Թելավ
Թելավ[2] (վրացերեն՝ თელავი), քաղաք Վրաստանի Կախեթի մարզում։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Թելավ | |||||
վրացերեն՝ თელავი | |||||
| |||||
![]() Թելավի գլխավոր փողոցը | |||||
Երկիր | ![]() | ||||
Մխարե | Կախեթի մարզ | ||||
Տվյալ կարգավիճակում | 1801 թվականից | ||||
Մակերես | 16,85 կմ² | ||||
ԲԾՄ | 490 մետր | ||||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||||
Բնակչություն | 19 629[1] մարդ (2014) | ||||
Ազգային կազմ | Վրացիներ, օսեր, հայեր | ||||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Փոստային ինդեքս | 2200 | ||||
Պաշտոնական կայք | gori.iatp.org.ge/maineng/indexeng.htm | ||||
| |||||
ԱնվանումԽմբագրել
Հայտնի է մ․թ․ա 1–ին դարից։ Անվանումը վրացերեն բառացի նշանակում է «թեղուտ»[3]։
ԲնակչությունԽմբագրել
1893 թվականին քաղաքում բնակվել է 11 214 մարդ, որոնցից 9182-ը հայեր էին, 1883-ը վրացիներ և 106-ը ռուսներ[4]:
2014 թվականի մարդահամարի հաշվով Թելավում բնակվում է 19 629 մարդ:
ՏրանսպորտԽմբագրել
Քաղաքում տեղակայված է Թելավի օդանավակայանը[5]:
Քաղաքում կա նաև երկաթգծի կայարան, որը կապում է քաղաքին Թբիլիսիի հետ:
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Թելավը խորհրդային հայտնի «Միմինո» ֆիլմի նկարահանման վայրերից մեկն է: Նկարահանումներն իսկապես տեղի են ունեցել Թելավում, օդանավակայանի տարածքում:
- Թելավում է թաղված Վիսարիոն Ջուղաշվիլին՝ Իոսիֆ Ստալինի հայրը:
Տեսարժան վայրերԽմբագրել
- Տիրակալների ամրոց՝ XVII—XVIII դարեր,
- 800-ամյա սոսի,
Մոտակայքում.
- Շուամտայի վանքերի համալիր (V—XVI դարեր)
- Իկալտո ակադեմիայի ավերակները (XI—XII), որտեղ սովորել է Շոթա Ռուսթավելին:
Հայտնի բնակիչներԽմբագրել
- Հենրիկ Սուրենի Մալյան (1925 - 1988), ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982
- Ասատիանի, Կախի Շալվովիչ (1947—2002), սովետական վրացի ֆուտբոլիստ, մարզիչ:
- Չիկվանայա, Գիվի Պետրովիչ (1939—2018), սովետական մարզիչ, կրկնակի օլիմպիական արծաթե մեդալակիր:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 46։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
- ↑ Свод статистических данных о населении Закавказского края, извлечённых из посемейных списков. Тифлис, 1893.
- ↑ Аэропорт города Телави и настоящий Мимино