Ուրիշ աշխարհ (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրիշ աշխարհ (այլ կիրառումներ)
«Ուրիշ աշխարհ» կամ «Անդրաշխարհ» (անգլ.՝ Underworld, 2003 թ.), Լեն Ուայզմանի ֆիլմերից է, որը պատմում է վամպիրների և մարդագայլերի հակամարտության մասին։
Ուրիշ աշխարհ անգլ.՝ Underworld | |
---|---|
Երկիր | Գերմանիա Հունգարիա Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, մարտաֆիլմ թրիլեր, սարսափ ֆիլմ, զենքով աղջիկներ, վամպիրների մասին ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, մարտաֆիլմ և մարդագայլ ֆիլմ |
Թեմա | վրեժ |
Թվական | սեպտեմբերի 8, 2003[1], հունվարի 29, 2004[1], 2003 և սեպտեմբերի 19, 2003[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լեն Ուայզման |
Պրոդյուսեր | Թոմ Ռոզենբերգ և Գարի Լուչեզի |
Սցենարի հեղինակ | Danny McBride? |
Դերակատարներ | Քեյթ Բեքինսեյլ[3], Սքոթ Սպիդմեն[3], Մայքլ Շին[3], Շեյն Բրոլլի[3], Erwin Leder?[3], Բիլ Նայի[3], Սոֆիա Մայլս[3], Ուենթուորթ Միլեր[3], Zita Görög?, Ռոբի Գի[3], Քևին Գրևիե[3] և Andreas Patton?[3] |
Օպերատոր | Թոնի Փիրս-Ռոբերթս |
Երաժշտություն | Փոլ Հասլինգեր |
Պատմվածքի վայր | Բուդապեշտ |
Նկարահանման վայր | Չեխիա և Բուդապեշտ |
Կինոընկերություն | Lakeshore Entertainment |
Տևողություն | 121 րոպե |
Բյուջե | 22 000 000 $ |
Շահույթ | 95 708 457 $ |
Նախորդ | Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը |
Հաջորդ | Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՀարյուրամյակներ ի վեր աշխարհում միմյանց հետ մարտնչում են «Ուրիշ աշխարհի» 2 անմահ ռասաները՝ վամպիրները և մարդագայլերը՝ «լիկանները»։ Երկուսի համար էլ մարդկային ռասան դիտվում է որպես սննդի աղբյուր։ Նույնիսկ անմահների շարքերում շատ քչերն են, որ հիշում են, թե ինչից է սկսվել հակամարտությունը երկու ռասաների միջև։ Եվ ավելի քիչ են նրանք, ովքեր գիտեն, որ մարդագայլերն ու վամպիրները սերում են նույն մարդուց։ Եվ նրանք իրենց իմացածը թաքցնում են բոլորից։ Գաղտնի լաբարատորիաներում երկու ռասաներն էլ ստեղծել են էֆեկտիվ գերժամանակակից զենքեր միմյանց հետ պայքարելու համար, թեև նրանց աշխատանքի սկզբունքները դասական են՝ արծաթ մարդագայլերի դեմ և ուլտրաֆիալետ վամպիրների դեմ։
Սելինը (Քեյթ Բեքինսեյլ) վամպիր մարտիկ է, մարդագայլեր ոչնչացնող (նրանց անվանում են "մահվան ասպետնեներ")։ Իր մարտական գործողություններից մեկի ժամանակ նա նկատում է, որ մարդագայլերը հետապնդում են կոնկրետ մի մարդու՝ Մայքլ Կորվինին (Սքոթ Սպիդմեն)։ Սելինին հետաքրքրում է, թե մարդագայլերի ինչին է պետք Մայքլը և նա սկսում է հետևել այդ ամենին։
Լիկանների առաջնորդ Լյուցիանին (Մայքլ Շին) հաջողվում է ներթափանցել Մայքլի բնակավայր և խածել նրան, որպեսզի նրան վերածի մարդագայլի։ Սելինը սիրահարվում է Մայքլին և նրան թաքցնում է վամպիրների ապարանքում՝ Կրեյվենի ամրոցում, որի պատճառով էլ նա վիճում է իր ցեղակիցների հետ։ Շուտով պարզվում է, որ անվանի վամպիրներից մեկը՝ կոնկրետ Կրեյվենը, որը ստանձնել էր վամպիրների գերդաստանի գլխավորի դերը Մեծ Վամպիրների քնից հետո, գաղտնի բանակցություններ էր վարում մարդագայլերի հետ, որպեսզի իշխանության լիիրավ տերը դառնա։ Կրեյվինի դավերը մերկացնելու համար Սելինը ժամանակից շուտ արթնացնում է հարյուրամյա քնով քնած Վիկտորին (Բիլ Նայի)` Մեծ Վամպիրներից մեկին։
Պարզվում է` Լյուցիանը Մայքլի միջոցով պլանավորել էր փոխել վամպիրների և մարդագայլերի ուժերի փոխհարաբերակցությունը։ Մայքլը Ալեքսանդր Կորվինուսի տոհմի անմիջական ներկայացուցիչն է, իսկ Ալեքսանդրը բոլոր անմահների նախահայրն էր, որը միակն էր ով կարող էր միաժամանակ լինել և՜ մարդագայլ և՜ վամպիր։ Մայքլի արյունը թարմացնելով անմահների արյունով Լյուցիանը նրանից ստեղծեց գերմարդկային արարած՝ հիբրիդ՝ միանգամից երկու տոհմերի թշնամու, որն այնպիսի գերբնական ուժեր ունի, որ կարող է հաղթել անգամ Վիկտորին։ Լյուցիանի գլխավոր նպատակը վրեժն էր։ Մի ժամանակ Լյուցիանը սիրում էր Վիկտորի աղջկան, բայց Վիկտորը վստահ էր, որ երկու անմահները տոհմերի ներկայացուցիչները չեն կարող միասին լինել և դրա դեմն առնելու համար նա սպանեց իր սեփական աղջկան։ Հենց այս հանգամանքն էլ անմահների պատերազմի հիմք է հանդիսացել։ Այս ամենը Կրեյվենը պատմում է Սելինին և ստիպում է նրան փոխել պատերազմի նկատմամբ ունեցած իր տեսակետը։
Վիկտորը իմանալով Լյուցիանի ծրագրերի մասին հարձակվում է մարդագայլերի ապաստարանի վրա։ Սելինն իմանալով Կրեյվենից, որ իր ծնողներին սպանել է հենց Վիկտորը, օգնում է Մայքլին վերջնական տրանսֆորմացիա ենթարկվելուն։ Վիկտորի հետ ունեցած դաժան պայքարում Մայքլը պարտվում է, բայց Սելինն հասնում է օգնության և իր դաշույնով սպանում է Վիկտորին։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Քեյթ Բեքինսեյլ | Սելին |
Սքոթ Սպիդմեն | Մայքլ Կորվին |
Մայքլ Շին | Լյուցիան |
Շեյն Բրոլի | Կրեյվեն |
Բիլ Նայի | Վիկտոր |
Էրվին Լեդեր | Սինջ |
Սոֆիա Մայլս | Էրիկա |
Ռոբի Գի | Կան |
Քևին Գրևյե | Ռեյզ |
Զիտա Գորոգ | Ամելիա |
Սքոթ Մակելրոյ | Սորեն |
Վենտվորտ Միլեր | Ադամ |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 22 միլիոն դոլար։ Ֆիլմի պրեմիերայից մեկ շաբաթ անց հետ բերեց իր ծախսերը։ Ընդհանուր առմամբ այն կինովարձույթում վաստակել է 94 միլիոն դոլար։
- Ֆիլմի հաջողությունը թույլ տվեց նկարահանել ֆիլմի շարունակությունները՝ «Ուրիշ աշխարհ. Էվոլյուցիա» (2006), «Ուրիշ աշխարհ. Լիկանների ապստամբությունը» և «Ուրիշ աշխարհ. Վերածնունդ»։
- Այս ֆիլմից հետո Քեյթ Բեքինսեյլը նկարահանվել է վամպիրների և մարդագայլերի մասին պատմող ևս մի այլ՝ «Վան Հելսինգ» (2004) ֆիլմում։
- Կրեյվեն (Kraven) անունը անգլերենով հնչում է որպես «craven», որը նշանակում է «վախկոտ»։
- Ֆիլմի մոթիվներով կա համակարգչային խաղ՝ «Underworld: The Eternal War»:
- Ֆիլմի սցենարի սկզբնական տարբերակով այն իրենից պետք է ներկայացներ Ռոմեոյի և Ջուլիետայի սիրո պատմությունը վամպիրների և մարդագայլերի աշխարհում։
- Ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Սելինի անունը հունական դիցարանում խորհրդանշել է Լուսինը։
Երաժշտություն
խմբագրել- Awakening - The Damning Well (Ուես Բորլանդ, Ռիչարդ Փաթրիկ, Ջոշ Ֆրիս և Դենի Լոհներ)
- Rev. 22:20 - Պասկիֆեր
- Throwing Punches - Փեյջ Համիլթոն
- Rocket Collecting - Միլա Յովովիչ և Դենի Լոհներ
- Now I Know - Ռենհոլդեր և Էմի Լի
- Bring Me the Disco King (Դենի Լոհների միքսը) - Դևիդ Բովի (Մայնարդ Ջեյմս Կինանի և Ջոն Ֆրուսկիանթի մասնակցությամբ)
- Optimissed - Skinny Puppy
- Down In the Lab - Ռենհոլդեր և Էմի Լի
- Judith (Ռնեհոլդերի միքս) - A Perfect Circle
- Suicide Note - Ջոնեթ Նապոլիտանո
- Baby's First Coffin - The Dillinger Escape Plan
- Hover (Quiet Mix) - Trust Company
- Falling Through the Sky - Ռենհոլդեր
- Weak and Powerless (Tilling My Grave Mix) - A Perfect Circle
- Worms of the Earth - Finch
- From a Shell - Լիսա Գերմանո
- Death Dealer's Descent - Ռենհոլդեր և Էմի Լի
- On the Lash - The Icarus Line
- All of This Past - Սառա Բեթեբս
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ուրիշ աշխարհ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ուրիշ աշխարհ»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |