Հայկ Ասատրյան
Հայկ Կիրակոսի Ասատրյան (փետրվարի 5, 1900, Ալաշկերտ, Աղրըի մարզ, Թուրքիա - հունվարի 13, 1956, Սոֆիա, Բուլղարիա), հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա։ Հայկական ցեղային շարժման գլխավոր գործիչներից մեկն է, Նժդեհի գլխավոր՝ գուցե և միակ խորհրդատուն ։
Հայկ Ասատրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 5, 1900 |
Ծննդավայր | Ալաշկերտ, Աղրըի մարզ, Թուրքիա |
Մահացել է | հունվարի 13, 1956 (55 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
![]() |
ԿյանքԽմբագրել
Հայկ Ասատրյանը ծնվել է 1900 թվականի փետրվարի 5-ին Ալաշկերտի գավառի Երից գյուղում։ Արմատները Տարոնից են։ 8 տարեկանում կորցրել է հորը ( հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր) և քրոջ ու եղբոր հետ մնացել է մոր խնամքին։ Մահացել է 1956 թվականի նոյեմբերի 13- ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
ԿրթությունԽմբագրել
Սկզբնական կրթություն է ստացել ծննդավայրում, որն ավարտելուց հետո համալրել է ՀՅԴ Աշակերտական միության շարքերը։ Այնուհետև իր ուսումը շարունակել է Երևանի թեմական դպրոցում։ Հայկ Ասատրյանը՝ որպես պատգամավոր Աշակերտական կազմակերպությունից, մասնակցել է ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովին։ 1918-1919 թվականներին նրա ջանքերով Երևանում լույս է տեսնում ՀՅԴ Աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը[1]։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը։ 1930 թվականին ավարտել է Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը։
ԳործունեությունԽմբագրել
Մասնակցել է 1921 թվականի փետրվարյան ապստամբությանը, ապա ձերբակալումից ազատվելու համար հաստատվել է Թավրիզում, այստեղ է եկել նաև Նժդեհը և միասին գնացել են Եվրոպա։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը և Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումով։
Այնուհետև Հ. Ասատրյանը մեկնել է Բուլղարիա, որտեղ ապրել է Գ. Նժդեհի հետ։ Ապա որպես ուսուցիչ՝ աշխատել է Սոֆիայի Գևորգ-Մեսրոպ ճեմարանում և դրա հետ մեկտեղ եղել է ՀՅԴ տեղի ԿԿ քարտուղար։ 1932 թվականին Հ. Ասատրյանի խմբագրությամբ լույս է տեսել «Խռովք» գիտական ամսագիրը։ 1935 թվականից դուրս է եկել ՀՅԴ-ից։ Ասատրյանը ՀՅԴ-ից հեռացվել է ավելի շուտ քան Նժդեհը։ 1933 թվականին Սոֆիայում հրատարակել է «Ցեղանենգ շեյթան»-ը և «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության և Մայիս 28-ի մասին» գրքույկները։
Եղել է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնության գաղափարակիցը։ Խմբագրել է պարբերականներ, հատկապես նշանավոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը, Նժդեհի հետ միասին (1937-1944 թվականներին)։ Համատեղ հիմնադրել և քարոզել են Տարոնական շարժում կամ Տարոնականություն հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրել «Ցեղ և հայրենիք» ամսագիրը։
Գործուն մասնակցություն է ունեցել ֆաշիստական այն քարոզչության ժխտման գործում, որի համաձայն իբրև թե հայերը ոչ թե հնդեվրոպական (արիական), այլ սեմական ծագում ունեն, և որը կարող էր սպառնալիք դառնալ հայերի ջարդի համար, ինչպես այդ տեղի ունեցավ հրեաների հետ։ Հայկ Ասատրյանը հանդես է եկել «Հայաստան-Արիական նախադիրք Առաջավոր Ասիայում» գրքով, որի առաջին մասը լույս է տեսել 1943 թվականին Սոֆիայում, Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացել է անտիպ։ Հայկ Ասատրյանը զբաղվել է կուսակցական գործունեությամբ, եղել է ՀՅԴ Բալկանների կենտկոմի անդամ, ունեցել է տարաձայնություններ գործընկերների հետ, որի արդյունքում հեռացվել է կուսակցությունից (1935 թվական)։ 1944 թվականին Բուլղարիայում ձերբակալվել է «Սմերշի» կողմից, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման և մինչև 1955 թվականը տառապել խորհրդային բանտերում[2]։
ՁեռքբերումներԽմբագրել
- ՀՀԴ կուսակցության անդամ՝ մինչև 1937 թվականը։
- Փիլիսոփայական գիտությունների դոկտոր՝ 1930 թվական։
Գրականություն Հայկ Ասատրյանի մասինԽմբագրել
- Մուշեղ Լալայան, Տարոնական շարժումը։ Հայկ Ասատրյան, Երևան, 2002։
- «Ցեղակրան և Տարոնական շարժումները», Մուշեղ Լալայան, Երևան, 2011
Տեսանյութեր Հայկ Ասատրյանի մասինԽմբագրել
Հրատարակված գրքերԽմբագրել
- Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության և Մայիս 28-ի մասին, 1933։
- Արթացի՛ր, հայ մարդ, Երևան, 1998։
- Հայաստան։ Արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում, Ա գիրք, 1942 (Բ գիրքն անտիպ է), վերահրատ՝ 2000:
- Հայկ Ասատրյան, Հատընտիր։ Երևան, 2004։
Հայկ Ասատրյանի մտքերիցԽմբագրել
- Հոգեբանորեն ստրուկը նա չէ, որին քաղաքականորեն ծանր մի դրություն է պարտադրված, այլ նա՛, որ անձնիշխան դառնալու խռովք չունի։
- Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ։
- Ո՛ւր շատ միություններ կան, այնտեղ չկա միություն, ուր շատ փառավորյալներ կան, այնտեղ չկա փառք։
- Առա՛նց ինքնահաղթահարման անկարելի է որևէ այլահաղթահարում։
- Ազգերի պատմությունը գրվում է ցեղի արյունով և ոգու տանջանքով, բայց ո՛չ` ժողովրդի քրտինքով և հացի ժխորով։
- Մարդկային ամեն նախիր բարոյական ուժ չէ, ո՛չ էլ «կուծանա՜ նք» աղաղակը` քաղաքական գործ։ Բարոյական ուժ է միայն ցեղը, և քաղաքական գործ` միայն հայրերի պատիվն ու ոգին հավերժացնելու ճիգը։
- Մեր եսի խորագույն էության մեջ մենք հող չենք, որ հող դառնանք, այլ` ոգի, որ ոգի մնանք։
- Հայը խորքով է արժեքավոր, թուրքը` մակերեսով։
- Նորաստեղծվի՛ր` այրելով մեջդ ինչ որ զզվելի է։ Նորաստեղծվի՛ր` վառելով մեջդ ինչ որ վսեմ է։
- Մեռնում են նրանք, որոնք իրենց ինքնանպատակ են դարձնում, աստվածացնում, և նրանք, որոնք կտրվում են նպատակից, Աստծուց[3]։
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ցեղակրոնություն և Տարոնականություն.pdf»։ Google Docs։ Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 2010-11-03։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-03-ին։ Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6
- ↑ «Հայը խորքով է արժեքավոր, թուրքը` մակերեսով… Հայկ Ասատրյանի ծննդյան օրն է» (en-US)։ 2021-02-05։ Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6