Քըրք Դուգլաս (անգլ.՝ Kirk Douglas, այլ թարգմանությամբ՝ Քիրք Դուգլաս, իսկական անուն ազգանունը՝ Իսուր Գերշելևիչ Դանիելևիչ[15], դեկտեմբերի 9, 1916(1916-12-09)[1][2][3][…], Ամստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 5, 2020(2020-02-05)[4][5][6][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8][9][…]), ամերիկացի հանրահայտ դերասան, Հոլիվուդյան լեգենդներից մեկը։

Քըրք Դուգլաս
անգլ.՝ Kirk Douglas
Քըրք Դուգլաս, 1969 թվական, Cinema Center Films կինոընկերության լուսանկար
Հասակը175 սմ
Ծնվել էդեկտեմբերի 9, 1916(1916-12-09)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Մոնտգոմերի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 5, 2020(2020-02-05)[4][5][6][…] (103 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7][8][9][…]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1941)[10] և Սենտ Լորենս համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնպահպանողական հուդայականություն[11]
Այլ անուն(ներ)Izzy Demsky
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հեղինակ, զինվոր, թատրոնի դերասան, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, բարեգործ, ռազմական գործիչ և գրող
Ակտիվ շրջան1942 - 2004
ԺանրերՎեստեռն,
Դրամա,
Մարտական
Ընտրանի"Չարերը և գեղեցիկները",
"Սպարտակ",
"Վիկինգները"
Ծնողներհայր՝ Harry Danielovitch?[12], մայր՝ Bertha Sanglel?[12]
Ամուսին(ներ)

Դայան Դիլլ (1943–51; բաժանվել են)
(2 երեխա),

Էննի Բայդենս (1954–ից մինչ օրս)
(2 երեխա)
Երեխա(ներ)

Մայքլ Դուգլաս (ծն. 1944)
Ջոել Դուգլաս (ծն. 1947)
Պիտեր Դուգլաս (ծն. 1955)

Էրիկ Դուգլաս (1958–2004)
Պարգևներ և մրցանակներ
kirkdouglas.com

Ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրը։

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում, 1996 թվականին նա ստացել է Օսկար մրցանակ կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար։

Կենսագրություն

խմբագրել

Քըրք Դուգլասը (Իսեր Դանիելովիչ) ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքում։ Նա ընտանիքի 4-րդ երեխան էր։ Ծնողները հրեա էին և ԱՄՆ էին գաղթել իրենց ամուսնությունից հետո՝ 1908 թվականին Ռուսական կայսրության Չաուսի քաղաքից, ներկայիս Բելառուս[16][17][18], նրանք խոսում էին Իդիշ լեզվով[19][20] : Հայրը՝ Գերշլ Դանիելովիչը և մայրը Բրայնա Սանգլելը ապրում էին աղքատ պայմաններում։ Հայրը առևտրական էր[21], Քըրքը նրանց միակ տղա երեխան էր և ուներ վեց քույր։ Մինչև դերասանի կարիերան սկսելը նա գումար էր վաստակում թերթեր վաճառելով, փոխելով շուրջ քառասուն աշխատանք[22]։ Ծնողները ԱՄՆ-ում բնակվելու ժամանակ փոխեցին անուն ազգանունները՝ Հարրի և Բերտ Դեմսկի[15]։

Երիտասարդ տարիքում զբաղվում է ըմբշամարտով[23], մասնակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմին ծառայելով ռազմածովային ուժերում[24]։ 1943 թվականին ամուսնանում է դերասանուհի Դայան Դիլլի հետ, ով ծնունդով Բերմուդյան կղզիներից էր։ Սկսած 1945 թվականից հանդես է գալիս Բրոդվեյում Իզի Դեմսկի կեղծանունով, իսկ նրա համադասարանցի Հոլիվուդյան աստղ Լորեն Բեքոլը օգնում է նրան հասնել Հոլիվուդ։

Դուգլասը ունի սեփական բլոգ Myspace կայքում[25] և 94 տարեկան հասակում ճանաչվել էր աշխարհի ամենատարեց բլոգերը[26]։

1996 թվականին նա լուրջ կաթված տարավ[27][28]։

2014 թ. նոյեմբեր ամսին People ամսագիրը պատահաբար հրապարակել էր դերասան Քըրք Դուգլասի՝ նախօրոք գրված մահախոսականը[29][30]։

Մահացել է 2020 թվականի փետրվարի 5-ին։

Կարիերա

խմբագրել

Դուգլասի համար առաջին աստղային դերը 1949 թվականի «Չեմպիոն» ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր բռնցքամարտիկ Միջ Քելլի դերը, որին հաջորդեցին «Չարերը և գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգին, «Վիկինգները», ապա Կուբրիկի «Փառքի արահետներ» և վերջապես իր թերևս ամենաստղային ֆիլմը՝ «Սպարտակը», որից հետո նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Այդ ֆիլմի համար նա հանդես եկավ նաև որպես պրոդյուսեր և ֆիլմի բյուջեն ավելացրեց մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարով, ֆիլմը այդպիսով դարձնելով այդ ժամանակների ամենաթանկ նախագծերից մեկը[31]։

1980-ական թթ. Դուգլասը գրեթե չէր նկարահանվում է զբաղվում էր քաղաքականությամբ և բարեգործական աշխատանքներով։ Գրել է երկու վեպ և հիշողությունների ինքնակենսագրական «Let’s face it: 90 years of living, loving, and learning» գիրքը, որտեղ նկարագրում է իր դերասանական կարիերայի մասին։ Երկար ժամանակ նա ցանկանում էր նկարահանել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը, որի նկարահանման հեղինակային իրավունքը պատկանում էր իրեն։ Վերջիվերջո այն հանձնում է որդուն՝ Մայքլ Դուգլասին։

2011 թվականի փետրվարի 27-ին 94-ամյա Քիրք Դուգլասը մասնակցեց Օսկարի 83-րդ մրցանակաբաշխությանը[32]։

9-ական ֆիլմի պրոդյուսեր և երաժշտության հեղինակ է, 2 ֆիլմի ռեժիսոր։

Ֆիլմագրություն

խմբագրել

Խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։

 
Լորեն Բեքոլի հետ «Շեփորահարը» ֆիլմում
 
կադր «Փառքի արահետներ» ֆիլմից

Առավել նշանավոր ֆիլմերն են՝

տարի ֆիլմ բնօրինակ անվանում ռեժիսոր խաղընկերներ
1946 «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» The Strange Love of Martha Ivers Լուիս Մայլսթոուն Բարբարա Սթենվիկ
1947 «Անցյալից» Out of the Past Ժակ Տուրներ Ռոբերտ Միտչեմ
1949 «Չեմպիոն» Champion Մարկ Ռոբսոն Արթուր Քենեդի
1949 «Նամակ երեք կանանց» A Letter to Three Wives Ջոզեֆ Լեո Մանկևիչ Սելեստա Հոլմ
1950 «Ապակյա գազանանոց» The Glass Menagerie Իրվինգ Ռապպեր Արթուր Քենեդի
1950 «Շեփորահարը» Young Man with a Horn Մայքլ Քյորթիս Լորեն Բեքոլ
1952 «Չարերը և գեղեցիկները» The Bad and the Beautiful Վինսենթ Մինելլի Գլորիա Գրեհեմ
1954 «Ոդիսևսի ճանապարհորդությունները» Ulisse Մարիո Բավա
Մարիո Կամերինի
Էնթոնի Քուին
1956 «Կյանքի ծարավ» Lust for Life Վինսենթ Մինելլի Էնթոնի Քուին
1956 «Փառքի արահետներ» Paths Of Glory Սթենլի Կուբրիկ
1958 «Վիկինգները» The Vikings Ռիչարդ Ֆլեյշեր Թոնի Քերթիս
Էռնեստ Բորգնայն
1960 «Սպարտակ» Spartacus Սթենլի Կուբրիկ Ջին Սիմոնս
Պիտեր Ուստինով
Լոուրենս Օլիվյե
Չառլզ Լոուտոն
Թոնի Քերթիս
1963 «Ադրիան Մեսենջերի ցուցակը» List of Adrian Messenger Ջոն Հյուսթոն Բերտ Լանկաստեր
Թոնի Քերթիս
Ռոբերտ Միտչեմ
Ֆրենկ Սինատրա
1967 «Ռազմական կառքը» The War Wagon Բերտ Քենեդի Ջոն Ուեյն
1969 «Գործարք» The Arrangement Էլիա Կազան Ֆեյ Դանաուեյ
Դեբորա Քեր
1971 «Վտանգավոր լույս երկրի ծայրին» The Light at the Edge of the World Քեվին Բիլինգտոն Յուլ Բրիններ
Ֆերնանդո Ռեյ
1978 «Ցասում» The Fury Բրայան դե Պալմա Ջոն Կասսավետիս
Էմի Իրվինգ
1980 «Սատուրն 3» Saturn 3 Սթենլի Դոունեն Հարվի Քեյթլ
1986 «Ուժեղ տղաներ» Tough Guys Ջեֆ Քենյու Բերտ Լանկաստեր
Էլի Ուոլլակ
1991 «Օսկար» Oscar Ջեն Լենդիս Սիլվեստր Ստալոնե
Օռնելա Մուտի
Չեզզ Պալմինտերի
Ջո Դանթե
1994 «Ագահություն» Greedy Ջոնաթան Լինն Մայքլ Ջեյ Ֆոքս
Քիրստեն Դանստ
1999 «Ադամանդներ» Diamonds Ջոն Մելլորի Աշեր Լորեն Բեքոլ
2003 «Ընտանեկան արժեքներ» It Runs in the Family Ֆրեդ Սկեպիսի Մայքլ Դուգլաս
Միշել Մոնահան
2004 «Իլյուզիոն» Illusion Մայքլ Գուրջիան

Անձնական կյանք

խմբագրել

Քըրք Դուգլասը երկու անգամ է ամուսնացել։ Առաջին կինը Դայան Բիլլն էր, նրանք ամուսնացել են 1943 թ. նոյեմբերին և ամուսնալուծվել 1951 թ., ունեցել են 2 որդի՝ դերասան Մայքլ Դուգլասը և պրոդյուսեր Ջոել Դուգլասը։

Ամուսնալուծվելուց հետո նա Փարիզում «Կյանքի ծարավ» ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպում է ծագումով գերմանացի ամերիկյան պրոդյուսեր Էննի Բայդենսի հետ[33]։ Նա աշխատում էր ստուդիայում զբաղվելով ֆիլմերի թարգմանությամբ[34]։ Նրանք ամուսնացան 1954 թ. մայիսի 29-ին, իսկ 2014 թ. Բևեռլի Հիլզում նշեցին իրենց ամուսնության 60 ամյակը[35]։

Էննի Բայդենից նա ունեցել է 2 որդի, պրոդյուսեր Պիտեր Դուգլաս և դերասան Էրիկ Դուգլաս, ով մահացել է 2004 թ. հուլիսի 6-ին թմրանյութի չարաշահումից։

Մրցանակներ

խմբագրել
 
կնոջ Էննի Բայդենսի հետ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ հանդիպման ժամանակ,
1987 թվականի լուսանկար

Ընդհանուր թվով ստացել է 27 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 16-ի, որոնց թվում

1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։ Աստղը գողացվել էր այնտեղից, ապա շուտով հայտնաբերվել ոստիկանների կողմից Հոլիվուդի մոտակա քաղաքներից մեկում[37]։

Դուգլասը ստացել է նաև մի շարք երկրների պետական մրցանակներ ու շքանշաններ, մասնավորապես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Իսրայելի[34]։

1981 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Կարտերը նրան շնորհել է Նախագահի Ազատության շքանշան, որը ԱՄՆ ամենաբարձր պետական պարգևներից մեկն է, 1990 թվականին դարձել է Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր։

1994 թվականին Քըրք Դուգլասի կատարողական արվեստում ունեցած հաջողությունների համար նրան շնորհվել է Kennedy Center Honors մրցանակ[38]։ 2002 թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագից ստացել է ԱՄՆ-ի արվեստի շքանշան արվեստի ոլորտում ունեցած ներդրումների համար[34]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Kirk Douglas (գերմ.) — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Luling T. V. Kirk Douglas, Hollywood Legend, Dead At 103(անգլերեն)New York City: 2005.
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. 6,0 6,1 6,2 GeneaStar
  7. 7,0 7,1 7,2 Kirk Douglas, a Star of Hollywood’s Golden Age, Dies at 103 / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  8. 8,0 8,1 8,2 Kirk Douglas, Chiseled Actor From Hollywood’s Golden Age, Has DiedNew York, N.Y.: Dow Jones & Co., 1889. — ISSN 0099-9660; 2574-9579
  9. 9,0 9,1 9,2 Muere Kirk Douglas a los 103 años (իսպ.) // ABCSevilla: 1903. — ISSN 1136-0143
  10. Notable Past Students — 1884.
  11. «Other Celebrity Houses of Worship». seeing-stars.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Pas L. v. Genealogics — 2003.
  13. Presidential Medal of Freedom Remarks at the Presentation Ceremony. — 1981.
  14. https://walkoffame.com/kirk-douglas/Hollywood Walk of Fame.
  15. 15,0 15,1 Douglas, Kirk. Let's Face It. John Wiley & Sons, 2007. ISBN 0-470-08469-3.
  16. «Kirk Douglas returns to Judaism». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  17. Tugend, Tom (2006 թ․ դեկտեմբերի 12). «Lucky number 90». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 12–ին-ին.
  18. «Kirk and Michael Douglas » Land Of Ancestors - Belarus». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  19. «A Legend Looks Back: A Visit With Kirk Douglas». The Jewish Daily Forward. 2007 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  20. Farndale, Nigel (2011 թ․ հուլիսի 23). «Kirk Douglas: in 'pretty good shape' at 94». Telegraph.
  21. Kirk Douglas Biography (1916–)
  22. Thomas, Tony. The Films of Kirk Douglas. Citadel Press, New York, 1991. ISBN 0-8065-1217-2. p. 12.
  23. Thomas, Tony. The Films of Kirk Douglas. Citadel Press, New York, 1991. ISBN 0-8065-1217-2. p. 15.
  24. Douglas, Kirk (2007). Let's face it: 90 years of living, loving, and learning. John Wiley and Sons. էջեր 3. ISBN 0-470-08469-3.
  25. Nigel Kendall, "World's oldest blogger María Amelia López Soliño dies." Արխիվացված 2011-08-15 Wayback Machine Times Online. մայիս 22, 2009. Accessed մայիս 25, 2009.
  26. www.dailymail.co.uk կայք
  27. «ABILITY Magazine - Kirk Douglas Issue». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  28. Кирк Дуглас, Знаете ли вы, что...
  29. https://www.1in.am/1493467.html
  30. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  31. Thomas, Tony. The Films of Kirk Douglas. Citadel Press, New York, 1991. ISBN 0-8065-1217-2. p. 168.
  32. Газета. Ru
  33. "Hollywood Legend Kirk Douglas, His Wife Delve Into Their 60-Year Love Affair", CBS Los Angeles, հուլիսի 25, 2014
  34. 34,0 34,1 34,2 The Heart Foundation, awards noted for Kirk and Anne Douglas.
  35. Douglas, Kirk. "Kirk Douglas looks back at 60 years of marriage", Los Angeles Times, հունիս 20, 2014
  36. տեսանյութ։ "Kirk Douglas receiving an Honorary Oscar in 1996"
  37. «Грегори Пек (5 апреля 1916 - 12 июня 2003)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  38. «List of Kennedy Center Honorees». Kennedy Center for the Performing Arts. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քըրք Դուգլաս» հոդվածին։