«Կլիվլենդ Կավալիերս» (անգլ.՝ Cleveland Cavaliers), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի կենտրոնական դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Օհայո Նահանգի Կլիվլենդ քաղաքում։ Հիմնադրվել է 1970 թվականին՝ լիգայի ընդլայնման ծրագրի շրջանակներում։

Կլիվլենդ Կավալիերս
Կլիվլենդ Կավալիերս պատկերանիշ
Կլիվլենդ Կավալիերս պատկերանիշ
Մականուն Կավս
Լիգաներ NBA
Հիմնադրում 1970
Պատմություն Կլիվլենդ Կավալիերս
(1970-այժմ)
Մարզադաշտ Քուիքեն լոունս արենա
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Ակումբի գույներ Գինեգույն, ոսկեգույն, մուգ կապույտ, սպիտակ
                   
Նախագահ -
Սեփականատեր Դեն Գիլբերթ
Գլխավոր մարզիչ Թայրոն Լու
Առաջնություններ 1 (2016)
Կոնֆերենցիոն տիտղոսներ 2 (2007, 2015)
Դիվիզիոն տիտղոսներ 4 (1976, 2009, 2010, 2015)
Հավերժացված 7 (7, 11, 22, 25, 34, 42, 43)
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

Պատմության ընթացքում թիմի մարզաշապիկն են կրել այնպիսի բասկետբոլիստներ, ինչպիսիք են Օսթին Քարը, Բրեդ Դոգերթին, Ժիդրունաս Իլգաուսկասը, Մարկ Փրայսը, Լեբրոն Ջեյմսը, Կայրի Իրվինգը, Քևին Լավը, ինչպես նաև թիմում մարզական կարիերայի վերջին տարիներն են անցկացրել նախկին աստղեր Նեյթ Թարմոնդը, Լենի Ուիլկինսը, Ուոլտ Ֆրեյզերը և Շաքիլ Օ'Նիլը։

Տան հանդիպումները թիմն անցկացնում է «Քուիքեն լոունս արենա» մարզապալատում։

NBA-ի առաջին չեմպիոնական տիտղոսը թիմը նվաճել է 2016 թվականին։

Արտաքին հղումներ խմբագրել