapid Diagnostic Tests) զուգակցած իմունաքիմիական հավաքածույով (ավելի թանկ մեթոդ է, սակայն տալիս է արդյունք 5-15 րոպեների ընթացքում, և չի պահանջում մանրադիտակային հետազոտություն) և պոլիմերազային շղթայական ռեակցիա(ՊՇՌ) թեստի միջոցով[25]:
ՏեսակներԽմբագրել
Ախտանշաննները կախված են պլազմոիդի տեսակից, որը հանդիսանում է հիվանդության պատճառական գործոնը
- Արևադարձային (Տրոպիական) մալարիա՝ Plasmodium falciparum: Առաջացնում է ավելի վտանգավոր ձև, որը հաճախ ընթանում է բարդություններով, ունի բարձր մահացություն: Սա ամենատարածված ձևն է (դիտվում է մալարիայի 91% դեպքերում):Արևադարձային մալարիան (Malaria tropica), հարուցիչն է P1. falciparum-ը։ Գաղտնի շրջանը 9-16 օր է։ Նոպաները մեծ մասամբ անկանոն բնույթի են և կրկնվում են օրընդմեջ կամ ամեն օր։ Մալարիայի այս ձևն ավելի ծանր է ընթանում, առաջացնում է բարդություններ (կոմատոզ վիճակ) և հաճախ մահվան պատճառ է դառնում։
- Քառօրյա մալարիա ՝ Plasmodium malariae: Նոպաները դիտվում են 72 ժամ անց: Քառօրյա մալարիան(Malaria quartana), հարուցիչը P1. malariae-ն է։ Գաղտնի շրջանը 21-42 օր է։ Նոպաները կրկնվում են ամեն 4-րդ օրը։ Երբեմն ընթանում է ամենօրյա կամ երկօրյա ջերմային նոպաներով, ընթացքը բարեհաջող է։
- Եռօրյա մալարիա՝ և նրան նման Օվալ մալարիա՝ Plasmodium vivax и Plasmodium ovale: Նոպաները առաջանում են ամեն 40-48 ժամ անց: Եռօրյա մալարիան (Malaria tertiana), հարուցիչն է P1. vireax-ը։ Գաղտնի շրջանը 7-21 օր է, հյուսիսային շտամի դեպքում՝ 8-14 ամիս։ Որպես կանոն, նոպաները կրկնվում են ամեն 3-րդ օրը։ Սովորաբար ընթացքը բարեհաջող է, երբեմն լինում է ծանր և կարող է հանգեցնել մահվան։
Մալարիայի այս ձևերը տարբերվում են նաև իրենց գաղտնի (ինկուբացիոն) շրջաններով, պլազմոիդների կենսական ցիկլով, ախտանշաններով և ընթացքով[26]:
Բուժման ժամանակակից դեղամիջոցներն են՝ գալոխինը, քլորոխինը, ռեզոխինը, դելագիլը, պլակվենիլը, ամոդիախինը և այլն, որոնք արդյունավետ են մալարիայի բոլոր տեսակների ժամանակ։
Կանխարգելումը կատարվում է վարակի աղբյուրի և հիվանդների վաղ հայտնաբերումով՝ բնակչության հետազոտման, ջերմող հիվանդների և մալարիայի տեսակետից անբարենպաստ բնակավայրերից ժամանած անձանց արյան ստուգման միջոցով։ Պայքարը կատարվում է փոխանցողների դեմ անոֆելոգեն ջրականգերի վերացում, մոծակների թրթուրները ոչնչացնելու նպատակով՝ լարվիցիդների օգտագործում, թևավոր ձևերի դեպքում՝ միջատասպան (ԴԴՏ, հեքսաքլորան, քլորոֆոս և այլն) և մոծակներին վանող (ռեպելենտ) միջոցներ։ Մալարիան ամենատարածված հիվանդություններից է, Հայաստանի երկրամասային ախտաբանությունում նախկինում գրավել է առաջնակարգ տեղ։
Հակամալարիային իմունիտետԽմբագրել
Իմունային պատասխանը մալարիայի ինֆեկցիայի դեմ առաջանում է դանդաղ: Նա բնութագրվում է քիչ արդյունավետ և չի պաշտպանում ինֆեկցիայի կրկնումներից: Հիմնական իմունիտետ են առաջանում է մի քանի անգամ մալարիայով վարակվելու դեպքում տարիների ընթացքում: Այս իմունիտետը սպեցիֆիկ է մալարիայի պլազմոիդի շտամների հանդեպ: Բայց կլինիկական արտահայտվածությունները և նշանները քչանում են հակամալարիային իմունիտետի զարգամն դեպքում: Թույլ իմունիտետի բացատրությունը կայանում է նրանում որ մեծ մասամբ դեպքերում նա գտնվում է իր կենսական ցիկլի փուլում, իմուն համակարգի ընկճմամբ, անտիգենների առկայությամբ, որոնք չեն ճանաչում T-բջիջներին, հանգեցնելով B-բջիջների պրոլիֆերացիայի:
ԲուժումԽմբագրել
Ամենատարածված բուժումը մալարիայի հանդիսանում է խինինը: Որոշ ժամանակ նա փոխանինվում էր քլորոքինով: Գոյություն ունի նաև այլ միջոցներ, որոնց օգտագործումը կախված է պրեպարատի հանդեպ զգայնությունից:
Ներկայումս ավելի արդյունավետ համախմբված դեղամիջոցներից է արթեմեզինը[27]: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) WHA60.18 (մայիս, 2007) պարտադրում է օգտագործումը այս պրեպարատների, սակայն Ռուսաստանում նրանք մինչ այժմ գրանցված չեն և չեն օգտագործվում:
Պատրաստուկ | Անգլ.անվանում | Կանխարգելում | Բուժում | Նշումներ |
---|---|---|---|---|
Արթեմեզին/Լյումեֆանտրին | Artemether/lumefantrine | - | + | Վաճառքային անվանումը Կոարտեմ (որոշ երկրներում Ռիամետ) |
Արթեմեզին/Ամոդիախին | Artesunate/amodiaquine | + | - | |
Ատովակուոն/Պրոգուանիլ | Atovaquone/proguanil | + | + | Վաճառքային անվանումը Մալարոն (որոշ երկրներում Մալանոն) |
Խինին | Quinine | - | + | |
Քլորխինին | Chloroquine | + | + | Վաճառքային անվանումը Դելագիլ |
Կոտրիֆազիդ | Cotrifazid | + | + | |
Դոքսիցիկլին | Doxycycline | + | + | |
Մեֆլոխին | Mefloquine | + | + | Վաճառքային անվանումը Լարիամ |
Պրոգուանիլ | Proguanil | - | + | Վաճառքային անվանումը Սավարին |
Պրիմախին | Primaquine | + | - | |
Սուլֆադոքսին/Պիրիմետամին | Sulfadoxine/pyrimethamine | + | + | Վաճառքային անվանումը Ֆանսիդար |
Օշինդրի բույսը (Artemisia annua), որը պարունակում է արթեմիզին և նրա սինթետիկ անալոգը, ունի բարձր արդյունավետություն, սակայն նրանց արտադրությունը ծախսատար է: Ներկայումս 2006 թվականից ուսումնասիրում են կլինիկական արդյունքը և հնարավորությունները նոր դեզամիջոցների.[28]: Այլ աշխատանք է տանում ֆրանսիացի և հվ.Աֆրիկայան հետազոտողները նոր պատրաստուկների (պրեպարատների) ստեղծման գործում, նրանցից հայտնի է G25 և TE3, որոնք բարեհաջող փորձարկվել է կապիկների վրա[29][30] :
ՓորձարկումներԽմբագրել
Ներկայումս ընթանում են հետազոտություններ մալարիայի դեմ նոր պարտաստուկների հայտնաբերման համար՝ DSM265: Դեղամիջոցը ստեղծվել է Տեխասի համալսարանում համագործակցելով Մոնաշի համալսարանի դեղագետների հետ, Վաշինգտոնի համալսարանը և Medicines for Malaria Venture (MMV): Պատրաստանյութը խոչընդոտում է նուկլեոտիդների սինթեզը, որոնք հարկավոր էին հետագա դեզօքսիռիբոնուկլեինաթթու սինթեզի և ռիբոնուկլեինաթթուների համար: Սա առաջին հակամալարիային պատրաստանյութն է որ կարելի է օգտագործել կանխարգելման համար.[31]:
ԿանխարգելումԽմբագրել
Մեթոդները, որոնք օգտագործվում են հիվանդության տարածման դեմ կամ մալարիայի էնդեմիկ գոտիների տարածքի պահպանման, ներառում է՝ կանխարգելիչ դեղորայքային միջամտություն, մոծակների ոչնչացման դեմ: Ներկայումս չկա պարտվաստանյութ մալարիայի դեմ: Արդեն 20 տարի է անցկացվում են ակտիվ հետազոտություններ դրա առաջացման գործում[32]: 2017 թվականին գիտնականները հայտարարեցին որ պատվաստանյութը այս մահացու հիվանդության դեմ կարող է ունենալ 100% պաշտպանություն: Հետևյալ տվյալնները տպվեցին Nature թերթում, 67 կամավորներ մասնակցեցին պատվաստանյութի փորձաքննությանը: Այս մարդիկ ստացան Sanaria PsfPZ -cv չափաքանակ հիվանդության դեմ: Արդյունքում նրանց ում մոտ ներմուծված էր բարձ չափաքանակ, ստացվել էր ամենալավ արդյունքը: Դա նշանակում է որ նրանք ստացան 100% պաշտպանություն հիվանդությունից: Պատվաստումից հետո հիվանդության հանդեպ ձևավորվել էր կայուն իմունիտետ: Ինչպես նաև պատվաստանյութը չունի ոչ մի կողմնակի ազդեցություն .[33]:
Կանխարգելիչ դեղամիջոցներ Մալարիայի ժամանակ դեղամիջոցները կարելի է օգտագործել ոչ միայն բուժիչ նպատակով այլ նաև կանխարգելիչ: Սովորաբար այդ դեպքում դեղորայքը օգտագործվում է օրերով կամ շաբաթներով ցածր չափաքանակով: Պրոֆիլակտիկ հաբեր ընդունում են այն մարդիկ, ովքեր գնացել են այն տեղամասեր, որտեղ կա ինֆեկցիայով վարակվելու ռիսկ: Պետք է նշել, որ կանխարգելման դոզայի ընդունել չի կարող որպես բուժում հանդիսանալ արդեն վարակվաց մարդու համար: Արթեմեզին դեղամիջոցը չի օգտագործվում որպես կանխարգելիչ հաբ, նա բուժական է: Կանխարգելման համար օգտվում են մեֆլոխինից (Լարիամ), դոքսիցիկլինից, բիգումալից (Մալարոն): Կանխարգելիչ ազդեցությունը չի ազդում միանգամից, դրա համար հարկավոր է ընդունել այն 1-2 շաբաթ, մինչև վտանգավոր մասից հեռանալը և դրանից հետո էլ շարունակել ընդունել դեղահաբը 1-4 շաբաթ:
Մոծակների ոչնչացումԽմբագրել
Մալարիայի դեմ պայքարը նաև ուղղված է մոծակների ոչնչացմաբ: Կար ժամանակ մալարիան տարածված էր ԱՄՆ և Հվ Եվրոպայում: Ճահիճների քչացման և սանիտարական պայմանների բարելավման հետ մեկտեղ, հիվանդների հսկողության և այլ միջոցների շնորհիվ հնարավոր եղավ քչացնել տոկոսայնությունը հիվանդության տարածման: ԱՄՆ-ում 2002 թվականին վարակված էին 1059 մարդ, 8 մահվան ելքով: Արդյունավետ քիմիական պատրաստուկը մալարիայի դեմ՝ Դուստ (C₁₄H₉Cl₅) է: Սկզբում նրան օգտագործում էին մալարիայի դեմ պայքարի միջոց, հետագայում սկսեցին օգտագործել գյուղատնտեսության մեջ: ԱՀԿ-ն ներկայումս առաջարկում է դուստը օգտագործել որպես հակամալարիային պատրաստանյութ էնդեմիկ գոտիներում[34]:
Հակամոծակային ցանցեր
Հակամոծակային ցանցերը օգնում են մարդկանց մոծակներից պաշտպանել և քչացնել նրանցով ինֆեկցիաների փոխանցմանը: Ցանցե կատարյալ պատնեշ չէ, քանի որ նրանք հաճախ օգտագործվում են թունաքիմիկատների հետ զուգակցված[35]:
Պաշտպանության համար նաև կարևոր է փակ հագուստ և ռեպելենտ (լատ.՝ repellens): Ռեպելենտը լինում է երկու տեսակի՝ բնական և սինթետիկ: Բնականները հանդիսոնում են որոշ բույսերի բնական յուղեր: Սինթետրիկների տեսակներից են՝
- Դիէթիլտոլուամիդ
- IR3535
- Իկարդին
Կան որոշակի տեսակների մոծակների գենետիկորեն մոդիֆիկացված գենով: 2002 թվականին երկու խումբ հետազոտողներ արդեն հայտնաբերել են նմանատիպ մոծակներին[36][37]:
Պատվաստանյութի աշխատություններԽմբագրել
Ընթանում են մալարիայի պատվաստանյութի բազմաթիվ աշխատություններ[38][39]: 2015 թվականի հուլիսին Եվրոպական դեղանյութերը նկարագրեցին դրական արդյունք «Մոսկիրիկս» (Mosquirix) Plasmodium falciparum-ից, ինչպես նաև հայտնի «RTS,S/AS01», նկարագրված բրիտանական դեղագետների կազմակերպության կեղմից GlaxoSmithKline[40]: Պատվաստանյութը ցույց է տվել 30-40%[41]: Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ուսումնասիրում է ինչքնով է անվնաս պատվաստանյութը երեխաների համար[40][42], պատվաստանյութի օգտագործումը տարբեր մասերում նկարագրվել է 2017 թվականին[43]: Պատվաստանյութը կարող է դառնալ հավելյալ միջոց մալարիայի դեմ պայքարի համար[41]:
ՆշանակությունԽմբագրել
Մալարիան միշտ եղել է և կմնա մարդու համար շատ վնասակար հիվանդություններից: Հայտնի մարդկանցից, ովքեր մահացել են մալարիայից պատկանում են [44]՝ Ալեքանդր Մակեդոնացին, վեստգոթերի թագավոր Ալարիխ, Չինգիզխան, Սուրբ Օգոստոս, Դանթե Ալիգերի, Սրբազան Հռոմեական Կայսրության Կայսեր Կառլոս 5-րդ, Քրիստափոր Կոլոմբոսը, Օլիվեր Կրովել, Միքելանջելո Մերզի Քարվաջո, Ջորջ Բայրոն և այլոք: Ժամանակակից տվյալների մալարիայի մասին[45]՝
- Տարածվածությունը ընդգրկում է 106 երկիր
- Տարեկան մալարիան ախտահարում է 250-600 մլն մարդ, 210-250 մլն համաձայն World Malaria Report[46]: XXI սկզբին այս թիվը աճել է 16%-ով: Համաձայն World Malaria Report այս թիբը աճել է 2000-2005 և իջել 2005-2010 թվականների ընթացքում: Վերջին 30-40 տարիներին հիվանդությունը աճել է 2-3 անգամ:
- Հիմնական դեպքերը նկարագրվել են Աֆրիկայում, այլ տեղմասերում մասսայական նկարագրություն՝ Հնդկաստան, Բրազիլիա, Շրի Լանկա, Վիետնամ, Կոլումբիա:
- Մալարիան գտնվում է 5-րդ տեղում մահացություն առաջացնող ինֆեկցիոն հիվանդությունների ցանկում: Ըստ ԱՀԿ-ի մալարիան համարվում է արևադարձային ամենավտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունը:
- Տարեկան 1 մլն մարդ մահանում է մալարիայից (2009 թվականին 781 000 և 2010-ին 655 000):
- Ամեն տարի մոտավորապես 30 000 մարդ այցելելով վտանգավոր տեղամասեր վարակվում է մալարիայով:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
- ↑ Disease Ontology — 2016.
- ↑ Rogerson S. J., Rogerson S. J., Mkundika P., Kanjala M. K. Diagnosis of Plasmodium falciparum malaria at delivery: comparison of blood film preparation methods and of blood films with histology // J. Clin. Microbiol. — ASM, 2003. — Vol. 41, Iss. 4. — P. 1370–1374. — ISSN 0095-1137; 1098-660X; 1070-633X — doi:10.1128/JCM.41.4.1370-1374.2003 — PMID:12682116
- ↑ «Болотная лихорадка», Энциклопедический словарь Брокгауза и Ефрона
- ↑ Malaria Site
- ↑ Campbell, Neil A. et al. «Biology» Seventh edition. Menlo Park, CA: Addison Wesley Longman, Inc. 2005
- ↑ Клиника Пасман, Энциклопедия
- ↑ Biography of Alphonse Laveran Nobel foundation. Accessed 25 Oct 2006
- ↑ Biography of Alphonse Laveran Nobel foundation. Accessed 25 Oct 2006
- ↑ «Bernabé Cobo. Historia del Nuevo Mundo»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին
- ↑ Peru. History of coca, «the divine plant» of the Incas; with an introductory account of the Incas, and of the Andean Indians of to-day (1901)
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-26-ին։ Վերցված է 2009-06-10
- ↑ Удивительные истории из глубины времен «Blog Archive» Католическое лекарство
- ↑ Raju T (2006). «Hot brains: manipulating body heat to save the brain.». Pediatrics 117 (2): e320-1. PMID 16452338. doi:10.1542/peds.2005-1934(անգլ.)
- ↑ Krotoski W, Collins W, Bray R, Garnham P, Cogswell F, Gwadz R, Killick-Kendrick R, Wolf R, Sinden R, Koontz L, Stanfill P (1982)."Demonstration of hypnozoites in sporozoite-transmitted Plasmodium vivax infection.". Am J Trop Med Hyg 31 (6): 1291-3. PMID 6816080.
- ↑ Meis J, Verhave J, Jap P, Sinden R, Meuwissen J (1983). «Malaria parasites--discovery of the early liver form.». Nature 302 (5907): 424-6. PMID 6339945.
- ↑ Малярия на заболоченных территориях / сайт Эдем Кавказа, Сочи
- ↑ «Многотомное руководство по микробиологии»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-19-ին։ Վերցված է 2012-12-04
- ↑ Шарипов А. А., Нарзулоева М. Ф., Сайбурхонов Д. Некоторые особенности трансграничной передачи малярии в Республике Таджикистан в предэлиминационном периоде // Научно-практический журнал ТИППМК. — 2015. — № 1. — С. 74 — 75
- ↑ Mueller I, Zimmerman PA, Reeder JC (June 2007)։ «Plasmodium malariae and Plasmodium ovale—the "bashful" malaria parasites»։ Trends Parasitol. 23 (6): 278–83։ PMID 17459775։ doi:10.1016/j.pt.2007.04.009
- ↑ Naturally acquired Plasmodium knowlesi malaria in … [Emerg Infect Dis. 2004] — PubMed result
- ↑ «GeneDB Plasmodium knowlesi»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-05-ին։ Վերցված է 2018-12-14
- ↑ Singh B, Kim Sung L, Matusop A և այլք: (March 2004)։ «A large focus of naturally acquired Plasmodium knowlesi infections in human beings»։ Lancet 363 (9414): 1017–24։ PMID 15051281։ doi:10.1016/S0140-6736(04)15836-4
- ↑ Возбудитель малярии сделает запах человека привлекательным для комаров // Lenta.ru, 2014-07-02; по материалам Malaria-induced changes in host odors enhance mosquito attraction // PNAS July 29, 2014 vol. 111 no. 30 11079-11084 doi: 10.1073/pnas.1405617111
- ↑ Malaria Diagnosis (United States) // CDC (անգլ.)
- ↑ Малярия / Сайт журнала Вестник инфектологии и паразитологии (ISSN 1609-9877)
- ↑ Малярия / ВОЗ
- ↑ «Malaria drug resistance warning», BBC News, 2005-06-06
- ↑ Malaria drug offers new hope. BBC News, 2002-02-15.
- ↑ Salom-Roig, X. et al. (2005) Dual molecules as new antimalarials Archived 2007-06-14 at the Wayback Machine.. Combinatorial Chemistry & High Throughput Screening 8:49-62.
- ↑ Предложено новое средство против малярии / 17 июля 2015; A long-duration dihydroorotate dehydrogenase inhibitor (DSM265) for prevention and treatment of malaria / Science Translational Medicine Vol 7, Issue 296, 15 July 2015 (անգլ.)
- ↑ Malaria vaccine development / ВОЗ, 24 April 2015 (անգլ.)
- ↑ «Новая вакцина способна гарантировать 100%-ю защиту от малярии»։ USA.one
- ↑ WHO frequently asked questions on DDT use for disease vector control Archived 2007-02-21 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ Hull, Kevin. (2006) «Malaria: Fever Wars». PBS Documentary (недоступная ссылка)
- ↑ Imperial College, London, «Scientists create first transgenic malaria mosquito Архивная копия от 26 сентября 2006 на Wayback Machine», 2000-06-22.
- ↑ Jacobs-Lorena et al, «Researchers genetically alter mosquitoes to impair malaria transmission», Case-Western, 2002.
- ↑ Malaria vaccine development / ВОЗ, 24 April 2015 (англ.)
- ↑ Safety and Immunogenicity of a Malaria Vaccine, Plasmodium falciparum AMA-1/MSP-1 Chimeric Protein Formulated in Montanide ISA 720 in Healthy Adults / PLOS one, 2008, DOI: 10.1371/journal.pone.0001952
- ↑ 40,0 40,1 EMA (24/07/2015)։ «First malaria vaccine receives positive scientific opinion from EMA»։ EMA
- ↑ 41,0 41,1 Questions and answers on malaria vaccines / ВОЗ, July 2015 (անգլ.)
- ↑ Malaria vaccine gets 'green light' / BBC 24 July 2015 (անգլ.)
- ↑ Estimating the public health impact and cost-effectiveness of the RTS,S malaria vaccine, Imperial College London
- ↑ Даниэл М. — Тайные тропы носителей смерти. — Прогресс, 1990. ISBN 5-01-002041-6
- ↑ Malaria Site Archived 2007-03-17 at the Wayback Machine. копия
- ↑ World Malaria Report 2014 // ВОЗ, ISBN 978-92-4-156483-0 (անգլ.)
ԳրականությունԽմբագրել
- Մալարիա, Ե., 1950։ Մաթևոսյան Շ. Մ.
- Գասպարյան Տ. Ս «Պարազիտ նախակենդանիներ և որդեր» Ե., 1959
- Кассирский И. А., Плотников Н.Н., Болезни жарких стран, 2 изд., М., 1964.
- Тареев Е. М. Клиника малярии. — Изд. 2-е. — М.: Медгиз, 1946. — 288 с. (в пер.)
- Мошковский Ш. Д. Основные закономерности эпидемиологии малярии. — М.: Изд-во Акад. мед. наук СССР, 1950. — 324 с.
- Лысенко А. Я., Беляев А. Е. Малярия (паразитология, эпидемиология, профилактика, и иммунитет): Лекция / Центр. ин-т усоверш. врачей. — М.: ЦОЛИУВ, 1981. — 42 с.
- Поль де Крюи Гл. 10 «Росс против Грасси. Малярия» // Охотники за микробами / пер. О. Колесникова. — AST Publishers, 2017.
- Токаревич К. Н., Грекова Т. И. Трясучая хворь // По следам минувших эпидемий. — Л.: Лениздат, 1986.
- Михель Д.В. Болезнь и всемирная история. — учеб. пособ. для студентов и аспирантов. — Саратов: Научная книга, 2009. — 196 с. — ISBN 978-5-903357-18-5
Արտաքին հղումներԽմբագրել
Տես՝ малярия Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 152)։ |