Աստվածաբանություն կամ Թեոլոգիա (պատճենում հուն․՝ θεολογία, հուն․՝ θεός — Աստված և հուն․՝ λόγος — բառ, ուսմունք, գիտություն), որևէ կրոնական ուսմունքի, կրոնական դոգմաների համակարգված ներկայացում ու լուսաբանում[1]։ Իրենից ներկայացնում է համակարգված տեսությունների շրջանակ, որը ուսումնասիրում է Աստծո գոյության հիմնավորումը և պաշտպանումը, նրա գործունեությունը երկրի վրա, այդ ազդեցության հիմքի վրա առաջացած բարոյական նորմերը, պաշտամունքի ձևերը[2][3][4]։

Թովմա Աքվինացի, միջնադարյան մեծագույն քրիստոնյա աստվածաբան, նկարիչ` Կառլո Կրիվելի

Աստվածաբանությունը պետք է տարբերել և առանձնացնել կրոնաբանությունից և կրոնի փիլիսոփայությունից[5]։

Պատմություն

խմբագրել

Աստվածաբանություն բառը (թեոլոգիա, հուն․՝ θεολογία, լատին․՝ theologia) տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է տարբեր իմաստներ։ «Թեոլոգիա» բառը Աստծո մասին ուսմունքի գիտական իմաստով կիրառության մեջ է մտել 13-րդ դարի առաջի կեսին, Պիեռ Աբելարի «Քրիստոնեական Աստվածաբանություն» (անգլ.՝ Theologia christiana) գրքից հետո և Փարիզի համալսարանում աստվածաբանության ֆակուլտետի բացումից հետո[6]։

Հին Հունաստան

խմբագրել

Հունական թեոլոգիա (θεολογία) բառը նախկինում նշանակել է «Ուսմունք Աստծո մասին»[7]։ Բառն առաջացել է մեկ այլ հունական բառից՝ θεολόγοι, որով անվանում էին այն գրողներին, բանաստեղծներին, ովքեր լեգենդներ էին գրում աստծո մասին՝ Օրփեոս, Հեսիոդոս, Հոմերոս։ Ավելի ուշ Աստվածաբաններ են անվանել նրանց, ովքեր գրում էին հնագույն առասպելներ, օրինակ՝ Ֆերեկիդոս Սիրոսացին (հին հունարեն՝ Φερεκύδης) և Էպիմենիդոս Կրետեացին (հին հունարեն՝ Ἐπιμενίδης):

Արիստոտելի պատկերացմամբ աստվածաբանությունը փիլիսոփայության մաս է (ի թիվս մաթեմատիկայի ու ֆիզիկայի), «ուսմունք է աստվածայինի մասին» (հին հունարեն՝ φίλοσοφία θεολογική)[6]: Արիստոտելի թեոլոգիական ուսմունքով հիմնավորվում էր աստղագիտության անհրաժեշտությունը[8]։ Հետագայում, միջնադարյան քրիստոնյաների համար արգելված աստղագիտության նկատմամբ հետաքրքրությունն արտահայտվում էր նրանով, որ նույնիսկ «Սվյատոսլավի ժողովածուն» (Изборник Святослава) պարունակում էր աստղագիտության մասին տեղեկություններ։ Ստոիկները փիլիսոփայական աստվածաբանությունը մեկնաբանում էին, որպես աշխարհի կառուցվածքի աստվածային բացահայտման մասին ուսումնասիրություն[6]։ Այսպես Մարկոս Տերենտիոս Վառոն տարբերակում էր.

  • առասպելական աստվածաբանություն (բանաստեղծների համար)
  • ֆիզիկական աստվածաբանություն (փիլիսոփաների համար)
  • քաղաքացիական աստվածաբանություն (ժողովրդական իմաստնություն)[8]։

Վաղ քրիստոնեություն

խմբագրել

Վառոնի աստվածաբանության մեկնաբանումը բազմիցս քննադատվել է Ավրելիոս Օգոստինիոսի կողմից («Աստծո քաղաքի մասին», գիրք. 18), որը ճշմարիտ աստվածաբանության տակ հասկանում էր «աստծո մասին բացատրության տեսություն», «աստծո մասին ուսմունք կամ ելույթ», ի տարբերություն աստվածների մասին հեթանոսական («առասպելական») ուսմունքի[6]։ Բայց մինչև Միջին դարեր քրիստոնեական գրողները այս՝ θεολογία (աստվածաբանություն), տերմինի տակ հասկանում էին տրիադալոգիա`ուսմունք Սուրբ Երրորդության մասին։ Առաջին անգամ այդ տերմինը օգտագործել է Աֆինագոռոս Աթենացին  (հուն․՝ Αθηναγόρας ο Αθηναίος) , իսկ Կղեմես Ալեքսանդրացու և Որոգինեսի աշխատանքների շնորհիվ ամրապնդվեց այդ տերմինը։ Համարվում է, որ տերմինը լայն կիրառություն է սկսել ունենալ 4-րդ դարում։ Հենց այդ իմաստն էր արմատավորված և կապված Գրիգորի և Սիմեոն Աստվածաբանների՝ տրիադոլոգիայում ունեցած ներդրման հետ։ Ժամանակակից աստվածաբանության մնացած բաժինները (աշխարհի ստեղծման մասին, Աստծո խոսքի մարմնավորում, փրկություն, Երկրորդ Հայտնություն և այլն), վերաբերվել են Աստծո արարչական գործունեությանը կամ Աստվածային տնտեսությանը, այսինքն Աստծո ստեղծարար գործունեությանը, աշխարհի իմաստավորմանը և փրկությանը։

Օրիգենն առաջին աստվածաբան համարում է Հիսուս Քրիստոսին, ով հայտարարել էր, որ ինքն Աստծո որդին է և, դրանով իսկ, սկիզբ էր դրել Սուրբ Երրորդությանը։ Հիսուս Քրիստոսին առաջին աստվածաբան անվանել է նաև, բայց արդեն ժամանակակից ըմբռնմամբ, լուսավորիչ Գրիգորիոս Պալամը։ Հիսուս Քրիստոսից հետո առաջին աստվածաբան էր կոչում նաև այն խոհեմ հանցագործին, ով հետևյալ արտահայտությունն է արել. «Հիշիր ինձ Տեր, երբ կիջնես քո թագավորություն»[9]։

Քրիստոնյաները կարծում են, որ Նոր Կտակարանի կազմումը, առաքելական ուղերձները համարվում են վաղ շրջանի Եկեղեցու աստվածաբանությունը, որը իմաստավորվում էր Հայտնությամբ։ Վաղ շրջանի աստվածաբանության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում, այսպես կոչված, առաքյալ տղամարդիկ (Իգնատի Անտոնացին, Կլիմենտ Հռոմեացին, Պոլիկարպ Սմիրնսկին) և աշխարհիկ իշանությունների և մտավորականների շրջանում քրիստոնեական կրոնի հիմանավորման ջատագովները։ Ջատագովների շարքում կային այնպիսի գրողներ, ինչպիսիք է Կոդրատ Աթենացին, «Խոսք Իմաստուն գողի մասին»-ի հեղինակ Արիստիդես Աթենացին, «Քրիստոնյաները մինչ Քրիստոսը» հայեցակարգի հեղինակ Հուստին Փիլիսոփան, Աֆինագոռ Աթենացին, Տերտուլան, ինչպես նաև Օրիգեն և ուրիշներ։ Ջատագովների շարժումը համընկնում է 2-3-րդ դարաշրջանի հետ, երբ 313 թվականին, Միլանի հրովարտակով, քրիստոնյաներին կրոնական ազատություն տրվեց։ Կլիմենտ Ալեկսանդրացին պարզաբանում է, որ փիլիսոփայությունը հեթանոսների համար, Քրիստոսի մասին ուսմունքի սնուցիչ էր, այն տալիս էր նույնը, ինչ Աստծո Օրենքը՝ հուդայականների։ Հուդայականներին, պատշաճ ժամանակին, տրվեց Օրենքը և մարգարեությունը , իսկ հույններին`փիլիսոփայությունը, որը պետք է նախապատրաստեր` լսելու Ավետարանը։ Փիլիսոփաները իրենց ժողովրդի համար նույնն էին, ինչ մարգարեները հրեաների համար։ Կլիմենտ Ալեքսանդրացին կարծում էր, որ մեծ փիլիսոփաները իրենց գաղափարները փոխառել, վերցրել էին Մովսեսի Օրենքներից։ Ըստ այդմ էլ յուրաքանչյուր փիլիսոփայական համակարգ պարունակում է ճշմարտության մի մասը միայն, իսկ աստվածաբանությունը՝ ողջ ճշմարտությունը։ Նրա կարծիքով աստվածաբանությունը դա հունարեն σοφία- իմաստություն, փորձառություն է ինչին ծառայում է փիլիսոփայությունը[10] և հանդիսանում է նախապատրաստում նրանց համար, ովքեր փնտրում են հավատ փաստերի միջոցով։ Աստվածաբանի իդեալը («ճշմարտության հետևորդ» քանի որ Կլիմենտը ասվածաբանություն համարում էր միայն տրիագոլոգիան) հանդիսանում է, Կլիմենտ Ալեքսանդրացու կարծիքով, նա, «ով զբաղեցնելով իր ուղեղը ողջ գիտություններով՝ հոգևոր և աշխարհիկ, ոգեշնչում և պսակում է խորը հեգևոր հավատքի զգացումով, հասնելով մինչև պարզություն, ակնհայտություն, համապատասխան կենսակերպի, աշխարհայացքի ձևավորման», միախառնելով ակտիվ մասնակցությունը եկեղեցական գործունեությանը[11]։ Բայց սովորական հավատացյալների համար Փրկչի ուսմունքը յուրացնելը բավարար կլինի, կարիք չկա հավելյալ ուսումնասիրել փիլիսոփայություն[12]։

Ջատագովական գործերին են վերաբերվում նաև Կլիմետի զարգացնող գաղափարները «երկրային եկեղեցի» և «երկնային եկեղեցի», «երկրային քաղաք» և «երկնային քաղաք» հասկացությունների վերաբերյալ, Ամֆրոսիայի աշակերտ Ավգուստին Օրհնվածի հայտնի աշխատություն՝ «Աստվածների քաղաքի մասին», որը գրվել է 410 թվականին, բարբարոսների կողմից Հռոմի գրավումից հետո, արդեն տիեզերական ժողովների դարաշրջանում:Եվ ընդհանրապես, Եկեղեցու հայրերը վերաիմաստավորում էին անտիկ շրջանի ուսմունքները, փորձում էին արտահայտել քրիստոնեական հավատի լեզվով, որը հասկանալի կլիներ համապատասխան դարաշրջանի մարդկանց գիտակցությանը և օգտվում էին փիլիսոփայական ու հռետորական մեթոդներից։ Վաղ շրջանի քրիստոնեական վանքերում, սրբերի հետ մեկտեղ, ներկայացվում էին Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, որպես ճշմարտության տարածողներ[13][14]։ Եթե Ավգուստին Օրհնվածը իր «Աստծո քաղաքի մասին» ստեղծագործության մեջ ցույց է տալիս քրիստոնեական փիլիսոփայության ու սոկրատեսյան իմաստնության կապը միայն հավերժական ճշմարտության ձգտման մեջ , ապա հունական ճյուղի ներկայացուցիչները հաճախ են զուգահեռներ տարել Սոկրատեցի և Քրիստոսի միջև։

Տիեզերական ժողովների դարաշրջան

խմբագրել

Երբ ավարտվեց քրիստոնյաների հետապնդման դարաշրջանը, ի հայտ եկան ներքին խնդիրները՝ հերետիկոսության զարգացում, առավել հաճախ արիանիզմ, գնոստիցիզմ, վանականություն։ Գոյություն ունեցող հերետիկոսությանը և նմանատիպ նորերի առաջացմանը հակազդելու համար անհրաժեշտ էր ձևավորել եկեղեցական ուսուցում։ Աստվածաբանական իմաստնության հաջորդ դարաշրջանը դարձավ Տիեզերական ժողովների դարաշրջանը։ Առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, այն, մասնակիորեն, ընդունել է որոշում, որ, քանի որ քրիստոնեական հավատը դա հավատ է դեպի Սուրբ Երրորդություն, ուրեմն այն տարբերվում է Հուդայականությունից, քրիստոնեական հանգստյան օրը տեղափոխվում է շաբաթ օրվանից կիրակի՝ կայսրությունում ընդունված Արևի Օրը, իսկ քրիստոնյաները չպետք է աղոթեն ժողովարաններում և միևնույն հուդաքրիստոնեական համայնքում, ինչպես դա արվում էր հալածանքների ժամանակ։ Քննադատվեց մոնտանիզմ և Արիան, որը հատուկ էր հուդայականների, ըստ որի, Աստվածային գոյոււթյունը, մինչ Հիսուսի Հարությունը, ամբողջությամբ փակված է Հոր մարմնում։ Եկեղեցու ներսում առաջացած խառնաշփոթը՝ կաթոլիկների Նիկեան խորհրդանիշի հանդեպ հավատը, ուղղափառների հետևորդների հոտը, հեթանոսների, հրեաների միջև շարունակվեց նույնիսկ Խորհրդի անցկացումից հետո և Եկեղեցուն անհանգստացրեց ողջ 4-րդ դար։

4-րդ դարի հայտնի աստվածաբաններ դարձան Աֆանաս Մեծը, ավետարանական ուսուցիչներ, լուսավորիչներ Վասիլի Մեծը, Գրիգորի Աստվածաբանը։ Այդ ժամանակ Վասիլի Մեծի հետ անձնական նամակագրության ժամանակ, ով խորապես ուսումնասիրում էր Եկեղեցու Արևելյան հայրերի ստեղծագործությունների բնօրինակները, յուրացնելով և շարունակելով նրանց գաղափարները, այդ ձևով ստեղծելով կամուրջ լատինական աստվածաբանության հետ, որը հասել է բոլոր լեզվական կրոնների տարանջատմանը։ Ամվրոսիայի կարծիքով, հենց Հին Կտակարանի պատրիարքներն են եղել առաջին քրիստոնյաները, մինչև Մովսեսական օրենքի ընդունումը, իսկ աստվածաշնչյան Կտակարանի մարդիկ հիմնված էին հեթանոսական մտքի լավագույն աղբյուրների վրա։ Այդ իսկ պատճառով, Ամբերսը իր հետևորդներին կոչ արեց ուսումնասիրել հին աշխարհի լավագույն մտածողների՝ ասելով, որ այդ տարբերակով քրիստոնյաները ոչ թե վերցնում են ուրիշներից, այլ վերցնում են այն ինչն իրենց է պատկանում օրենքով (այնինքն Սուրբ Գրքին)։ Ամբրոզին և կաթոլիկ եկեղեցու այլ մտածողներ, գործիչներ պետք է հաշվի առնեն, որ իրենց ջանքերի շնորհիվ պահպանվել է անտիկ աշխարհի անգին ժառանգության մեծ մասը և ոչ բոլորն են ոչնչացվել խելագար ֆանատիկների կողմից, հատկապես Արիաների կողմից։ Այնուհետև, մոնոֆիզիտական և մոնոֆելիտական ժամանակաշրջանում ամենահայտնի աստվածաբաններ են դառնում Լևը, Հռոմի Պապը, Մաքսիմոս Խոստովանողը և այլն։

Յոհան Դամասկոսը դարձավ նախորդ աստվածաբանների գաղափարները համակարգող (8֊րդ դար) և որտեղ առկա են՝ «Փիլիսոփայական գլուխներ», «Հարյուրավոր հերետիկոսների մասին հակիրճ», «Ուղղափառ հավատի ճշգրիտ ցուցադրություն»։

Աստվածաբանական կրթություն

խմբագրել

Քրիստոնեական աստվածաբանություն

խմբագրել

Իսլամական աստվածաբանություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. БОГОСЛОВИЕ // Большой толковый словарь русского языка. — 1-е изд-е: СПб.: Норинт. С. А. Кузнецов. 1998.
  2. * Аверинцев С. С. Теология(недоступная ссылка с 14-06-2016 [360 дней])//Большая советская энциклопедия: В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978 Аверинцев С. С. Теология // Философская энциклопедия. В 5 т. — М.: Советская энциклопедия. Под редакцией Ф. В. Константинова. 1960—1970. Аверинцев С. С. Теология // Философский энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия. Гл. редакция: Л. Ф. Ильичёв, П. Н. Федосеев, С. М. Ковалёв, В. Г. Панов. 1983. Аверинцев С. С. Теология // Новая философская энциклопедия: в 4 т. / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин. — М.: Мысль, 2000—2001. — ISBN 5-244-00961-3.
  3. Можейко М. А. Теология(недоступная ссылка с 10-11-2013 [1307 дней])//Новейший философский словарь: 3-е изд., исправл. — Минск: Книжный Дом. 2003. — 1280 с. — (Мир энциклопедий).
  4. «МЭСБЕ/Богословие».
  5. Головушкин Д.А., Гончаров С.А., Григоренко А.Ю., Кудряшов В.М., Левит И.В. Ленков П.Д. Религиоведение. Учебное пособие для студентов педагогических вузов. — Издательский дом "Питер", 2008-03-04. — С. 14. — 507 с. — ISBN 9785911808662.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «ТЕОЛОГИЯ».
  7. «БОГОСЛОВИЕ: Ուղղափառական հանրագիտարան».
  8. 8,0 8,1 Буланин Д. М. Источники античных реминисценций в сочинениях Максима Грека. Труды отдела древнерусской литературы. Т. 33. Древнерусские литературные памятники. Под ред. Д. С. Лихачёва Л., Наука, 1979.
  9. Давыденков О. В., прот. Догматическое богословие. Курс Лекций. — М.: ПСТБИ, 1997.
  10. «До прихода Господа философия была необходима грекам для праведности. А сейчас она ведет к набожности и является подготовкой для тех, кто ищет веру через доказательства … Ибо Бог есть причина всякого добра: в некоторых случаях прямая, в виде Ветхого и Нового Заветов, в других косвенная, в виде философии. А возможно, что философия была передана грекам напрямую, пока Господь не призвал их. Ибо она была наставником греков, готовя их умы к приходу Христа, как Закон (Ветхого Завета) готовил евреев. Итак, философия вымостила дорогу тем, кто стремится к совершенству во Христе (Строматы, 1:5)» // Т. Лейн, Христианские мыслители. СПб, Мирт, 1997, с.25.
  11. Лященко Т. Св. Кирилл Александрийский. Его жизнь и деятельность. Киев, 1913, с.19.
  12. Климент Александрийский. Строматы, I, 20.
  13. Иларион (Алфеев). Таинство веры. Введение в православное догматическое богословие. М.-Клин: Изд-во Братства Святителя Тихона, 1996.
  14. Игумен Иларион (Алфеев). «Таинство веры». Введение в Православное Богословие. Проверено и исправлено Епископом Александром (Милеант) Париж, 2000.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածաբանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 590