Վրացֆիլմ
Վրացֆիլմ (վրացերեն՝ ქართული ფილმი), խաղարկային ֆիլմերի կինոկոնցեռն Թբիլիսիում։ Համարվում է աշխարհի ամենահին կինոկենտրոններից մեկը, որը թողարկել է 800 հեռուստատեսային և կարճամետրաժ, 600 վավերագրական, 300 անիմացիոն ֆիլմեր։
Վրացֆիլմ | |
---|---|
Տեսակ | կինոստուդիա |
Հիմնադրված է | 1921 |
Վայր | Թբիլիսի, Վրաստան |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | ֆիլմարտադրություն |
Կայք | georgianfilm.ge |
Kartuli Pilmi Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Կինոընկերությունը ստեղծվել է 1921 թվականին Վրացական ԽՍՀ ժողովրդական կոմիսարիատի կողմից։ 1923-1938 թվականներին կոչվել է «Վրաստանի գոսկինոպրոմ» միավորում, 1938-1953 թվականներին՝ Թբիլիսիի կինոստուդիա, 1953 թվականից՝ «Վրացֆիլմ»։ 1930 թվականից արտադրում է նաև մուլտիպլիկացիոն ֆիլմեր։ 1958 թվականին «Վրացֆիլմ» կինոկենտրոնի հիման վրա ստեղծվել է վավերագրական, գիտահանրամատչելի ֆիլմերի վրացական ստուդիան[1]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Rollberg Peter (2008)։ Historical Dictionary of Russian and Soviet Cinema։ Rowman & Littlefield։ էջեր 274–277։ ISBN 0-8108-6072-4