Պատմական Հայաստան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)
Պատմական Հայաստան կամ պարզապես Հայաստան, պատմաաշխարհագրական տարածաշրջան Առաջավոր Ասիայի հյուսիսային հատվածում, որն ընդգրկում է Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհը և Հարավային Կովկասը[1][2][3]։ Պատմական Հայաստանը հանդիսանում է հայ ժողովրդի ձևավորման և բնակեցման վայրը։

Համաձայն բազմաթիվ գնահատականների, Պատմական Հայաստանը զբաղեցնում է 290 000[3]/300 000[1] մինչև 360 000 կմ²[4] տարածք։ Պատմական հանգամանքների պատճառով, տարածաշրջանը բաժանված է Արևմտյան (երբեմն անվանում է՝ Բյուզանդական, Թուրքական) և Արևելյան (Պարսկական, Անդրկովկասյան, Ռուսական) մասերի։ Հայաստանի ողջ պատմության ընթացքում տարածաշրջանը մեծ թվով պետությունների կազմի մեջ է մտել և ամվողջությամբ եղել է միայն մեկ պետության կազմում շատ կարճ ժամանակի ընթացքում[4]։
Ընդհանուր առմամբ, ողջ Պատմական Հայաստանի (և Արևմտյան, և Արևելյան) սահմանները համընկանում են երեք պատմական պետության ընդհանրական սահմանների և տարածքի հետ՝ Մեծ Հայքի, Փոքր Հայքի և Կիլիկիայի հայկական թագավորության։
Սահմանների պարզաբանումԽմբագրել
Հայաստանի պատմական սահմաններին է անդրադառնում հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանը, ով 1783 հրատարակած իր Որոգայթ փառաց գրքում գրում է[5].
Ճանաչեցինք ու մեր ճանաչածը հաստատեցինք, որ մեր Աղվանից աշխարհից, որտեղից արևն է ծագում, և Ալանաց դռնից դեպի հարավի կողմը, մինչև Կորճկահայք աշխարհը՝ Տավրոս լեռան ստորոտում, այնտեղից էլ դեպի արևմուտք, մինչև մեծ Անտիոքը՝ Միջերկրական ծովի ափին, այնուհետև այստեղից հյուսիս, մինչև Մամեստիա, և այդտեղից դեպի արևմուտք, մինչև Կիլիկիա ու մեր Երրորդ Հայք աշխարհը, Կիլիկիայից էլ դեպի հյուսիս, մինչև Լենոպոնտոս՝ Սև ծովի ափին, ապա այդտեղից դեպի արևելահյուսիս, մինչև Տայք աշխարհը, իսկ Տայքից էլ դեպի արևելք, մինչև Աղվանք աշխարհը և Ալանաց դուռը՝ դարձյալ արևմտյան կողմից, Միջերկրական ծովի ափից՝ Մեծ Անտիոքից դեպի արևելք, այնտեղ, ուր ավարտվում է Տավրոս լեռը, մինչև Կասպից ծովի ափը, Գիլանի սահմանը, իսկ հարավային կողմից՝ Տավրոս լեռան ստորոտից դեպի հյուսիս, այն տարածքը, որ ընկած է Սուլթանիայի արևելյան կողմում, մինչև Ալանաց դուռը, և այն տարածքը, որ հարավային կողմից Փոքր Աղբակից տարածվում է մինչև Տայք աշխարհը, նաև այն, որ արևմտյան կողմում Մեծ Անտիոքից դեպի արևմտահյուսիս՝ մինչև Լենոպոնտոս և Լենոպոնտոսից էլ արևելահյուսիս՝ մինչև Տայք աշխարհը, իսկ Տայքից էլ դեպի արևելք, մինչև Ալանաց դուռը, մինչև Կասպից ծովի ափը, այս ամբողջ աշխարհի տարածքը... պիտի լինի ու մնա անունով Հայաստան երկիր, իսկ այնտեղ բնակվողներն իրենց մարդկային վիճակով՝ հայեր։
ԱշխարհագրությունԽմբագրել
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Գոյություն ունի Պատմական Հայաստանի աշխարհագրական բաժանման մի քանի դասակարգում։
Վարչական բաժանումԽմբագրել
Մեծ ՀայքԽմբագրել
Հիմնական հոդված՝ Մեծ Հայքի վարչական բաժանում
Փոքր ՀայքԽմբագրել
Հիմնական հոդված՝ Փոքր Հայքի վարչական բաժանում
Հայոց ՄիջագետքԽմբագրել
Հիմնական հոդված՝ Հայոց Միջագետքի վարչական բաժանում
Կիլիկյան ՀայաստանԽմբագրել
Հիմնական հոդված՝ Կիլիկյան Հայաստանի վարչական բաժանում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopaedia of Islam, հ. 1 — 634 էջ։
- ↑ Հայաստան // Կոլիերի հանրագիտարան
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան. Հայաստան(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 «Армения»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ , Որոգայփ թառաց, Երևան, 2002, էջ 74-75 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։