Սամարղանդ
Սամարղանդ[1] (ուզբ.՝ Samarqand), քաղաք Ուզբեկստանում, Ուզբեկստանի Սամարղանդի մարզի կենտրոնը։ Ուզբեկստանի երկրորդ քաղաքն է (Տաշքենդից հետո) բնակչությամբ։ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 513 572[2]։ Գտնվում է Զերավշանի հովտում (Դարգոմ և Սիաբ ջրանցքների միջև), ծովի մակերևույթից 702 մ բարձրության վրա։
Քաղաք | |||
---|---|---|---|
Սամարղանդ | |||
ուզբ.՝ Samarqand | |||
| |||
Երկիր | Ուզբեկստան | ||
Համայնք | Սամարղանդի շրջան | ||
Մակերես | 108 կմ² | ||
ԲԾՄ | 702 մ | ||
Պաշտոնական լեզու | ուզբեկերեն | ||
Բնակչություն | 513 572 մարդ (2015) | ||
Ազգային կազմ | ուզբեկներ տաջիկներ ռուսներ | ||
Կրոնական կազմ | մուսուլմաններ, քրիստոնյաներ | ||
Ժամային գոտի | UTC-5 | ||
Հեռախոսային կոդ | 998 66 | ||
Փոստային ինդեքս | 140100 | ||
Փոստային դասիչ | 140100 | ||
Պաշտոնական կայք | samshahar.uz | ||
| |||
Հիմնադրման թվականն անհայտ է․ որոշ վարկածների համաձայն՝ հիմնադրվել է մ․թ․ա․ 8-7-րդ դարերում։ Ավելի քան երկու հազար տարի առաջ քաղաքը կարևոր վայր է եղել Չինաստանի և Եվրոպայի միջև՝ գտնվելով Մետաքսի ճանապարհին, նաև եղել է միջնադարյան արևելքի գիտության զարգացման կարևորագույն քաղաքներից մեկը։ 14-րդ դարում դարձել է Լենկթեմուրի կայսրության մայրաքաղաքը։
-
Ռեգիստան_Սամարղանդի գլխավոր հրապարակը
-
Սամարղանդի Ռեգիստան հրապարակը երեկոյան
-
Սամարղանդի Ռեգիստան հրապարակը 3 մզկիթներով
-
Հայ Առաքելական եկեղեցին Սամարղանում
2001 թվականին Սամարղանդն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կազմում։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
- ↑ O'zbekiston Respublikasi Prezidenti huzuridagi Statistika agentligi - Yosh guruhlari bo‘yicha doimiy aholi soni / Численность постоянного населения по возрастным группам / Population by age groups
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարղանդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 155)։ |