Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիդայի (այլ կիրառումներ)

Ֆիդայի (արաբ․՝ الفِدَائِىٌّ‎‎ fidāʼīyūn, թարգ.՝ «զոհաբերող» կամ «փրկիչ» [note A][1], եբրայերեն՝ פַדַאיוּןfada'iun[2]), պատմության տարբեր ժամանակաշրջաններում Արևմտյան Ասիայի մի շարք հեղափոխական ռազմական կուսակցությունների, ազգային ազատագրական շարժումների, ահաբեկչական և այլ կազմակերպությունների մասնակիցների վերաբերյալ օգտագործվող հասկացողություն։ Առաջին անգամ սկզբնական ձևով տվյալ հասկացողությունը օգտագործել են հաշաշինները։ Ֆիդայական շարժումներ տարբեր ժամանակաշրջաններում եղել են կամ դեռ կան Պաղեստինում, Եգիպտոսում, Հայաստանում (տես՝ Հայ ֆիդայիներ), Իրաքում, Իրանում, Էրիթրեայում։

Հայ հայտնի ֆիդայիներից են Արաբոն, Հրայր Դժոխքը, Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, Անդրանիկ Օզանյանը, Նիկոլ Դումանը, Դրոն և այլք։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tony Rea and John Wright (1993)։ The Arab-Israeli Conflict։ Oxford University Press։ էջ 43։ ISBN 019917170X 
  2. 1950-ականների որոշ հրեական խմբակցությունների անդամների վերաբերյալ
  Ընթերցե՛ք «ֆիդայի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։