Շախմատի աշխարհի գավաթի այս անունը տրվում է նաև տարբեր մրցաշարերում։ Ձևավաչափը ու նշանակությունը մրցաշարերում փոխվել է տարիների ընթացքում։

Պատմություն խմբագրել

1988-1999 թվականներին Գրոսմայստերների Ասոցացիան կազմակերպել է 6 բարձրաստիճան աշխարհի գավաթի մրցաշարեր՝ «Գրան Պրի»-ի ձևով։

2000 և 2002 թվականներին Ֆիդե՝ աշխարհի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց՝ «առաջին աշխարհի գավաթը» և «երկրորդ աշխարհի գավաթը»։ Սրանք էին հիմնական մրցաշարերը։ 2000 և 2002[1][2] թվականներին երկու մրցաշարերում հաղթեց Վիշվանաթան Անանդը` Հնդկաստանից։

2005 թվականից ի վեր եղել նույն անունով աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այս միջոցառումը անց է կացվում երկու տարին մեկ անգամ։ Սա 128 խաղացողով մրցաշար է, նույն ոճով, ինչ 1998, 1999, 2000, 2002 և 2004 թվականներին ՖԻԴԵ աշխարհի առաջնությունում։

Շախմատի աշխարհի գավաթի առաջնությանը (2005 թվական) որակել են 10 խաղացողներ 2007 թվականին անցկացվելիք աշխարհի գավթի առաջնության համար։ Այս առաջնությունում հաղթել է հայ գրոսմայստեր` Լևոն Արոնյանը։ 2010 թվականում հաղթել է ամերիկացի՝ Գատա Կամսկին։

Շախմատի աշխարհի գավաթի 2009 թվականին որակավորված իսրայելցի գրոսմայստեր՝ Բորիս Գելֆանդը, 2012 թվականի շախմատի աշխարհի առաջնության ժամանակ հաղթել է[3][4]։ 2011 թվականի շախմատի առաջնության ժամանակ որակավորվում են երեք մասնակից՝ 2013 թվականին կայանալիք աշխարհի առաջնության համար։ Այստեղ հաղթում է ռուսաստանցի գրոսմայստեր՝ Պյոտր Սվիդլերը[5]։

Հաղթողներ խմբագրել

Տարի Ամսաթիվ Քաղաք Մասնակիցներ Qual. Հաղթող Գործող Երրորդ տեղ Չորրորդ տեղ
2000 1–13 Սեպտեմբեր   Չինաստան Շենյանգ, Չինաստան 24   Հնդկաստան Վիշվանաթան Անանդ   Ռուսաստան Եվգենի Բարեև   Իսրայել Բորիս Գելֆանդ և   Բրազիլիա Գիլբերտո Միլոս
2002 9–22 Սեպտեմբեր   Հնդկաստան Հիբերաբադ, Հնդկաստան 24   Հնդկաստան Վիշվանաթան Անանդ   Ուզբեկստան Ռուստամ Կասիմջանով   Սլովակիա Ալեքսանդր Բելյավսկի և   Ռուսաստան Ալեքսեյ Դրեև
2005 27 Նոյեմբեր – 17 Դեկտեմբեր   Ռուսաստան Խանտի Մանսիյսկ, Ռուսաստան 128 10   Հայաստան Լևոն Արոնյան   Ուկրաինա Ռուսլան Պոնոմարյով   Ֆրանսիա Էթիեն Բաքրո   Ռուսաստան Ալեքսանդր Գրիշչուկ
2007 24 Նոյեմբեր – 16 Դեկտեմբեր   Ռուսաստան Խանտի Մանսիյսկ, Ռուսաստան 128 1   ԱՄՆ Գատա Կամսկի   Իսպանիա Ալեքսեյ Շիրով   Նորվեգիա Մագնուս Կառլսեն և   Ուկրաինա Սերգեյ Կարյակին
2009 20 Նոյեմբեր – 14 Դեկտեմբեր   Ռուսաստան Խանտի Մանսիյսկ, Ռուսաստան 128 1   Իսրայել Բորիս Գելֆանդ   Ուկրաինա Ռուսլան Պանոմարյով   Ուկրաինա Սերգեյ Կարյակին և   Ռուսաստան Վլադիմիր Մալախով
2011 26 Օգոստոս – 21 Սեպտեմբեր   Ռուսաստան Խանտի Մանսիյսկ, Ռուսաստան 128 3   Ռուսաստան Պյոտր Սվիդլեր   Ռուսաստան Ալեքսանդր Գրիշչուկ   Ուկրաինա Վասիլի Իվանչուկ   Ուկրաինա Ռուսլան Պոնոմարյով
2013 10 Օգոստոս – 4 Սեպտեմբեր   Նորվեգիա Տրոմսյո, Նորվեգիա 128 2   Ռուսաստան Վլադիմիր Կրամնիկ   Ռուսաստան Դմիտրի Անդրեյկին   Ռուսաստան Եվգենի Տոմաշևսկի և   Ֆրանսիա Մաքսիմ Վաշիե-Լագրավ
2015 TBA   Ադրբեջան Բաքու, Ադրբեջան 128 TBA

Ծանոթագրություններ խմբագրել