Հայաստանի տարվա լավագույն մարզիկ

Հայաստանի տարվա լավագույն մարզիկ, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից անցկացվող մրցույթ, որում մարզական լրագրողների շրջանում անցկացվող հարցման միջոցով որոշվում է տվյալ տարվա Հայաստանի լավագույն մարզիկը։

Մրցույթի պատմությունը խմբագրել

Մինչև 1996 թ. ներառյալ մրցույթն անց է կացվել «Մարզական Հայաստան» («Հայաստանի ֆիզկուլտուրնիկ») շաբաթաթերթը։ 1997 թվականին՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն։ 1998 թվականին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության լրատվական ծառայությունը։ 1999 թվականից ի վեր մրցույթն անց է կացնում Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան։

Մրցույթի անցկացման կարգը խմբագրել

Մրցույթին մասնակցող յուրաքանչյուր մարզական լրագրող իր հարցաթերթիկում նշում է 10 մարզիկի անուն՝ ըստ իր նախընտրության։ Հարցաթերթիկի առաջին տեղում նշված մարզիկին տրվում է 10, երկրորդ տեղում՝ 9, երրորդ տեղում՝ 8, չորրորդ տեղում՝ 7, հինգերորդ տեղում՝ 6, վեցերորդ տեղում՝ 5, յոթերորդ տեղում՝ 4, ութերորդ տեղում՝ 3, իններորդ տեղում՝ 2, տասներորդ տեղում՝ 1 միավոր։ Ամենաշատ միավորներ վաստակած մարզիկը ճանաչվում է տարվա լավագույն մարզիկ։