Սասունցի Դավթի հրապարակ (Երևան)
Սասունցի Դավթի հրապարակ, հրապարակ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։
Սասունցի Դավթի հրապարակ | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Անվանվել է | Սասունցի Դավիթ |
Մակերես | |
Պատմություն
խմբագրելՍասունցի Դավթի հրապարակը հարում է երկաթուղային կայարանին։ Գտնվում է Երևանի հարավային մասում՝ Էրեբունի թաղամասի արդյունաբերական և բնակելի հատվածների պայմանական սահմանում։ Կայարանը մայրաքաղաքը կապում է մարզերի և արտերկրի հետ։
Վեհաշուք կառույցը լուծված է կառամատույցին զուգահեռ ուղղանկյուն, երկար ծավալով և դեպի հրապարակ ընկած կենտրոնական ու երկու համաչափ կողային մասնաշենքերով, որոնք կապվում են կամարակապ սյունաշարով։ Կառուցված է ազգային և դասական ճարտարապետության ձևերի համադրությամբ։ Հրապարակի կենտրոնում է գտնվում Սասունցի Դավթի հուշարձանը։ Արձանի հեղինակներն են քանդակագործ Երվանդ Քոչարն ու ճարտարապետ Միքայել Մազմանյանը։ Դավթի պղնձակոփ արձանը տեղադրվել է 1959 թվականին՝ բազալտե ժայռանման պատվանդանին։ Հուշարձանը դասվում է խորհրդային արվեստի լավագույն ձիարձանների թվին, որի համար քանդակագործն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի[1]։