Վեյկ ան Զեյի շախմատային մրցաշար 2014

Վեյկ ան Զեյ 2014 («Tata Steel—2014»), 76-րդ միջազգային շախմատային ավանդական մրցաշար, որը կայացել է 2014 թվականի հունվարի 1026-ին Նիդերլանդների Վեյկ ան Զեյ քաղաքում (բացառությամբ երկու խաղափուլերի. առաջին անգամ մրցաշարի պատմության մեջ դրանք կայացան այլ քաղաքներում՝ մեկը՝ Ամստերդամում, մյուսը՝ Էյնդհովենում)։ A մրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանը։ Նախավերջին տուրում, նախքան մրցաշարի ավարտը, նա ապահովեց միանձնյա հաղթողի կոչումը՝ դառնալով մրցաշարի քառակի հաղթող[1]։ Մինչև վերջին տուրը Արոնյանը տարել էր 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել էր ոչ-ոքի, չէր կրել ոչ մի պարտություն՝ ցուցադրելով գեղեցիկ ու ստեղծագործական խաղ։ Մրցաշարում նա առավելության հասավ հիմնական բոլոր մրցակիցների՝ Սերգեյ Կարյակինի, Ֆաբիանո Կարուանայի և Հիկարու Նակամուրայի նկատմամբ։ Եվս երեք հաղթանակ նա տարավ Արկադի Նայդիչի, Լենիեր Դոմինգեսի և Ուեսլի Սոյի նկատմամբ։ Ֆիլիպինցու նկատմամբ Արոնյանի հաղթանակը մեկնաբաններն անվանեցին «հանճարեղ» և հիացմունք արտահայտեցին «խաղի մոցարտյան փայլով»[2]։ Միայն վերջին տուրում Արոնյանը խստագույն ցայտնոտում վրիպեց և պարտություն կրեց հոլանդացի Լյուկ վան Վելիից։ Սակայն այս պարտությամբ մրցաշարում տարած հաղթանակը չխամրեց։ Արոնյանն իր անհատական վարկանիշն ավելացրեց 14 կետով՝ այն հասցնելով 2826-ի և 1 կետով գերացանցելով 2012 թվականի մայիսին արձանագրած սեփական ռեկորդը։

  • Մրցաշարի կարգը` 20-րդ (միջին վարկանիշը` 2743)։
Մրցաշարի հաղթող Լևոն Արոնյանը

Վիճակահանությամբ Արոնյանին բաժին էր հասել 10-րդ համարը։

ՄասնակիցներըԽմբագրել

¹) վարկանիշերը տրված են 2014հունվարի 1-ի դրությամբ

Արդյունքներն ըստ խաղափուլերիԽմբագրել

1-ին փուլ 11.01.2014
Դոմինգես 0 ½։½ 0 Գիրի
Վան Վելի 0 0։1 0 Կարյակին
Հարիկրիշնա 0 ½։½ 0 Արոնյան
Կարուանա 0 1։0 0 Գելֆանդ
Ռապորտ 0 0։1 0 Սո
Նակամուրա 0 1։0 0 Նայդիչ
4-րդ փուլ 15.01.2014
Գիրի 2 ½։½ 2 Սո
Գելֆանդ ½ ½։½ ½ Նայդիչ
Արոնյան 2 1։0 2 Նակամուրա
Կարյակին 1։0 Ռապորտ
Դոմինգես 1 1։0 2 Կարուանա
Վան Վելի 1 ½։½ 2 Հարիկրիշնա
7-րդ փուլ 19.01.2014
Կարուանա ½։½ 4 Գիրի
Ռապորտ 2 1։0 3 Հարիկրիշնա
Նակամուրա 3 0։1 2 Վան Վելի
Նայդիչ 1 ½։½ Դոմինգես
Սո ½։½ 4 Կարյակին
Գելֆանդ ½։½ 5 Արոնյան
10-րդ փուլ 25.01.2014
Գիրի ½։½ Կարյակին
Դոմինգես 0։1 7 Արոնյան
Վան Վելի 4 0։1 Գելֆանդ
Հարիկրիշնա 5 ½։½ 5 Սո
Կարուանա 0։1 Նայդիչ
Ռապորտ 0։1 Նակամուրա
2-րդ փուլ 12.01.2014
Գիրի ½ 1։0 0 Նայդիչ
Սո 1 ½։½ 1 Նակամուրա
Գելֆանդ 0 0։1 0 Ռապորտ
Արոնյան ½ 1։0 1 Կարուանա
Կարյակին 1 ½։½ ½ Հարիկրիշնա
Դոմինգես ½ ½։½ 0 Վան Վելի
5-րդ փուլ 17.01.2014
Հարիկրիշնա 0։1 Գիրի
Կարուանա 2 1։0 Վան Վելի
Ռապորտ 0։1 2 Դոմինգես
Նակամուրա 2 ½։½ Կարյակին
Նայդիչ 1 0։1 3 Արոնյան
Սո 1։0 1 Գելֆանդ
8-րդ փուլ 21.01.2014
Գիրի ½։½ Արոնյան
Կարյակին 1։0 2 Գելֆանդ
Դոմինգես 4 1։0 4 Սո
Վան Վելի 3 1։0 Նայդիչ
Հարիկրիշնա 3 1։0 3 Նակամուրա
Կարուանա 4 1։0 3 Ռապորտ
11-րդ փուլ 26.01.2014
Նակամուրա ½։½ 6 Գիրի
Նայդիչ 1։0 Ռապորտ
Սո ½։½ Կարուանա
Գելֆանդ 1։0 Հարիկրիշնա
Արոնյան 8 0։1 4 Վան Վելի
Կարյակին 6 ½։½ Դոմինգես
3-րդ փուլ 13.01.2014
Վան Վելի ½ ½։½ Գիրի
Հարիկրիշնա 1 1։0 1 Դոմինգես
Կարուանա 1 1։0 Կարյակին
Ռապորտ 1 ½։½ Արոնյան
Նակամուրա ½։½ 0 Գելֆանդ
Նայդիչ 0 ½։½ Սո
6-րդ փուլ 18.01.2014
Գիրի ½։½ 1 Գելֆանդ
Արոնյան 4 1։0 Սո
Կարյակին 3 1։0 1 Նայդիչ
Դոմինգես 3 ½։½ Նակամուրա
Վան Վելի ½։½ Ռապորտ
Հարիկրիշնա ½։½ 3 Կարուանա
9-րդ փուլ 23.01.2014
Ռապորտ 3 ½։½ 5 Գիրի
Նակամուրա 3 ½։½ 5 Կարուանա
Նայդիչ 0։1 4 Հարիկրիշնա
Սո 4 1։0 4 Վան Վելի
Գելֆանդ 2 ½։½ 5 Դոմինգես
Արոնյան 6 1։0 Կարյակին

Մրցաշարային աղյուսակԽմբագրել

Մասնակից Երկիր Էլոյի գործակից 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 + = Միավոր Տեղ
1 Լևոն Արոնյան   Հայաստան 2812   ½ 1 1 1 1 ½ 0 1 ½ ½ 1 6 1 4 8 1
2 Անիշ Գիրի   Նիդերլանդներ 2734 ½   ½ ½ ½ ½ 1 ½ ½ ½ ½ 1 2 0 9 2—3
3 Սերգեյ Կարյակին   Ռուսաստան 2759 0 ½   0 ½ ½ ½ 1 ½ 1 1 1 4 2 5 2—3
4 Ֆաբիանո Կարուանա   Իտալիա 2782 0 ½ 1   0 ½ ½ 1 ½ 1 1 0 4 3 4 6 4—6
5 Լենիեր Դոմինգես Պերես   Կուբա 2754 0 ½ ½ 1   1 0 ½ ½ ½ 1 ½ 3 2 6 6 4—6
6 Ուեսլի Սո   Ֆիլիպիններ 2719 0 ½ ½ ½ 0   ½ 1 ½ 1 1 ½ 3 2 6 6 4—6
7 Պենտալա Հարիկրիշնա   Հնդկաստան 2706 ½ 0 ½ ½ 1 ½   ½ 1 0 0 1 3 3 5 7
8 Լյուկ վան Վելի   Նիդերլանդներ 2672 1 ½ 0 0 ½ 0 ½   1 0 ½ 1 3 4 4 5 8—9
9 Հիկարու Նակամուրա   ԱՄՆ 2789 0 ½ ½ ½ ½ ½ 0 0   ½ 1 1 2 3 6 5 8—9
10 Բորիս Գելֆանդ   Իսրայել 2777 ½ ½ 0 0 ½ 0 1 1 ½   0 ½ 2 4 5 10
11 Ռիչարդ Ռապորտ   Հունգարիա 2691 ½ ½ 0 0 0 0 1 ½ 0 1   0 2 6 3 11—12
12 Արկադի Նայդիչ   Գերմանիա 2718 0 0 0 1 ½ ½ 0 0 0 ½ 1   2 6 3 11—12

Տես նաևԽմբագրել

ՀղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել