Աբու ալ-Հասան ալ-Աշարի
Աբու ալ-Հասան ալ-Աշարի (արաբ․՝ ابو الحسن علي ابن إسماعيل اﻷشعري, 873/874 (Հիջրա՝ 260) - 935/936 (Հիջրա՝ 324) ամբողջական անուն՝ Աբու ալ-Հասան Ալի իբն Իսմայիլ ալ-Աշարի, մոտ 873[1][2][3][…], Բասրա, Իրաք, Աբասյան խալիֆայություն[1][4] - մոտ 935[2][3], Բաղդադ, Իրաք, Աբասյան խալիֆայություն[1][4]), մուսուլման մտածող և փիլիսոփա, իրավագետ, աշարիականության քալամի հիմնադիր։ Եղել է սուննի մտածող և փիլիսոփա Աբու Մանսուր ալ-Մատուրիդիի ժամանակակիցը։ Ապրել և ստեղծագործել է Բասրայում, որը այդ ժամանակ եղել է մուսուլմանական աշխարհի հասարակական, իրավական և փիլիսոփայական մտքի կենտրոններից մեկը։
Աբու ալ-Հասան ալ-Աշարի արաբ․՝ أبو الحسن الأشعري | |
---|---|
Ծնվել է | մոտ 873[1][2][3][…] Բասրա, Իրաք, Աբասյան խալիֆայություն[1][4] |
Մահացել է | մոտ 935[2][3] Բաղդադ, Իրաք, Աբասյան խալիֆայություն[1][4] |
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Մասնագիտություն | մութաքալլիմ, փիլիսոփա, մուֆասիր և ֆաքիհ |
Գործունեության ոլորտ | իսլամական աստվածաբանություն և քալամ |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[5][6] |
Հայտնի աշակերտներ | Q29514435?, Q29514441? և Q87651987? |
Al-Ash'ari Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելԱրաբական խալիֆայության միջագետքյան քաղաքներում՝ Բասրայում և Քուֆայում, զարգանում էին փիլիսոփայական, լեզվաբանական և այլ դպրոցների բազմաթիվ ուղղություններ, բուռն քննարկումներ էին անցկացվում դրանց ներկայացուցիչների միջև։ Մուսուլմանական մտքի բոլոր ուղղությունների մեջ այստեղ առանձնանում էին մութազիլիականների փիլիսոփայական-ռացիոնալ դպրոցի ներկայացուցիչները, որոնց շարքերում երկար ժամանակ եղել է նաև ալ-Աշարին։ Ավելի ուշ Աբու ալ-Հասան ալ-Աշարին վերանայեց իր համոզմունքները, հետ կանգնեց մութազիլիականությունից և սկսեց դնել սուննի իսլամի փիլիսոփայական-աշխարհայացքային հիմքերը։ Կանգնելով սուննիզմի դիրքերի մոտ՝ Աբու ալ-Հասան ալ-Աշարին փիլիսոփայական մեթոդների իր փայլուն իմացությունը ծառայեցրեց հենց սուննիզմին և մեծ ճանաչում գտավ մուսուլմանական աշխարհում։ Նրա կողմից մշակված դրույթների շնորհիվ հնարավոր դարձավ հաջողությամբ հակազդել գրեթե բոլոր հակառակորդներին։ Ալ-Աշարին բանականության փաստարկները ընդունում էր ինչպես շրջակա աշխարհի, այնպես էլ Աստվածային հայտնության իմաստավորելու հարցում։ Սակայն, սրա հետ մեկտեղ, ալ-Աշարին անհրաժեշտ էր համարում կրոնի 5 հիմնասյուների անխոս ընդունումը և ապա բանականության դրույթներով դրանք հիմնավորելը։ Հավատքի դրույթներն ապացուցելու համար նա ընդունում էր բանականության փաստարկները, սակայն ինքը Հայտնությունը պետք է ընդունվի հավատքի վրա։
Աշարիականություն
խմբագրելԱլ-Աշարին խստորեն հետևում էր սուննիական հայացքներին և սեփական ուսմունքը կառուցել է Ղուրանին, Սուննային, Մուհամմադի զինակիցներից՝ սահաբներից և նրանց հետևորդներից՝ թաիբուններից եկող ավանդությունների անկասկած հետևելու վրա։ Ի տարբերություն շիաների՝ ալ-Աշարին տարբերություն չէր դնում Մուհամմադի զինակիցների միջև և նրանց բոլորին ընդունում էր։ Մուսուլմանական կառավարման իդեալական համակարգ էր համարում առաջին չորս խալիֆների՝ Աբու Բաքրի (632-634), Օմարի (634-644), Օսմանի (644-656) և Ալիի (656-661) կառավարումը։ Ատրիբուտների մասին նշված դրույթները ալ-Աշարին հակադրել է ինչպես անտրոպոմորֆիսներին, ովքեր ատրիբուտները բառացիորեն էին ընդունում՝ նմանեցնելով մարդկայինին, այնպես էլ մութազիլիականներին։
Ալլահին տեսնելու մասին հարցում ալ-Աշարին ընգծում էր, որ Ալլահին տեսնելու մանրամասները և թե դա ոնց է տեղի ունենալու, հնարավոր չէ ըմբռնել մարդկային բանականության միջոցով։ Մութազիլիականները՝ ի տարբերություն նրա, մութազիլիները գտնում էին, որ Աստված տեսանելի լինելու համար պետք է կանգնի որոշակի տարածությունում, ինչը անհնարին է Նրա՝ որպես Արարիչ լինելու համար։ Ի տարբերություն մութազիլիների և աշարիների, անտրոպոմորֆիստները գտնում էին, որ Աստված իրոք մարդկանց առջև դրախտում որոշակի ձևով կկանգնի։
Ազդեցություն
խմբագրելԱբու ալ-Հասան ալ-Աշարիի կողմից մշակված աշխարհայացքային սկզբունքները օգտագործվեցին քալամի դպրոցների և փիլիսոփայական այլ ուսմունքների վիճաբանությունների ժամանակ։ Դրանք հիմք դարձան սուննի իսլամական ուսմունքի համար։ Իր հիմնադրած ուսմունքը մեծ ճանաչում ունեցավ մուսուլմանական աշխարհում, ալ-Աշարիին սկսեցին անվանել սուննիների առաջնորդ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Новая философская энциклопедия (ռուս.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 263. — 886 p. — ISSN 0249-7921
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
Աղբյուրներ
խմբագրել- Ислам, энциклопедический словарь
- Абу'ль Хасан аль-Ашари Արխիվացված 2013-12-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու ալ-Հասան ալ-Աշարի» հոդվածին։ |