Դերասան
Դերասան, անձ, որը խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ այլ նման հաստատություններում[1]։
Տերմինաբանություն
խմբագրել1660 թվականից հետո առաջին անգամ սկսեցին օգտագործել դերասան և դերասանուհի տերմինները։ Օրինակ անգլիացիներն այդ բառը փոխառել են ֆրանսերենից[2]։ Դերասան բառն առաջ բնորոշում էր բեմի վրա գործող անձ՝ անկախ սեռական պատկանելիությունից։ Բայց հասարակական կյանքում մեծ տարածում գտավ դերասանուհի տերմինը, որը բնորոշում էր կոնկրետ իգական սեռի ներկայացուցիչներին[2]։ Գործնականում դերասանուհի տերմինը մեծ կիրառում գտավ 1950-1960 թվականներին, երբ կանանց ներդրումն արդեն էական էր մշակույթում[3]։ Այնուհետև մրցանակաբաշխությունների ժամանակ սկսեց օգտագործվել դերասանուհի տերմինը՝ բնորոշելու համար կին հաղթողներին[4]։
Պատմություն
խմբագրելԴերասանական խաղի ամենաառաջին գրանցված դեպքը վերաբերում է մ.թ.ա. 534 թ. (թեև օրացույցների բազմաթիվ փոփոխությունների պատճառով կոնկրետ ժամանակ նշելը դժվար է), երբ հույն դերասան Թեսփիսը ելույթ ունեցավ Դիոնիոսի թատրոնում և դարձավ առաջին հայտնի մարդը, որը պատմական կերպար էր բեմադրել։ Մինչ Թեսփիսի դերը պատմությունը արձանագրել է միայն երգիչներ, պարողներ և մեկնաբաններ։ Թեսփիսի պատվին դերասաններին հաճախ անվանում են Թեփսիաներ։ Թատերական լեգենդները մինչև հիմա էլ հավատացնում են, որ Թեսփիսը մինչ այժմ գոյություն ունի որպես ոգի, և թատերական անհաջողություններից շատերը վերագրվում են նրա ուրվականի միջամտությանը։
Դերասաններն վաղ միջնադարում ավանդաբար բարձր կարգավիճակ չունեին։ Նրանք թատերական խմբերով անընդհատ շրջագայում էին և մարդկանց վստահությանը չէին արժանանում։ Եվրոպայի շատ վայրերում դերասանները նույնիսկ քրիստոնեական կանոններով չէին հուղարկավորվում, և այդ դարաշրջանում համարում էին, որ դերասանները դատապարտված են նման ճակատագրի։ Այդ բացասական կարծիքը շարունակվում էր մինչև XIX դարասկիզբ, իսկ դրանից հետո դերասան մասնագիտությունը դարձավ ամենահարգված և ամենատարածված մասնագիտություններից մեկը արվեստի բնագավառում[5]։
Աշխատանքի վայր
խմբագրելՊատկերներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Actor: Job description and activities». Prospects UK. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ 2,0 2,1 «actress, n.». Oxford English Dictionaryedition=3. Oxford, England: Oxford University Press. 2010 թ․ նոյեմբեր. «Although actress remains in general use, actor is increasingly preferred for performers of both sexes as a gender-neutral term.»
- ↑ Goodman, Lizbeth; Holledge, Julie (1998). The Routledge reader in gender and performance. New York: Routledge. էջեր 8, 93. ISBN 0-415-16583-0.
- ↑ Linden, Sheri (2009 թ․ հունվարի 18). «From actor to actress and back again». Entertainment. Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին. «It would be several decades before the word "actress" appeared -- 1700, according to the Oxford English Dictionary, more than a century after the word "actor" was first used to denote a theatrical performer, supplanting the less professional-sounding "player."»
- ↑ Wilmeth, Don B.; Bigsby, C.W.E. (1998). The Cambridge history of American theatre. Cambridge, U.K.: Cambridge University Press. էջեր 449–450. ISBN 978-0-521-65179-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 360)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերասան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերասան» հոդվածին։ |