Թարմացնել այս էջի քեշը
Օգոստոս ամսվա հոդվածները
Օգոստոսի 1
Վյաչեսլավ Ֆետիսովը
Վյաչեսլավ Ֆետիսովը

Վյաչեսլավ Ալեքսանդրովիչ Ֆետիսով (ռուս.՝ Вячесла́в Алекса́ндрович Фети́сов, 1958 թվական ապրիլի 20, Մոսկվա, ԽՍՀՄ), ականավոր խորհրդային և ռուս հոկեյիստ, պետական գործիչ, ԽՍՀՄ Սպորտի Վաստակավոր Վարպետ (1978 թվական), Ռուսաստանի Վաստակավոր մարզիչ (2002 թվական), հանդես է եկել պաշտպանի դիրքում։

Հոկեյ սկսել է խաղալ Կորովինսկի մայրուղու թիվ 4 շենքի բակային թիմում։ № 19 ԲՇՏ-ի բակային թիմի կազմում հասնում է մինչև քաղաքային «Ոսկե տափօղակ» մրցաշարի եզրափակիչ։ 12 տարեկան հասակում ընդգրկվում է ԲԿՄԱ-ում՝ մարզիչ Յուրի Ալեքսանդրովիչ Չաբարինի մոտ։ 18 տարեկան հասակում ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի կազմում մասնակցում է Կանադայում շրջագայությանը: 1983-1989 թվականներին խաղացել է ԲԿՄԱ-ի կազմում (թիմի և ԽՍՀՄ հավաքականի ավագն էր, մի փոքրիկ դադարով 1988 թվականին), 1994 թվականին խաղացել է Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում շարունակել...

Օգոստոսի 2
Տաճարի հայկական խորանը
Տաճարի հայկական խորանը

Սուրբ Ծննդյան տաճար (արաբ․՝ كنيسة المهد‎‎, հուն․՝ Βασιλικὴ τῆς Γεννήσεως, եբրայերեն՝ כנסיית המולד‎), քրիստոնեական եկեղեցի Բեթղեհեմում, որը, ըստ ավանդության, կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում։ Ավետյաց երկրի ամենասուրբ եկեղեցիներից մեկն է համարվում. մյուսը Սուրբ Հարության տաճարն է։

Աշխարհի ամենահին, ցայսօր էլ անընդմեջ գործող եկեղեցիներից է։ Առաջին եկեղեցին կառուցվել է Ծննդյան քարանձավում, 330-ական թվականներին Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր կողմից։ Օծվել է 339 թվականի մայիսի 31-ին և առանց ընդմիջումների գործում է մինչև մեր օրերը։ Ժամանակակից 6—8-րդ դարերի բազիլիկան միակն է ողջ Պաղեստինում, որ ամբողջությամբ կանգուն է մնացել մինչմահմեդական ժամանակներից։

2012 թվականի հունիսի 29-ին Սանկտ Պետերբուգում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ նստաշրջանում բազիլիկան հայտարարվել է որպես համամարդկային մշակութային ժառանգություն շարունակել...

Օգոստոսի 3
Համալսարանի ամենաճանաչված մատուռը
Համալսարանի ամենաճանաչված մատուռը

Քեմբրիջի համալսարան (անգլ.՝ University of Cambridge, լատին․՝ Universitas Cantabrigiensis կամ պարզապես «Քեմբրիջ»-ը), հետազոտական համալսարան Անգլիայում՝ Քեմբրիջում։ Քեմբրիջն ակադեմիական համալսարան է. նրա գլխավոր ու հիմնական գործառույթները բաժանված են համալսարանի կենտրոնական ֆակուլտետների և 31 քոլեջների միջև։ Ընդհանրապես ֆակուլտետները հիմնականում կատարում են հատուկ հետազոտություններ և ուսանողներին հատկացնում կենտրոնացված դասախոսություններ այդ հետազոտությունների վերաբերյալ, իսկ քոլեջները պատասխանատու են ներքին կարգի պահպանման, ուսանողների և ասպիրանտների ուսուցման համար։

Հիմնադրվել է 1209 թվականին և համարվում է ներկայումս գործող աշխարհի երրորդ ամենահին համալսարանը, և անգլալեզու երկրորդ ամենահին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանից հետո շարունակել...

Օգոստոսի 4
Վիկտորիա Ազարենկան
Վիկտորիա Ազարենկան

Վիկտորիա Ազարենկա (բելոռուսերեն՝ Вікторыя Фёдараўна Аза́ранка, ծնվ. 1989, հուլիսի 31, Մինսկ), բելառուս թենիսիստուհի։ Նախկինում թենիսի մենախաղերի առաջին ռակետն է։

Ազարենկան թենիս սկսել է խաղալ 7 տարեկանից։ 14 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ, Արիզոնա նահանգ, ներկայումս ապրում է Մոնտե Կարլոյում (Մոնակո)։ Մարզվում է ֆրանսիացի մարզիչ Սամուել Սումիկայի մոտ։

Ազարենկան մեկն է Ֆյոդոր Միխայիլի և Ալլա Վալենտինի Ազարենկաների զավակներից, նրա եղբայրը Մաքսիմ Ազարենկան է։ Վիկտորիան թենիսում է յոթ տարեկան հասակից։ 14 տարեկան հասակում նա տեղափոխվել է Սքոտսդեյլ (Արիզոնա նահանգ, ԱՄՆ)՝ շնորհիվ հայտնի հոկեյի դարպասապահ Նիկոլայ Խաբիբուլինի, որը այն ժամանակ հանդես էր գալիս ՀԱԼ-ում (Հոկեյի Ազգային Լիգա)և նրա կնոջ՝ Ազարենկայի մոր ընկերուհու։ 2009 թվականին բելոռուս մարզուհին նկարահանվել է ֆրանսիական FHM (անգլ. For Him Magazine) ամսագրի համար շարունակել...

Օգոստոսի 5
Ավատար. Լեգենդ Աանգի մասին, (անգլ.՝ Avatar: The Last Airbender նաև հայտնի է Avatar: The Legend of Aang), ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ՝ Մայքլ Դանթե Դիմարտինոյի և Բրայան Կոնիեցկոյի կողմից, ովքեր հանդես են գալիս նաև որպես այս հեռուստասերիալի պրոդյուսերներ՝ ներառյալ Ահարոն Էհազը: Սերիալը, որն ունեցավ 3 եթերաշրջան, եթեր է հեռարձակվել Nickelodeon հեռուստաալիքով՝ 2005 թվականի փետրվարի 23-ին և ավարտվել է 2008 թվականի հուլիսի 19-ին: Մուլտֆիլմը իր մեջ ներառում է անիմե ոճի, ամերիկյան մուլտիպլիկացիայի և արևելյան մշակույթների տարրեր:

Սերիալի գործողությունը տեղի է ունենում հորինված աշխարհում, որտեղ որոշ մարդիկ կարող են կառավարել 4 բնական տարերքներն՝ ուշուի օգնությամբ՝ հայտնի որպես «կախարդանք» (անգլ.՝ bending): Սյուժեի կենտրոնում 12ամյա օդի կախարդ՝ Աանգի և նրա ընկերների արկածներն են: Նրանք պետք է հաղթեն կրակի տիրակալին՝ հարյուրամյա պատերազմին վերջ դնելու համար: «Ավատարը» հաջողություն է ունեցել հանդիսատեսի կողմից և արժանացել է քննադատների դրական արձագանքին շարունակել...

Օգոստոսի 6
1896-ի օլիմպիական խաղերի բացման արարողությունը
1896-ի օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Ամառային օլիմպիական խաղեր 1896 (անգլ.՝ 1896 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 1896, հուն․՝ Θερινοί Ολυμπιακοί Αγώνες 1896), պաշտոնական անվանումը՝ Առաջին Օլիմպիադայի Խաղեր, անցկացման ժամանակ կոչվել են Առաջին Միջազգային Օլիմպիական խաղեր), առաջին ամառային Օլիմպիական խաղերը, որն անց է կացվել ապրիլի 6-15Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Մրցումներում մասնակցել են 14 երկրներից 241 մարզիկ, ընդ որում կանանց թույլ չէր տրվում մասնակցել Օլիմպիական խաղերին։ Խաղարկվում էր ընդամենը 43 մեդալ՝ 9 մարզաձևերում։

Այս խաղերը շատ էին տարբերվում արդիականներից․ չկային շատ ավանդույթներ, ինչպիսիք են Օլիմպիական կրակը և ոսկե մեդալների շնորհումը։ Կազմակերպիչները չէին հետևում մարզիկների ազգությանը, այդ պատճառով շատ տեղեկություններ կարող են խիստ տարբերվել շարունակել...

Օգոստոսի 7
Սան Մարտինի արձանը
Սան Մարտինի արձանը

Նեուկեն (իսպ.՝ Neuquén), քաղաք Արգենտինայում, գտնվում է Նեուկեն և Լիմայ գետերի միջագետքում։ Արգենտինայի ամենահարուստ քաղաքներից մեկն է և համանուն պրովինցիայի մայրաքաղաքը։ Համարվում է Կոնֆլուենսիայի դեպարտամենտի վարչական կենտրոնը և արգենտինական Պատագոնիայի խոշորագույն քաղաքը։ Քաղաքում է գտնվում Նեուկենի պրովինցիայի նահանգապետի նստավայրը, Բարձրագույն դատարանը և օրենսդիր մարմինը։ Քաղաքը Պլոտիեր և Չիպոլետի քաղաքների հետ միասին կազմում է խոշոր ագլոմերացիա, որը կոչվում է Նեուկեն-Պլոտիեր-Չիպոլետի։ Վերջինիս բնակչությունը կազմում է 355 հազար մարդ (2009)

Այն տարածքը, որտեղ ներկայումս գտնվում է Նեուկեն քաղաքը նախկինում անվանվում էր Կոնֆլուենսիայի («միախառնման») վայր։ Այս անվանումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ քաղաքի մոտակայքում միմյանց էին միախառնվում Նեուկեն և Լիմայ գետերը՝ կազմավորելով Ռիո Նեգրո (Սև) գետը շարունակել...

Օգոստոսի 8
Եսայի Նշեցի, Սկևռի վանք, Կիլիկիա, 1299
Եսայի Նշեցի, Սկևռի վանք, Կիլիկիա, 1299

Կրթությունը զարգացած միջնադարյան Հայաստանում, կրթության զարգացման պատմությունը զարգացած միջնադարյան Հայաստանում։ Հայաստանի անկախության վերականգնումը (885) նպաստեց մեկուկես հարյուրամյակի ընթացքում երկրի տնտեսական ու մշակութային բոլոր ասպարեզներում բարեփոխումներ կատարվելուն: Միջնադարում տնտեսության տարբեր ճյուղեր զարգացում ապրեցին:

Գյուղատնտեսության մեջ կատարելագործվեց հողամշակման եղանակը: Կիրառության մեջ մտավ հողը հերկելու ծանր գութանը, սկսեցին մշակել խամ ու խոպան տարածքները, հիմնեցին նոր ավաններ, շենացրին գոյություն ունեցող գյուղական տնտեսությունները: Զարգացան ու կատարելագործվեցին արհեստները: Արհեստագործական արտադրանքը լայն սպառում էր գտնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտահանվում էր օտար երկրներ: Ներքին և արտաքին առևտուրը մեծ զարգացում ապրեց: Հայաստանը դարձել էր միջազգային առևտրի կենտրոններից մեկը շարունակել...

Օգոստոսի 9
Եվա Գրինը
Եվա Գրինը

Եվա Գաել Գրին (անգլ.՝ Eva Gaëlle Green, ծնվ. 1980 հուլիսի 5, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի կինոյի թատրոնի դերասանուհի, մոդել։

Եվա Գրինը դերասանական կարիերան սկսել է թատրնում, այնուհետև տեղի է ունեցել նրա նորամուտը կինոյում՝ 2003 թվականին, «Երազողները» ֆիլմում։ Հանդիսատեսին հայտնի է «Երկնային արքայություն» («Kingdom of Heaven»), «Ոսկե կողմնացույց» («The Golden Compass»), «Երազողները» («The Dreamers»), «Կազինո Ռոյալ» («Casino Royale») և «Արսեն Լյուպեն» («Arsène Lupin»), «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» («300: Rise of an Empire») ֆիլմերից։ BAFTA-ի հատուկ մրցանակի՝ «Ծագող աստղ»-ի դափնեկիր է

Եվա Գրինը ծնվել է Փարիզում, զույգ քրոջից՝ Ջոյից, երկու րոպե առաջ։ Եվայի հայրը՝ Վալտեր Գրինը, ծագումով կիսով չափ շվեդ է, կիսով չափ ֆրանսիացի, աշխատում է ատամնաբույժ։ Մայրը հայտնի դերասանուհի է, հրեական ծագումով ալժիրյան ֆրանսուհի Մարլեն Ժոբեր շարունակել...

Օգոստոսի 10
Միմիվիրուսը էլեկտրոնային մանրադիտակի տակ
Միմիվիրուսը էլեկտրոնային մանրադիտակի տակ

Միմիվիրուս, վիրուսների ցեղ, որը իր մեջ ներառում է միակ հայտնի Acanthamoeba polyphaga mimivirus (APMV) տեսակը։ Առօրյա գործածության մեջ APMV-ին սովորաբար ուղղակի անվանում են միմիվիրուս։ Մինչ 2011 թվականի հոկտեմբերը, երբ նկարագրվեց ավելի խոշոր Megavirus chilensis վիրուսը, համարվում էր, որ միմիվիրուսը բոլոր հայտնի վիրուսների մեջ ունի ամենամեծ կապսիդը՝ մոտ 500 նմ տրամագծով։ Ի տարբերություն այլ վիրուսների, միմիվիրուսը չի անցնում 0,22 մկմ տրամագիծ ունեցող ֆիլտրով և երևում է լուսային մանրադիտակով. իր չափերով նա մոտ է ոչ մեծ բակտերիաներին, օրինակ՝ միկոպլազմային։ Բացի այդ, այլ վիրուսների և նույնիսկ որոշ բակտերիաների համեմատ, միմիվիրուսը ունի ավելի ծավալուն (նուկլեոտիդների մոտ 1,2 միլիոն զույգ) և ավելի բարդ կառուցվածքով գենոմ։

Նրա հատկությունների մասին քիչ տեղեկությունների առկայության պատճառով, վիրուսի հայտնաբերումը գիտական ասպարեզում մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Միմիվիրուսի հայտնաբերողներից մեկը առաջարկեց մի վարկած, որ այն վիրուսների և բջջային օրգանիզմների միջև պակասող կապող օղակն է շարունակել...

Օգոստոսի 11
Խաչատուր Հովակիմի Լազարյան (հունիսի 1, 1789 - հոկտեմբերի 10, 1871), հայ ազգային-ազատագրական շարժման և մշակութային գործիչ, ռուսական պետական խորհրդական, Լազարյան ճեմարանի հոգաբարձու, մեծ դեր է կատարել Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու գործում: Կազմել և ռուս կառավարությանն է ներկայացրել «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին» ծրագիրը՝ առաջարկելով Ռուսական կայսրությանը ենթակա Հայաստանի տարածքում ստեղծել ինքնավար Հայոց թագավորություն: Մեծ ջանքեր է գործադրել ռուսահայ գաղութների երբեմնի արտոնություններն ու առանձնաշնորհումները պահպանելու համար: Նրա շնորհիվ 1849 թվականին Լազարյան ճեմարանը ճանաչվել է Արևելյան լեզուների ինստիտուտ: Նպաստել է ճեմարանի տպարանի բարելավմանը: Նրա հանձնարարությամբ 1833-1838 թվականներին կազմվել և Մոսկվայում ռուսերեն հրատարակվել է «Հայ ժողովրդի պատմության տեսությանը վերաբերող ակտերի ժողովածու»-ն, որը հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների պատմության կարևոր աղբյուր է շարունակել...
Օգոստոսի 12
Վ. Լին «Քամուց քշվածները» ֆիլմում
Վ. Լին «Քամուց քշվածները» ֆիլմում

Վիվիեն Լի, լեդի Օլիվիե (անգլ.՝ Vivien Leigh; իսկական անուն ազգանունը՝ Վիվիեն Մերի Հարթլի, անգլ.՝ Vivian Mary Hartley; նոյեմբերի 5, 1913, Դարջիլինգ, Հնդկաստան - հուլիսի 7, 1967, Լոնդոն, Մեծ Բրիտանիա),կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի, 1930-40 ական թթ. ամենահայտնի դերասանուհիներից մեկը։

Խաղացել է մոտ 20 ֆիլմում, թատրոնում կերտել է 50-ից ավելի նշանավոր կերպարներ։ 2 անգամ արժանացել է Օսկար մրցանակի՝ Սկարլետ Օ'Հարայի («Քամուց քշվածները» 1939) և Բլանշ Դյուբուայի («Ցանկություն» տրամվայը» 1951) ֆիլմերում դերերի համար, Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում։ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 16-րդ տեղում է։

Տաղանդավոր դերասանուհին հաճախ աշխատում էր իր ամուսնու՝ Լոուրենս Օլիվիեյի հետ համագործակցությամբ, որը հանդիսացել է նրա մասնակցությամբ բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր շարունակել...

Օգոստոսի 13
«Երկաթե մարդը 2» (անգլ.՝ Iron Man II), ֆանտաստիկ մարտաֆիլմ, Երկաթե մարդը (ֆիլմ, 2008) ֆիլմի շարունակությունը, հիմնված է Marvel Comics ստուդիայի կոմիքսների վրա: Գլխավոր հերոսը` միլիարդատեր արդյունաբերող Թոնի Սթարքը (Ռոբերտ Դաունի կրտսեր) որպես հերոս կրում է Երկաթե մարդը անունը: Ֆիլմի պրեմիերաները տեղի են ունեցել եվրոպական երկրների մեծ մասում 2010 թվականի ապրիլի 28-ից ապրիլի 30-ը: ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 7-ին, Ռուսաստանում ապրիլի 29-ին:

«Երկաթե մարդը 2» ֆիլմը համարվում է Marvel ստուդիայի ֆիլմերից, որի մեջ մտնում են նաև Երկաթե մարդը (ֆիլմ, 2008), Անհավատալի Հալկը, Տոր, Առաջին վրիժառուն և Վրիժառուները ֆիլմերը:

Աշխարհն իմացավ, որ միլիոնատեր արդյունաբերող Թոնի Սթարքը հայտնի Երկաթե մարդն է: ԱՄՆ-ի իշխանությունը Սթարքին հրավիրում է դատարան և ուսումնասիրում այն հարցը, որ երկաթե մարդու հագուստը զենք է, որը կարող է օգտագործվել հենց իրենց դեմ շարունակել...

Օգոստոսի 14
Սպիտակագլուխ ծովարծիվը
Սպիտակագլուխ ծովարծիվը

Սպիտակագլուխ ծովարծիվ (լատին․՝ Haliaeetus leucocephalus), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն, որը բնակվում է Հյուսիսային Ամերիկայում։ Լինելով մայրցամաքի օրնիտոֆաունայի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը, այս թռչունը քարարծվի հետ միասին էական դեր են խաղում տարածաշրջանի երկրների մշակույթների և սովորությունների մեջ։

Տիպիկ արծիվների հետ ունի արտաքին նմանություն (անգլերենում հենց այդպես էլ անվանում են՝ eagle), սակայն ի տարբերություն նրանց, մասնագիտացած են ձկների որսում։ Այդ պատճառով թռչունները տեղակայվում են ծովափերին և մեծ ջրամբարների ափերին։ Ծովարծիվը ձուկը բռնում է ջրի մակերեսից, բայց նրա հետևից չի սուզվում, ինչպես իր ցեղակից ջրարծիվը։ Բացի իր հիմնական կերից, սպիտակագլուխ ծովարծիվը որսում է ջրալող թռչուններ և ոչ մեծ կաթնասուններ։ Թռչունը հաճույքով այլ փետրավոր գիշատիչներից խլում է որսած ձուկը, ինչպես նաև վերցնում է ջրի երեսին լողացող սատկած ձուկը և սնվում է ցամաքային կենդանիների լեշերով շարունակել...

Օգոստոսի 15
Լիլի Ալենը 2014 թ-ին
Լիլի Ալենը 2014 թ-ին

Լիլի Ռոուզ Բեաթրիս Քուփեր (առավել հայտնի է որպես Ալեն, ծնվել է 1985 թվականի մայիսի 2-ին), հայտնի է ինչպես Լիլի Ալեն, անգլիացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, հաղորդավարուհի։ Նա կինոպրոդյուսեր Էլիսոն Օուենի և Կիտ Ալենի դուստրն է։ Ալենը թողել է ուսումը, երբ 15 տարեկան էր, դրանից հետո ավելի է կենտրոնացրել երաժշտության վրա և խորացրել է իր երաժշտական գիտելիքները։ 2005 թվականին նա համագործակցել է Myspace, BBC Radio 1 և Recordings ընկերությունների հետ։

Նրա առաջին ալբոմը, որը կոչվեց «Smile» («Ժպիտ»), համարվել է բրիտանական ամենալավ ալբոմը 2006 թվականի հուլիսին։ Նրա ռեկորդային դեբյուտը շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից և վաճառվեց 2,6 մլն օրինակով ամբողջ աշխարհում։ Սրա շնորհիվ Ալենը արժանացավ Գրեմմի, Brit Awards և MTV Video Music Awards մրցանակներին։ Նա սկսեց նկարահանել իր թոք-շոուն` «Լիլի Ալենը և ընկերները» վերնագրով BBC Three-ի եթերում շարունակել...

Օգոստոսի 16
«Լեգենդ Քորայի մասին» (ի սկզբանե «Ավատար. Լեգենդ Քորայի մասին», անգլ.՝ The Legend of Korra), ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ, ստեղծված Մայքլ Դանթե Դիմարտինոյի և Բրայան Կոնիեցկոյի կողմից, ովքեր նաև հանդիսանում են մուլտֆիլմի պրոդյուսերները։ «Ավատար. Լեգենդ Աանգի մասին» հեռուստասերիալի շարունակություն։

Իրադարձությունները տեղի են ունենում Ավատարի հորինված աշխարհում, որտեղ չորս ազգերի որոշ ներկայացուցիչներ կարողանում են կառավարել ջրի, կրակի, հողի և օդի տարերքներն ու նրանց ենթատեսակներն։ Միայն Ավատարը, պահպանելով չորս տարերքներնի միջև հավասարակշռությունը, կարող է ունենալ բոլոր տարերքներն կառավարելու հատկություն։ Աանգից հետո ավատարի հաջորդ մարմնացումը դարձավ Քորան՝ մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին։

Սերիալն իր մեջ ներառում է արևելաասիական, հարավասիական և արևմտյան մշակույթների տարրեր՝ անիմեի հետ միասին՝ խառնուրդ պատրաստելով ԱՄՆ-ի ավանդական մուլտֆիլմների տարբեր կատեգորիաներից շարունակել...

Օգոստոսի 17
Դավիդ Բիսբալ, օգոստոս, 2006
Դավիդ Բիսբալ, օգոստոս, 2006

Դավիդ Բիսբալ Ֆեռե (իսպ.՝ David Bisbal Ferre) (հունիսի 5, 1979, Ալմերիա, Իսպանիա), իսպանացի փոփ երգիչ, Լատինական Գրեմմիի մրցանակակիր, երգերի հեղինակ, դերասան: Հայտնի է դարձել 2001 թվականին, երբ մասնակցել է Իսպանիայի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող Operacion Triunfo ինտերակտիվ հեռուստատեսային շոուի առաջին եթերաշրջանին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։

Թողարկել է 5 ստուդիական ալբոմ, որոնք բոլորն էլ գլխավորել են իսպանական ալբոմային հիթ շքերթները։ Սոլո կարիերան սկսելուց հետո (2002) վաճառել է ավելի քան 5 մլն ալբոմ, որոնցից 60-ը դարձել են պլատինե և ոսկե։

Ունեցել է 5 միջազգային հյուրախաղ և տվել 600 համերգ ամբողջ աշխարհում։ Ստացել է ավելի քան 60 մրցանակ, որոնցից ամենանշանակալիներն են՝ Լատինական Գրեմմին՝ «Լավագույն նոր արտիստ» (2003) և «լավագույն ավանդական փոփ վոկալ ալբոմ» անվանակարգերում՝ «Una noche en el Teatro Real» ալբոմի համար (2012), Լատինական Բիլբորդ մրցանակներ՝ ալբոմների համար, 2 ONDAS մրցանակ՝ լավագույն ալբոմի («Corazón latino», 2002) և լավագույն իսպանական երգչի համար (2006), WMA մրցանակ՝ որպես աշխարհի լավագույն լատինաամերիկյան երգիչ և 2 IFPI պլատինե մրցանակներ շարունակել...

Օգոստոսի 18
ՄիկրոՌՆԹ-126
ՄիկրոՌՆԹ-126

ՄիկրոՌՆԹ (անգլ.՝ microRNA, miRNA), ՌՆԹ-ի մոլեկուլի փոքր չկոդավորող հատվածներ, որոնք կազմված են 18-25 նուկլեոտիդներից (միջինում 22), հայտնաբերվել են բույսերի, կենդանիների և որոշ վիրուսների մոտ, մասնակցում են գեների էքսպրեսիայի տրանսկրիպցիոն և հետտրանսկրիպցիոն կարգավորումներին՝ ՌՆԹ-ինտերֆերենցիայի ճանապարհով։

ՄիկրոՌՆԹ-ն կոդավորվում է բույսերի, կենդանիների կորիզային ԴՆԹ-ով և ԴՆԹ-պարունակող վիրուսների ԴՆԹ-ով։ ՄիկրոՌՆԹ-ն մասնակցում է գեների ակտիվության ճնշմանը․ նրանք կապվում են ի-ՌՆԹ-ի կոմպլեմենտար հատվածների հետ և արգելակում են նրանց տրանսլյացիան։ Բացի այդ, միկրոՌՆԹ-ի և ի-ՌՆԹ-ի կոմպլեքսները հաճախ բջջի կողմից քայքայվում են։ Սա ուղորդված դեգրադացիայի օրինակ է, քանի որ այս կոմպլեքսների առաջացման հիմքում ընկած է երկու ՌՆԹ մոլեկուլների կոմպլեմենտարությունը։ Կան նաև տվյալներ, որոնք ցույց են տալիս ԴՆԹ—ի ՌՆԹ-կախյալ մեթիլացման ժամանակ միկրոՌՆԹ-ի ուղակիորեն փոխազդեցությունը ԴՆԹ-ի հետ, որը համարվում է գեների ռեպրեսիայի, ալելային բացառման և տրանսպոզոնների ակտիվության դադարեցման հիմնական մեխանիզմներից մեկը շարունակել...

Օգոստոսի 19
Ախթալայի վանքի հարավային պատի վրա որմնանկարի հատված
Ախթալայի վանքի հարավային պատի վրա որմնանկարի հատված

Միջնադարյան հայկական կերպարվեստը ձևավորվել և առաջընթաց է ապրել քրիստոնեական դավանանքի գերիշխանության պայմաններում։ Արվեստի տարբեր բնագավառներում իրենց մարմնավորումն են գտել կրոնական թեմաներն ու սյուժեները։ 4-րդ դարից հայկական եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով, քանդակներով, մանրանկարներով։

Վաղ միջնադարյան հայկական որմնանկարչության մասին վկայություն է պահպանվել 604-607 թվականներին կաթողիկոսի տեղապահ Վրթանես Քերթողի «Յաղագս պատկերամարտից» գրվածքում, ուր նշվում է հայ եկեղեցում ընդունված պատկերային թեմատիկ շարքը։ Հայ որմնանկարչության ընդարձակ շարքով հնագույն նմուշներ չեն պահպանվել։ 5-րդ դարից հայտնի են որմնանկարի մի քանի բեկորներ Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուց և Քասախի բազիլիկից։ Լ․ Ա․ Դուռնովոն հայտնաբերել և ուսումնասիրել է 7-րդ դարի մի քանի եկեղեցիների որմնանկարներ, որոնց հիմնական բովանդակությունը Եզեկիել մարգարեի տեսիլքն է։ Լմբատի, Կոշի, Թալինի, Արուճի 7-րդ դարի եկեղեցիների որմնանկարներում այդ թեման համատեղված է Համբարձման պատկերի հետ։

Որմնանկարչության զարգացման հաջորդ փուլը Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու (921), Տաթևի վանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու (930), Գնդեվանքի (930-ական թվականներ) որմնանկարներն են շարունակել...

Օգոստոսի 20
Գլյուկոզան
Գլյուկոզան

Գլյուկոզա, (անունը նաև գրվում է Глюк’oZa, իսկական անունը Նատալյա Իլյինիչնա Չիստյակովա-Իոնովա է), ռուս երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, հաղորդավարուհի, MTV EMA 2003 մրցանակի տեր։ Նրա «Глюк'oZa Nostra» երաժշտական ալբոմը դարձել է միջազգային հիթ, իսկ «Невеста» և «Ненавижу» սինգլներն առաջատար են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի հիթ-շքերթներում։

Նատալյա Իոնովան ծնվել է 1986 թվականի հունիսի 7-ին Մոսկվայում։ Բաց աղբյուրներում կա այն տեղեկությունը, որ երգչուհու ծննդավայրը Սիզրան քաղաքն է, սակայն երգչուհու և նրա PR-մենեջերի խոսքերով դա չի համապատասխանում իրականությանը, իսկ Սիզրանի մասին հորինվածը եղել է Գլյուկոզայի PR-ընկերության մի մասը և լեգենդ երաժշտական շուկայում նոր արտիստի հայտնվելու մասին։

Նատալյայի ծնողներն են Տատյանա Միխայլովնա Իոնովան և Իլյա Յեփիմովիչ Իոնովը։ Հարցազրույցներից մեկում Նատալյան ասել է, որ նրանք երկուսն էլ եղել են ծրագրավորողներ, մյուսում, որ նրա հայրը եղել է ճարտարապետ, իսկ մայրը «վաճառող-կազմակերպիչ-գանձապահ»։ Ավագ քույրը՝ Ալեքսանդրա Սիդորովան, խոհարար-հրուշակագործ էր, տատը՝ Լիդիա Միխայլովնան էր, իսկ նախապապը՝ Կիրիլ Աֆանեսևիչ Իոնով արհեստավորն էր շարունակել...

Օգոստոսի 21
Լեռնահայաստանի Հանրապետության զինանշան
Լեռնահայաստանի Հանրապետության զինանշան

Զանգեզուրի ինքնապաշտպանություն, հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական, թաթարական ու խորհրդային զորքերի դեմ։ Տեղի է ունեցել 1919-1921 թվականներին՝ պատմական Սյունիք նահանգի հարավում՝ Զանգեզուրում։ Ղեկավարել է գեներալ Գարեգին Նժդեհը։

Այդ շրջանում Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության մաս էր։ 1919 թվականի մարտին Զանգեզուրի ընդհանուր կոմիսար էր նշանակվել Արսեն Շահմազյանը։ Թուրք-ադրբեջանական համաթուրքական հեռանկարային ծրագրում նախատեսվում էր երկու «եղբայրակից պետությունների» (Թուրքիայի և Ադրբեջանի) միավորում։ Իսկ այդ միավորման ճանապարհին առաջնային խոչընդոտ էր Սյունիքը։

Թշնամին նպատակադրել էր մեր ժողովրդի մի խոշոր մասի դիակի վրայով կամուրջ նետել Տաճկաստանի և Ադրբեջանի միջև և, տեր դառնալով Սյունյաց աշխարհի ու Գողթանի բնական ամրություններին, մշտական սարսափի տակ պահել մեր մատաղ հանրապետությունը

Ինքնապաշտպանական կռիվների հաղթական ավարտի շնորհիվ Սյունիքը մնաց Հայաստանի կազմում շարունակել...

Օգոստոսի 22
Ռատկո Մլադիչը 1993 թվականին:
Ռատկո Մլադիչը 1993 թվականին:

Ռատկո Մլադիչ (սերբ.՝ Ратко Младић, սերբախորվաթ․՝ Ratko Mladić), մարտի 12, 1943, գյուղ Բոժանովիչի, Խորվաթիայի Անկախ Հանրապետություն), սերբ գեներալ և ռազմական գործիչ, Սերբական Հանրապետության բանակի հրամանատար (1992-1995), Հարավսլավիայի փլուզման ժամանակ սերբերի առաջնորդներից մեկը։ Խորվաթիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում պատերազմների ժամանակ ղեկավարում էր մի շարք խոշոր ռազմական գործողություններ։

1996 թվականին Մլադիչը Սերբական Հանրապետության այլ ղեկավարների հետ միասին Հաագայի Միջազգային տրիբունալի կողմից մեղադրվեց ռազմական հանցագործություների և ցեղասպանություն կատարելու մեջ՝ Սարաևոյում և Սրեբրենիցայում։ Նրա հայտնաբերումն ու տրիբունալին հանձնումը համարվում էին Սերբիայի Եվրոպական միության կազմի մեջ մտնելու պայմաններից մեկը, իշխանությունները նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար խոստացել էին 10 միլիոն եվրո։ 2011 թվականին Մլադիչը ձերբակալվել է Սերբիայում և արտահանձնվել Հաագա։ Մլադիչի դատը սկսվել է 2012 թվականի մայիսի 16-ին։ Նրա գործով դատավճիռը սպասվում է 2017 թվականից ոչ շուտ շարունակել...

Օգոստոսի 23
Ալեքսանդր Պուշկինը
Ալեքսանդր Պուշկինը

Ալեքսանդր Պուշկին (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Пу́шкин, (հունիսի 6, (Մայիսի 26) 1799, Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 10 (հունվարի 29), 1837, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս բանաստեղծ և գրող, ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը ռուս մեծագույն բանաստեղծի հռչակ է վայելում։ Նա համարվում է նաև ժամանակակից գրական ռուսերենի ստեղծողը: Պուշկինի հիմնական ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն:

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի արմատները գալիս են Պուշկինների ճյուղավորված, չտիտղոսավորված ազնվականական տոհմից, որը, ըստ ծագումնաբանական առասպելի, սկիզբ է առել ոմն «ազնվազարմ» Ռատշայից։ Պուշկինը բազմիցս գրել է իր տոհմաբանության մասին՝ արձակ և չափածո. նա իր նախնիների մեջ տեսնում էր հինավուրց տոհմի, հայրենիքին ազնվորեն ծառայած, բայց տիրակալների կողմից բարեհաճության չարժանացած և «հալածված» իրական «արիստոկրատիայի» օրինակ։ Նա բազմիցս դիմել է նաև (այդ թվում և գեղարվեստական ձևի մեջ) մորական նախապապի՝ աֆրիկացի Աբրահամ Պետրովիչ Հանիբալի կերպարին, ով սկզբում Պետրոս I-ի ծառան և դաստիարակն էր, իսկ հետո՝ ռազմական ինժեներ և գեներալ շարունակել...

Օգոստոսի 24
Էմմի Նյոթերը
Էմմի Նյոթերը

Էմմի Նյոթեր (գերմ.՝ ˈnøːtɐ, լրիվ անունը՝ Ամելի Էմմի Նյոթեր, մարտի 23, 1882, Էռլանգեն - ապրիլի 14, 1935, Բրին Մար), գերմանացի հեղինակավոր մաթեմատիկոս, հայտնի է աբստրակտ հանրահաշվում և տեսական ֆիզիկայում իր ներդրումներով։ Պավել Ալեքսանդրովը, Ալբերտ Այնշտայնը, Ժան Դյոդոնեն, Հերման Վեյլը և Նորբերտ Վիները նրան համարում են ամենակարևոր կինը մաթեմատիկայի պատմության մեջ։ Իր ժամանակի առաջատար մաթեմատիկոսներից մեկը լինելով՝ մշակել է օղակների, դաշտերի և դաշտի հանրահաշվի տեսությունները։ Նյոթերի թեորեմը ֆիզիկայում բացահայտում է սիմետրիայի և պահպանման օրենքների կապը։

Նյոթերը ծնվել է Ֆրանկոնիայի Էռլանգեն քաղաքում, հրեական ընտանիքում։ Հայրը մաթեմատիկոս Մաքս Նյոթերն էր։ Սկզբնապես մտադրվել է համապատասխան քննությունները հանձնելուց հետո ֆրանսերեն և անգլերեն դասավանդել, սակայն փոխարենը մաթեմատիկա է սովորում Էռլանգենի համալսարանում, որտեղ դասավանդում էր հայրը շարունակել...

Օգոստոսի 25
Դենիս Բերգկամպը 1996 թվականին
Դենիս Բերգկամպը 1996 թվականին

Դենիս Նիկոլաս Մարիա Բերգկամպ (հոլ.՝ Denis Nicolaas Maria Bergkamp՝, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈdɛnəs ˈbɛrxkɑmp] ( ), մայիսի 10, 1969, Ամստերդամ), հոլանդացի ֆուտբոլիստ, հետագայում ֆուտբոլային մարզիչ։ Սկզբում խաղացել է որպես կիսապաշտպան, իսկ հետո որպես հարձակվող, որից հետո էլ հայտագրվել է որպես ենթահարձակվող։ Նախկին հոլանդացի ֆուտբոլիստ Յան Մյուլդերը ասել է, որ Դենիսը «տեխնիկապես ամենազարգացած հոլանդացին է» պատմության մեջ։ Իր նախկին խաղընկեր Թիերի Անրին ասել է, որ Դենիսը - «երազանքների հարձակվող է»։

Դենիսին նորամուտը կատարել է «Այաքս»-ի կազմում 1986 թվականին։ 1933 թվականին նա համալրել է «Ինտեր»-ի կազմը։ Դենիսը «Ինտեր»-ի կազմում խաղաց ընդամենը երկու մրցաշրջան, ինչից հետո եկավ «Արսենալ», որի կազմում մի քանի անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն և հաղթեց երկրի գավաթը։ Ազգային հավաքականում նորամուտը կատարել է 1990 թվականին և այնտեղ խաղացել է շուրջ 10 տարի։ Ազգային հավաքականում նա մնում է երրորդը խփած գնդակների թվով։ Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2006 թվականին շարունակել...

Օգոստոսի 26
Հռոմեական դրամ Հռոմուլոս Ավգուստուլուսի դիմապատկերով:
Հռոմեական դրամ Հռոմուլոս Ավգուստուլուսի դիմապատկերով:

Ֆլավիոս Հռոմուլոս Օգոստուլոս (լատին․՝ Flavius Romulus Augustus), Հռոմուլոս Ավգուստուլուս (լատին․՝ Romulus Augustulus), հռոմեական պատմագրությունում առավել հայտնի որպես Ռոմուլ Օգուստ, Արևմտյան Հռոմեական Կայսրության վերջին կայսրը, ով կառավարել է 475-476 թվականներին։

Հռոմուլոսը, ով առանձնանում էր միայն իր գեղեցկությամբ, գահին բարձրացվեց պատանեական հասակում հոր՝ զորահրամանատար Օրեստի կողմից, որը գահընկեց արեց կայսր Հուլիոս Նեպոտին։ Սակայն գահի նրա հավակնությունները չճանաչվեցին ոչ գալլական կուսակալ Սիագրիի, ոչ Արևելյան Հռոմեական Կայսրության և ոչ էլ Դալմաթիա կառավարելու մեկնած Նեպոտի կողմից։ Մանկահասակ կայսրի փոխարեն կառավարում էր նրա հայրը։ Արդյունքում, տաս ամսվա կառավարումից հետո Հռոմուլոսը գահընկեց է արվում հերուլների առաջնորդ Օդոակրի կողմից և աքսորվում է Կամպանիա, որտեղ էլ ապրում է, ըստ հավանականության, մինչև մահը:

Հռոմուլոսի հայրը՝ Ֆլավիոս Օրեստը, գաղթել էր Պանոնիայից և հանդիսանում էր Իտալական բանակի մագիստրոս և պատրիկ, իսկ մայրը Նորիկի կոմիտի դուստր Ռոմուլան էր, ով ծագումով Պոետովիոնայից (այժմյան սլովենական Պտույ քաղաք) էր։ Ապագա կայսրը ծնվել է մոտավորապես 460 կամ 461 թվականին և անվանվել է իր պապի պատվին շարունակել...

Օգոստոսի 27
Ազատ ժամանակի կազմակերպում
Ազատ ժամանակի կազմակերպում

Ազատ ժամանակ, ոչ աշխատանքային և ոչ ուսումնական ժամանակի մաս, որը մարդու մոտ մնում է տարբեր տեսակի պարտականությունների կատարումից հետո, այնպիսիք, ինչպիսիք են՝ աշխատանքը, առօրյա-կենցաղային գործերը, ինքնասպասարկումը։ Ազատ ժամանակը հասկացվում է որպես անձի կողմից օգտագործվող ժամանակ իր ֆիզիկական և հոգևոր համակողմանի զարգացման համար, որը ներառում է հասարակական գործունեությունը, կրթական մակարդակի բարձրացումը, մշակութային հաղորդակցումը, օգտակար հանգիստը, ստեղծագործական գործունեությունը։ Այս կերպ, ազատ ժամանակը ներկայանում է որպես անձի ինքնարժեք վարքի տարածություն։ Ազատ ժամանակի ընթացքում հնարավոր է սեփական Ես-ի, ներքին ազատության զգալի իրացում։ Ազատ ժամանակի ընթացքում մարդն իրացնում է իր ընդունակությունը՝ կազմակերպելու իր սոցիալական տարածությունն իր անհատականությանը համապատասխան։ Ժամանակն իրապես ազատ է այն դեպքում, երբ թույլ է տալիս մարդուն՝ մտածելու և ստեղծելու իր անհատականության համաձայն, այլ ոչ թե արտաքին անհրաժեշտությունից ելնելով շարունակել...

Օգոստոսի 28
Ֆիլմի գլխավոր դերակատար Ռոբերտո Բենինին
Ֆիլմի գլխավոր դերակատար Ռոբերտո Բենինին

«Կյանքը հիասքանչ է» (իտալ.՝ «La vita è bella»), իտալական գեղարվեստական ֆիլմ, տրագիկոմեդիա, որի սցենարի հեղինակը, գլխավոր ռեժիսորը և գլխավոր դերակատարը Ռոբերտո Բենինին է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում համակենտրոնացման ճամբար են ուղարկում հրեաներին։ Ֆիլմի հերոսին որդու և կնոջ հետ նույնպես ուղարկում են այնտեղ։ Ճամբարում հայրը որդուն ասում է, թե այն, ինչ կատարվում է այնտեղ, խաղ է, որի հաղթողին տանկ են նվիրում։ Տանկը կստանա այն մասնակիցը, ով լավ կթաքնվի «գոռացող» մարդկանցից։ Ֆիլմի հերոսը ամեն ինչ անում է, որպեսզի որդին հավատա այդ ամենին և ողջ մնա։

Ցուցադրությունից հետո ֆիլմը լայն տարածում է գտել մի շարք երկրներում։ 1998 թ. Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է Գրան-պրի մրցանակի։ Նույն տարում ներկայացվել է նաև Օսկարի 7 անվանակարգերում, որից 3-ում հաղթել է շարունակել...

Օգոստոսի 29
Գահերի խաղ (անգլ.՝ A Game of Thrones), ֆենտեզի վեպ, որի հեղինակն է գրող Ջորջ Մարտինը, «Սառույցի և կրակի երգ» շարքի առաջին գիրքը։ Առաջին հրատարակությունը թողարկվել է 1996 թվականին՝ Bantam Spectra-ի կողմից։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան։

Ստեղծագործության կենտրոնում ընկած են երեք սյուժետային գծեր՝ Վեստերոս մայրցամաքի իշխանության համար պայքարող զինվորների պատմությունը, Վայրենացածների և Ուրիշների հարձակումների անմիջական սպառնալիքը, ինչպես նաև գահընկեց թագավորի դստեր շրջագայությունը՝ Մետաղե գահը վերադարձնելու համար։ Պատմությունը գրված է երրորդ դեմքով՝ տարբեր կերպարների տեսակետներից։

Վեպի վրա աշխատանքները սկսվել են 1991 թվականին՝ հեղինակի կողմից շարունակել...

Օգոստոսի 30
Հենրիխ Շլիման
Հենրիխ Շլիման

Հենրիխ Շլիման (գերմ.՝ Johann Ludwig Heinrich Julius Schliemann), հունվարի 6, 1822 - դեկտեմբերի 26, 1890), գերմանացի գործարար և հնագետ։ Շլիմանը 14 տարեկանում թողնում է դպրոցն ու զբաղվում առևտրով։ 1841 թվականին մեկնում է Համբուրգ և որպես յունգ (կրտսեր նավաստի) աշխատում Վենեսուելա ուղևորվող նավում։ 1844 թվականին լինելով Ռուսաստանի հետ առևտրական կապեր ունեցող թղթակից և հաշվապահ՝ նա 22 տարեկանում սկսում է ուսումնասիրել ռուսերենը։ 1854 թվականին ուսումնասիրում է շվեդերենը և լեհերենը։ 1856 թվականին հավատարիմ մնալով իր սովորությանը՝ 6 շաբաթում սովորում է հունարեն։ 1868 թվականին Շլիմանը Պելոպոնեսի և Տրոյայի վրայով ուղևորվում է Իթակե։

Դաշտային հնագիտության հիմնադիրներից մեկն է։

Հայտնի է դարձել Փոքր Ասիայում՝ անտիկ (հոմերոսյան) Տրոյայի, ինչպես նաև Պելոպոնեսում (Միկեններ, Տիրինֆոս, Օրքոմենոս) պիոներական գտածոների շնորհիվ, միկենական մշակույթի հայտնագործող շարունակել...

Օգոստոսի 31
Ռոյ Օրբիսոն, 1965 թ. լուսանկար
Ռոյ Օրբիսոն, 1965 թ. լուսանկար

Ռոյ Օրբիսոն (անգլ.՝ Roy Kelton Orbison; 1936 ապրիլի 23, Վերնոն - 1988 դեկտեմբերի 6, Նաշվիլ), ամերիկացի երաժիշտ, ռոքնռոլի պիոներ, հաջողություն է ձեռք բերել իր ձայնի յուրահատուկ տեմբրի շնորհիվ, բարդ երաժշտական կոմպոզիցիաների և լարված, էմոցիոնալ բալլադների հեղինակ։

Ռոյ Օրբիսոնը իր մանկությունը անց է կացրել Տեխասում, սկսել է զբաղվել ռոքաբիլի և քանթրի ոճերով դեռևս դպրոցական տարներից։ Իր առաջին պայմանագիրը նա ստորագրել է 1956 թվականին «Sun Records»-ի հետ՝ Մեմֆիսում։ 1959 թվականին Օրբիսոնը որոշում է լքել լեյբլը և միանում է «Monument Records»-ին։ 1960-ական թվականների կեսերին տեղի ունեցած «Billboard Top Forty» հիթ շքերթում տեղ են գտնում նրա քսաներկու երգերը, որոնցից էին «Only the Lonely», «Crying», «In Dreams» և «Oh, Pretty Woman»

Ռոյ Օրբիսոնը ծնվել է Վերնոնում՝ Տեխաս նահանգում։ Ծնողները երաժշտության հետ պրակտիկորեն կապ չեն ունեցել շարունակել...

2015 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր