Թարմացնել այս էջի քեշը
Մարտ ամսվա հոդվածները
Մարտի 1
Ավստրալիայի դրոշը
Ավստրալիայի դրոշը

Ավստրալիա (անգլ.՝ Australia, պաշտոնապես Ավստրալիայի Միություն (անգլ.՝ Commonwealth of Australia)), երկիր, որ ներառում է Ավստրալիական մայրցամաքի գլխավոր կղզին, Թասմանիան և բազմաթիվ մանր կղզիներ։

Այն աշխարհի վեցերորդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Հարևան երկրներն են հյուսիսից՝ Ինդոնեզիան, Արևելյան Թիմորը և Պապուա Նոր Գվինեան, հյուսիս-արևելքից՝ Սողոմոնյան կղզիները, Վանուատուն և Նոր Կալեդոնիան և հարավ-արևելքից՝ Նոր Զելանդիան։

18-րդ դարում եվրոպացիների բնակվելուց առնվազն 40,000 տարի առաջ Ավստրալիայում բնակվում էին տեղացի աբորիգենները, որոնք խոսում էին 250 հազվադեպ լեզվական խմբերի լեզուներից մեկով կամ մի քանիսով շարունակել...

Մարտի 2
Ժան Ռենո, 2005 թ. լուսանկար
Ժան Ռենո, 2005 թ. լուսանկար

Ժան Ռենո (ֆր.՝ Jean Reno [ˈʒɑ̃ ʁeˈno] (իրական անունը՝ Խուան Մորենո ի Էրերա Խիմենես (իսպ.՝ Juan Moreno y Herrera Jiménez)), հուլիսի 30 1948, Կասաբլանկա, Մարոկկո), ֆրանսիացի դերասան իսպանական ծագումով։ Նկարահանվել է սկսած 1979 թ-ից։

Առաջին նշանակալից դերը համարվում է «Լեոն» ֆիլմը։ Այդ ֆիլմը միանգամից փառքի արժանացրեց և Ժան Ռենոյին և Լյուկ Բեսոնին։ Շատերը Ռենոյին հիմա ճանաչում են որպես Լեոն, բայց Ռենոյի դերերը բազմազան են։

Ժան Ռենոն ծնվել է Կասաբլանկայում, նրա հայրն ու մայրը իսպանացիներ են և Ֆրանցիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի պատճառով իրենց երկրից փախել են Հյուսիսային Աֆրիկա շարունակել...

Մարտի 3
«Ռոմա» կամ «Ռոմայի Սպորտային Միություն» (իտալ.՝ Associazione Sportiva Roma SpA), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ տեղակայված Հռոմ քաղաքում։ Ակումբը հիմնադրվել է 1927 թվականին Իտալո Ֆոսկիի կողմից։ Նույն թվականից հանդես է գալիս իտալական A Սերիայում։ Ռոման մասնակցել է Սերիա A-ի բոլոր առաջնություններին, բացառությամբ 1951/52 մրցաշրջանը։

Ռոման 3 անգամ նվաճել է իտալական Սերիա A-ի չեմպիոնի կոչումը՝ առաջին անգամ 1941/42, հետո 1982/83 և վերջին անգամ 2000/01 մրցաշրջաններում, ինչպես նաև 9 անգամ նվաճել է Իտալայի գավաթը՝ Կոպպա Իտալիան և 2 անգամ Իտալիայի սուպերգավաթը՝ Սուպերկոպպա Իտալիան։

Ռոման տնային հանդիպումներն անցկացնում է Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, այն համարվում է նաև Լացիոյի տնային մարզադաշտը շարունակել...

Մարտի 4
Սատուրն մոլորակը
Սատուրն մոլորակը

Սատուրն կամ Երևակ, արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է, գազային հսկա։ Իր մեծությամբ զիջում է միայն Յուպիտերին։ Հին հայկական աստղագիտությունում անվանվել է Երևակ։ Մոլորակի միջազգային անվանումը տրվել է հռոմեական Սատուրն աստծո անունից, մոլորակի աստղագիտական նշանն է (), որը իրենից ներկայացնում է աստծո մանգաղը։

Սատուրնը գազային հսկա է, մոտ ինը անգամ Երկրից մեծ միջին շառավղով։

Սատուրնի միջին խտությունը կազմում է 700 կգ/մ³։ Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունը ավելի փոքր է, քան ջրինը։ Չնայած դրան մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։ Մոլորակի խտությունը կազմում է Երկրի խտության մեկ երրորդ մասը, սակայն իր չափերի հաշվին այն ավելին քան 95 անգամ ծանր է Երկրից շարունակել...

Մարտի 5
Բյուզանդական կայսրության զինանշանը
Բյուզանդական կայսրության զինանշանը

Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելյան Հռոմեական կայսրություն), Ուշ անտիկ ժամանակաշրջանում և Միջին դարերում գոյություն ունեցած կայսրություն։ Մայրաքաղաքը՝ Կոստանդնոպոլիս։ Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն նաև Հռոմեական կայսրություն (հունարեն՝ Βασιλεία Ῥωμαίων, Basileia Rhōmaiōn) կամ Ռոմանիա (Ῥωμανία

Բյուզանդական կայսրությունը բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր։ Սակայն ներկայումս Բյուզանդիան առանձնացվում է Հին Հռոմից, քանի որ այնտեղ տիրապետում էր հունական մշակույթը հռոմեականի, Քրիստոնեությունը Հռոմեական հեթանոսության և հունարենը լատիներենի փոխարեն։

Ուսումնասիրողները բաժանում են Բյուզանդական կայսրության պատմությունը 3 հիմնական փուլերի շարունակել...

Մարտի 6
Օշական, գյուղ Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքից 3 կմ հարավ-արևմուտք։ Նախկինում ունեցել է Հուշական, Ուշագան, Ուշական, Օշագան անվանումները։ Համայնքի մակերեսը կազմում է 16,96 քառակուսի կմ, իսկ բնակչությունը՝ 5962 մարդ։ Համայնքը սահմանակից է Ոսկեվազ, Աշտարակ, Սասունիկ, Դաշտ համայնքների վարչական տարածքներին։

Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են Օշականը ջրից ազատված և բացականչում են. «Օշ ական», որ նշանակում է «Երանի մեր աչքերին»։

Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում՝ Օշականը եղել է նրանց սեփականությունը։ Ըստ Կորյունի՝ Օշականում գտնվում է գերեզմանատուն, որտեղ թաղվում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածները։ Վահան Ամատունի իշխանն իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական, որտեղ էլ նրա աճյունը հանձնվում է հողին շարունակել...

Մարտի 7
Ուրան (լատիներեն՝ Uranus) Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ յոթերորդ, տրամագծով երրորդ և զանգվածով չորրորդ մոլորակն է։ Հայտնաբերվել է 1781 թվականին անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելի կողմից, և անվանվել է հունական երկնքի աստված Ուրանի պատվին։

Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով։ Ուրանի հայտնաբերման մասին Ուիլիամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին, այսպիսով, առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով մարդկության առաջ Արեգակնային համակարգի սահմանները։

Ինչպես և մյուս գազային հսկաները, Որանը ունի օղակների համակարգ և մագնիտոլորտ, բացի այդ այն ունի 27 արբանյակ։ Ուրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս Արեգակնային համակարգի մոլորակների նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ, ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում (ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս) շարունակել...

Մարտի 8
Քեյթ Բեքինսեյլ, 2011 թ. լուսանկար
Քեյթ Բեքինսեյլ, 2011 թ. լուսանկար

Քեթրին Բեյլի «Քեյթ» Բեքինսեյլ (անգլ.՝ Kathryn Bailey «Kate» Beckinsale; ծնվ. 1973 հուլիսի 26), անգլիացի դերասանուհի։ Քեյթը սովորել է Օքսֆորդի համալսարանում, ուսումնասիրելով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներ։

Մի քանի մանր հեռուստատեսային դերերից հետո Քեյթն ունեցավ իր նորամուտը «Շատ աղմուկ ոչնչից» (Much Ado About Nothing, 1993) ֆիլմում, դեռևս լինելով Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի։ 2001 թ.-ին նա մարմնավորեց գլխավոր հերոսուհիներին պատերազմի մասին պատմող էպիկական «Պեռլ Հարբոր» (Pearl Harbor, 2001) և ռոմանտիկ կատակերգություն «Բնազդ» (Serendipity, 2001) ֆիլմերում։ Նա ճանաչում ձեռք բերեց նաև ի շնորհիվ կենսագրական «Ավիատոր» (The Aviator, 2004) ֆիլմի և «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար» (Click, 2006) կատակերգության։ Քեյթ Բեքինսեյլը որպես էքշն ժանրի ֆիլմերի դերակատար հայտնի դարձավ 2003 թ.-ին «Ուրիշ աշխարհ» ֆիլմից հետո։

Քեթրին Բեքինսեյլը ծնվել է Անգլիայի Լոնդոն քաղաքում շարունակել...

Մարտի 9
Ռուսական թատրոն, թատրոնը Ռուսաստանում։ Թատերարվեստի բազմազան տարրեր են բովանդակել ռուսական ժողովրդակական թատերական խաղերը, ծեսերը։ Այդ խաղերը թատերական ներկայացման վերածվելու գործընթացին նպաստել են ռուս թափառաշրջիկ դերասանները՝ սկոմորոխները։

Դերասանական գործունեությունը, որը Ռուսաստանում հայտնի է վաղուց, կապված էր կրոնական տոնախմբությունների կամ էլ հեթանոսական ծիսակատարությունների հետ։ Միջնադարյան ռուս դերասանները՝ խեղկատակները (скоморохи), հայտնի են 11-րդ դարից։ Նրանց շարքում էին երաժիշտներ, երգիչներ, պարողներ, հումորիստներ, վայրի կենդանիներ վարժեցնողներ (հատկապես արջեր վարժեցնողներ)։

Թատերական իրերից ռուս դերասանները օգտագործում էին տիկնիկներ, դիմակներ, պատկերարկղեր, առաջին երաժշտական գործիքներ՝ տավիղներ, շվիներ, դուդուկներ և այլն շարունակել...

Մարտի 10
տեսարաններ Մադրիդից
տեսարաններ Մադրիդից

Մադրիդ (իսպ.՝ Madrid; Իսպաներեն: [maˈðɾið]), Իսպանիայի մայրաքաղաքը և երկրի ամենամեծ քաղաքը։ Քաղաքի բնակչությունը մոտ 3.3 միլիոն է։ Այն Եվրոպայի երրորդ խոշորագույն քաղաքն է Լոնդոնից և Բեռլինից հետո և իր արվարձաններով նույնպես երրորդն է Եվրոպայում Լոնդոնից և Փարիզից հետո։

Քաղաքի մակերեսն 604.3 կմ² է։ Մադրիդի քաղաքային ագլոմերացիան ունի երրորդ խոշորագույն ՀՆԱ-ն Եվրամիությունում և նրա կրթական համակարգը, ժամանցային վայրերը, շրջակա միջավայրը, Զանգվածային լրատվական միջոցները, նորաձևությունը, գիտությունն ու արվեստը միասին վերցված դարձնում են Մադրիդն աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկը։

Մադրիդն ամենատուրիստական քաղաքն է Իսպանիայում, չորրորդը՝ Եվրոպայում շարունակել...

Մարտի 11
Նեպտուն մոլորակը
Նեպտուն մոլորակը

Նեպտուն, Արեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու մոլորակն է։ Նեպտունը հանդիսանում է չորրորդ մոլորակը ըստ տրամագծի մեծության և երրորդը ըստ զանգվածի։ Նեպտունի զանգվածը 17,2 անգամ, իսկ հասարակածի տրամագծի մեծությունը 3,9 անգամ մեծ է Երկրից։

Մոլորակը անվանվել է հռոմեական ծովերի աստծո պատվին։ Նրա աստղագիտական նշանն է , Նեպտունի եռաժանին։ Հայտնաբերվելով 1846 սեպտեմբերի 23-ին, Նեպտունը դարձավ երկրորդ մոլորակը, որը հայտնաբերվել էր մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ, այլ ոչ պարբերական դիտարկումների միջոցով։

Նեպտունի կազմվածքը մոտ է Ուրանին, և այս երկու մոլորակները կազմվածքով տարբերվում են ավելի խոշոր հսկա մոլորակներից՝ Յուպիտերից և Սատուրնից շարունակել...

Մարտի 12
Լեբրոն Ջեյմս, 2014 թ. լուսանկար
Լեբրոն Ջեյմս, 2014 թ. լուսանկար

Լեբրոն Ռեյմոն Ջեյմս (անգլ.՝ LeBron Raymone James, ծնվ.` դեկտեմբերի 30, 1984թ., Ակրոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ:

Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Կլիվլենդ Կավալիերս» ակումբում՝ որպես թեթև և ծանր հարձակվող։ Մասնագիտական կարիերայի ընթացում երկու անգամ հաղթել է NBA-ի առաջնությունը, երկու անգամ արժանացել գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացողի (MVP) կոչմանը, չորս անգամ ճանաչվել կանոնավոր մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող, ինչպես նաև մեկնարկային մրցաշրջանում ճանաչվել է «Տարվա նորեկ»։ Ինն անգամ ճանաչվել է աստղ և հանդես եկել Բոլոր աստղերի ամենամյա ցուցադրական խաղում, ինչպես նաև բազմաթիվ անգամներ ընդգրկվել է «All-NBA» և «All-Defensive» խորհրդանշական հավաքականներում։

Ծնվել է Օհայո նահանգի Ակրոն քաղաքում շարունակել...

Մարտի 13
Ջեքի Չան, 2008 թ. Կաննի կինոփառատոնում
Ջեքի Չան, 2008 թ. Կաննի կինոփառատոնում

Ջեքի Չան (անգլ.՝ Jackie Chan; չինարեն՝ 成龍, Չեն Լուն; բնագիր անունը չինարեն՝ 陳港生, Չեն Գանշեն («Չեն, որը ծնվել է Հոնկոնգում»); երբեմն հիշատակվում է որպես Չան Կոնսան և Ֆան Շիլուն (Ամբողջական ընտանեկան անունը, որը վերականգնվել է ծնվելուց մի քանի տարի անց); ծնվել է ապրիլի 7-ին 1954 թ.-ին, Հոնկոնգում), հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող, երգիչ։

Բրիտանական կայսության շքանշանակիր է։

Ջեքի Չանը ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին։ Նրան փոքր ժամանակ անվանում էին "Պաոպաո" (չինարեն՝ 炮炮, որը թարգմանաբար նշանակում է "Թնդանոթի արկ"), որովհետև նա էներգիայով լեցուն երեխա էր շարունակել...

Մարտի 14
Լևոն Արոնյան
Լևոն Արոնյան

Լևոն Գրիգորի Արոնյան (ծնվ.՝ 1982, հոկտեմբերի 6, Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր։ 2005աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009-ի և 2013-ի Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009-ի աշխարհի չեմպիոն, 2006-ի և 2007-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն։

Երկու տարի անընդմեջ՝ 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։

2015փետրվարի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 9-րդ շախմատիստն է (2777) շարունակել...

Մարտի 15
Դանիայի դրոշը
Դանիայի դրոշը

Դանիա (դան․՝ Danmark, ˈd̥ɛnmɑɡ̊), պաշտոնապես՝ Դանիայի Թագավորություն (դան․՝ Kongeriget Danmark, ˈkɔŋəʁiːəð ˈd̥ɛnmɑɡ̊), պետություն Հյուսիսային Եվրոպայում երկու հավելյալ բաղկացուցիչ հատվածներով արտերկրում՝ Հյուսիսատլանտյան Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկայում։

Դանիան Հյուսիսային երկրներից ամենահարավայինն է, տեղակայված Շվեդիայից դեպի հարավ արևմուտք, որի հետ միացած է կամուրջ-թունելով, Նորվեգիայից՝ հարավ և հարավից սահմանակից է Գերմանիային։ Դանիայի թագավորությունը պառլամենտական համակարգով սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Կոպենհագենն է։

Նախապես լինելով նավագնաց հետախույզ վիկինգների բնակավայր, ովքեր միջնադարում ներխուժեցին Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ տարածքներ և այնտեղ հետագայում բնակություն հաստատեցին, Դանիան միջին դարերում դարձավ միասնական թագավորություն շարունակել...

Մարտի 16
Լիալուսինը, ինչպես այն երևում է Երկրի Հյուսիսային կիսագնդից
Լիալուսինը, ինչպես այն երևում է Երկրի Հյուսիսային կիսագնդից

Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։

Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 181-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է և արտացոլման գործակցով մոտ է ածխին։

Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ՝ Երկրի ձևավորումից անմիջապես հետո։ Չնայած նախկինում Լուսնի ձևավորման մի քանի վարկած կար, ներկայումս ամենատարածված բացատրությունն այն է, որ Լուսինը ձևավորվել է Երկրի և Մարսի փոխազդեցության պատճառով առաջացած մնացորդներից շարունակել...

Մարտի 17
Ջաֆար ալ-Սադիկ (արաբ․՝ جعفر الصادق‎‎, Ջա'ֆար ալ-Սադիկ), (702 / 80 հիջրա - 765 / 148 հիջրա) շիաների 5-րդ իմամն է, որը հայտնի է շիական կրոնական դպրոցի՝ ջաֆարիականության հիմնադրմամբ։

Ալիի որդիներ Հասանին ու Հուսեյնին հաջորդում է իմամ ալ-Բաքիրը՝ շիաների 4-րդ իմամը։ Ալ-Բաքիրի մահից հետո նրա շիա կողմնակիցները բաժանվեցին մի քանի խմբերի, որոնց մեծամասնությունը որպես իմամ ճանաչում էր նրա ավագ որդի Աբու Աբդալլահին, ով ավելի ուշ ստացավ «ալ-Սադիկ» (ճշմարտացի) մականունը (այս անունը նրան հայրն էր շնորհել)։

Ջաֆար ալ-Սադիկի օրոք իմամները նշանակալիորեն ընդլայնեցին իրենց ազդեցությունը և դարձան կրոնական հիմնական խմբավորումը։ Ալ-Սադիկը աստիճանաբար ազդեցիկ դիրք գրավեց այն բուռն ժամանակահատվածում, երբ Աբբասյանները վերջապես կարողացան տապալել Օմայյաններին շարունակել ...

Մարտի 18
Պոտսդամի զինանշանը
Պոտսդամի զինանշանը

Պոտսդամ (գերմ.՝ Potsdam), քաղաք Գերմանիայի արևելքում՝ 150 000 մարդ բնակչությամբ։ Բրանդենբուրգի մայրաքաղաքն է։ Գտնվում է Հաֆել գետի վրա՝ Բեռլինից 20 կմ հարավ-արևմուտք։

"Պոտսդամ" անունը ծագել է Պազտուպիմի բառից։ Տարածված տեսությունն համաձայն՝ այս տերմինը նշանակում է "կաղնիների տակ", այսինքն՝ под дубами/дубими ('под "տակ, дуб "կաղին")։

Տարածքը ձևավորվել է վերջին սառցե ժամանակաշրջանի մի քանի սառցաբեկորների հալոցքից։ Այսօր քաղաքի երեք քառորդը կանաչ տարածություն է և միայն մեկ քառորդը՝ բնակեցված շարունակել...

Մարտի 19
Օսմանյան կայսրության արաբական նահանգներ, թուրքական տիրապետության տակ անցած արաբական պետություններ Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ 16-րդ դարում հաստատված Օսմանյան գերիշխանությունը տևել է 3-4 դար, ինչից հետո 19-րդ դարում արաբական երկրները օկուպացվում են եվրոպական երկրների կողմից։

Վերջնական անկախության արաբական երկրները հասել են միայն 20-րդ դարում՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Արաբական երկրների վարչատարածքային բաժանումը միտված էր Օսմանյան կայսրության տիրապետության պահպանմանն ու ուժեղացմանը շարունակել ...

Մարտի 20
«Տիտանկի» շոգենավը
«Տիտանկի» շոգենավը

Տիտանիկ շոգենավի խորտակում, ծովային աղետ, որը տեղի ունեցավ 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային լայնություններում, Նյուֆաունդլենդ կղզուց ավելի քան 600 կմ դեպի հարավ-արևելք։

Ողբերգությունը տեղի ունեցավ «Տիտանիկի»` Սաութեմփթոն-Նյու-Յորք Տրանսատլանտյան երթուղին սկսելու չորրորդ օրվա վերջում: Ապրիլի 14-ին, ժամը 23:40, այդ պահի դրությամբ ամենամեծ օվկիանոսային նավը, իր առաջին երթուղու ընթացքում, 2224 ուղևորով, բախվեց այսբերգին` ստանալով նավի իրանի լուրջ վնասվածքներ։ 2 ժամ 40 րոպե անց` ապրիլի 15-ին, ժամը 2։20 ամբողջովին ջրի տակ անցավ։

Աղետը, տարբեր տվյալներով, 1495-1635 մարդկային կյանքեր խլեց շարունակել...

Մարտի 21
Աշարիականություն (արաբ․՝ المدرسة الأشعرية‎‎), սուննիական քալամի դպրոցներից։ Համարվում է ուղղահավատ իսլամի հիմնական աշխարհայացքային դպրոցներից մեկը։ Դպրոցի հիմնադիրն է նշանավոր մուսուլման մտածող և փիլիսոփա Աբու ալ-Հասան ալ-Աշարին (արաբ․՝ ابو الحسن علي ابن إسماعيل اﻷشعري‎‎) (873-935

Քալամ (արաբ․՝ الكلام‎‎  - բառ, խոսք) տերմինաբանորեն նշանակում է դոգմատիկ համակարգ, աստվածաբանություն, որը դարձավ ուղղահավատ սխոլաստիկ աստվածաբանության նոր համակարգը նշելու տերմին

Աշարիական քալամի հիմնադիր Աբու ալ-Հասան ալ-Աշարին եղել է սուննի հայտնի մտածող և փիլիսոփա Աբու Մանսուր ալ-Մատուրիդիի ժամանակակիցը շարունակել ...

Մարտի 22
Ցեղակրոնության զինանշանը
Ցեղակրոնության զինանշանը

Ցեղակրոնություն, դասական հայ ազգայնականության գաղափարաբանություն, որի նպատակն է հայ ժողովրդի միավորումը Պատմական Հայաստանի տարածքում մեկ՝ հայկական պետության շրջանակներում:

Ցեղակրոնության գաղափարախոսությունը մշակվել և զարգացվել է Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի կողմից: Ցեղակրոնության մասն ու բնական շարունակությունն է տարոնականության գաղափարախոսությունը:

«Ցեղակրոնություն» եզրի, ինչպես նաև գաղափարախոսության հեղինակն է Գարեգին Նժդեհը։ Նժդեհի համար «ցեղ» հասկացողությունը մարդաբանության կողմից տված սահմանումից ավելի լայն է: Առհասարակ, ըստ Նժդեհի, «դժվար է այն սահմանել գիտական լեզվով. այստեղ միայն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել շարունակել...

Մարտի 23
Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում հայտնվել է ուշ միջնադարում՝ 16-րդ դարից սկսած։ Այն նախ բաժանվեց 3 խոշոր կուսակալությունների, ապա՝ 8 խանությունների միջև։ Այժմ Արևելյան Հայաստանի հարավային շրջանները շարունակում են մնալ Իրանի կազմում։

15-րդ դարից սկսած հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը։ Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը։

Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն։ Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին։ Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ շարունակել ...

Մարտի 24
Սուրիկատներ
Սուրիկատներ

Սուրիկատ (լատին․՝ Suricata suricatta, անգլ.՝ meerkat կամ suricate), մանգուստների ընտանիքին (լատին․՝ Herpestidae) պատկանող փոքր չափերի գիշատիչ։ Սուրիկատները (Suricata) ցեղի միակ ներկայացուցիչն է։

Սուրիկատներն ապրում են Բոթսվանայի Կալահարի անապատի բոլոր մասերում, Նամիբիայի և հարավարևմտյան Անգոլայի Նամիբ անապատի մեծ մասում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Սուրիկատների խումբը կոչվում է «հրոսակ» (անգլ.՝ «mob», «gang» կամ «clan»

Այն կարող է ներառել մոտ 20, իսկ որոշ գերընտանիքներ՝ 50 կամ ավելի անդամ։ Յուրաքանչյուր խումբ կազմված է 2-3 ընտանիքներից շարունակել...

Մարտի 25
Քըրք Դուգլաս
Քըրք Դուգլաս

Քըրք Դուգլաս, (անգլ.՝ Kirk Douglas, իսկական անուն ազգանունը՝ Իսուր Գերշելևիչ Դանիելևիչ, 1916թ. դեկտեմբերի 9, Ամստերդամ (Նյու Յորք), Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ), ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը։ Ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրը։

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում, 1996 թվականին նա ստացել է Օսկար մրցանակի, կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար։

Քիրք Դուգլասը ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքում։ Նա ընտանիքի 4-րդ երեխան էր շարունակել...

Մարտի 26
Իսպանիայում արաբական պոեզիան լայնածավալ ու խոր փոխազդեցությունների արդյունք է և համաշխարհային գրականության մեծագույն արժեքներից։

Արաբներն Իսպանիա եկան 8-րդ դարի երկրորդ տասնամյակին և 3 տարվա ընթացքում գրավեցին Պիրենեյան թերակղզու մեծ մասը։ Երկար դարերի ընթացքում արաբ նվաճողները այստեղ բերբերների և արաբականացված վեստգոթերի հետ ստեղծեցին բարձր մշակույթ։

Նվաճողների հետ Իսպանիա թափանցեց նաև արաբական գրականությունը, որի զարգացման ընթացքը բաժանվում է 3 շրջանի՝ «ընդօրինակման», «նորացման» և «անկման»։ Անդալուսյան գրականության առաջին փուլը ընդգրկում է մոտ 300 տարի և հիմնականում համընկնում Կորդովայի խալիֆայության ծաղկման շրջանին շարունակել ...

Մարտի 27
Կարա-Կոյունլուների պետության դրոշը
Կարա-Կոյունլուների պետության դրոշը

Կարա-Կոյունլուների պետություն, թուրքմենական ցեղապետություն, պետական կազմավորում Մերձավոր Արևելքում (1375-1468)։ Իշխանությունը հաստատվում էր գլխավորապես Հայկական լեռնաշխարհում, Միջագետքում ու Իրանի հյուսիսում։ Պետության կազմում էին նաև Կովկասյան որոշ շրջաններ։ Թարգմանաբար նշանակում է սև ոչխար արածեցնողներ։

14-րդ դարի վերջին Միջին Ասիայում զորահրամանատար Թեմուր-Լանը կամ Լենկթեմուրը («Կաղ Թեմուր») ստեղծել էր մի ընդարձակ պետություն՝ Սամարղանդ (այժմ՝ Ուզբեկստան) մայրաքաղաքով։

Նրա զորքերը գրավում են Պարսկաստանը, 1386 թվականին անցան Երասխ գետը և մտան Սյունիք ու Այրարատյան դաշտ շարունակել...

Մարտի 28
Աղբյուր Սերոբ, 1895-1899 թթ. լուսանկար
Աղբյուր Սերոբ, 1895-1899 թթ. լուսանկար

Աղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան, 1864, Սողորդ, Խլաթ - նոյեմբերի 1, 1899), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի։

Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։

Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը շարունակել...

Մարտի 29
Գորդոն Ռամզի
Գորդոն Ռամզի

Գորդոն Ջեյմս Ռամզի կրտսեր (անգլ.՝ Gordon James Ramsay, Jr., /ˈræm.ziː/), (նոյեմբերի 8, 1966, Ջոնստոուն, Ռենֆրյուշիր, Շոտլանդիա), բրիտանացի շեֆ խոհարար և ռեստորանատեր։ Նրա ռեստորանները ստացել են Միշլենի 15 աստղ և ներկայումս պահպանել են 14-ը։ Նրա անվամբ ռեստորանը՝ Գորդոն Ռամզի ռեստորանը, որը գտնվում է Չելսիում (Լոնդոն), 2001 թվականից պահպանում է 3 աստղը։

Ռամզին հայտնի է նաև խոհարարությանը և սննդին վերաբերող հեռուստատեսային ծրագրերից։

Ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 8-ին Շոտլանդիայում շարունակել...

Մարտի 30
Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։

Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից։ Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։

12-րդ դարում սուլթանությունը թուլանում է ու տրոհվում մի քանի մասերի, ինչից օգտվում են հարևան պետությունները շարունակել ...

Մարտի 31
Ռոդիոն Ռաֆայելի Նահապետով (հունվարի 21, 1944, Պյատիխատկի, Ուկրաինական ԽՍՀ), խորհրդային, ամերիկացի, ռուս դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1967), ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Ականակիրները» ֆիլմի դերակատարման համար (1985), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985)։

Ռոդիոն Նահապետովը ծնվել է 1944 թվականին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պյատիխատկի քաղաքում, ռմբակոծությունների ժամանակ, մի տանը, որտեղ պատսպարվել էր մայրը՝ Ռոդինա ընդհատակյա կազմակերպության կապավորը։

Հայրը՝ Ռաֆայել Թադևոսի Նահապետովը, Ռոդիոնի մոր հետ ծանոթացել էր Կրիվորոժիեում՝ պարտիզանական ջոկատում։ Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո հայրը վերադարձավ Հայաստան, որտեղ նա ընտանիք ուներ շարունակել ...

2015 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր