Թարմացնել այս էջի քեշը
Հուլիս ամսվա հոդվածները
Հուլիսի 1
Լավրենտի Պավելի Բերիա (վրացերեն ლავრენტი პავლეს ძე ბერია, Լավրենտի Պավլես ձե Բերիա, 1899 մարտի 17 (29) Ռուսական կայսրության Քութայիսի նահանգի Սուխումի շրջանի Մերխեուլի գյուղ — 1953 թ. դեկտեմբերի 23, Մոսկվա), ԽՍՀՄ պետական քաղաքական գործիչ, Պետական անվտանգության գլխավոր հանձնակատար (կոմիսար) (1941 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1943 թ.), Սովետական միության մարշալ:

1953 թ. զրկվել է բոլոր կոչումներից՝ որպես «ստալինյան» ռեպրեսիայի գլխավոր կազմակերպիչներից մեկը։ 1953 թ. հանցագործ է Ճանաչվել՝ մեղադրվելով պետական դավաճանության, լրտեսության և բռնությունների մեջ։ Դատարանը նրան դատապարտել է մահապատժի։ 1953 թ. դեկտեմբերի 23-ին Լավրենտի Բերիան գնդակահարվել է։

Լավրենտի Բերիան ծնվել է աղքատ գյուղացի մեգրելների ընտանիքում շարունակել...

Հուլիսի 2
Սամուել Էտո'ո, 2009 թ. լուսանկար
Սամուել Էտո'ո, 2009 թ. լուսանկար

Սամուել Էտո'ո Ֆիս (ֆր.՝ Samuel Eto’o Fils, ծնվել է 1987 թվականի մարտի 10-ին, Կամերունի Դուալա քաղաքում), կամերունցի ֆուտբոլիստ, հարձակվող, Կամերունի հավաքականի նախկին խաղացող։

Արդեն 2000 թվականին Սամուել Էտո'ոն մասնակցել էր Չեմպիոնների Լիգայի 3 մրցաշրջանի։ Չնայած այս փաստի, Էտո'ոն չկարողացավ տեղ գտնել Ռեալ Մադրիդի հիմնական կազմում և ստիպված էր կնքել պայմանագիր Մալյորկայի հետ։ 2004 թվականի օգոստոսի 29-ին Էտո'ոն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ կատալոնական ակումբում։ Այդ խաղը 2004/05 մրցաշրջանի առաջին տուրն էր Ռասինգի դեմ, և հենց այդ խաղում էլ Էտո'ոն խփեց իր առաջին գոլը Բարսայի համար։

Սամուել Էտո'ոն ունի չորս երեխա՝ Մաել, Էթիեն, Սիեն և Լինն։ 2007 թվականից ամուսնացած է Ջորջետայի հետ ով Սիենի և Լիննի մայրն է շարունակել...

Հուլիսի 3
Շահնամե (պարս. شاهنامه‎, անգլ. Shahnameh — «Արքաների գիրք», «Գիրք արքաների մասին», «Արքա-գիրք», «Արքայական գիրք»), պարսկական գրականության ակնառու հուշարձան, իրանական ժողովուրդների ազգային վիպերգություն։

«Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ VII դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ Փիշդադյան, Աքեմենյան, Սասանյան դինաստիաների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։

Ամենակերկար պոեմը, որը պատկանում մեկ հեղինակի գրչին` ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը միասին վերցրած։ «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում՝ XVIII դարի վերջին շարունակել...

Հուլիսի 4
Ջիմ Մորիսոն, 1969 թ. լուսանկար
Ջիմ Մորիսոն, 1969 թ. լուսանկար

Ջիմ Մորիսոն (անգլ.՝ Jim Morrison; դեկտեմբերի 8, 1943, Մելբուռն, Ֆլորիդա - հուլիսի 3, 1971, Փարիզ, Ֆրանսիա), ամերիկացի երգիչ, պոետ, երգերի հեղինակ, դերասան, The Doors ռոք խմբի մենակատարը, և 1960-ականների ամենահայտնի փոփ/ռոք կերպարներից մեկը։

Արդեն շատ երիտասարդ տարիքում Ջիմը կարդացել և ուսումնասիրել է Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի, Արթյուր Ռեմբոի, Ջեք Քերուակի և Ուիլյամ Բլեյքի աշխատությունները և բանաստեղծությունները, որոնց մտքերը և որոշ արտահայտություններ նա ներառել է նաև իր ստեղծագործությունների մեջ։ Ինքն իրեն հաճախ անվանել է Մողես Արքա (The Lizard King)։ Մահացել է 1971 թվականի հուլիսի 3-ին Փարիզի իր բնակարանում սրտի աշխատանքի խափանման պատճառով։

«Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 47-րդ տեղում շարունակել...

Հուլիսի 5
«Եվրատեսիլ 2015 երգի մրցույթը» ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 60-րդ թողարկումն է։ Մրցույթը կայացել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2014-ում Կոնչիտա Վուրստը հաղթանակ տոնեց։

Սա արդեն երկրորդ անգամն էր, որը մրցույթը հյուրընկալեց Ավստրիան. նախորդ անգամ մրցույթը կրկին տեղի էր ունեցել Վիեննայում 1967 թվականին։ Երկու կիսաեզրափակիչները տեղի են ունեցել մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին։ Շոուն վարեցին Միրիամ Ուեյշելբրաունը, Էլիս Թումլերը և Արաբելլա Քիսբաուերը։

Մրցույթին մասնակցել են 40 երկրներ, այդ թվում առաջնելույթ է ունեցել Ավստրալիան, վերադարձել էին Կիպրոսը, Սերբիան և Չեխիան, իսկ Ուկրաինան հրաժարվել էր մասնակցել՝ ֆինանսական և քաղաքական խնդիրների պատճառով շարունակել...

Հուլիսի 6
Արմինիա կուսակալություն կամ Հայաստանի ամիրայություն (արաբ․՝ إمارة أرمينيا‎‎), կիսանկախ վարչատարածքային միավոր Արաբական խալիֆայության կազմում (700-885)։ Դրա մեջ մտնում էր Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը, Վրաստանի արևելքը, Աղվանքը և Չողա երկիրը (Դերբենդ)։ Կառավարվում էր արաբ ոստիկանի ու հայոց իշխանի կողմից։ Նստավայրը Դվին քաղաքն էր։

7-րդ դարի սկզբին մինչ այդ տերությունների ուշադրությունը չգրավող ու մեկուսացված կյանքով ապրող Արաբական թերակղզու բնակչության կյանքում տեղի ունեցան դարակազմիկ իրադարձություններ։ Արաբները ապրում էին առանձին ցեղերով կամ ցեղախմբերով։ Խիստ տարածված էին ցեղական բարբառները։

Գերիշխող կրոնը հեթանոսությունն էր, կային նաև քրիստոնեական ու հուդայական համայնքեր շարունակել...

Հուլիսի 7
Մանյակիի ճակատամարտ, Հունաստանի ազատագրական պայքարի դրվագներից մեկը։

Տեղի է ունեցել 1825 թվականի հունիսի 1-ին, եգիպտական զորքերի և հույն ապստամբների միջև։

1821-ից 1824 թվականներին Օսմանյան կայսրությունը անհաջող փորձեր էր անում ճնշելու հունական հեղափոխությունը։ 1824 թվականին թուրքական սուլթանը ստիպված էր օգնություն խնդրել իր վասալ Մուհամմադ Ալիին Եգիպտոսի կառավարչին։ Մոհամեդ Ալին տրամադրեց զորք և նավատորմ, կազմված եվրոպացիներից՝ հիմնականում նապոլեոնյան սպաներից։ Արշավանքի գլծավորումը հանձնվեց Իբրահիմ մամլյուքին՝ Մուհամմադ Ալիի հոգեզավակին, ով թուրքերի կողմից առևանգվել էր քրիստոնեաներից, իսկ ուրիշ տվյալներով՝ նա Մոհամմադ Ալիի քրիստոնեա կնոջից ունեցած որդին էր շարունակել...

Հուլիսի 8
Հեյլ-Բոպպի գիսաստղը
Հեյլ-Բոպպի գիսաստղը

Գիսաստղ կամ գիսավոր (Երկար մազեր՝ ծամեր անեցող, Պոչավոր. միջազգային comet բառը ծագել է հունարեն՝ κομήτης, komḗtēs - մազավոր բառից), փոքր երկնային մարմին, որը ունի մշուշոտ տեսք, սովորաբար պտտվում է Արեգակի շուջ շատ ձգված ուղեծրով։

Արեգակին մոտենալու հետ զուգընթաց գիսաստղի շուրջ առաջանում է վարս (ժամանակավոր մթնոլորտ) և որոշ դեպքերում գազից և փոշուց կազմված պոչ։ Այս երկու երևույթները առաջանում են արեգակի ճառագայթման և արեգակնային քամու գիսաստղի միջուկի հետ փոխազդեցության արդյունքում։ Գիսաստղերը մարդկությանը հայտնի են անհիշելի ժամանակներից։

Գիսաստղի աստղագիտական սիմվոլն է (), որը բաղկացած է փոքր սկավառակից երեք գծերով, որոնք ցույց են տալիս պոչը շարունակել...

Հուլիսի 9
Վալերի Բորիսովիչ Խառլամով (ռուս.Вале́рий Бори́сович Харла́мов) (1948 թվական հունվարի 14,Մոսկվա1981 թվական օգոստոսի 27, Սոլնեչնոգորսկ, Մոսկվայի մարզ), խորհրդային ականավոր հոկեյիստ, ԲԿՄԱ- ի (1967—1981 թվականներ) և ԽՍՀՄ հավաքականի (1969—1980 թվականներ) հարձակվող, ԽՍՀՄ Սպորտի Վաստակավոր Վարպետ (1969 թվական)։

Օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող (1972 թվական, 1976 թվական) և աշխարհի ութակի չեմպիոն։ ԽՍՀՄ լավագույն հոկեյիստ (1972 թվական, 1973 թվական)։ 1970-ական թվականների ԽՍՀՄ-ի առաջատար հոկեյիստներից մեկը, որը ճանաչում է ստացել ինչպես իր երկրում, այնպես նրա տարածքներից դուրս։ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի Փառքի Սրահի անդամ (1998 թվականից)։

Հոկեյի Ազգային Լիգայի Փառքի Սրահի անդամ (2005 թվականից) շարունակել...

Հուլիսի 10
Դուեյն Ջոնսոն, 2009 թ. լուսանկար
Դուեյն Ջոնսոն, 2009 թ. լուսանկար

Դուեյն Դուգլաս Ջոնսոն (անգլերեն՝ Dwayne Douglas Johnson, ծնվ.՝ մայիսի 2, 1972 թ.), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ՝ առավել հայտնի «Ժայռ» (անգլերեն՝ The Rock) այցեքարտային մականվամբ։

Դպրոցն ավարտելուց հետո Ջոնսոնն հանդես է եկել Մայամիի համալսարանի ամերիկյան ֆուտբոլի համալսարանային հավաքականում, որի կազմում 1991 թվականին դարձել է համալսարանային առաջնության չեմպիոն։

Համալսարանային կարիերայից հետո հանդես է եկել Կանադական ֆուտբոլի լիգայի (CFL) «Կալգարի Սթեմփիդերս» ակումբում։ Ֆուտբոլիստի կարիերայից հեռանալով 1995 թվականին, Ջոնսոնը որոշում է շարունակել հոր՝ Ռոքի Ջոնսոնի և մայրական պապի՝ Պիտեր Մաիվիայի ուղին և մուտք է գործում պրոֆեսիոնալ ըմբշամարտի արդյունաբերությում շարունակել...

Հուլիսի 11
Մագնիտոգորսկ, քաղաք` Ռուսաստանի Չելյաբինսկ մարզում, գունավոր մետաղագործության, ինչպես նաև Հարավային Ուրալի տարածաշրջանի խոշորագույն կենտրոններից մեկը։

1740 թվականին Սիբիրի ճանապարհի վաճառական Բաիմ Կիդրաևը հանքային աշխատանքի պետ՝ Մարկովին և թարգմանիչ Ռոման Ուրազլինին ցույց տվեց երկաթի հանքավայրը Ատաչ լեռան վրա, որը գտնվում էր Յաիկ (Ուրալ) գետի ձախ ափին։ Հրաբխային լեռը բաշկիրները անվանեցին Ատաչ լեռ իսկ հանքանյութը ըստ երևույթին օգտագործում էին վաղուց։

1743 թվականին Յաիկ գետի աջ ափին հիմնադրվել է Մագնետիկ բերդը (գյուղ) շարունակել...

Հուլիսի 12
Ամֆետամին (ալֆա‑մեթիլֆենէթիլամինի կրճատված տարբերակ), կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ, ֆենէթիլամինի դասի ածանցյալ, որը կիրառվում է ուշադրության դեֆիցիտի և գերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման նպատակով։

Ամֆետամինը հայտնաբերվել է 1887 թվականին 2 էնանթիոմերների՝ լևոամֆետամինի և դեքստրոամֆետամինի տեսքով։

Ամֆետամինը սպեցիֆիկ քիմիական նյութ է, ռացեմիկ ազատ հիմք, որը երկու էնանթիոմերների՝ լևոամֆետամինի և դեքստրոամֆետամինի մաքուր ամինային ձևի միասնություն է։ Պատմականորեն այն գործածվել է քթի փակման, դեպրեսիայի և գիրության բուժման նպատակով։ Այն նաև գործածվում է որպես արտադրողականության և ճանաչողության ուժեղացուցիչ, ժամանցի նպատակներով՝ որպես աֆրոդիզիակ և էյֆորիկ երևույթներ առաջացնող միջոց շարունակել...

Հուլիսի 13
Միրանդա արբանյակի «Վոյաջեր-2» կայանից կատարված լուսանկար
Միրանդա արբանյակի «Վոյաջեր-2» կայանից կատարված լուսանկար

Միրանդա (Ուրան V), Ուրանի հինգ մեծ արբանյակներից մոլորակին ամենամոտ ու ամենափոքր արբանյակն է։ Հայտնաբերվել է Ջերարդ Կոյպերի կողմից 1948 թվականի փետրվարի 16-ին, ՄակԴոնալդի աստղադիտարանում։ Անվանվել է Վիլյամ Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հերոսուհու անունով, արբանյակի այլընտրանքային անվանումն է Ուրան V։

Մինչ այժմ Միրանդայի միակ լուսանկարները ստացվել են Վոյաջեր-2 կայանի միջոցով, նրա Ուրանի մոտով անցման ընթացքում 1986 թվականի հունվարին։ Անցման ժամանակ արբանյակի միայն հարավային կիսագունդն էր ուղղված դեպի Արեգակը, և հետևաբար հնարավոր է եղել լուսանկարել միայն արբանյակի այս մասը։ Քանի որ միջմոլորակային կայանը իր անցման ժամանակ ամենամոտը անցել է Միրանդային, այս արբանյակը առավել մանրամասն է լուսանկարված։

Միրանդայի պտույտի առանցքը, ինչպես և բոլոր Ուրանի խոշոր արբանյակների մոտ, ընկած է մոլորակի պտույտի հարթությանը շատ մոտ, ինչը հանգեցնում է շատ յուրօրինակ սեզոնային ցիկլերի շարունակել...

Հուլիսի 14
Իգոր Կուրչատով Վասիլի (1902 թ. դեկտեմբերի 30, (1903 թ. հունվարի 12), ք. Սիմ (Չելյաբինսկի մարզում)–1960 թ. փետրվարի 7, Մոսկվա), խորհրդային ռուս ֆիզիկոս և գիտական կազմակերպիչ, ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։ 1943 թ.-ից Կուրչատովը գլխավորել է ատոմային խնդիրների հետ կապված գիտական աշխատանքները ԽՍՀՄ-ում։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը (1946 թ.) և խորհրդային առաջին ատոմային ռումբը (1949 թ.)։

Կուրչատովի վաղ շրջանի աշխատանքները վերաբվերում են սեգնետաէլեկտրիկների, նեյտրոնների ազդեցությամբ առաջացող միջուկային ռեակցիաների, արհեստական ռադիոակտիվության ուսումնասիրությանը։ Կուրչատովը հայտնագործել է միջուկների՝ համեմատաբար կյանքի մեծ տևողությամբ գրգռված վիճակների գոյությունը։

Ծնվել է 1903 թ. հունվարի 12-ին (նոր տոմարով) Ուրալում, նախկին Ուֆիմի գուբերնիայի Սիմի Գործարան գյուղում (ներկայումս Չելյաբինսկի մարզի Սիմ քաղաքում) շարունակել...

Հուլիսի 15
Ալեքսանդրիայի գրադարան, անտիկ ժամանակաշրջանի մեծագույն գրադարաններից մեկը, գործել է Ալեքսանդրիայի մուսեյոնին՝ հելլենիստական գիտության կենտրոնին կից, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։

Հիմնադրվել է մ.թ.ա 3-րդ դարում Պտղոմեոս Լագոսի իշխանության տարիներին, մինչև Հռոմեական կայսրության կողմից Եգիպտոսի գրավումը (մ. թ. ա. 3-րդ դար) եղել է գիտության կարևոր կենտրոններից մեկը։ Պտղոմեոսը մակեդոնացի գեներալ էր՝ Ալեքսանդր Մակեդոնացու հաջորդողը: Գրադարանի առաջին պահապանը եղել է Զենոդոտոս Եփեսացին (մինչև մ.թ.ա. 234), նրանից հետո՝ Էրատոսթենես Կիրենացին (մ.թ.ա. 236-195), Արիստոփանես Բյուզանդացին (մ.թ.ա. 185-180) և Արիստարքոս Սամոփրակիացին (մինչև մ.թ.ա. 146)։ Գրադարանում աշխատել են հելլենիստական դարաշրջանի այլ նշանավոր գիտնականներ, այդ թվում՝ Եվկլիդեսը։ Գրադարանը նվիրված է եղել արվեստի յոթ աստվածուհիներին՝ Մուսաներին:

Գրադարանը այրել են, ոչնչացվել է գրքերի մեծամասնությունը. այս պատճառով այն դարձել է մշակութային ժառանգության ավերման խորհրդանիշ շարունակել...

Հուլիսի 16
Արմեն Ջիգարխանյան, 2010 թ. լուսանկար
Արմեն Ջիգարխանյան, 2010 թ. լուսանկար

Արմեն Ջիգարխանյանը (ծնված հոկտեմբերի 3–ին, 1935 թվական, Երևան, Հայաստան) ԽՍՀՄ և ռուսական կինոյի և թատրոնի հայազգի դերասան է, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական դերասան (1985 թվական)։

Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսյան հայերի հնագույն սերունդից։ Երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, հեռանում է ընտանիքից, և Արմենը հորն առաջին անգամ տեսնում է, երբ արդեն դեռահաս էր։ Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձևավորվել էին ամենաջերմ հարաբերությունները։ Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում։

Դպրոցական տարիներին Արմենը հրապուրվում է թատրոնով և կինոյով, իսկ դպրոցն ավարտելուց հետո (1952 թվական) ուղևորվում է Մոսկվա և փորձում ընդունվել ԳԻՏԻՍ, սակայն անհաջող։ Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանը աշխատանքի է ընդունվում «Արմենֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական շարունակել...

Հուլիսի 17
Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքական (դան.` Danmarks fodboldlandshold), ներկայացնում է Դանիան ֆուտբոլի միջազգային մրցույթներում։ Լավագույն հաղթանակ է համարվում Եվրո-1992-ը։ Հավաքականը կառավարում է ԴՖՖ-ն (Դանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիա):

Ֆուտբոլը Դանիայում սկսել է զարգանալ դեռևս նախորդ դարի կեսերին, բայց երկար ժամանակ համարվել է սիրողական։ Միայն 1970-ականների վերջում է դարձել պրոֆեսիոնալ։

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ամենահաջող փուլը սկսվել է 1992 թվականին: Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայումս էլ համարվում է աշխարհի լավագույն հավաքականներից մեկը, որպես պարտաճանաչ, խաղաղասեր և աշխատասեր հավաքական շարունակել...

Հուլիսի 18
Պայմանագրի պորտուգալական բնօրինակի դիմացի էջը
Պայմանագրի պորտուգալական բնօրինակի դիմացի էջը

Տորդեսիլյասի պայմանագիր (իսպ.՝ Tratado de Tordesillas, պորտ.՝ Tratado de Tordesilhas), Իսպանիայի և Պորտուգալիայի միջև կնքված համաձայնագիր համաշխարհային ազդեցության տիրույթները միմյանց միջև բաժանելու վերաբերյալ։ Կնքվել է 1494 թվականի հունիսի 7-ին Տորդեսիլյաս քաղաքում (Կաստիլիա

Պայմանագիրը մշակել է այն սահմանաբաժան գիծը, որը մեկ տարի առաջ սահմանվել էր Ալեքսանդր VI պապի «Inter caetera» բուլլայով։ Սահմանագիծը, որն անցնում էր երկու բևեռների միջով և հատում էր Ատլանտյան օվկիանոսը, պորտուգալական կողմի պնդմամբ տեղափոխվել է գծից, անցնելով Ազորյան կղզիներից ցանկացածից 100 լիգա դեպի արևմուտք, և Կանաչ հրվանդանի կղզիներից 370 լիգա դեպի արևմուտք։ Այժմյան կոորդինատներով դա ամ. ե. 49°32’56" միջօրեականն է, կամ «պապական միջօրեականը»։

Այդ գծից արևելք ընկած ծովերն ու ցամաքը բաժին էր հասնում Պորտուգալիայի թագավորությանը, իսկ արևմուտքինը` Կաստիլիայի և Արագոնի թագավորությանը (Միացյալ Իսպանիային) շարունակել...

Հուլիսի 19
«Տրանսֆորմերները» (անգլ.՝ Transformers ), ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ է, որը նկարահանվել է 2007 թվականին ռեժիսոր՝ Մայքլ Բեյի կողմից, «Hasbro» ընկերության խաղալիքների շարանի, և համանուն մուլտսերիալի մոտիվներով։

Ֆիլմը պատմում է Ավտոբոտների և Դեսեպտիկոնների պատերազմի մասին։ Վերջիններս խելամիտ, գերժամանակակից ռոբոտներ են, որոնք ընդունակ են վերափոխվել, կամ, ինչպես ասում են՝ «տրանսֆորմացվել» զանազան տեխնիկաների։ Նրանց տարաձայնության պատճառը գերհզոր «կայծն է», որի սխալ օգտագործման դեպքում կարող է կործանվել ողջ Գալակտիկան։ Ավտոբոտները գալիս են Երկիր մոլորակ, որպեսզի պաշտպանեն այդ «կայծը» Դեսեպտիկոններից, որոնք ուզում են այն օգտագործել իրենց կործանարար նպատակներով։ Թույլ, բայց խիզախ մարդիկ օգնության են հասնում ավտոբոտներին։

Չնայած նրան, որ Մայքլ Բեյը երբեք չի եղել «Տրանսֆորմերների» երկրպագու, նա այնուամենայնիվ համաձայնվեց ֆիլմի պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգի առաջարկին՝ դառնալ ֆիլմի ռեժիսոր շարունակել...

Հուլիսի 20
«Real and True» (հայերեն՝ «Իրական և ճշմարիտ»), ամերիկացի ռեփեր Future-ի և ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև բրիտանացի երգիչ Միսթր Հադսոնը։

Երգը թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին՝ Epic Records, Freebandz և A1 Recordings լեյբլների կողմից։ Սա փոփ և R&B ժանրերի երգ է հավերժական սիրո մասին։ Երգը գրվել է Future-ի, Մայլի Սայրուսի և Միսթր Հադսոնի կողմից, իսկ երգի պրոդյուսերն է Mike Will Made It-ը։

Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել երգի տեքստը և Mike Will Made It-ի կատարած պրոդյուսերական աշխատանքը։ Երգի տեսահոլովակի շնորհանդեսը կայացել է 2013 թվականի նոյեմբերի 10-ին շարունակել...

Հուլիսի 21
Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցում՝ Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ռազմական, չզինված Մի-24 ուղղաթիռի խոցում, որը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ։

Դա 1994 թվականի հրադադարից ի վեր, առաջին նման դեպքն էր։ Ըստ ԼՂՀ ՊԲ ու ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 12-ին ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։

Ուղղաթիռը Արցախում մասնակցում էր ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին։ Հարվածի արդյունքում հայկական ուղղաթիռը պայթել և վայր է ընկել հայկական դիրքերից ոչ հեռու շարունակել...

Հուլիսի 22
Ցեզիումի քլորիդ
Ցեզիումի քլորիդ

Ցեզիումի քլորիդ, անօրգանական երկտարր միացություն կազմված քլորից և ցեզիումից, քլորաջրածնական թթվի ցեզիումական աղը։ Բյուրեղային վիճակում անգույն նյութ է` իոնական բյուրեղացանցով. բավականին ջերմադիմացկուն է։ Ցեզիումի քլորիդը լավ լուծվում է ջրում և խիտ աղաթթվում։

Բնության մեջ հիմնականում հանդիպում է միներալների հետ խառնուրդի տեսքով։ Պարունակվում է կառնալիտում (մինչև 0,002 %), սիլվինում և կաինիտում։ Քիչ քանակությամբ մտնում է նաև հանքային ջրերի բաղադրության մեջ։ Օրինակ՝ Բադ Դյուրկհայմի հանքային աղբյուրները (Գերմանիա), որտեղ և առաջին անգամ հայտնաբերվել է ցեզիումը, պարունակում են 0,17 մգ/լ ցեզիումի քլորիդ։

CsCl-ի բյուրեղային կառուցվածքը խորանարդաձև է. հանդես է գալիս AX տեսքով, որտեղ յուրաքանչյուր A (Cs) ատոմ շրջապատված է ութ X (Cl) ատոմով շարունակել...

Հուլիսի 23
Բամբերգ (գերմ.՝ Bamberg, [ˈbambɛɐ̯k], միջին բարձր գերմ.՝ Babenberg, Բամբերգի խոսվածքով՝ Bambärch), քաղաք Գերմանիայի Բավարիա մարզում, մարզային խորհրդի նստավայր։
Բամբերգի կենտրոնը
Բամբերգի կենտրոնը
Բամբերգը համալսարանների, բարձրագույն դպրոցների և կառավարական քաղաք է, կարևոր տնտեսական կենտրոն, ինչպես նաև եպիսկոպոսանիստ քաղաք։ Երկրամասի քարտեզագրման ժամանակ քաղաքը նշվել է որպես Արևմտյան Ֆրանկոնիայի տարածաշրջանային կենտրոն և ներառվում է Նյուրնբերգի մետրոպոլիայի մեջ։ Քաղաքն ունի գրեթե 71.000, իսկ ագլոմերացիան՝ շուրջ 117.000 բնակիչ: Բամբերգի ագլոմերացիան՝ 117.000 բնակչությամբ՝ 73-րդն է Գերմանիայի ագլոմերացիաների շարքում։

Քաղաքի հին հատվածը Գերմանիայում անփոփոխ պահպանված ամենահին քաղաքամասն է և 1993 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Դրանից բացի` Բամբերգը հայտնի է իր գարեջրային բազմազան ավանդույթներով շարունակել...

Հուլիսի 24
Մարսողական ուղու հորմոնները
Մարսողական ուղու հորմոնները

Ներզատական համակարգ օրգանիզմում ներզատական բջիջների և գեղձերի համակարգ, որոնք արտադրում են կենսաբանական ակտիվ նյութեր՝ հորմոններ։ Հիմնական նպատակը օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործունեության կարգավորումն է, որն իրականացվում է նրանց կողմից արտադրվող հորմոններով, այլ կենսաբանական ակտիվ նյութերով, կենտրոնական նյարդային համակարգի և իմունային համակարգի անմիջական մասնակցությամբ և համագործակցությամբ։

Հորմոններն արտադրվում են ոչ միայն ներզատական գեղձերում, այլև ներզատական բջիջներ ունեցող, բայց ներզատական գեղձ չհանդիսացող այնպիսի օրգաններում, ինչպիսիք են` ստամոքսը, աղիները, Լյարդը, սիրտը, արյունատար անոթները, ուղեղը և այլն։ Օրգանիզմի ներզատական համակարգն իր մեջ ներառում է ներզատական գեղձերն ու ողջ օրգանիզմով ցրված ներզատական բջիջները։ Վերջինս կոչվում է սփռուն ներզատական համակարգ

20-րդ դարի 60-ական թվականներին անգլիացի հյուսվածաքիմիկոս Է. Պիրսը մի շարք օրգաններում հայտնաբերեց բջիջներ, որոնք ընդունակ էին ամինաթթուների նախորդներ կլանել, ապա կարբօքսիլացնել և դրանց մնացորդներից սինթեզել պեպտիդային հորմոններ շարունակել...

Հուլիսի 25
Միսիոներական լեռնաշղթայի գրոհը
Միսիոներական լեռնաշղթայի գրոհը

Չաթանուգայի ճակատամարտ (անգլ.՝ Battle of Chattanooga), Ամերիկայի քաղաքացիական պատերազմի կարևորագույն ճակատամարտերից մեկը։ Այն տեղի ունեցել 1863 թվականի նոյեմբերի 24-26-ին, պատերազմի արևմտյան թատերաբեմում։ Երբեմն նաև անվանում են Չաթանուգայի պայքար կամ Չաթանուգյան արշավանք։

1863 թվականի սեպտեմբերին հյուսիսայինների Քամբերլենդյան բանակը գեներալ Ռոզեկրանցի հրամանատարությամբ, ռազմական գործողությունների Արևմտյան թատերաբեմում ծանր պարտություն էր կրել Չիկամոգայի ճակատամարտում։

Արդյունքում Ռոզեկրանցի բանակը հակառակորդի կողմից արգելափակվեց Չաթանուգա քաղաքի շրջանում (Թենեսի նահանգ)։ Առաջին անգամ հարավցիներին հաջողվեց հյուսիսցիների ցամաքային բանակը արգելափակել։ Պաշարված զորքի գլխի վրա կախված էր սովի աղետը։ Չաթանուգայի հանձնման դեպքում, հյուսիսցիները ողջ արևմտյան ճակատը կարող էր փլուզվել։ շարունակել...

Հուլիսի 26
Լիլիան Ջիլբրեթը
Լիլիան Ջիլբրեթը

Լիլիան Էվելին Մոլեր Ջիլբրեթ (անգլ.՝ Lillian Evelyn Moller Gilbreth, 24 մայիսի 1878, Օքլենդ2 հունվարի 1972, Ֆինիքս), ամերիկացի գիտնական, մենեջմենթի խորհրդատու, հոգեբան, կազմակերպությունների և էրգոնոմիկայի կադրային ռեսուրսների մասնագետ։ Իր ամուսնու՝ Ֆրենկ Ջիլբրեթի հետ մասին հանդիսանում է շարժումների մասին գիտության հիմնադիրներից մեկը (անգլ.՝ motion study), աշխատանքի գիտական կազմակերպման մի շարք մեթոդների հեղինակ։

Հատուկ ուշադրություն է դարձրել հոգեբանության բնագավառին, հատկապես՝ արտադրական և կրթական գործընթացներում։ Զբաղվել է կառավարչական ոլորտի այնպիսի ոլորտների ուսումնասիրմամբ, ինչպիսիք են մոտիվացիան, աշխատավայրի ռացիոնալացումը շարունակել...

Հուլիսի 27
«Մանչեսթեր Յունայթեդ» (անգլ.՝ Manchester United Football Club; արտասանություն։ [ˈmæntʃɛstə ju:ˈnaɪtɪd]), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մեծ Մանչեսթերի Սթրեդֆորդ քաղաքից, խաղում է Պրեմիեր Լիգայում։ Հիմնադրվել է որպես «Նյուտոն Հիթ (Լանկաշիր Էնդ Յորքշիր Ռեյլուեյ)» 1878 թվականին, անվանափոխվել է 1902 թվականին՝ դառնալով «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ տեղափոխվել է «Օլդ Թրաֆորդ» 1910 թվականին։ Աշխարհի ամենահանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկն է, անգլիական Պրեմիեր Լիգայի հիմնադիր ակումբներից մեկը 1992 թվականին:

Ակումբը 1910 թվականից իր խաղերն անցկացնում է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Այն համարվում է Անգլիայի ամենամեծ մարզադաշտը «Ուեմբլիից» հետո և տեղավորում է գրեթե 76000 հանդիսական։

«Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է ամենատիտղոսակիր, ամենամեծ և լեգենդար ակումբներից մեկը ֆուտբոլի պատմության մեջ շարունակել...

Հուլիսի 28
Արմատի նշանակումը մաթեմատիկայում
Արմատի նշանակումը մաթեմատիկայում

-րդ աստիճանի արմատ թվից կոչվում է այն թիվը, որոնց համար գոյություն ունի հետևյալ առնչությունը՝ , որտեղ -ը հանդիսանում է ցանկացած բնական թիվ և անվանվում է աստիճանի ցուցիչ (կամ արմատի աստիճան). այն կարող է ամենաքիչը ընդունել 2 արժեք, քանի որ դեպքում ստացվում է նույն թիվը:

Նշանակում. , աջ մասի նշանը (արմատի նշան) կոչվում է արմատական: թիվը (արմատատակ արտահայտություն) հաճախ կարող է լինել իրական և կոմպլեքս թիվ:

Օրինակներ իրական թվերի բազմության վրա.

  • որովհետև
  • որովհետև
  • որովհետև շարունակել...
Հուլիսի 29
Պոսեյդոնի արձանը Կոպենհագենում
Պոսեյդոնի արձանը Կոպենհագենում

Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկն էր։ Նրա հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին "Ծովի Աստված"։ Բացի այդ, նրան կոչում էին "Երկիրը- Թափահարող / սասանող"՝ շնորհիվ նրա կարողությանը առաջացնել երկրաշարժներ և "Ձիերի զսպիչ"։ Աշխարհի բաժանման ժամանակ, երբ տիտանները պարտություն կրեցին և գահավիժ եղան Տարտարոս, Պոսեյդոնին հասավ ջրային տարրերքը։ Աստիճանաբար նա դուրս մղեց տեղական ծովային հին աստվածներին՝ Ներեոսին, Պրոտեոսին, Օվկիանոսին և այլք։

Համարվել է, որ այս աստծո զայրույթը կատաղի է, ինչպես և նրա տարրը, անհաշտ բարկությամբ նա հետապնդում է նրանց, ովքեր վիրավորել են նրան կամ հանդգնել չենթարկվել։ Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է Պոսեյդոնին առասպելներում՝ դա իշխանական, անողորմ և բռնի ուժն է, որը դրսևորվում է իր անբաժան թագավորական վեհությամբ շարունակել...

Հուլիսի 30
Երիկամաբջջային քաղցկեղ (ԵԲՔ) (անգլ.՝ Renal cell carcinoma), հայտնի է նաև հիպերնեֆրոմա անվանումով, իրենից ներկայացնում է երիկամի չարորակ ուռուցք։ Այն կազմում է մեծահասակների մոտ հանդիպող չարորակ ուռուցքների շուրջ 3%-ը և երիկամի չարորակ ուռուցքների շուրջ 90%-ը։ Հիվանդությունը հաճախ ի հայտ է գալիս 40-70 տարեկան հասակում։ Տղամարդիկ հիվանդանում են կանանցից 1.5 անգամ ավելի հաճախ:

ԵԲՔ-ի առաջացման պատճառները և մեխանիզմները լրիվ դեռ հայտնի չեն։ Ներկայումս ինտենսիվորեն ուսումնասիրվում են երիկամաբջջային քաղցկեղի զարգացման և առաջընթացի մոլեկուլյար մեխանիզմները։ Ըստ տարբեր վարկածների, այս ուռուցքի զարգացման գործում դեր ունեն արտաքին միջավայրի տարբեր գործոնները, մասնագիտական վնասակար ազդեցությունները, քրոմոսոմային անոմալիաները և ուռուցքային աճը ճնշող գեների մուտացիաները շարունակել...

Հուլիսի 31
Ֆորսաժ 7, (անգլ.՝ Furious 7), քրեական մարտաֆիլմ, «Ֆորսաժ» շարքի յոթերորդ ֆիլմը, նկարահանված ռեժիսոր Վան Ջեյմսի կողմից։ Գլխավոր դերերում են Վին Դիզելը, Փոլ Ուոքերը, Ջեյսոն Սթեթհեմը, Դուեյն Ջոնսոնը։ «Ֆորսաժ 7»-ը միանգամից երկու ֆիլմի շարունակություն է՝ «Ֆորսաժ 6» (2013) և «Եռակի ֆորսաժ. Տոկիոյի դրիֆթ» (2006), որոնց գործողությունները ժամանակագրորեն տեղի են ունեցել նախորդ չորս մասերից հետո (Ֆորսաժ, Կրկնակի ֆորսաժ, Ֆորսաժ 4, Ֆորսաժ 5

Նկարահանումները սկսվել են 2013 թվականի սեպտեմբերին, իսկ թողարկման ամսաթիվը նախատեսված էր 2014 թվականի հուլիսի 11-ը, բայց 2013 թվականին տեղի ունեցած Փոլ Ուոքերի մահը ստիպեց ստեղծողներին վերամշակել ֆիլմի սցենարը և տեղափոխել ազատ արձակման օրը 2015 թվականի ապրիլ շարունակել...

2015 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր