Նյուֆաունդլենդ
Նյուֆաունդլենդ (անգլ.՝ Newfoundland անգլերենից թարգմանաբար նշանակում է «նոր գտնված երկիր»[1], ՄՀԱ՝ [nju:fənˈlænd]), կղզի Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևելյան ափերի մոտ, կանադական Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի մասը։ Առանձնացնում է Սուրբ Լավրենտիոս ծոցը Ատլանտյան օվկիանոսից:
![]() | ||
Երկիր | Կանադա | |
Մակերես | 111 390 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 814 մ | |
Բնակչություն (2006) | 479.105 մարդ | |
Բնակչության խտությունը | 4.30 մարդ/կմ2 | |
![]() | ||
Բնակչությունը 2006 թվականի դրությամբ կազմում էր 479 105 մարդ[2]: Խոշորագույն քաղաքը Սենթ Ջոնսն է (100 646 մարդ բնակչությամբ), որը գտնվում է կղզու հարավարևելյան հատվածում։
ԱշխարհագրությունԽմբագրել
Կղզու մակերեսը կազմում է 111 390 կմ²[3], այն իր տարածքով 16-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում և 4-րդը՝ Կանադայում, ջրափնյա գծի երկարությունը կազմում է 9 656 կմ, գտնվում է ծովի մակարդակից 814 մ բարձրության վրա։ Ափերը հիմնականում ժայռոտ են։ Կան բազմաթիվ լճեր և ճահիճներ: Գետերը կարճ են։ Կլիման չափավոր է։ Նյուֆաունդլենդ կղզում դիտվում են ծովի մակարդակի վրա ամենաշատ թվով մառախլապատ օրերը՝ տարեկան մոտ 120 օր[4]:
Երկրաբանական կառուցվածքԽմբագրել
Կղզու կազմավորման գործում մեծ դեր է ունեցել կալեդոնյան ծալքավորությունը: Կառուցվածքա-երկրաբանական տեսանկյունից Նյուֆաունդլենդ կղզին համարվում է Ապալաչյան լեռնաշղթայի մասը։ Կղզու հիմքը կազմված է քեմբրիի և վաղ օրդովիկի ժամանակաշրջանների տերիգենա-կարբոնատային նստվածքներից։ Կղզու կենտրոնական մասում գտնվում են քեմբրիի և վաղ օրդովիկի ժամանակաշրջանի հզոր հրաբխա-նստվածքային (կղզային աղեղներ) ստվարաշերտը։
ՊատմությունԽմբագրել
Նյուֆաունդլենդ կղզում հայտնաբերվել են վիկինգների երկու բնակավայրեր։ Առաջինը գտնվում է Պուանթ Ռոզ հրվանդանից 480 կմ հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ հրվանդանի վրա։ Վիկինգների 11-րդ դարի առաջին բնակավայրի հնագիտական պեղումների վայրում, Լ'Անս-օ-Մեդոուսի շրջանում գտնվում է Կանադայի միակ պատմական հուշարձանն, որը 1978 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
20-րդ դարում կղզուց ավելի քան 600 կմ դեպի հարավ-արևելք, 1912 թվականի ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը խորտակվել է հայտնի «Տիտանիկ» շոգենավը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Atlas of Canada – Rivers»։ Natural Resources Canada։ հոկտեմբերի 26, 2004։ Վերցված է ապրիլի 19, 2007
- ↑ «2006 Statistics Canada National Census»։ Statistics Canada։ Արխիվացված օրիգինալից 2013-06-24-ին։ Վերցված է 2016-06-15
- ↑ «NL Government website: Areas»։ Վերցված է օգոստոսի 26, 2007
- ↑ Кравчук П. А. Рекорды природы — Любешов: «Эрудит», 1993. — С. 216. ISBN 5-7707-2044-1