Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։

Շվի
Որակավորումփայտե փողային գործիք
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.221.12
Շվիի երկու տեսակները համապատասխանաբար՝ քանդվող և ամբողջական
Շվին բաժանված երկու մասի

Պատրաստումը

խմբագրել

Շվին պատրաստվում է բնական փայտից (հիմնականում ծիրանենուց) կամ եղեգից։ Շվի չափերը տատանվում են։ Միջինում շվին ունենում 30 սմ երկարություն։ Տրամագիծը միջինում 1,5 սմ է (քանդվող շվիների դեպքում մուդշտուկը լայնանում է մինչև 2,5 սմ)։ Քանդվող շվիների մունդշտուկը երիզված է լինում մետաղյա օղակով, որը սովորաբար պատրաստվում է լատունից, իսկ հատուկ դեպքերում կարող է պատրաստվել ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղներից։ Օղակը բացի զարդարանք լինելուց պահպանում է գործիքը ճաքերից (խոնավությունից փայտը ուռում է և միացման մասում կարող են ճաքեր առաջանալ), որոնք կարող են ազդել ձայնի որակի վրա։ Շվիի վրա բացվում են 8 անցքեր (չհաշված մունդշտուկի անցքը) 7 անցք վերևում և մեկ անցք ներքևում։ Շվին լարվում է անցքերի մեծացումով, ինչը բարձրացնում է գործիքի ինտոնացիան։ Անցքերը լայնացվում են շիկացված մետաղով։ Քանդվող շվիների մասերը իրարից հեռացնելով կարելի է իջեցնել գործիքի ինտոնացիան։

 
Մատների դրվածքը համապատասխանապար C և C# նոտաները ստանալու համար

Շվիի առաջին 4 անցքերը ներառյալ ներքևինը փակվում են սովորաբար ձախ ձեռքի մատներով։ Բութը փակում է ներքևի անցքը, իսկ ճկույտը չի օգտագործվում։ Աջ ձեռքի մատներով փակվում են մնացած անցքերը, իսկ ճկույտով հազվադեպ փակվում է վերջին 8-րդ անցքը, որը օգտագործվում C/C# նոտաները ստանալու համար։ Կիսատոներ ստանալու համար անցքերը փակվում են կիսով չափ։ Օրինակ երկրորդ օկտավայի C-ն ստանալու համար փակվում է առաջին վերևի անցքը, իսկ C# համար առաջին անցքը փակվում կիսով չափ։ Ներ մղված օդի ուժգնությունը պայմանավորում է նոտայի օկտավան (ավելի ուժեղ ներմղված օդը բարձրացնում է նոտան օկտավայով)։

Ստեղծագործություններ

խմբագրել

Շվին թեև ազգային նվագարանների թվին է պատկանում, սակայն բազմաժանր նվագարան է. շվիով նվագում են թե՛ ազգային և թե՛ դասական ստեղծագործություններ։ Շվիի համար ամենահայտնի գրված ստեղծագործությունը Խաչատուր Ավետիսյանի շվիի համար կոնցերտն է։ Այլ հայտնի ստեղծագործություններ են՝ Գրիգոր Հախինյանի «Ինտերմեցցո»-ն, Գրիգոր Մանասյանի «Պոեմ պար»-ը և այլն։