Նեպտուն (դիցաբանություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեպտուն (այլ կիրառումներ)

Նեպտուն (լատին․՝ Neptunus), հին հռոմեական դիցաբանության մեջ ծովերի և ջրերի աստված։ Ամենահին հռոմեական աստվածներից մեկը։ Հետագայում նույնացվել է հունական Պոսեյդոնին։ Նեպտունի կինը Սալացիա դիցուհին էր (Թեմիս, Ամփիտրիտե

Անյոլո Բրոնզինո, Նեպտուն;
Նեպտունի և Ամփիտրիտեի հաղթական հանդեսը, խճանկար IV դար, Փարիզ, Լուվր

Նեպտունի անվան հետ է կապված նեպտունալիա տոնը, որը նշվել է հուլիսի 23-ին։ Տոնակատարությունները իրականացվել են երաշտը կանխարգելելու համար։ Դրա ժամանակ կառուցվել են ծղոտե տներ ու խրճիթներ։

Ծովային Նեպտունը կապված է եղել ծովի հետ գործ ունեցող մարդկանց հետ, որոնք գնացել են ծովային ճանապարհորդությա։

Գերալդիկայում խմբագրել

Նեպտունը պատկերված է Մեծ Ուստյուգ քաղաքի զինանշանին, իսկ Նեպտունի եռաժանին պատկերված է Թեոդոսիայի պատմական զինանշանի վրա (1811 թվականի)։

Տես նաև խմբագրել